Ղոդսի համաշխարհային օրը աշխարհի բազմաթիվ երկրներում հիշում ու վավերագրում են…
Նկարները համացանցից են.
Ամբողջական ներկայացվում են Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական վարչակարգի կողմից իրականացված ողջ հանցագործություններից (սկսած 1948 թվականին այդ երկրի բռնագրավումից) ամենահայտնի դեպքերը, նույնիսկ 1945 թ. 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից սկսած, ընդ որում թվով 26 հանցագործությունն ընդգրկված են սիոնիստական վարչակարգի կողմից իրականացված հանցագործություններից ամենահայտնիների ցանկում՝ ողբերգության մասշտաբի առումով:
Նշյալ հանցագործությունները հետեւյալն են.
Նկարները համացանցից են.
Ամբողջական ներկայացվում են Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական վարչակարգի կողմից իրականացված ողջ հանցագործություններից (սկսած 1948 թվականին այդ երկրի բռնագրավումից) ամենահայտնի դեպքերը, նույնիսկ 1945 թ. 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից սկսած, ընդ որում թվով 26 հանցագործությունն ընդգրկված են սիոնիստական վարչակարգի կողմից իրականացված հանցագործություններից ամենահայտնիների ցանկում՝ ողբերգության մասշտաբի առումով:
Նշյալ հանցագործությունները հետեւյալն են.
1. Մալեք Դավուդ հյուրանոցի ոչնչացումը- Մալեք Դավուդ հյուրանոցը Սուրբ քաղաքում կառուցվել է 1909 թ. եւ համարվում էր 2-րդ համաշխարհային պատերազմի օրոք Անգլիայի բանակի հրամանատարության կենտրոնն ու Պաղեստինն աստիճանաբար բռնագրավելու հրեական գործակալության նախաձեռնություններից շատերի արխիվը: Այն 1946 թ. հուլիսին պայթեցվեց ու ամբողջությամբ ավերակների վերածվեց հագանա, էրգոն եւ շտերն ահաբեկչական խմբավորումների կողմից՝ 350 կգ պայթուցիկի միջոցով:

2. Դեյր Յասինի կոտորածը- Դեյր Յասինը Սուրբ քաղաքի մոտակայքում գտնվող փոքրիկ գյուղի անվանումն է: Այս գյուղի բնակիչների թիվը 1948 թ. շուրջ 700 հոգի էր: 10.04.1948 թ. գյուղը ընթարկվեց էրգոն, շտերն եւ հագանա երեք զինված խմբերի հարձակմանը, որոնց առաջնորդում էին համապատասխանաբար՝ Մնահիմ Բեգինը, Իսհաղ Շամիրը եւ Դեյվիդ Բեն Գուրիոնը: Այդ հարձակման ժամանակ, որին դիմակայեցին գյուղի բնակիչները, զոհվեցին 250 հոգի, որոնց մեծամասնութիւնը կանայք, երեխաներ ու տարեցներ էին: Հարձակման ընթացքում տեղի ունեցան նաեւ այլ ողբերգական, այդ թվում՝ սեռական ոտնձգության, անդամահատման, հղի կանանց որովայնների պատռման եւ բնակարանների պայթեցման դեպքեր:

3. Ալլուդի ու Ալռամլայի կոտորածները- 1948 թ. հունիսին սիոնիստ երկրապահները հարձակվեցին այս երկու գյուղերի վրա, որի արդյունքում գյուղերում բնակվող 25 ընտանիքներից ոչ մեկը կենդանի չմնաց: Այս կոտորածի արդյունքում սպանվեցին 176 պաղեստինցի:

