Լինել իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր, պետականամե՞տ, թե՞ հայրենակենտրոն
Օրերս վերջապես հայտարարվեց իշխանական կոալիցիայի եւ ՀԱԿ-ի հանդիպման մասին, եւ դա արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Աշխատանքային խումբը՝ Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի եւ Խա-չիկ Հարությունյանի (ՕԵԿ) մասնակցությամբ, ՀԱԿ-ին հրավիրեց Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ:
ՀԱԿ-ից, ինչպես ընդունված է ձեւական քաղաքականության մեջ, սկզբում հայտարարեցին, թե դժվարանում են հստակ պատասխանել՝ կգնա՞ն ՀԱԿ ներկա-յացուցիչներն այդ հանդիպմանը: Բայց հետո, «ուսումնասիրելով» առաջարկը, գնացին երկխոսության առաջին հանդիպմանը: Պարզաբանեցին, թե ՀՀ իշխանությունները մերժում են ՀԱԿ-ի պահանջները, հետո կատարում, ուստի դրա համար էլ հանդիպումը կայացավ: Մասնակցեցին ՀԱԿ հա-մակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վար-չության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը եւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:
Ինչեւէ: Երկխոսություն ասվածը սկսված է, ինչը կարող է գոնե օրինակ դառնալ քաղաքական դաշտում հարաբերությունների այսօրինակ ձեւավորման համար: Իսկ մինչ այդ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտնել էր, թե ՀԱԿ-ն ի սկզբանե շեշտել եւ հետագայում բազմիցս կրկնել է, որ իր ներկայացրած 3 հայտնի պահանջների կատարումից հետո պատրաստ է երկխոսություն սկսել ոչ թե քաղաքական կուսակցութ-յունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, բայց «վերջիններս չեն հասկացել կամ ձեւացնում են, թե չեն հասկացել այս պարզ իրողությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսեւորում»: Այ-սինքն՝ իշխանությունները հասկացնել տվեցին, որ հանդիպումը քաղաքական բնույթ է կրելու, եւ աշխատանքային խումբը չի կարող դիտվել հանդիպում «գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ»:
Ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերը դեռ անվստահությամբ են հետեւում այս երկխոսությանը՝ սպասելով վերջաբանին, նաեւ ենթադրելով, որ այս ձեւը կարող է կիրառվել մյուս ընդդիմադիր ուժերի նկատմամբ եւս:
«Ժառանգություն» կուսակցությունը ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը համարում է իսկական հայկական սերիալ, որն իրենք չեն դիտում: Կուսակցության ղեկավարների խոսքերով՝ նման երկխոսությունը երկրորդական է դառնում այն պարագայում, երբ Հայաստանի գյուղերը գնալով դա-տարկվում են: «Ժառանգություն» խմբակցության անդամ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը դիտարկել է՝ «քանի որ իշխանությունը վարում է այն նույն քաղաքականությունը, ինչը ՀԱԿ-ին հոգեհարազատ է: Ղարաբաղի հարցում եւս չեմ կարծում կտրուկ քայլեր արվեն»: Ըստ նրա՝ միավորման բա-նաձեւը պետք է լինի համակարգային փոփոխությունը՝ նոր Սահմանադրություն, նոր լիազորություններ ընդդիմությանը, մարդու իրա-վունքների այնպիսի պաշտպանություն, որը չի դարձնի մեր երկիրը անիրավական:
Արտախորհրդարանական «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն էլ է արտահայտվել. «Ի սկզբանե գնահատական տանք, եթե ՀԱԿ-ը երկխո-սության համար կոմպրոմիսային խումբ է ստեղծում՝ արմատական բառը պետք է հանենք… ՀԱԿ-ը չի ներկայացնում ամբողջ ընդդիմությունը, կան նաեւ ընդդիմադիր այլ արտախորհրդարանական ուժեր, ինչպես նաեւ գոյություն ունի խորհրդարանական ընդդիմություն, այդ բոլոր ուժերը ՀԱԿ-ի հետ չեն»: Նա կարծում է, որ իշխանության եւ ընդդիմության երկխոսությունը ծավալվելու է թիմային խնդիրների շուրջ, որոնք վերա-բերելու են ապագա խորհրդարանի ձեւավորմանը, եւ «իշխանությունները պետք է տեղավորեն ՀԱԿ-ին իրենց շրջանակներում… որպեսզի ՀԱԿ-ը դուրս չգա իշխանությունների հսկողությունից»: ՀԱԿ-ին ստիպել են փոխել իր «արմատական ընդդիմության» պիտակը. «Մինչ այդ մեղադրում էին Արթուր Բաղդասարյանին, ախք էին ասում, վախք էին ասում, դե հիմա թող մի պիտակ էլ իրենց կպցնեն ու շարունակեն… ՀԱԿ-ը չի եղել ընդ-դիմադիր ուժ, ՀԱԿ-ը եղել է ընդդիմադիր թիմ, հիմա փոխել է իր սկզբունքը՝ արմատականից դարձել է կառուցողական»…
Եվ գուցե այս գործընթացները նպաստեն, որ Հայաստանում առավել արագ ձեւավորվեն ազգային եւ ժողովրդական ընդդիմադիր ճակատները, որոնք իհարկե նույնպես կենտրոնամետ կլինեն ըստգործող տրամաբանության, սակայն կունենան այլ գաղափարական ու քաղաքական հայացքներ: Գուցե իրապես կձեւա-վորվի նաեւ ազգայնական ընդդիմադիր ճակատ, որն ըստ հայ արիականների պնդման, պետք է լինի ոչ թե կենտրոնամետ, այլ՝ հայրենակենտրոն: Իսկ այն հարցին, թե որ՞ն է տարբերությունը, ի պատասխան ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ընդգծեց. «Կենտրոնամետ կամ, ինչպես հաճախ նշում են, պետականամետ ուժերը հիմնված են գոյություն ունեցող պետության, օրենքների եւ այլեւայլ կարգավիճակների վրա, ինչը ենթադրում է, որ պատրաստակամություն կա ծառայելու այն պետությանը, այն օրենքներին ու կացութաձեւին, որոնք այսօր Հայաստանի Հանրապետություն պետությունում ընդունված են, բայց բնավ հայկական չեն: Ո՛չ մեր պետությունն է հայաբնույթ, ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ կենսաձեւը, ո՛չ էլ պետական բարոյահոգեբանական քարոզչությունը, եւ հայ ազգայնականները չե՛ն կարող այսպիսի պայմաններում լինել պետականամետ»: Ուստի՝ նախընտրելի է հայրենակենտրոն ձեւակերպումը, ինչը ենթադրում է անկախ պետական կարգից կամ այլ իրավիճակներից, ապրել եւ ծառայել հայրենիքի վերամիավորմանն ու զորացմանը, անգամ պետությունը պետք է ծառայեցնել հայահավաքի ու հողահավաքի գործին: Պետությունը մի-ջոց է եւ ոչ գերնպատակ: Գերնպատակը հայրենիքի միասնությունն ու հայկականացումն է եւ հայրենակենտրոն լինելը նախաշնում է ծառայել այս շահերին…
Դառնալով վերոնշյալ երկխոսությանը՝ ասենք, որ տեսակետ էլ կա, թե այսօրինակ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները երկ-խոսություն է Քոչարյանի դեմ: Երկրում արտահերթ ընտրությունների հնարավորությունը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը բացառում է, եթե միայն չլինի Արցախի հարցով «ֆորս-մաժորային իրավիճակ»: Իսկ ՀԱԿ-ի հետ երկխոսությունը, ըստ նրա, «Սերժ Սարգսյանին հարկավոր է, որպեսզի ինքը հերթական անգամ օգտագործի Լեւոն Տեր-Պետրոսյանի թվացյալ լսարանը, որը փաստացի աջակ-ցություն է ցուցաբերում երկրի նախագահին»: Ա. Թեւանյանի համոզմամբ, «լոյալությամբ եւ գաղափարական առումով այս ուժերի միջեւ մեծ տարբերություններ չկան, մասնավորապես հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված»:
