Երկրի ղեկավարի բարդույթը աստիճանաբար փոխանցվում է պետական եւ քաղաքական ոլորտներ, որտեղից էլ՝ հանրային-հասարակական կյանք, ինչն էլ դառնում է գործոն բացասական ու այլեւայլ ազդեցություններով: Ովքեր պատմական անցուդարձերի վերլուծության փորձեր են արել, լավ գիտեն, թե ինչքան կարեւոր է իրականության ընկալումը, ժամանակաշրջանի բազմակողմանի ուսումնասիրությունը եւ դեպքերի ու դեմքերի առարկայական ու ենթակայական համադրումները եւ էլի նման բաներ:
Դպրոցական տարիներիս մի ֆիզիկայի ուսուցիչ կար, որ ինքնատիպ մտածողություն ուներ, այնքան ինքնատիպ, որ երբ մի դասաժամի հարցրի, թե որոնք են այն կարեւոր պայմանները, որ ատոմային ռումբի պայթյունի դեպքում պետք է իմանանք, որպեսզի փրկվենք, պատասխանեց հաստատուն՝ միակ փրկվելու պայմանը ատոմային զենքի հարվածի ժամանակ այդ տարածքում չգտնվելն է… Իհարկե, հետո փորձեց ինչ-որ փրկարարական միջոցներ ներկայացնել:
ՀՀ 1-ին նախագահի ամենավտանգավոր բարդույթը
Իմ կարծիքով՝ դա ապազգային մտածողությամբ ազգային առաջնորդ հանդես գալն է:
Գուցե շարքային քաղաքացու պարագայում սա տեսանելի բարդույթ չէ, բայց երկրի նախագահի դեպքում ոչ միայն տեսանելի, այլեւ՝ զգալի է: Այս կամ այն նախագահի անձնական պատմիչը չեմ, ուստի թերեւս կնշեմ այն բարդույթը, որն առավել մեծ հանրային, եթե չասեմ՝ ազգային վնասներ է հասցրել նախագահների կառավարման տարիներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը գուցե իր մասնագիտության, գուցե իր սփյուռքահայ ընտանիքի՝ օտարների հետ համակերպված (հնարավոր է՝ ենթարկված) ապրելու դաստիարակությունը ստանալով կամ էլի ուրիշ պատճառներով, հաստատ ազգային որակներ չէր դրսեւորում անգամ արցախյան շարժման տարիներին: Իսկ ՀՀՇ ձեւավորման ժամանակ, երբ ընթերցեցի այն ժամանակներում ամենահեղափոխական քաղաք՝ Աբովյան բերված ՀՀՇ-ական ծրագիրը, այլեւս հստակ էր, որ մենք «հայոց համազգային» անունը որդեգրած «միջազգային ապազգային» ուժի հետ գործ ունենք: Եվ իզուր չէ, որ իրապես «անկախական» կառույցներն ու տղերքը առանձնացան եւ «Ղարաբաղ» կոմիտեի պատմության գիրկն անցնելուց հետո կազմակերպեցին առանձին հանրահավաքներ, բացեցին պայքարի առանձին ճակատ: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին հայտարարեցին դրածո:
Հիշում եմ, որ շա՜տ-շատերն էին մեզ մեղադրում, թե պառակտում ենք շարժումը, հետո էլ թե՝ նորանկախ երկիր ենք եւ խանգարում ենք նախագահին՝ արդեն ՀՀ նախագահ դարձած ՀՀՇ ղեկավարին: Փոքր խմբեր ու կառույցներ էին մնացել, որ գիտակցում էին ՀՀ 1-ին նախագահի՝ ապազգային մտածողությամբ ազգային առաջնորդ հանդես գալու բարդույթը եւ դեռ պայքարում էին… Եվ միայն հետո մարդիկ տեսան սովի, ցրտի, մթի ու զրկանքների տարիների պետական ալան-թալանը, վանոյա-լեւոնական «բեսպրեդելը»: Եթե մութն ու ցուրտը ընկալելի էին նոր պետության պայմաններում, մարդիկ անգամ պատրաստ էին չդժգոհելու, ապա ավերն ու թալանը, արհամարհանքը անհանդուրժելի էր, ազգային ղեկավարի կեցակերպ չէր… Եվ հիշում եմ, թե ժամանակին հանուն Լեւոնի մեզ քարկոծողները ինչպես էին մեզնից առաջ ընկել եւ «Ազգի դավաճան», «Լեւոն հեռացիր» ու էլի նման բաներ գոռում-գոչում:
Ինքս նույնպես մաշկիս վրա եմ զգացել այդ բարդույթի հետեւանքները: Ամենավատն այն է, որ բարդույթը ապազգային մարդու համար հետո դառնում է սովորական, քանզի կեղծելը դառնում է նրա կյանքի բաղկացուցիչ մասը, բայց ահավոր վնասում է հանրությանը: Հատկապես այն հատվածին, որ լսելով իրենց սիրելի Լեւոնի խոսքը, համոզված են, որ ախր շա՜տ ազգային բաներ է ասում… Բայց թերեւս անկարողությունից չեն հասկանում խաղն ու խաղի իմաստը……
Ապազգային նախագահի ազգային առաջնորդ լինելու խաղն առավել բարձր մակարդակի հասավ, եւ մարդիկ սկսեցին խոսել «Լեւոնի հրեա կնոջ՝ Լյուդմիլայի պետական քաղաքականությանը խառնվելու», 1-ին տիկնոջ «սիոնիստ բարեկամների եւ Լեւոնի կապի, հատկապես՝ ՄՈՍԱԴ-ի գործակալ քեռու»… եւ նման բաների մասին, հետո էլ միջազգային կառույցների (այդ թվում՝ մասոնական) ՀՀ 1-ին նախագահին աջակցելու մասին (անգամ փաստա-վերլուծական կինոնկարներ կան): Հնարավոր է նշվի, թե այս մասին շա՜տ է արդեն խոսվել, բայց ցավոք, դեռ կրկնվում է: Պետք է հիշեցնեմ, որ մասոնա-սիոնիստական գործակալների դեմ պայքարը սկսել եմ դեռ 1990-ականների կեսերին եւ այն ժամանակ (հիմա էլ՝ մասամբ) ինձ ծայրահեղական էին կոչում, ամեն ինչի մեջ դավադրություն փնտրող համարում…
Բայց նախկին նախագահը շարունակում է հավատարիմ մնալ իր բարդույթին եւ երկար տարիներ այդպես հանդես է գալիս, այս անգամ որպես «ազգային ընդդիմության» առաջնորդ՝ հանրահավաքներում ծածանել տալով նաեւ հարազատ իսրայելական դրոշները: Իհարկե մի քանի այլ երկրների դրոշների հետ, որպեսզի հարցեր չառաջանան, բայց երբ ուշադրություն ենք դարձնում, ապա դրանք այն երկրներն են, որոնք «գունավոր հեղափոխություններ» էին տեսել եւ օգնում էին դա արտահանելուն՝ Վրաստանը եւ Ուկրաինան, էլ չասենք՝ Եվրամիության դրոշների մասին…
Այժմ ՀՀ 1-ին նախագահը օգտվելով ժողովրդի «կարճ հիշողությունից», վերստին ազգային բառակույտեր է նետում հանրային ասպարեզ: Բայց նա մոռանում է, որ ժողովուրդը այլ բան է, իսկ «ազգի հիշողությունը հավերժ է»: Ազգային, ավելին՝ ազգայնական ուժերը երբեք չեն ներելու նրան եւ նմաններին՝ ամենադժվար տարիներին ազգին ու երկիրը հարստահարելու համար՝ հանուն միջազգային գաղտնի եւ այլեւայլ ազգակուլ կառույցների:
Այն ինչ զգացել եմ, առկա էր տարբեր ասպարեզներում: Քաղաքական կյանքում բազմաթիվ հետապնդումների մասին չեմ խոսի, չնայած ինքս ամսվա մեջ մի քանի անգամ ոստիկանության, դատախազության եւ ազգային անվտանգության հիմնարկներում տարիներ շարունակ «դասընթացներ» էի անցնում՝ խոլոք մնալու եւ հարմարվող դառնալու թեմաներով: Ինչ մնում է գործելուն, ապա չէինք կարողանում պետական գրանցում ստանալ Հայ Արիական Միաբանության համար, մի քանի տարի տեւեց, որ նախ գրանցեն որպես հասարակական կազմակերպություն՝ թրատելով ծրագրային կարեւորագույն սկզբունքները, հետո էլ՝ ծրագրում բան չթողնելով՝ նաեւ քաղաքական կուսակցություն:
Չգիտես ինչու ապազգային ամբոխին կամ ինչպես Նժդեհը կասեր՝ «ազգի տականքին» թվում է, թե որեւէ կազմակերպության ծրագիրն ու կանոնադրությունը թղթի վրա ջնջելով՝ դրանք հոգուց էլ են հանվում: Բայց հետո հասկացա, որ հենց այստեղ է ապազգային մտածողությամբ ազգային առաջնորդ հանդես գալու բարդույթը նկատելի: Մարդը ազգայինի հետ խաղում է եւ լա՜վ է խաղում ու կարծում է՝ դա բոլորի համար էլ կարելի է խաղալիք դարձնել, անգամ թղթի վրա գրելով կամ ջնջելով՝ իրական կամ անիրական դարձնել: Դրա ականատեսը եղա ՀՀՇ-ական տարիներին, երբ փորձեցին ինձ եւ ընկերներիս (հաճախ՝ ՀԱԲ-ի տղերք կոչելով մեզ) պետական գործերում ներգրավել՝ իբր դե՛ եկեք, ծառայեք ազգին: Հետո, երբ համարձակվեցինք՝ եկա՛նք, բայց իրենց թրի տակով չանցանք՝ իրենց բարդույթի հիվանդը չդարձանք, վանեցին մեզ (սպիտակ ագռավներ պետք չէին)…
Կասեմ մի բան էլ, ինչը որոշել էի բարձրաձայն չասել: Բայց վերջերս ՀՀ 1-ին նախագահը փորձեց Նժդեհի գաղափարները խաղալիք դարձնելո՛վ ազգային երեւակվել, որն աններելի է երբեւէ… Պատերազմի տարիներին այս մասին գաղտնի էր խոսվում, երբ նվիրյալ կռվող տղերքի էին բերում ռազմաճակատից՝ ինչպես ասում էին մեջքից խփած… Այս խոսակցությունները քիչումիչ հանրային ասպարեզ մտան եւ մի նոր դավադրություն կատարվեց այն տղաների նկատմամբ, ում քաղաքական հայացքները չհանդուրժելով՝ մեջքից խփել էին տալիս: Տարածում էին, թե այդ տղաները փախչելուց են եղել մարտադաշտից եւ դրա համար «թշնամու գնդակը մեջքից է դիպել»: Այո՛, դա թշնամու գնդակն էր դիպել, բայց ներքի՛ն թշնամու, ներքի՛ն թուրքի: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ (կա՛ն այդ մարդիկ, մեկն էլ ես եմ), որ 1992թ. Շահումյանի շրջանի Գաղթուտ-Մանասիշեն-Կարաչինար եւ թուրքական Շեֆեկ գյուղերի ճակատում նման դեպք կատարվեց: Երբ մարտական հերթափոխ էր կատարվում, հանկարծ դիրքերից զորակայան վերադարձողներիս ուղղությամբ կրակահերթեր տեղացին, հետո անգամ «ադինոչնի» կրակելով էին փորձում կատարել առաջադրանքը, մենք 8 հոգի էինք՝ 7 աբովյանցի մարտիկ եւ 1 գյումրեցի լրագրող: Մի կերպ «մարտադաշտից փախչելու ժամանակ մեջքից խփվածի» պիտակից պրծանք եւ բարձրացանք այն դիրքերը, որը մեր կողքին էր ու պետական զինվորական գունդն էր այնտեղ: Եվ միայն այնտեղից կարող էին կրակել, թշնամու համար մեր վերադարձի դիրքերը անտեսանելի ու անհասանելի էին: Դա հիմնավորեցինք եւ ասացինք այն, ինչ մտածում էինք ու նաեւ մեր հնարավոր քայլերի մասին, եթե… Հետո հասկացանք, որ ճիշտ էինք արել, որ պատասխան կրակ չբացեցինք, այլապես «կարծելով», թե թուրքերը գյուղ են մտել ու գնդի դիրքերի վրա են կրակում՝ մի հզոր համազարկ կտեղար 8 հոգուս վրա…
Սա մեր 8-իս կարեւորելու խնդիրը չէր, բայց մենք՝ ինչպես շատերը մարտնչում էինք այն կամավորական ջոկատներում, որը զինում էին դաշնակցականները եւ խնդիր կար նման ջոկատներից մասամբ ազատվելու, հատկապես Շահումյանի շրջանում, որտեղ միայն ուղղաթիռներով էին կատարվում մարտական հերթափոխերը: Մեր տունդարձից 1 ամիս անց այդ շրջանն ընկավ ադրբեջանցիների ձեռքը, իսկ մեր տղաներն ասացին, որ անգամ ականապատված տարածքների ականները չաշխատեցին, խոստացված օժանդակությունը տեղ չհասավ, իսկ շատ ոչ հհշական ջոկատների տղաներ այդպես էլ մնացին հանձնված-գրավված տարածքում… Շահումյանի շրջանի հանձնումը դեռ բացահայտումների կարիք ունի…
