Այսօր Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրն է


 Երեկ՝ օգոստոսի 25-ին Երեւանի Կապույտ մզկիթում, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ միջոցառում կազմակերպվեղ այդ օրվան նվիրված:

Մասնակցեցին՝ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյյեդ Ալի Սաղայանը, մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան, Իրանի դեսպանատան պատասխանատուներ, հոգեւոր ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

Հրավիրվածների թվում էին նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ «Հայ Արի Ասպետ»-ի կոչմանն արժանացած Աշոտ Օհանյանը:

Ատորեւ ներկայացնում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի զեկույցը.  

Պաղեստինի խնդրի հնարավոր առնչությունները տարածաշրջանային ծավալումներին  

Հայ Արիական Միաբանությունը բազմիցս անդրադարձել է Պաղեստինի վերաբերյալ պատմա-քաղաքական եւ իրավական հարցերին, այդ թվում նաեւ՝ Երեւանի Կապույտ մզկիթում պարբերաբար կազմակերպվող քննարկումների ընթացքում: Մենք անգամ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույցեր ենք կազմակերպել եւ մեր գրավոր բողոքը հայտնել: Ուստի նորից նույն հիմնավորումները եւ իրողությունները չենք ներկայացնի, այլ կխոսենք Պաղեստինին եւ տարածաշրջանին առնչվող որոշ հարցերի մասին:

Նախ հիշեցնենք, որ ըստ պատմաբանների, Պաղեստինի տարածքը բնակեցված է եղել դեռեւս հին քարե դարի ժամանակներում, ինչը այս հինավուրց տարածքին տիրելու բազմաթիվ փաստեր է արձանագրել դարեր շարունակ: Չանդրադառնալով հին պատմությանը, նշենք, որ տարածաշրջանային զարգացումների նորագույն փուլերից է XIX դարում պանթուրքիստական ծավալապաշտությունը: Եվ Պաղեստինում հակաթուրքական շարժումը հետզհետե ուժեղացավ (1825թ. եղան ապստամբությունները Երուսաղեմում, Բեթղեհեմում, 1830թ. Նաբլուսում, եւ այլն), որից հետո՝ 1832-1841թթ. Պաղեստինը գտնվել է Եգիպտոսի իշխանության ներքո: XIX դարի կեսից, առանձնապես Սուեզի ջրանցքի գործարկումից հետո, Պաղեստինի ռազմավարական ու տնտեսական նշանակությունն ավելի մեծացավ եւ այդ առումով նորովի սրվեց գերտերությունների միջեւ պայքարը՝ այդ շրջանում ազդեցություն հաստատելու համար: Հակաթուրքական շարժումը կրկին մեծ թափ ստացավ հատկապես 1-ին աշխարհամարտի տարիներին: Իսկ մինչ այդ, սիոնիստական կուսակցության պարագլուխներից Թեոդոր Հերցլը փորձեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ին կաշառելով, Պաղեստինի տարածքում հրեական պետություն հիմնել, սակայն, սուլթանը մերժեց այդ առաջարկը, ուստի սիոնիստներն իրենց նպատակին հասնելու համար դիմեցին այլ հնարքների:

Սիոնիստները երիտթուրքերի (որոնց ղեկավարների մեծ մասը, այդ թվում՝ Աթաթուրքը, Սալոնիկից եկած ծպտյալ-հրեաներ էին) երիտթուրքական հեղափոխությամբ կազմակերպեցին սուլթանի գահընկեցությունը եւ հայերի ցեղասպանությունը, որն սկսվել էր սուլթանի օրոք եւ այն շարունակվեց մինչեւ 1915-1923թթ.: Այսպիսով, առանց ճիգերի հրեա սիոնիստները տիրացան կոտորված ու գաղթած հայերի դրամա-տնտեսական լծակներին, որոնք այնժամ Թուրքիայի տնտեսության հիմնական լծակներն էին եւ մեծամասամբ հայ գործարարների ու վաճառականների ձեռքում էին: Այսինքն, ցեղասպանելով հայերին՝ հրեաները լիովին հսկողություն ստանձնեցին Թուրքիայի տնտեսության նկատմամբ, ըստ այդմ՝ նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում: Սա հնարավորություն տվեց նրանց, գտնվելով ստվերում, տիրել իրական իշխանությանը Թուրքիայում, որն էլ գործի դրվեց Պաղեստինում հրեաների ներգաղթի զանգվածային կազմակերպմանը, հետագայում Պաղեստինի որոշ տարածքների զավթմանն ու հրեականացմանը:

