Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Քննարկվել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են նաեւ ԱԳ նախարար Էդ-վարդ Նալբանդյանին:
Նախատեսվում էր, որ համանախագահները Երեւանից կմեկնեն Ստեփանակերտ, սակայն ԼՂՀ-ում նրանց չէին սպասում: ԼՂՀ նախագահի խոսնակ Դա-վիթ Բաբայանն ասել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը գտնվում է արձակուրդում եւ չի կարող ընդունել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Ըստ խոսնակի, այս անգամ համանախագահների Ստեփանակերտ չայցելելը չի կարող գործընթացում որեւէ փոփոխության առիթ լինել. «Լուրջ ակնկա-լիքներ ունենալու համար անհրաժեշտ է, որ նախ եւ առաջ Ադրբեջանը վերանայի իր քաղաքականությունը: Ադրբեջանի մաքսիմալիստական պա-հանջների ներկայացումը որեւէ առաջընթացի չի բերի: Ադրբեջանը համարում է, որ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի այնպես, ինչպես կարգավորվեց 1921թ. բոլշեւիկների կողմից: Նման բան հնարավոր չէ: Եթե Ադրբեջանը չվերանայի իր մոտեցումները, կլինեն հեր-թական ձախողումները»:
Է. Մամեդյարովի խոսքերը ԼՂՀ նախագահի խոսնակին թույլ են տալիս ասել. «Ոչ միայն ցինիզմ, այլեւ հոգեկան անհավասարակշիռ դրսե-ւորումներ եմ տեսնում: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում եւ լավ կլինի, որ Ադրբեջանը հենց այսօր ճանաչի ԼՂՀ-ի անկա-խությունը»:
Իսկ համանախագահները, չգիտես ինչու, վստահ են դրական արդյունքի առումով: «Այժմ ԼՂ հակամարտության կարգավորման իսկապես կարեւոր եւ ակ-տիվ դիվանագիտական շրջան է, որում առաջնորդները եւ միջնորդները փորձում են ակտիվացնել խնդրի շուրջ բանակցությունները հանգուցա-լուծում գտնելու համար»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռ. Բրադկեն եւ հավելել, որ Սպիտակ տունը հստակորեն աջակցել է միջնորդ-ների եւ հատկապես ՌԴ նախագահ Մեդվեդեւի ջանքերին, ինչի մասին անձամբ նշել են նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնը ԱԳ նախա-րար Լավրովի՝ Վաշինգտոն այցի ընթացքում:
Ռուսաստանցի համանախագահ Ի. Պոպովն էլ հիշեցրել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա, որտեղ Ս. Լավրովին է հանձնել Դմիտ-րի Մեդվեդեւի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղղված ուղերձի պատասխանը: Ֆրանսիացի համանախագահ Բ. Ֆասյեն նշել է, որ խումբը Երեւանում ավարտում է Մոսկվայում սկսած առաքելությունը. «Մոսկվայից հետո մենք եղանք Վիլնյուսում, որտեղ Լիտվայի ԱԳ նա-խարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աունդրյուս Աժուբալիսին ներկայացրինք Կազանի հանդիպումից հետո մեր վերլուծությունները եւ շեշտե-ցինք աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը, մենք Բաքվում հանդիպեցինք Ադրբեջանի արտգործնախարարին եւ նախագահին»:
ԱԳ նախարար Նալբանդյանը միջնորդներին ասել է, որ Բաքվի հայտարարությունները հակասում են նրանց դիրքորոշմանը եւ, անդրադառնալով ա-ռանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտա-րարություններին, ընդգծել է, որ դրանք հակասում են թե՛ բանակցային գործընթացի տրամաբանությանը, թե՛ միջնորդների դիրքորոշմա-նը:
Իսկ Մոսկվայում ավարտված Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո Ս. Լավրովը նշել է, թե Ռուսաստանը շարու-նակելու է օգնել կողմերին ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հանգուցալուծման հասնել: Է. Մամեդյարովը նշել է, թե բանակցային գործընթացում ա-մեն ինչ կախված չէ միայն Ադրբեջանից. «Մենք պետք է սպասենք ք պետք է սպասենք ուղերձի վերաբերյալ Հայաստանի պատասխանին, սակայն կար-ծում ենք, որ ամեն դեպքում բանակցություններում առաջընթաց կա: Բոլոր կողմերը հանգում են այն եզրահանգման, ըստ որի ներկայիս ի-րավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ, այդ թվում մեր հարեւաններին՝ տարածաշրջանին անհրաժեշտ է կայունություն, առաջին հերթին՝ Ադրբեջա-նին ու Հայաստանին»:
Իսկ ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում քննարկել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: Անդրադարձել են նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների 2010թ. հոկտեմբերին Աստրախանում եւ 2011թ. մարտին Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում հրադադարի ռեժիմի ու ռազմական ոլորտում վստահության ամրապնդման, բոլոր վի-ճելի հարցերի խաղաղ միջոցներով լուծման եւ շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննությունների անցկացման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը: Եվ առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ նախագահի պատասխանը՝ ՌԴ նախագահի ս.թ. հուլիսի 8-ի ուղերձին:
Ստեփանակերտից արձագանքել են, թե առանց Արցախի բանակցություններում առաջընթաց հնարավոր չէ, ԵԱՀԿ ԽՎ-ում էլ կարծում են՝ արցախյան հարցում հնարավոր չէ որեւէ բեկում, քանի դեռ ԼՂ ներկայացուցիչները չեն մասնակցում իրենց ճակատագրի շուրջ վարվող բանակցութ-յուններին: Մինչեւ Հայաստանը, Ադրբեջանը եւ Արցախը չտան իրենց համաձայնությունը՝ տարածաշրջանով հետաքրքրված ուժերը չեն ստիպե-լու կողմերին որեւէ փաստաթղթի տակ դնել իրենց ստորագրությունները. այսպես բարձրաձայնում են Արցախից:
Ընթացող անկախական միջազգային շարժումները կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել նաեւ Արցախի անկախության ճանաչման համար, ին-չին պետք է ձգտեն հենց արցախցիները՝ անմիջական ներկայացուցիչներ ուղարկելով տարբեր երկրներ եւ միջազգային կառույցներ: Կոսովո-յի, Հարավային Սուդանի անկախության ճանաչումները, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության մասնակի ճանաչումները, Պաղես-տինի եւ Մերձդնեստրի անկախության ճանաչման գործընթացները դա են հավաստում: Արդեն միջազգային համոզմունք կա, որ պաղեստինցինե-րը չեն կարող Իսրայելի ներքո ապրել, իսկ Մերձդնեստրի բնակչությունը՝ Մոլոդովայի:
Պաղեստինի հարցը արդեն կարծարծվի ՄԱԿ-ում, իսկ Մերձդնեստրի նախագահը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք բանակցությունների եւ շարու-նակելու ենք դրանք: Սակայն գիտեմ, որ երբեք չի հաջողվի միավորել այն, ինչը չի միավորվում: Այս տարիների ընթացքում մեզ մոտ սե-րունդներ են մեծացել, որոնք գիտեն, որ Ռուսաստանը պաշտպան է: Մի մոռացեք, որ Մոլդովայում նույնպես սերունդներ են մեծացել, ո-րոնց ուսուցանել են, թե Ռումինիան՝ դա լավ է, իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան՝ վատ: Չի կարելի այդ ամենը միավորել, հակառակ դեպքում պայթյուն կլինի, ցավ ու թաղում ամեն օր»:
Կարծում ենք՝ միջազգային հանրություն կոչվածը լավ հասկանում է, որ արցախցիների մի սերունդ էլ այս 20 տարիներին է ձեւավորվել անկախ պայմաններում եւ երբեք չի համաձայնի ապրել թշնամական Ադրբեջանի կազմում ստրուկի եւ մշտառկա ցեղասպանվելու պայմաննե-րում: Առավել եւս, որ այդ սերունդը գիտակցում է, որ եթե միավորվելու խնդիր կա, ապա միայն հայրենիքի՝ Հայաստանի հետ, բայց ոչ եր-բեք Ադրբեջանի:
Այս ամենը պետք է միջազգայնորեն ավելի եռանդուն արծարծեն ՀՀ եւ ԼՂՀ ներկայացուցիչները եւ արագացնեն Արցախի անկախության հարցը, ինչու չէ՝ նաեւ երկու հայկական պետությունների վերամիավորման սպառնումով…
Հայկ Թորգոմյան
* * *
Բան Կի-մունը բան էլ չի անի
ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայա-ցուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը: Նշվում է, որ հունիս ամսվա ընթացքում ադրբեջանական ռազմական ուժերի կողմից զինադադարի ռեժիմի շարունակական խախտում է արձանագրվել շփման գծում: Նման սադրիչ գործողությունները հակասում են ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ըն-թացող բանակցություններին, համանախագահ երկրների ղեկավարների բոլոր նախորդ հայտարարություններին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադ-րությանը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին:
Նամակում մտահոգություն է հայտնվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը հակահայկական քարոզչություն է իրականացնում, ինչը դառնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մաս, դրա վկայությունն են այդ երկրի նախագահի ելույթները 2011թ. հունիսի 26-ին կա-յացած ռազմական շքերթի եւ հուլիսի 5-ին՝ ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի կապակցությամբ: Ադրբեջանի իշխանություննե-րի նման գործողություններն ակնհայտորեն խախտում են այդ երկրի միջազգային՝ ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի հիմնա-րար փաստաթղթերով ստանձնած պատերազմի քարոզչությունը եւ ագրեսիան մերժող պարտավորությունները:
Նշվում է նաեւ, որ ՀՀ-ն հավատարիմ է շարունակել ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, որն արդյու-նավետ եւ միջազգայնորեն միակ լիազորված ձեւաչափն է միջնորդությունն իրականացնելու համար: Եվ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը գի-տակցի, որ պետք է վերջ տա միջնորդների աշխատանքի խոչընդոտմանն ու անհիմն եւ վիրավորական տեղեկատվություն տարածելու փոխարեն կենտրոնա-նա ընթացող բանակցային գործընթացի վրա:
«Լուսանցք» թիվ 28 (204), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



