«Հայ-Արիներ»-ը շնորհավորում է նրա հիմնադիրներին և մաղթում երկար ու ստեղծագործ ճանապարհ մամուլի աշխարհում, և ազգանվեր գործ` ազգային արժեքների պաշտպանության մեջ:
Շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է Սուրեն Գեղամյանը, ով հանդիսանում է նորաստեղծ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԽՈՐՀՐԴԻ անդամ և հայտնի է իր ազգօգուտ գործունեությամբ: Նա բանասեր է, արևելագետ, լեզվաքաղաքականության փորձագետ, բազմափորձ լրագրող: Բարի երթ…
Մենք մեր կայքի այցելուներին խորհուրդ ենք տալիս կարդալ նաև ազգայնական մամուլ, որը հարթում է դժվարին ուղի` փողի ու զոռբայության մեջ գոյատևող մամուլի աշխարհում:
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ (ՀԻՐՈՒՐ ԽԵՏ)»
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» հայրենասիրական հ/կ պաշտոնաթերթն է, կարելի է ձեռք բերել ազգայնական գրասենյակներում, այդ թվում Հայ Արիական Միաբանության, «Արորդիների Ուխտ» հայ հեթանոսների, «Ուխտ Արարատի» հ/կ գրասենյակներում: Գլխավոր խմբագիրն է Ներսես Ներսիսյանը:
* * *
«Ուխտ Արարատի» ամսագիրը` ԱՍԱԼԱ-ի (ՀԱՀԳԲ) նախկին քաղբանտարկյալների ու ազատամարտիկների «Ուխտ Արարատի» հ/կ պաշտոնաթերթն է: Այն կարելի է ձեռք բերել նաև Հայ Արիական Միաբանության գրասենյակում:
Ամսագրի գլխավոր խմբագիրն է Տիգրան Փաշաբեզյանը, խմբագրակազմում է նաև հայտնի սփյուռքահայ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանը:
Հայ Արիական Միաբանության լրատվական-տեղեկատվական կենտրոն