XIX դարի վերջին – XX դարի սկզբին Պաղեստինի համար պայքարում իմպերիալիստական տերություններն օգտագործել են հրեական ազգայնամոլական ու հակամարդկային գաղափարախոսությունը՝ սիոնիզմը, որի նպատակներից մեկը, ինչպես վերը նշեցինք, Պաղեստինի տարածքում հրեական պետություն ստեղծելն էր, եւ տարբեր երկրներից այդտեղ հրեաներ վերաբնակեցնելը՝ արաբ բնակչությանը դուրս մղելով:

1-ին համաշխարհային պատերազմի (1914-1818թթ.) ընթացքում Պաղեստին մտան անգլիական զորքերը: 1917թ. նոյեմբերի 2-ին Անգլիայի կառավարությունը հրապարակեց, այսպես կոչված, «Բալֆուրի դեկլարացիա»-ն, որը խոստանում էր աջակցել Պաղեստինում «հրեական ժողովրդի ազգային օջախ» ստեղծելուն: 1920թ. ապրիլին Սան Ռեմոյի կոնֆերանսում Մեծ Բրիտանիան ստացավ Պաղեստինը կառավարելու մանդատ: 1922թ. սեպտեմբերին Մեծ Բրիտանիան Պաղեստինի տարածքից առանձնացրեց ենթամանդատային Անդրհորդանան տարածքը, որի վրա չէր տարածվում «Բալֆուրի դեկլարացիա»-ն: Անգլիայի տիրապետությունը Պաղեստինում բացահայտորեն նպաստել է այնտեղ հրեական դրամագլխի ներթափանցմանը, հրեաների վերաբնակեցմանը (1919-1948թթ. Պաղեստին ներգաղթեցին ավելի քան 500 հազար հրեաներ)՝ այսպիսով խթանելով սիոնիստական կազմակերպությունների գործունեության աշխուժացմանը:

2-րդ համաշխարհային պատերազմից (1939-1945թթ.) հետո ուժեղացավ Պաղեստինի ժողովրդի պայքարը անգլիական մանդատը վերացնելու համար: 1947թ. Մեծ Բրիտանիան Պաղեստինի հարցը հանձնեց ՄԱԿ-ի քննարկմանը: 1947թ. նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց՝ վերացնել Անգլիայի մանդատը, դուրս բերել անգլիական զինված ուժերը Պաղեստինից եւ նրա տարածքում ստեղծել տնտեսապես իրար հետ կապված 2 անկախ պետություններ՝ հրեական եւ արաբական: Ղոդսը (Երուսաղեմը) առանձնացվում էր իբրեւ ինքնուրույն, հատուկ վարչական միավոր՝ ՄԱԿ-ի ղեկավարությամբ: Ելնելով Պաղեստինում ստեղծված իրադրությունից՝ ԽՍՀՄ-ը քվեարկեց հօգուտ այդ որոշման: 1948թ. մայիսի 14-ին Պաղեստինի տարածքի մի մասում սիոնիստներն արհեստականորեն ստեղծեցին Իսրայել պետությունը: Հրեական կառավարության առաջին իսկ «Անկախության դեկլարացիա»-ով սիոնիզմը հռչակվեց իբրեւ Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն: Այսպիսով, Պաղեստինի արաբ ժողովուրդը չկարողացավ իրագործել անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, քանի որ սիոնիստները, արեւմուտքի իմպերիալիստական տերությունները եւ արաբական երկրների որոշ արեւմտամետ ուժերը հրահրեցին արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949թթ.):