Ուստի, քաղաքագետը կարծում է, որ ՀՀ 3-րդ եւ 1-ին նախագահների համագործակցությունն ուղղված է 2-րդ նախագահի դեմ. «Ի դեմս Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի՝ ունենք 2 ձախողված ուժերի համագործակցություն, որի արդյունքում որեւէ հասարակական, պետական շահ չի բավարարվելու»: Ըստ նրա՝ եւ քաղաքական դաշտի, եւ հետագա զարգացումների համար ճիշտ կլիներ, որ «Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը միավորվեին ու, օ-րինակ, ԱԺ ընտրություններին միասնական ցուցակով հանդես գային եւ հասարակությանը հայտարարեին, որ ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականութ-յան առումով մեծ հաշվով տարաձայնություններ չունեն: Երկու կողմից էլ կա որոշակի իմիտացիա ու դիրքերը պահպանելու խնդիր: Տեր-Պետրոս-յանը, իհարկե, դեմ չէր լինի իշխանությունը վերցնել, բայց քանի որ չի հավատում դրան ու արդեն թուլացել է, հիմա միայն տեսնում է սե-փական դիրքերի պահպանման խնդիր եւ փաստացի չի պահանջում նախագահ Սարգսյանի հրաժարականը, քանի որ աջակցում է նրան»:
Իսկ ՀԱԿ-ը արդեն պատրաստ է նոր հանդիպման եւ հայտարարություն է արել. «Ի գիտություն ընդունելով ՀԱԿ-իշխանություն բանակցություն-ներում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվի-րակությունը, լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին, ներկայացնում է գործադիր իշխանությունը, խորհրդարանական մե-ծամասնությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանին, ՀԱԿ-ը համարում է, որ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձեւաչափով եւ պատրաստ է նոր հանդիպման»: ՀԱԿ-ը նաեւ մի շարք նոր կետեր է առաջադրել:
Ինչեւէ, իշխանությունը թերեւս ամեն ինչ անում է, փորձում է քաղաքական դաշտ կայունություն մտցնել, եւ սա հաստատ ողջունելի է: Պար-զապես պետք է կրի շարունակական եւ ոչ միակողմանի բնույթ: Այս բանակցությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբեր եւ դրանից հետո կպարզվի՝ երկխոսության հնարավորությունները սպառվա՞ծ են, թե՞ ՀԱԿ-ը պետք է գնա արտահերթ ընտրությունների:
Ի դեպ, ՀԱԿ-ն առաջարկել է երկխոսության հանդիպումները հեռարձակել ուղիղ եթերով, թեեւ կոնգրեսականները դեմ չեն նաեւ փակ հանդիպում-ներին…
Հասարակությունը ամեն դեպքում շատ մեծ ակնկալիք չունի այս երկխոսությունից: Շատերն են համոզված, որ ոչինչ էլ չի փոխվի, որ միայն իշխանություն-ՀԱԿ երկխոսությամբ հանրության ավելի քան 60%-ը դուրս է մնալու ընդհանուր գործընթացից, եւ իրավիճակը վերստին ապակա-յունանալու է…
Իսկ անվստահության մթնոլորտ արդեն իսկ ստեղծվել է, երբ հայտնի դարձավ, որ վերստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գարեգին Ազար-յանը 7 տարի ժամկետով վերընտրվել է հանձնաժողովի նախագահ: Հանրության բոլոր շերտերում միակ հարցը դեռ պատասխան չի ստացել. «Ո՞ր արժա-նիքների համար Ազարյանը ընտրվեց ԿԸՀ նախագահ»: Այս հարցին ինքն Ազարյանը ուղղակի պատասխան չի տվել՝ ասելով. «Հարցրեք ԿԸՀ անդամների-ն»:
Արամ Ավետյան
* * *
Սիրտը «ղադաիֆ» է ուզում
Թուրքական «Milliyet» օրաթերթն անդրադարձել է Ֆրանիսայի նախագահի թեկնածու հանդես եկող հայազգի Մաքսիմ Վերներին:
Նշվում է, որ վերջինս արմատներով էրզրումցի հայ է, իսկ մայրական ազգանունը՝ Քիրեչյան: Սորբոնի համալսարանում ուսանելու տարինե-րին Մաքսիմը կրթական մի ծրագրի շրջանակներում 4 ամիս ուսումնառություն է անցել Ստամբուլի «Գալաթասարայ» համալսարանում:
Հայազգի երիտասարդ գործիչը հայտնել է, որ առաջիկայում նորից կմեկնի Թուրքիա: Ցանկություն ունի Էրզրումում գտնվող իր պապական գյուղ գնալ եւ «ղադաիֆ (արեւելյան քաղցրավենիք) համտեսել»:
«Լուսանցք» թիվ 28 (204), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



