Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)


(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Քամած մածունով աղցան

Բաղադրությունը

Ծիթրոն – 5 գրամ

զեյթուն-  50 գրամ ՝առանց կորիզի

քամած մածուն-150 գ

թթվասեր – 50 գրամ

ձիթայուղ – 20 գրամ

լոլիկ – 100 գրամ

չորացրած լավաշ – 50 գրամ

սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Թթվասերը մածունով խառնել, ավելացնել 1 ճաշի գդալ ջուր:

Սրան էլ ավելացնել կտրատած լոլիկն ու ձիթապտուղը, ձիթայուղը:

Վերջում հավելել ծիթրոնը, պղպեղը եւ խառնել իրար:

Մատուցելիս աղցանը լցնել ափսեի կենտրոնում, իսկ եզրերում՝ լավաշիկները:

Անու՛շ արեք շատ արագ պատրաստվող, սննդարար եւ դյուրամարս այս աղցանը:

Ընդհանրապես, քամած մածուն հաճախակի օգտագործեք. այն ստամոքսի համար բավականին կազդուրիչ է:

* * *  

Շաբաթվա մարզական կյանքից –  

Ադրբեջանական սադրանքն ամենուր է

Ինչպես եւ սպասվում էր, Բաքվում կայացած աշխարհի բռնցքամարտի առաջնությունը առանց հակահայ դրսեւորումների չանցավ: Հայաստանի հավաքականի անդամների վրա հարձակում տեղի ունեցավ: Ադրբեջանական «qafqazinfo.az»-ը տեղեկացրել է, որ Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներից մեկի՝ ռինգ դուրս գալու ժամանակ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները, ներխուժելով Հեյդար Ալիեւի անվան մարզական համալիր, սկսել են քարեր նետել հայազգի մարզիկների ուղղությամբ: Հայ բռնցքամարտիկի՝ ռինգ դուրս գալուն զուգահեռ նրանք բացականչել են «Հայեր, հեռացեք», «Ամոթ հրավիրողներին», «Ղարաբաղ կամ մահ» լոզունգները՝ ռինգ նետելով քարերի մեծ կույտ: Մրցումները ստիպված են եղել դադարեցնել, հայ բռնցքամարտիկն ու ժյուրիի կազմը լքել են մարզադահլիճը: Մեր բռնցքամարտիկները ոչ մի վնասվածք չեն ստացել, բայց ընդհանուր ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմից ճնշում եղավ:

Հարձակման կազմակերպիչներից Ակիֆ Նագին չի էլ թաքցրել, որ սա նախապես կազմակերպված է եղել. «Մենք տեղեկացել էինք, որ հայ բռնցքամարտիկները դուրս են գալիս ռինգ: Երբ տեսանք նրանց, սկսեցինք քարեր նետել, որից հետո ոստիկանության կողմից դիմադրության հանդիպեցինք»: Նա հայտնել է, որ իրենց նպատակը հայ մարզիկներին խանգարելն էր:

Հիշեցնենք, որ ՀՀ 14 հոգանոց պատվիրակությունը Բաքու էր մեկնել Բաքվի կողմից ստացած անվտանգության երաշխիքներից հետո: Սակայն հերթական անգամ չի պահպանվում տված երաշխիքը: Իսկ Հայաստանը պետք է միջազգային մարզական կազմակերպություններին զգուշացնի, որ կամ պետք է կիրառել միջազգային պատժամիջոցներ, ընդհուպ Ադրբեջանին զրկելով միջազգային մրցաշարեր կազմակերպելու իրավունքից, կամ հայ մարզիկները այլեւս չեն մասնակցի Ադրբեջանում անցկացվող միջազգային միջոցառումներին:

Ադրբեջանական անհասկացողությունն անբուժելի է

Տարօրինակ է, բայց Ադրբեջանի շախմատային ֆեդերացիան մտադիր է կրկին հայտ ներկայացնել ՖԻԴԵ՝ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ այդ մրցաշարը տեղի է ունենալու 2012թ.: Այդ մասին խոսվել է նաեւ վերջերս ադրբեջանական ֆեդերացիայի ներկայացուցիչների ու ՖԻԴԵ-ի նախագահ Կ. Իլյումժինովի հանդիպման ընթացքում: Բաքուն պատրաստվում է անվտանգության երաշխիքներ տալ հայ գրոսմայստեր Լ. Արոնյանին, ում հրաժարականը պատճառ դարձավ, որպեսզի նախորդ մրցաշարը չկայանա Ադրբեջանի մայրաքաղաքում:

Անգամ Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնության ընթացքում հակահայ դրսեւորումները չեն հա՛ս-կա՛ց-նու՛մ այս թյուրք-ադրբեջանցիներին, որ իրենց տված անվտանգության երաշխիքը ինչպես հիմարի՝ խելոք ձեւանալու պես մի բան է…

Այսքանից հետո ո՞վ կհավատա ադրբեջանական երաշխիքներին: Չենք կասկածում, որ հայ գրոսմայստերը նորից կհրաժարվի, քանզի Ռուսաստանում կայանալիք մրցաշարում նա իրեն հաստատ ավելի ազատ ու ապահով կզգա:
Հաջողվեց 2-րդ անգամ

Երեւանցի շախմատիստուհի Մարիա Գեւորգյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված Եվրոպայի աղջիկների առաջնությունում լրացրել է միջազգային վարպետի նորմա: Սա հայուհու 2-րդ նման հաջողությունն է: Մինչ այդ նա այդ նորման լրացրել էր նաեւ Թբիլիսիում անցկացված Եվրոպայի կանանց 2011թ. առաջնությունում:
Հուշամրցաշարը համընկավ տարեդարձերին

Հայաստանի ԱՕԿ-ը, ՌԴ «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային ծառայության հայաստանյան ներկա
յացուցչությունը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Երեւանում անցկացրեցին ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի անունը կրող սամբոյի միջազգային 2-րդ հուշամրցաշարը՝  նվիրված ՀՀ անկախության հռչակման եւ ԱՊՀ կազմավորման 20-րդ տարեդարձերին: Տղաների 10 եւ աղջիկների 8 քաշային կարգերում միմյանց հետ մրցեցին ավելի քան 100 մարզիկ, ովքեր ներկայացնում էին ՌԴ-ից՝ Աստրախանի, Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Սվերդլովսկի, Ուլյանովսկի, Մոսկվայի մարզերի եւ Կրասնոդարի երկրամասի, ՀՀ-ից՝ Վանաձորի, Գյումրիի, Նոր Հաճընի, Իջեւանի, Եղվարդի, Արտաշատի ու Երեւանի, ինչպես նաեւ ԼՂՀ-ի թիմերը:

Ներկայացնում ենք 1-ին տեղն զբաղեցրած մարզիկներին. (տղաներ) – 48 կգ ք/կ-Վլադիմիր Կրասնագորսկի-ք. Վիկսա-ՌԴ, 52 կգ ք/կ-Մաքսիմ Մանուկյան-Գյումրի-ՀՀ, 56 կգ ք/կ-Միխայիլ Դիյանով-Վիկսա-ՌԴ, 60 կգ ք/կ Արթուր Դավթյան-Արմավիր-ՌԴ, 65 կգ ք/կ-Էդգար Միքայելյան-Արմավիր, ՀՀ, 70 կգ ք/կ-Արթուր Հակոբյան-Սվերդլովսկ-ՌԴ, 75 կգ ք/կ-Դավիթ Հովհաննիսյան-Կրասնոդար-ՌԴ, 81 կգ ք/կ-Կարեն Սիմոնյան-Երեւան-ՀՀ, 87 կգ ք/կ-Դմիտրի Տարգաշով-Սվերդլովսկ-ՌԴ, +87 կգ ք/կ-Ժիրայր Վարդանյան-Երեւան, ՀՀ, (աղջիկներ) – 44 կգ ք/կ-Ելիզավետա Կուլիկովա-Լենինգրադի մարզ, ՌԴ, 48 կգ ք/կ-Գալինա Պենկովա-Աստրախան-ՌԴ, 52 կգ ք/կ-Գուլֆիյա Մուխտարովա-Աստրախան-ՌԴ, 56 կգ ք/կ-Դարյա Սեդնովա-Լենինգրադի մարզ-ՌԴ, 60 կգ ք/կ-Վիկտորիա Միսակյան-Երեւան, ՀՀ, 65 կգ ք/կ-Նելլի Ավետիսյան-Երեւան-ՀՀ, 70 կգ ք/կ-Նատալիա Կորոտկովա-Լենինգրադի մարզ-ՌԴ, +70 կգ ք/կ-Ալեսյա Կաշլեւա-Մոսկվայի մարզ, ՌԴ:

Թեեւ մրցումներին չէին մասնակցում սամբոյի հավաքականների առաջին համարի ուժեղագույն մարզիկները, սակայն գոտեմարտերն անցան դիտարժան ու հետաքրքիր պայքարի մթնոլորտում, որոնք նաեւ լավ առիթ էին՝ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 13-ից 17-ը կայանալիք սամբոյի պատանիների, երիտասարդների ու աղջիկների աշխարհի առաջնությունից առաջ ուժերը փորձարկելու համար:  

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 34 (210), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.