1949թ. Իսրայելի եւ արաբական պետությունների միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր: ՄԱԿ-ի կողմից արաբական պետության համար նախատեսված տարածքի կեսից ավելին (6,7 հզ. կմ2), ինչպես նաեւ Ղոդս-Երուսաղեմի արեւմտյան մասն անցավ Իսրայելին: Պաղեստինի արեւելյան շրջանները (Հորդանան գետի արեւմտյան ափը) եւ Ղոդսի արեւելյան մասը միացվեցին (1950թ.) Հորդանանին, իսկ Գազայի շրջանն անցավ Եգիպտոսի հսկողության ներքո: Իսրայելի զինված ուժերը գրաված հողերից վտարեցին շուրջ 1 մլն. արաբների, առաջ եկավ, այսպես կոչված, պաղեստինցի գաղթականների հարցը, իբրեւ Պաղեստինի խնդրի (որի էությունն է՝ Պաղեստինի արաբ ժողովրդի, ՄԱԿ-ի որոշումով նախատեսված, օրինական իրավունքների ապահովումը) մի մաս: 1967թ. հունիսին Իսրայելը նոր հարձակում սկսեց հարեւան արաբական երկրների դեմ եւ զբաղեցրեց ոչ միայն երբեմնի ենթամանդատային Պաղեստինի ամբողջ տարածքը, այլեւ Եգիպտոսին պատկանող Սինայի թերակղզին, Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները եւ առավել սրվեց Պաղեստինի գաղթականների հարցը (ՄԱԿ-ի տվյալներով նրանց թիվը հասավ ավելի քան 1,5 մլն. մարդու): 1981թ. Իսրայելի սիոնիստական կառավարությունը Ղոդս-Երուսաղեմը հայտարարեց որպես հրեական պետության «միասնական եւ հավերժական» մայրաքաղաք, նույնիսկ որոշ երկրներ իրենց դեսպանատներն արդեն տեղափոխել են Թել-Ավիվից, իսկ ՄԱԿ-ը լռում է եւ՛ Ղոդսի հատուկ կարգավիճակի որոշումը խախտելու, եւ՛ 1947թ. Իսրայել պետության սահմաններն ապօրինաբար ընդարձակելու, միլիոնավոր արաբների տեղահանելու փաստերի առթիվ:

Իսրայելը շարունակում է խախտել ինչպես ՄԱԿ-ի որոշումները, այնպես էլ՝ Ժնեւի կոնֆերանսի համաձայնությունները: Այդ իսկ պատճառով ժողովրդական ապստամբություններ եղան նաեւ 1987թ. եւ 1990-ականների կեսերին, որը շարունակվում է առ այսօր: Պաղեստինյան Էնտեֆազեն՝ ժողովրդական ապստամբությունը, տոնել է մի քանի հանգրվանային հաղթանակներ: Մեկ այլ հաղթանակ էր, երբ իսրայելական զորքերը դուրս բերվեցին Հարավային Լիբանանից եւ Գազայից: Սրանում, իհարկե էական է նաեւ «Հեզբալլահ» եւ «Համաս» կազմակերպությունների դերը: Վստահ ենք, էնտեֆազեն կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ Ղոդսը եւ Պաղեստինը վերջնականապես կազատագրվեն հրեաներից:

Այսօր էլ իսրայելական սիոնիստական կառավարությունը շարունակում է իր ոտնձգությունները Ղոդսի եւ Պաղեստինի ժողովրդի իրավունքների դեմ՝ կիրառելով նորանոր բռնարարքներ, սահմանափակելով արաբ ժողովրդի տարրական իրավունքները բռնազավթված տարածքներում: Վերջին 30 տարիների ընթացքում Իսրայելի սիոնիստական վարչակարգը նոր թափով շարունակեց կեղեքել Պաղեստինի արաբ ժողովրդին, հարյուր հազարավոր պաղեստինցիներ եւս դարձան գաղթականներ: Սակայն, սիոնիստներն այս ամենն արեցին արդեն ավելի փորձառու եւ հնարավորինս շղարշված՝ հաշվի առնելով հայերի ցեղասպանության կազմակերպման փորձը՝ խուսափելով պանթուրքիստա-սիոնիստական բացահայտ կոտորածների գործելաոճից:

Այժմ Պաղեստինի ժողովուրդն աներկբա, գրեթե միահամուռ «Ֆաթհ» եւ «Համաս» կազմակերպությունների առաջնորդներին ընդգրկել է իր պետության իշխանության կազմում եւ հավատացած է, որ նախկին վրիժառուական ու ապստամբական գործողություններին կհաջորդի համակարգված ազգային-պետական դիմակայությունն ու նպատակաուղղված պայքարը՝ հանուն Ղոդսի ու Պաղեստինի ազատագրության: Այդպես էլ կա, Պաղեստինի իշխանությունները վերջերս այցելել են ՄԱԿ անդամ շուրջ 2 տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, եւ արծարծել են Պաղեստինի անկախության ճանաչման հարցը: Այն արդեն լուրջ քննարկման փուլում է նաեւ ՄԱԿ-ում:

Ղոդսի ու Պաղեստինի ժողովրդի պատմական եւ իրավական պաշտպանության հարցը միջազգային հիմնարար խնդիր է, որը շղթայաբար առնչվում է աշխարհի բոլոր ազգերի ու պետությունների ճակատագրերին, քանզի սիոնիզմի ստեղծած «աշխարհի գաղտնի կառավարություն»-ը իր համաշխարհային դրամագլխով սպառնում է ստրկացնել բոլոր ազգերին: Ղոդսի ու Պաղեստինի ժողովրդի տառապանքներին զուգահեռ, Իսրայելի սիոնիստական պետության կողմից հալածվում են նաեւ այդ տարածքների այլ ազգերի ներկայացուցիչները, ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնյա հավատքի հետեւորդները: Դիմադրության բոլոր միջոցները դիմակայություն են գտնում սիոնիստների կողմից մեծամասամբ ղեկավարվող ՄԱԿ-ի միջոցով: Ամենաթարմերից է՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1559 բանաձեւը, որն ընդունվել է սիոնիստական ուժերի ճնշման ներքո: Այդ բանաձեւի համաձայն զինաթափվելու են ոչ միայն Լիբանանում գտնվող պաղեստինցիները, այլեւ՝ լիբանանյան դիմադրության, մասնավորապես՝ «Հեզբալլահի» մարտիկները: Այս որոշումը ոտնահարում է ոչ միայն պաղեստինցիների ինքնապաշտպանության իրավունքը, այլեւ՝ մյուս ազգերի ու կրոնների հետեւորդների, որոնք սիոնիստական ու հուդդայական չեն:

Մեզ՝ շատ հայերիս, նույնպես հուզում է Պաղեստինի իրավունքների հարցը, անկախության ճանաչման խնդիրը, ինչը վերջերս կարեւորվել է նաեւ Երեւան ժամանած Պաղեստինի պատվիրակության հետ պաշտոնական հանդիպման ժամանակ: Եթե Երեւանը հնարավորինս հստակ ուղեգիծ ունի Պաղեստինի հարցում, ապա նույնը չի կարելի ասել Պաղեստինի իշխանության մաս կազմող «Համաս»-ի ղեկավարության մասին: Սա մտահոգիչ հանգամանք է, եւ մենք դիմում ենք նաեւ բարեկամական իրանական կողմին՝ այս հարցը կարգավորելու եւ պարզաբանելու նպատակով: Իսկ դիմելու պատճառն այն է, որ արդեն մի քանի անգամ Պաղեստին այցելած ադրբեջանական պատվիրակության առջեւ «Համաս»-ի ղեկավարները հավաստել են, թե Արցախ-Ղարաբաղը ադրբեջանական հող է, ավելին՝ մուսուլմանական հող է (անհասկանալի է, թե ինչ է սա նշանակում), եւ պետք է վերադարձվի Ադրբեջանին, որին կաջակցեն նաեւ պաղեստինցիները: Հասկանալով, թե հարցը ինչքան նրբություններ ունի, երբ նժարին Պաղեստինի անկախության խնդիրն է դրված, երբ դիվանագիտության մեջ երկակի ստանդարտներ են կիրառվում, մենք այնուամենայնիվ բարձրաձայնում ենք եւ ահազանգում, որ նման մոտեցումները հաստատ չեն խոչընդոտի Արցախի ճանաչմանը, բայց կվնասեն Պաղեստինի անկախության ճանաչման խնդիրը: Հայկական Արցախը աշխարհի բոլոր պատմական քարտեզներում Հայաստանի կազմում է, դեռ այն ժամանակներից, երբ Հայաստանի ու Իրանի կողքին չի եղել ու չէր էլ կարող լինել արհեստական Ադրբեջան կամ որեւէ թյուրքական պետություն:

Թյուրքական խայծը միշտ էլ վնասել է հայերին, պարսիկներին կամ արաբներին, եւ սա չպետք է անտեսել: Այսօր Բաքու-Թել Ավիվ ռազմա-քաղաքական մի նոր համագործակցություն է սկսվել, ինչը վտանգում է ինչպես Հայաստանի ու Իրանի, այնպես էլ Պաղեստինի, արաբական երկրների անվտանգությունը: Իսրայելը անգամ ռազմական արտադրություն է նախաձեռնել Ադրբեջանում, էլ չենք խոսում ՆԱՏՕ-ի զորքերի Ադրբեջանում տեղակայվելու մասին, որն առաջնային թեմա է դարձել այլեւս: Իսկ այդ արեւմտյան զորամիավորումները նախատեսում են տեղադրել հայերի կողմից ազատագրված տարածքներում՝ Իրանի սահմանին մոտ:

Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու նպատակով Ադրբեջանի հետ զարգացնում է բազմակողմ հարաբերություններ: Հրեաները նաեւ Բաքվի կենտրոնական թաղամասերում վերջին շրջանում լայնածավալ բնակարանային շինարարություն են իրականացրել, որի նպատակն այն է, որպեսզի աշխարհի տարբեր վայրերից մոտ 7.000 հրեա ընտանիքներ գան եւ բնակություն հաստատեն Բաքվում:

Ի տարբերություն Ադրբեջանի, Գազայի հատվածը վերահսկող «Համաս» խմբավորումը հայտարարել է Իսրայելի հետ 2 տարի տեւած զինադադարի խզման մասին: Այդ հայտարարությունը հետեւել է Իսրայելի զինված ուժերի իրականացրած գործողություններին, որոնք էլ հետեւել են ի պատասխան իսրայելա-եգիպտական սահմանին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին ու պայթյուններին: Հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ իսրայելական օդուժը ռմբակոծեց Գազայի հատվածը, տարբեր տվյալների համաձայն զոհվել է 15, վիրավորվել`40-ը պաղեստինցի: Այստեղ իսպառ բացակայում է «Համաս»-ի՝ Ադրբեջանին սատարելու բացատրությունը, անգամ վտանգավոր նախադեպ է դառնում այն: Իսկ ահա, Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը պահանջել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել վերջին օրերին Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական օդուժի ռմբակոծությունների առնչությամբ: Արաբական պետությունների լիգա կազմակերպությունը արտակարգ նիստ է հրավիրել եւ քննարկել այս հարցը:

Հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իսրայել այցելած ամերիկյան կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պաղեստինցի գրոհայինների կողմից երկրի հարավի ռմբակոծման համար պատասխան են տալու իրանցիները՝ այսպիսով նորից փորձելով Թեհրանին ներքաշել այս խնդրի մեջ: Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանն սպառնում է ԱՄՆ-ին այնպես, ինչպես սպառնում է Իսրայելին:

Այս հանգամանքը շեշտում ենք, որպեսզի պաղեստինցիներին, եւ առհասարակ արաբներին հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ պաղեստինյան խնդիրն արծարծելով եւ պանթուրքիստական ծրագրերին ակամա աջակցելով, իրապես վնաս կհասցվի բարեկամաբար տրամադրված Հայաստանին ու Իրանին: Հատկապես Ադրբեջանը, բացի Հայաստանից սին տարածքային պահանջներ ունենալուց, արդեն Իրանին է ներկայացնում նույնքան սին տարածքային պահանջներ: Սա Պաղեստինի եւ Արաբական պետությունների լիգայի համար պետք է լուրջ զգուշացում լինի:

Արեւմուտքը չի վարանում օգտվել խառնակչության հնարավորություններից, ինչը մի քանի անգամ կիրառվել եւ կիրառվում է որոշ արաբական երկրների եւ Իրանի հետ հարաբերություններում: Անգամ Անկարայի վերջերս Պաղեստինի նկատմամբ բարյացկամ դրսեւորումները եւ հակաիսրայելական դիվանագիտական խաղերը չպետք է շփոթ առաջացնեն, քանզի այժմ պանթուրքիստական ծրագրերն իրագործելու համար Թուրքիա-Ադրբեջան դաշինքը փորձում է տարածաշրջանում Իրանից խլել այն կարեւորագույն դերը, որն այդ եղբայրական երկիրն ունի արաբական եւ իսլակամական կազմակերպություններում:

Իսրայելը նույնպես հանգիստ չի մնում եւ Բաքվում իր դիրքերն ամրապնդելով, փորձում է նույնն անել Թբիլիսիում եւ Երեւանում: Վրաստանում նույնպես խնդիր չունեն: Արդեն կայացել է նաեւ հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Փինխաս Ավիվին: Քննարկվել են Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, մերձավորարեւելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Երեւանը թերեւս համաձայնել է ճանաչել Պաղեստին պետությունը եւ իսրայելական զլմ-ները Հայաստանը դիտարկում են այն երկրների ցանկում, որոնք համարվում են Պաղեստին պետության ճանաչման համար 100 տոկոսով խոստում տված երկրներ: Իսրայելի հետ քննարկվել է նաեւ Արցախի հարցը, սակայն Թել Ավիվը դեռ չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, այս հայկական տարածքը համարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս: Հայ-թուրքական արձանագրությունների վախճանին զուգահեռ կարծես թե նախաձեռնվել է հայ-իսրայելական դիվանագիտության նոր ձեւաչափ: Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածաշրջանային թելադրող հավակնությունները զսպելու արեւմտյան քաղաքականությունը բնականաբար այժմ գնահատում է Հայաստանի նշանակությունը, ինչն էլ բացատրում է ադրբեջանամետ քաղաքականություն իրականացնող Իսրայելի այս նոր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Անշուշտ ցանկալի է, որ Երեւանը դիվանագիտական եւ քաղաքական շփումներ ունենա տարածաշրջանի բոլոր երկրների հետ, սակայն դա չպետք է խոչընդոտի ավանդական լավ հարաբերությունները Իրանի եւ արաբական աշխարհի հետ: Վստահ ենք՝ այդպես էլ կլինի:

Այսպես թյուրքական տարրը պանթուրքական ծրագերը փորձում են վերակենդանացնել արաբական երկրներին Հայաստանի, Իրանի եւ Իսրայելի դեմ հանելով, իսկ հրեական տարրը իսրայելա-սիոնիստական ծրագրերը փորձում է վերակենդանացնել հենց թյուրքական երկրներին Իրանի ու Հայաստանի դեմ հանելով: Նաեւ հակառակ գործընթացն է նախաձեռնել Իսրայելը՝ Հայաստանի ու հայկական սփյուռքի միջոցով Թել Ավիվը փորձում է իր ճանապարհից վերացնել պանթուրքիզմի արշավը, որն էլ իր հերթին փորձում է սերտաճել պանարաբիզմի հետ: Այստեղ էլ Իրանի դեմ Արեւմուտքը փորձում է օգտագործել Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Սաուդյան Արաբիային:

Այս զարգացումները մեծապես կվտանգեն տարածաշրջանի կայունությունը, նաեւ՝ Պաղեստինի պետության գոյությունը: Վերոնշյալից բացի, շղթայաբար ընթացող «արաբական հեղափոխական» ալիքը արդեն տապալել է եգիպտական եւ լիբիական դիմադրությունը, այլ արաբական երկրներում իշխանափոխություն է իրականացրել, նույնն արվում է սիրիական դիմադրության ոչնչացման համար, որից հետո Պաղեստինը կմնա արաբական աշխարհում մեն մենակ՝ առանց բացահայտ պաշտպանների: Եվ միայն Իրանը կարող է առաջվա նման եւ ազդեցիկորեն սատարել Պաղեստինին: Այնպես որ, «Համաս»-ի ղեկավարները պետք է ամեն բան անեն Իրանի եւ Հայաստանի նման բարեկամներին չկորցնելու համար՝ հեռու մնալով թուրք-ադրբեջանական դավադիր խաղերից:

Անկարան վաղուց է Իրաքի նկատմամբ տարածքային նկրտումներ դրսեւորում, այժմ էլ անգամ Սիրիայի նկատմամբ է այն դրսեւորվում: Սա է պատճառը, որ Դամասկոսում Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն համարվել է անկոչ հյուր: Թուրքիա-Սիրիա հարաբերությունները կարծես խզվել են եւ Սիրիայի ժողովուրդն այլեւս չի վստահում թուրք վարչապետ Էրդողանի բարեկամական խոստումներին:

Իզուր չէ, որ միջազգային զլմ-ներում անգամ արծարծվում է այն տեսակետը, թե Թուրքիան կարող է պայթեցնել Մերձավոր Արեւելքը: Շուրջ 2 ամիս առաջ իսրայելական մի կայք, որը սերտ կապեր ունի ՄՈՍՍԱԴ-ի հետ, տեղեկացրել էր, որ Սիրիայի շուրջ կատարվող իրադարձությունները գնում են այն սցենարով, որը նախատեսում է Թուրքիայի զինված ուժերի ներխուժում սիրիական Հոմ նահանգ: Լիբանանում «Հեզբալլլահ»-ը արդեն իսկ հայտարարել է, որ իր զինված կազմավորումները կտեղափոխի Սիրիա՝ նախագահ Ասադին պաշտպանելու համար: Կտրուկ է եղել նաեւ Թեհրանի արձագանքը: Նշվում է, թե Թուրքիան կարող է պայթեցնել Մերձավոր Արեւելքը եւ Սիրայի տարածքը վերածել նաեւ ՆԱՏՕ-Իրան ռազմական հակամարտության թատերաբեմի:

Այս առումով զարմանալի չեն նաեւ քրդական աշխուժացումները Թուրքիայում եւ Սիրիայում, նաեւ զինված բախումներ եղան Իրանի հյուսիս-արեւմուտքի քրդաբնակ շրջաններում: Չի բացառվում նաեւ ադրբեջանական տարրի ընդվզումը Իրանում: Արաբական որոշ զլմ-ներ նշել են, որ կալանքի մեջ գտնվող քրդական ՔԲԿ խմբակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, անդրադառնալով Իրանի պահակազորի եւ քրդական մի խմբակցության միջեւ տեղի ունեցած զինված ընդհարումներին, հայտարարել է, թե զինված գործողությունները Թուրքիայում կդադարեցվեն ու կտեղափոխվեն Իրանի տարածք: Վերջին շաբաթներին Իրանի պահակազորը Իրան-Իրաք սահմանագծում բախվել էր քրդական խմբակցության մարտիկների հետ: Այստեղ էլ մի այլ մտահոգություն կա, որ իրանական կողմի որոշ զլմ-ներ հենվելով թուրքական ապատեղեկատվությանը, հայտնում են, թե քրդերը մարզվում եւ պատսպարվում են Հայաստանում: Սա էլ հայ-իրանական հակասություններ առաջացնելու մի փորձ է, որին չպետք է տուրք տալ: Հատկապես, որ իրանցի զինովորականները հասկանում են, որ վտանգը գալիս է Ադրբեջանի տարածքից, որտեղից Իսրայելը կարող է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Կարծես վերսկսվել է «Աշխարհի գաղտնի կառավարության» վաղուց նախաձեռնած «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրի իրագործումը: Եվ վերոնշյալ խառնակչություններրն ու «արաբական հեղափոխական» ալիքը կարծես Մերձավորարեւելյան տարածաշրջանին փորձում է հեղափոխակցել Կովկասյան եւ Միջինասիական տարածաշրջանները, ինչը թույլ կտա ԱՊՀ կազմի Միջինասիական (Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղըզստան, Տաջիկստան) եւ «Իսլամական կոնֆերանս»-ի (Արաբական երկրներ, Պակիստան, Աֆղանստան եւ այլ) երկրները դարձնել Արեւմուտքի շահերի գոտի եւ սնուցման աղբյուրներ… Կովկասյան տարածաշրջանում խոսքը թերեւս Հայաստանին է վերաբերում (ԱՊՀ անդամ է), քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը (ՎՈւԱՄ անդամ են) արդեն արեւմտյան ճակատում են միանշանակ:

Իսկ այս ամենի հաջողությունից հետո բավականին շահեկան վիճակում կհայտնվի ոչ միայն Արեւմուտք կոչված, սակայն «գաղտնի ու մութ ուժերի» տիրույթին պատկանող տարածքը, այլեւ՝ Իսրայելը, որ հնարավորություն կստանա այսպես կոչված «աշխարհի տերերի» միջոցով ազդեցություն ունենալ ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլ՝ կարող է այդ նույն ուժերի միջոցով կառավարել համաարաբական, համաթուրքական եւ համաիսլամական բոլոր քայլերը: Նույնը փարձում են անել համաքրիստոնեական կամ համահայկական ուղղությունների վրա ազդելով, որի լծակները վաղուց ունեն, հայտնի է, որ սիոնա-մասոնական ուժերը ազդեցություն ունեն նաեւ հուդա-քրիստոնեությամբ եւ էկումենիկ եկեղեցական շարժմամբ:

Այսպես Պաղեստինի անկախության ճանաչման եւ տարածաշրջանում ծավալվող վերանշյալ ու այլ հնարավոր իրադարձությունները պետք է արաբական, իրանական եւ հայկական կողմերին զգոն պահեն եւ մղեն համատեղ ծրագրերի ու գործողությունների՝ ընդդեմ պանթուրքական եւ սիոնիստական ծավալապաշտության, համաշխարհային գլոբալացման տանող ուժերի:

Մեր գործը բարդ է, բայց արդար եւ Տիեզերքի Արարիչը մեզ պահապան: Ես արիադավան-հեթանոս հայ եմ, ուստի կասեմ՝ հայ եւ պարսիկ Աստվածները նույնպես մեզ պահապան:

Հայաստանի Հանրապետություն

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան

25.08.2011թ. – Երեւան, Կապույտ մզկիթ

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.