Աթաթուրքից – Թուրքմենբաշի ու Աթաթաթար (Աթաադրբեջանաշեյխին չհաշված)… Թուրքը այլ երկրում էլ է թուրք

Աթաթուրքից – Թուրքմենբաշի ու Աթաթաթար…

(Աթադրբեջաբաշեյխին  չհաշված)

Արդի թյուրքական ցեղախմբերի մոտ «հայր» դառնալու, նաեւ  «հայր» որոնելու մտածողությունը, ըստ երեւույթին, ծագել է անհայր (իմա՝ անծագում, արհեստածին) լինելու եւ այս կամ այն հորից առաջանալու տխուր եւ գաղտնի պահվող անցյալից…

Այժմ էլ ներկայիս Թուրքիայի շուրջ 70-80 միլիոնանոց բնակչության հազիվ 10%-ը լինի այդ աթաթուրքյան ժառանգ…

Միայն ծպտյալ հայերի մասին նշվող թվաքանակը տատանվում է մինչեւ 15-20 միլիոնի սահմանները (թրքացած, ալեւի կամ քրդացած, իսլամացած եւ այլք)…

Երբ Քեմալ Աթաթուրքը հայերի եւ այլազգիների տարածքների վրա Թուրքիա էր կառուցում՝ ցեղասպանելով հայերին, արագ հասկացավ, որ քոչվոր ու տափաստանաուղեղ իր տեսակին մտացածին թուրք սարքելու համար հայրություն անել է պետք… եւ ինքն էլ դարձավ Աթաթուրք-թուրքերի հայր:

Իհարկե այլ բան է, որ այդ թուրքերի հայրը հրեական ծագում ուներ (Հունաստանի Սալոնիկից եկած ծպտյալ հրեաների թվում էր, որպես երիտթուրք հեղափոխական), բայց դա հոգ չէ, անծագում թյուրքական տարրի համար ի՞նչ տարբերություն, թե իր հայրն ով է ու որտեղից… Անգամ հիմա իմանալով իրենց «հայր» Աթաթուրքի հրեական ծագման եւ սիոնիստական նպատակների մասին՝ լռում են եւ «չեն հավատում»…

Այս հանրահայտ պատմությանն անդրադարձանք, քանի որ վերջերս Թաթարստանում «Շինարարների օրվա» կապակցությամբ տեղի ունեցած հանրապետության շինարարական կազմակերպությունների ղեկավարների հանդիսավոր հավաքի ժամանակ, որին մասնակցել է նաեւ Թաթարստանի նախկին նախագահ Մենտիմեր Շայմիեւը, մի հետաքրքիր թյուրքաբնույթ դեպք է կատարվել: Հանդիսավոր նիստից հետո, մասնակիցները հավաքվել են նիստի երկրորդ մասը սեղանի շուրջ անցկացնելու նպատակով եւ ճաշկերույթի ընթացքում, ինչպես հաղորդում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, «Թաթագրոպրոմշին» ընկերության տնօրեն Իրեկ Զզաքիրովը բաժակ է բարձրացրել եւ առաջարկել խմել Մենտիմեր Շայմիեւի կենացը. «Թուրքերն Աթաթուրք ունեն: Մենք, թաթարներս էլ, ձեզ ունենք՝ Աթաթաթար»,- ասել է այս թյուրք-թաթարը:

Նորածին Աթաթաթարը փորձել է կատակի վերածել այդ առաջարկը եւ ժպտալով պատասխանել է. «Այնքան ես խմել, որ ինչ խելքիդ փչում է, խոսում ես»: Սակայն այս դիպվածը դուրս չի մնացել ռուսական եւ թուրքական զլմ-ների ուշադրությունից, եւ Թաթարստանում արդեն թեւածում է Աթաթաթարի գաղափարը…

Եթե հիշենք, որ մեզ հայտնի Թուրքմենստանն էլ մեզ հայտնի Թուրքմենբաշի է ունեցել, իսկ Հեյդար Ալիեւը ինքնակոչվել է «Համայն ադրբեջանցիների հայր», ԿԳԲ-ական Ալիեւը անգամ «ադրբեջանական շեյխի» գործառույթ էր որդեգրել… ապա մեր ընթերցողներին առավել փաստարկված կհամոզենք, որ մեր տեսությունը՝ թյուրքական հայրա-որոնման առումով, իրական է եւ անգամ արդիական:

Մենք հայերս առավել եւս պիտի ուշադիր ու զգոն լինենք, քանզի համաթրքական պետություն կազմելու ծրագրերն ու նպատակները իրականանում են մեր մեծ հայրենիքի ու մեր նախնյաց՝ արարչածին հայ տեսակի հայրերի ժառանգության վրա:

Համաթրքական նպատակները այսօր էլ են թեւածում մեր տարածաշրջանում եւ «մեկ ազգ – վեց պետություն» ծրագիրը (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղըզստան) չի դադարում շրջանառվել հատկապես թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից՝ իհարկե «մեկ ազգ – երկու պետություն» նախաբանով:

Սա էլ անգամ չի բավարարում թյուրքական արհեստածին զանգվածին, եւ նրանք «Մեծ Թուրան» կոչած «երկիրը» Եվրոպայի Բալկաններից հասցրել են Հայկական լեռնաշխարհ ու Մերձավոր Արեւելքի հյուսիսային մասը, այստեղից էլ տարել իրենց Ալթայի տափաստանները, բայց դրանով չբավարարվելով՝ հասցրել են մինչեւ Չինաստանի Ույղուրական նահանգ եւ Ռուսաստանի Սախա-Յակուտական շրջաններ…

Իսկ մենք՝ հայերս, ունենալով ոչ միայն բնածին ազգի որակներ, նախնի-հայրերի գեներ, Հայ Աստվածներ ու արարչական լեռնաշխարհ-հայրենիք-Հայք, ծվարել ենք ու մեր իրական պատմությունն էլ մեծամտանալու «փաստ» ենք արձանագրում (չենք էլ հասկանում՝ որ դա պարտադրում են)… Տրվել ենք թերարժեքության բարդույթի՞ն… Թե՞ գերարժեքությանը կուլ չգնալու խաբկանքով են մեզ պատել (էլի օտարները)…
Հայկ  Թորգոմյան
 

* * *
Թուրքը այլ երկրում էլ է թու՛րք

«Երկրամաս» թերթը գրում է, որ ադրբեջանցի բուժքույրը փորձել է սպանել 8-ամյա հայ երեխային: Սոչիի հիվանդանոցներից մեկում անձնակազմի բուժքույրը Լեռնային Ղարաբաղից հանգստի եկած տղային փորձել է սպանել, երբ հանգստացող հայազգի մի ընտանիքի 8-ամյա որդին թունավորմամբ ու բարձր ջերմությամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Ծնողները նշել են, որ երեխան մի քանի օր անգիտակից վիճակում է լինում եւ այդ օրերին երեխային հետեւող բուժքույրն անընդհատ փորձել է համոզել իրենց չմտածել եւ գնալ հանգստանալ:

Մի քանի օր անց, երբ երեխայի առողջական վիճակը կայունացել է, մայրը որդու կողքին պառկել է ու քնել: Երբ արթնացե
լ է, տեսել է երեխային ուշագնաց վիճակում ու արյան մեջ, իսկ հիվանդասենյակում ոչ ոք չի եղել:

Հոսպիտալի անձնակազմի շնորհիվ երեխային մի կերպ հաջողվել է փրկել: Տղայի հայրը, տեսնելով, որ ինչ-որ բան կարգին չէ, փորձել է գտնել բուժքրոջը, ով այդ ժամանակ արդեն անհետացել էր: Երկար փնտրտուքներից հետո հորը հաջողվել է պարզել, որ բուժքույրը ադրբեջանցի է, ով իմանալով հիվանդի ծագման մասին, մոր քնած ժամանակ դիտավորյալ կտրող գործիքով կտրել էր երեխայի ոտքի երակը:

Երեխան ներկայումս լավ է ու գտնվում է Արցախում, իսկ բուժքրոջը ձերբակալել են: Ընթանում է հետաքննություն:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 30 (206), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.