4. Ալթանթուրայի կոտորածը- Այս գյուղը գտնվում է Հայֆա բռնագրավված քաղաքի հարավում եւ 1948 թ. մայիսի 23-ին սիոնիստների կողմից գյուղի բնակչության դեմ ամենամեծ կոտորածի ականատեսը եղավ: 1948-ից 2000 թթ. այս գյուղի ողբերգական դեպքերը գաղտնի մնացին, մինչ ոմն իսրայելցի՝ Թեդ Քատես անունով, իր մագիստրատուրայի դիպլոմային աշխատանքում, օգտագործելով սիոնիստական բանակի արխիվը, բացահայտեց, որ այդ գյուղում կոտորվել են 200 պաղեստինցիներ:

5. Ալդվայմեի կոտորածը- Այս գյուղը գտնվում է Ալխալիլ նահանգում եւ 1948 թ. հոկտեմբերին ենթարկվեց սիոնիստ երկրապահների բարբարոսական հարձակմանը, որի հետեւանքով 500 հոգի սպանվեցին, որոնցից 200 հոգին այլ գյուղերի բնակիչներ էին, որոնք ապաստանել էին այդ գյուղում:

6, Ղաբիայի կոտորածը- Ղաբիա գյուղը գտնվում է Սուրբ քաղաքից 22 կմ հեռավորությամբ դեպի հյուսիսարեւելք եւ Ռամոլլահից 44 կմ հեռավորությամբ դեպի արեւմուտք: 1953 թ. հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամը 19:00-ին ենթարկվեց սիոնիստ զինվորականների հարձակմանը եւ բռնագրավվեց նրանց կողմից: Այս հարձակումը, որը կազմակերպել էին սիոնիստ զինվորականները՝ ծպտված հագուստով, առաջնորդում էր Արիել Շարոնը, որի ընթացքում սպանվեցին 69 պաղեստինցի կին, տղամարդ ու երեխա:
7. Հուլայի կոտորածը-31.10.1948 թ. վաղ առավոտյան իսրայելական ուժերը Մնահիմ Բեգինի գլխավորությամբ հարձակման թիրախ դարձրին Լիբանանում փոքրիկ Հուլա քաղաքը: Այդ հարձակման ժամանակ իսրայելական ուժերը կախաղան հանեցին քաղաքի տղամարդկանց եւ ոչնչացրին բնակարանները: Ինչպես նաեւ սպանվածներից տասնյակ մարդու թաղեցին հավաքական գերեզմանոցներում: Այս ողբերգությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի նշյալ տարածաշրջանի բնակիչներից մեծամասնությունը գաղթի Բեյրութ: Այդ կոտորածի ժամանակ սպանվեցին 90 լիբանանցի:
8. Քյաֆարղասեմի կոտորածը-29.10.1956 թ. սիոնիստական ուժերի կողմից հարձակման ենթարկվեց Քյաֆարղասեմ գյուղը՝ Պաղեստինում Ղալղիլիահ քաղաքի մոտ: Կեսօրից հետո ժամը 17:00-ին արտերից գյուղացիների վերադարձի ժամանակ տեղի ունեցած այս հարձակման ընթացքում սպանվեցին 49 հոգի: Իսկ այդ կոտորածն իրականացավ հետեւյալ կարգախոսով. «Անզգա եղի'ր, որպեսզի Աստված քեզ ողորմի»:
9. Հանինի կոտորածը- Իսրայելական ուժերը 1967 թ. նոյեմ
բերի 26-ին Լիբանանում Հանին գյուղը շուրջ 3 ամիս շրջափակելուց հետո մուտք գործեցին այնտեղ եւ կացինով սպանեցին բնակիչներին: Ինչպես նաեւ հրդեհի մատնեցին բնակարանները եւ դրանք հողին հավասարեցրին: Յարին քաղաքի կոտորածը 1974 թ.- Այդ ընթացքում իսրայելական ուժերը մտնելով Յարին կոչվող փոքրիկ քաղաքը Լիբանանում, ավերեցին 17 բնակարան եւ սպանեցին 9 հոգու:
10. Այթարունի կոտորածը- Այթարունը փոքրիկ քաղաք է Լիբանանի հարավում: Այն 1975 թ. իսրայելական ուժերի կողմից տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով ականատեսը եղավ 9 երեխաների մահվան:

11. Բենթե Ջբեյլի կոտորածը- 1976 թ. իսրայելական ուժերը ռմբակոծեցին Լիբանանում Բենթե Ջբեյլ փոքրիկ քաղաքի հինգշաբթի օրերի տոնավաճառը: Այդ ռմբակոծումը խլեց 23 հոգու կյանք, ինչպես նաեւ վիրավորվեցին 30 հոգու:
12. Ուզաիի կոտորածը-1978 թ. Իսրայելի օդուժն իր համար թիրախ դարձրեց Բեյրութի մոտակայքում Ուզաի տարածաշրջանի բնակավայրերն ու արեւտրային հիմնարկները: Այդ հարձակման ընթացքում 26 հոգի սպանվեցին եւ 30 բնակարան ամբողջովին ավերվեցին:
13. Ռաշայայի կոտորածը- 1978 թ. Իսրայելի հրետանին սպանեց 15 լիբանանցու, որոնք գնում էին դեպի փոքրիկ Ռաշայա քաղաքի եկեղեցին:
14. Քաունինի (KOUNINE) կոտորածը- 1978 թ. իսրայելական ուժերն իրենց թիրախը դարձրին Լիբանանում գտնվող Քաունին գյուղը: Այս հարձակման արդյունքում սպանվեցին 29 մարդ, որոնցից մեծամասնությունը երեխաներ էին:
15. Ադլունի կոտորածը- 1978 թ. Լիբանանի Ադլունի ափերում տեղակայված իսրայելցի կոմանդոսներն իրենց թիրախ դարձրին եւ սպանեցին 20 հոգու, որոնք 2 ավտոմեքենաներով տեղափոխվում էին:
16. Աբբասիեյի կոտորածը- 1978 թ. Իսրայելի օդուժը Լիբանանում գտնվող Աբբասիե անունով փոքրիկ քաղաքում մի մզկիթ իր թիրախը դարձրեց, որտեղ ապաստանել էին մի քանի ընտանիք: Այդ օդային ռմբակոծման ժամանակ 112 հոգի սպանվեցին, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ էին:
17. Խան Յունեսի կոտորածը- Խան Յունեսը գտնվում է Գազայի հատվածում: Այդ գյուղը երկու անգամ 9 օրվա տարբերությամբ սիոնիստ զավթիչների հարձակման թիրախը դարձավ. առաջինը՝ 1956 թ. նոյեմբերի 3-ին, որի ընթացքում 500 պաղեստինցի սպանվեցին, իսկ մյուսը՝ նոյեմբերի 12-ին, որի ժամանակ նահատակվեցին 270 պաղեստինցի:
18. Սաբրայի եւ Շաթիլայի կոտորածները- 1982 թ. իսրայելական ուժերը, լիբանանցի վարձկան ռազմական ուժերի համագործակցությամբ եւ այդ ժամանակի պատերազմի նախարար Արիել Շարոնի ծրագրով, հարձակվեցին Բեյրութի մոտակայքում գտնվող Սաբրայի եւ Շաթիլայի ճամբարներ, որտեղ էին տեղավորվել պաղեստինցի ապաստանյալներ: Այդ հարձակման արդյունքում սպանվեցին 800 պաղեստինցի եւ մի քանի լիբանանցիներ:
19. Ալբորջ-Ալշամալիի կոտորածը- Այս ճամբարը գտնվում է Լիբանանում: Սիոնիստական ինքնաթիռները 1982 թ. հունիսի 7-ին հարձակվելով այդ ճամբար եւ օգտագործելով ֆոսֆորական ռումբեր, կոտորեցին 94 պաղեստինցու այդ ճամբարում: Այդ հարձակումը տեղի ունեցավ՝ ի պատասխան սիոնիստ հետեւակ զինվորականների կողմից ճամբարի ուղղությամբ կատարված հարձակմանը ճամբարի երիտասարդների կողմից ցուցաբերված դիմակայության:
20. Այուն Ղարեի կոտորածը- 1990 թ. մայիսի 20-ի առավոտյան մի սիոնիստ զինվորական կրակ բացեց Լիցիունի (Այուն Ղարե) սիոնիստաբնակ շրջանում պաղեստինցի բանվորների քարավանի ուղղությամբ, որի արդյունքում նահատակվեցին 8 պաղեստինցի բանվոր եւ վիրավորվեցին 16 հոգի:
21. Ալաղսայում աղոթողների սպանդը- 08.10.1990 թ. պաղեստինցի աղոթողների եւ Հայքալի հոգաբարձուների մոլեռանդ հրեաների խմբի միջեւ ծագած ընդհարման արդյունքում իսրայելցի զինվորները միջամտեցին եւ կրակ բացեցին աղոթողների ուղղությամբ: Գնդակոծման արդյունքում սպանվեցին 21 հոգի, վիրավորվեցին 150 հոգի եւ ձերբակալվեցին 270 հոգի: Ինչպես նաեւ արգելվեց շտապ օգնության մեքենաների մուտքը տարածք եւ բժշկօգնության ընթացքում թիրախ դարձան նաեւ որոշ բժիշկներ ու բուժքույրեր: Սպանվածներն ու վիրավորներն ընդհարման ավարտից հետո մինչեւ ժամը 6-ը դեռեւս մնում էին գետնին:
22. Գանայի կոտորածը 2006 թվականին- 2006 թ. հուլիսի 30-ին Իսրայելի ու Լիբանանի միջեւ 33 օրյա պատերազմի ընթացքում հարձակման ենթարկվեց Գանա գյուղը եւ ռմբակոծվեց Սուրբ քաղաքը բռնագրաված վարչակարգի զինվորականների կողմից:
Գանայի կենտրոնում չորս հարկանի բնակելի շենքին երկու ռումբեր դիպչեցին, որի արդյունքում սպանվեցին 54 ազատ քաղաքացիներ, այդ թվում՝ ավելի քան 37 երեխա, ինչպես նաեւ բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին: Բազում չքավորներ ու հաշմանդամ երեխաներ, որոնք չէին կարող փախչել այդտեղից, քնում էին այդ շենքում: Սիոնիստ ռաբբիները (հրեա հոգեւորականները) հայտարարեցին, թե, համաձայն Հին Կտակարանի, Լիբանանի հարավում Գանայում մարդկանց սպանդը թույլատրելի է եւ օրինական:
Համաձայն Ալարաբիա ինտերնետային կայքի, 33 օրյա պատերազմի ժամանակ, ռաբբիները բողոքելով Գանայի կոտորածի մասին համաշխարհային ք
ննադատությունների ու դատապարտումների դեմ, հայտարարեցին, որ, ըստ հրեաների Սուրբ Գրքի, պատերազմի ժամանակ ոչ մի անմեղ մարդ գոյություն չունի թշնամու շարքերում: Նրանք նշեցին. «Ներկա պայմաններում ցանկացած խոսք բարոյականության մասին Իսրայելի զինվորականների ու ժողովրդի ոգու թուլացմանը կհանգեցնի (!)»:
Սիոնիստ ռաբբիները նաեւ Գազայի 22 օրյա համարվող պատերազմի ժամանակ հրաման արձակեցին Գազայում լիբանանցի ու պաղեստինցի ազատ քաղաքացիների սպանդի մասին եւ հայտարարեցին, թե, ըստ Հին Կտակարանի պատվիրանների, պատերազմի ժամանակ կանանց ու երեխաների սպանդը թույլատրելի է:
23. Ալխալիլում Իբրահիմի սրբավայրում իրականացված կոտորածը-Բարուխ Գոլդշտեյնը եւ Քյարյաթ Արբաե սիոնիստաբնակ ավանի մի խումբ բնակիչներ 25.02.1994 թ. առավոտյան աղոթքի պահին մտնում են Ալաղսա մզկիթ: Գոլդշտեյնը կանգնում է մզկիթի սյուներից մեկի ետեւում եւ սպասում մինչեւ աղոթողները երկրպագության համար կռանան: Ապա կրակ է բացում նրանց ուղղությամբ: Փամփուշտներն ու նռնակների բեկորները վիրավորում են ավելի քան 350 հոգու: Իսրայելի բանակի զինվորականներն այդ կոտորածի ժամանակ փակում են մզկիթի դռները եւ արգելում աղոթողների փախուստը: Նաեւ ոչ մեկին չեն թույլ տալիս, որպեսզի վիրավորների փրկության համար մտնեն սրբատեղի: Այդ ժամանակ մի խումբ եւս մզկիթից դուրս են սպանվում: Մի քանի հոգի եւս նահատակների հուղարկավորության ժամանակ են նահատակվում: Այդ կոտորածի ժամանակ նահատակվում են 50 հոգի, որոնցից 29 հոգին սրբավայրում աղոթողներն էին:
24. Ալաղսայի ինտիֆազեն (ապստամբությունը)- 28.09.2000 թ. Արիել Շարոնն այցելում է Ալաղսա մզկիթ: Այդ այցելությունը ավարտին չհասավ պաղեստինցի երիտասարդների բողոքի պատճառով: Դեպքի հաջորդ օրը ուրբաթ էր եւ իսրայելական ուժերը կրակ բացեցին աղոթողների ուղղությամբ, որի հետեւանքով 7 հոգի զիհվեցին եւ 25 հոգի վիրավորվեցին: Այդ ընդհարումը հանգեցրեց Պաղեստինի ժողովրդի երկրորդ ապստամբությանը: Եւ այդպես շարունակվում են այդ ջարդերը 21-րդ դարում:
25. Ջանին ճամբարի կոտորածը- Իսրայելի բանակը 2002 թ. մարտի 29-ին լայնածավալ հարձակման անցավ արեւմտյան ափերում գտնվող Ջանին ճամբարի ուղղությամբ: Ջանին ճամբարը երկու շաբաթ շրջափակելուց եւ Պաղեստինի դիմակայող ուժերի ու Իսրայելի միջեւ թեժ պատերազմ բռնկվելուց հետո, զավթող ուժերը Շաուլ Մուֆազի գլխավորությամբ, իրենց տանկերով մուտք գործեցին այդ տարածք: Նրանք այդ ճամբարի վրա լայնածավալ հարձակումով, դիմակայող ուժերի զինամթերքի ավարտից հետո բռնագրավեցին տարածքը: Ապա մուտք գործեցին ճամբար եւ կախաղան հանեցին ճամբարի բազմաթիվ երիտասարդների: Ապա Իսրայելի տանկերը մուտք գործեցին այնտեղ, ավերեցին բնակարաններ: Այս դեպքի նահատակների թիվը շուրջ 200 հոգի էր: Դեռեւս անորոշ է հավաքական գերեզմանոցներում հողին հանձնված նահատակների թիվը:

26. Գազայի կոտորածը (2006-ից 2010 թթ.)- Սիոնիստական վարչակարգը 2006 թ. հունվարին Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում Համասի հաղթանակից հետո, Պաղեստինի, մասնավորապես Գազայի հատվածի ժողովրդին (քանի որ Համասի ամենաշատ ձայները այդ շրջանից էր ստացվել) պատժելու նպատակով, մի ռասայապաշտական նախաձեռնությամբ թե' ցամաքից թե' օդային տարածքից շրջափակեց այդ շրջանը: Իսրայելցիներն այդ մահացու շրջափակման ընթացքում նույնիսկ արգելեցին, որ պաղեստինցի հիվանդները բուժման նպատակով դուրս գան այդտեղից, որի հետեւանքով մինչեւ 2010 թվականի կեսերը շուրջ 380 պաղեստինցի զոհվեցին: Այդ տարիների ընթացքում, հատկապես 2010 թ. հունվարի կեսերը, Իսրայելը մի դաժան պատերազմ սկսեց Գազայի դեմ, որը հայտնի դարձավ որպես 22 օրյա ոտնձգություն: Այս պատերազմում նահատակվեցին 1450 Պաղեստինի քաղաքացի եւ լուրջ վնասներ ստացավ Գազայի հատվածի ենթակառուցվածքը: Դատավոր Գոլդստոնը, որը հետագային ՄԱԿ-ի կողմից գործուղվեց, որպեսզի ուսումնասիրի այդ հանցագործությունը, ապացուցեց, որ այդ պատերազմում Իսրայելը պատերազմական բնույթի, ինչպես նաեւ մարդկության դեմ հանցանք է գործել:



