Ընդդեմ հակահայ վիրավորանքների

Մարտի 13-ին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ տարածեցին Էդուարդ Աղաջանովի հետեւյալ «հանճարեղությունը». «Մեր միակ բրենդը դա 1915թ. Ցեղասպանությունն է»: Արտահայտությունը հնչել է (ի դեպ, սա հատկապես ԶԼՄ-ներին հայտնի է իր ,,թունդ,, հհշ-ական տնտեսագետի կեցվածքով) «Ջերմուկի» խնդրին վերաբերվող գործընթացները մեկնաբանելիս: Այսինքն` ինքն իրեն իր մտերիմ շրջանակներում «Հայաստանի թիվ 1» տնտեսագետը համարելով` այս մարդը  ցեղասպանությունը համեմատել է մի ապրանքի հետ (բրենդը ապրանքանիշն է), որն արտահանվում է շահույթ ակնկալելու նպատակով: Համոզված ենք, Աղաջանովը դա արել է ոչ զառամյալության կամ մտագարության հետևանքով, այլ մտածված, դիտմամբ:

  Այս կարգի ցինիկ, աննրբանկատ ու տրամաբանությունում չտեղավորվող մտքերը հայոց իրականությունում եզակի չեն ցավոք: Դրանց մերթ ընդ մերթ հայտնվելը բացահայտում է այն պարզ իրողությունը, որ ներկայիս ՀՀ-ն իր «սահմանադրությամբ» ու օրենսդրական դաշտով հայկական չի և չի պաշտպանում հայ ազգի կենսական շահերը: Այլապես ինչո՞վ բացատրել, որ ՀՀ-ում պաշտոնյան օրենսդրորեն պաշտպանված է զազրախոսություններից, հիմնարկ ձեռնարկությունները օրենսդրորեն պաշտպանված են հակագովազդից, իսկ մեր միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակը ոչ մի ձևով  աղա-ջան-ովական բարբաջանքներից պաշտպանված չէ:
  Այսինքն` խնդիրը աղաջանովը, կամ այլևայլ «դեսպանները» չեն: Խնդիրը ՀՀ իշխանությունների (նախկին, թե ներկա) որդեգրած հակահայկական գաղափարախոսությունն է, որը պետականորեն չի պաշտպանում  մեր անմեղ զոհերի համար մղվող արդար դատը (ապացույցը ՀՀ պաշտոնյաների հաշտվողական ու հանձնվողական քաղաքականությունն է Թուրքիայի հանդեպ)  և  չի պաշտպանում Հայոց Հայրենիքի անքակտելիության սկզբունքը (վկան հողերի առևտուրն է Ադրբեջանի հետ` իշխանական կերակրատաշտից կախված մի խումբ անձանց շահերից ելնելով):
  Մենք կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր  իրենց հայ են համարում, համախմբվել ու դատապարտել աղա-ջան-ովական մտածելակերպը, պահանջել այդ «հայից» հրապարակավ ներողություն հայցել միլիոնավոր հայ ցեղասպանված նահատակներց: Եթե դա տեղի չունենա, ապա հայկական ԶԼՄ-ները գոնե պիտի անտեսեն այլևս այս «գործչի» հակահայ գործունեությունը…
 
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
14.03.2007թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.