Իսկ Շուշիի ազատագրման երկար-բարակ քննարկումների հարց չկա, որը դարձել է ՀՀ 1-ին նախագահի հերոսացման առիթ: Ովքեր առնչվել են այդ ճակատի եւ ճակատամարտի հետ, գիտեն, որ անգամ Վազգեն Մանուկյանը, ով համաձայնել էր աշխատել պաշտպանության համակարգում՝ լեւոնա-վանոյա-վազգենական կլանի պայմաններում, Շուշիի ազատագրման ժամանակի շահագրգիռ հայորդիների հետ հարմար պահն էին ընտրել, երբ նախագահը Հայաստանում չէր…
Հետո, իհարկե կերուխումների ու բաժակաճառերի հայրենասերները շատացան, «ասֆալտի ֆիդայիներ» ունեցանք բազում, ովքեր թանգարաններում սեփական հերոսացման պատերը ձեւավորեցին, որոնք դեռ փլուզվելու են ինչպես լենինյան ցուցապատերը… Հերոսներն ու պատերազմի մասնակիցները այնքան շատացան հանկարծ, որ զարմացանք, թե ինչպես Բաքու չհասանք, հետո էլ՝ Անկարա: Պատերազմի մասնակցի գրքույկը դարձավ խեղկատակության գործոն, շատերս դրանից հրաժարվեցինք անգամ… Մասնակցի գրքույկ ստանում էին անգամ նրանք, ովքեր այդ տարիներին ՀՀ-ում չեն եղել: Օտար երկրներում փող էին աշխատում, որ գան ու հաղթանակած երկրում պաշտոն ու հարստություն առնեն-ծախեն: Բայց զինգրքույկը «հավաստում» է, որ նրանք Հայաստանում չէին, որովհետեւ Արցախում են եղել, տուն էլ չեն եկել խեղճերը՝ անգամ 1 ամիս լիցքաթափվելու… Սա ապազգային մտածողությամբ ազգային առաջնորդի թողած ամենաճղճիմ հետեւանքներից է:
Իսկ այժմ՝ Նժդեհի գաղափարների՝ Նժդեհից տարանջատման լեւոնական տեսության մասին:
Եթե այս օրինակը բերվեր Նիցշեի կամ Քրիստոսի համար, ապա գուցե տրամաբանություն լիներ: Նիցշեն չապրեց այնպես, ինչպես ներկայացրել էր գերմարդու կերպարը, անգամ հոգեբուժարան ընկավ, կարծիք կա՝ վախկոտ էր նաեւ էությամբ: Իսկ Քրիստոսը իր ուսմունքի հետ այնքան կապ ունի, ինչքան ես, քանզի 6 դար «Բիբլիա» (հայերը վերցրել ու ասում են՝ «Աստվածաշունչ») աշխատությունը գրել են հրեա մարգարեները, եւ Քրիստոսը մեկ տող չունի անգամ այդ գրքում գրված…
Իսկ Նժդեհը ապրեց եւ նահատակվեց այնպես, ինչպես ներկայացրել էր ցեղամարդուն՝ իր իսկ ցեղակրոն ուսմունքում:
ՀՀ 1-ին նախագահը հայտարարել է, թե ուսումնասիրել է Նժդեհի ամբողջ փիլիսոփայական գաղափարախոսությունը. «Նրան համարում եմ հայ ժողովրդի մեծագույն հերոսներից եւ երախտավորներից մեկը… Նժդեհի ուսմունքը եղել է ժամանակավոր թյուրիմացություն: Նժդեհի մեծագործությունը հայրենապաշտությունն է… Հայաստանը Զանգեզուրի փրկության համար պարտական է Անդրանիկին եւ Նժդեհին: Ահա թե որն է Նժդեհի մեծությունը: Իսկ ՀՀԿ-ի համար այս բանը գոյություն չունի: Նրանց համար Նժդեհի արժեքը նրա գործը չէ, այլ ուսմունքը, որից հետագայում Նժդեհը հրաժարվեց, իսկ ՀՀԿ-ն շարունակում է առաջնորդվել այդ մոլորությունով… Նա գործ էր փնտրում, ոչ թե խոսք: Մինչեւ 1920թ. նա օգտագործում էր երկու բառ՝ հայրենասիրություն եւ հայրենապաշտություն: Այնուհետեւ Եվրոպայում տարածվեց ազգապաշտության գաղափարախոսությունը, շատերը տարվեցին այս գաղափարախոսությունով, դրանցից մեկը Նժդեհն էր: 1927թ. սկսած նրա հրապարակախոսության մեջ հայտնվում է ցեղապաշտությունը եւ ցեղակրոնությունը»…
Եվ ըստ նախկին նախագահի, ՀՀԿ-ն ոչ միայն զբաղված է Նժդեհի անունը նսեմացնելով, այլեւ երկիրը խայտառակելով: Եվ «ֆաշիստական ՀՀԿ-ին» խորհուրդ է տալիս չապականել Նժդեհի անունը, հանել նրա ուսմունքը կուսակցության ծրագրից…
Այսքան երկար մեջբերեցի, որ խոսքերիս խստությունը հասկանալի լինի: Միշտ փորձել եմ ՀՀ նախագահների նկատմամբ հավասարակշռված հանդես գալ, բայց եղել են պոռթկումներ, դրանցից մեկը դեռեւս 1996թ. էր, լեւոնական իշխանության տարիներին, երբ «Ար» հ/ը ուղիղ եթերներից մեկում հայտարարեցի (ձայնագրությունը կա), որ պետք է Լ. Տեր-Պետրոսյանի եւ իր կողքինների գանգամաշկերը հանել ու ՀՀ նախագահի նստավայրում ցցերի վրա տեղադրել, որպեսզի հաջորդ նախագահներն իմանան իրենց սպասվող վերջաբանը, եթե ապազգային մտածողությամբ ազգային առաջնորդ հանդես գան երբեւէ:
Հիմա կասեմ ավելին: Պետք է հասկանալ, որ գործ ունենք մի մարդու հետ, ով մեր երկիրը ղեկավարելիս ծառայել եւ այժմ էլ շարունակում է ծառայել օտարին, մեր թշնամիներին, ով ազգային բառն անգամ գործածելու իրավունք չունի, քանզի ոտքից գլուխ ապազգային երեւույթ է: Ջհուդա-մասոնական սույն անձը պարծենում է, թե այս կամ այն ազգային գրքերն է կարդացել եւ անգամ իրավունք է վերապահում դասեր տալ: Սույն անձը գուցե կարդացել է շատ գրքեր, բայց հաստատ գլուխը չի մտել այն կարեւորը, որ կարող է զգալ միայն գենետիկորեն հայը, իսկ նա դա զգալ չի՛ կարող… Նա ազգային մեր գրքերը կարդում է այնպես, ինչպես թշնամին է դրանք ուսումնասիրում, որ հետո այդ մտքերը գործածելով վնասի հայությանը:
1920-ական թվականներին ֆաշիստական Գերմանիայի մասին դեռ խոսք չկար, ինչը 1930-ականներին է հստակեցվել, եւ Նժդեհի ուսմունքը չէր կարող առնչվել ֆաշիզմի կամ նացիզմի հետ: Հատկապես, որ ցեղակրոնությունը որեւէ կապ կամ նմանություն չունի այդ իտալական ու գերմանական գաղափարախոսությունների հետ ո՛չ պատմա-քաղաքական, ո՛չ գաղափարա-բարոյական, ո՛չ էլ այլ ասպարեզներում: Բազմիցս ենք ասել-հիմնավորել, անգամ Նիցշեի գերմարդը նմանություն չունի Նժդեհի ցեղամարդու հետ, ավելին՝ դրանք հակառակ եզրերում են: Բայց չէ, ՀՀ 1-ին նախագահը ՀՀԿ-ին հարվածելու համար թիրախ է ընտրել Նժդեհին, միանգամից մի հարց էլ «լուծելով»՝ Նժդեին զատելով Նժդեհյան ուսմունքից: Ինքս էլ եմ անդրադարձել ՀՀԿ-ականների ոչ ցեղակրոն վարվելակերպին ու քաղաքականությանը, բայց դա չի նշանակում, թե Նժդեհն ու նրա ուսմունքը սխալ են: Երբ ապազգային մտածողությամբ ազգային առաջնորդ հանդես եկողը հայտարարում է, թե Նժդեհը հրաժարվեց իր ուսմունքից, ապա անբարո ստում է, քանզի, երբ Նժդեհը «Ցեղակրոն ուխտեր»-ը Բալկաններից տեղափոխեց ԱՄՆ, եւ որոշակիորեն ստացավ ՀՅԴ-ի աջակցությունը, ապա համաձայնեց կազմակերպությունը անվանափոխել «Հայ երիտասարդաց դաշնակցություն», որպեսզի ամերիկյան սին ժողովրդավարությունը չար աչքով չնայի «ցեղակրոն» հային: Բայց հետո, հերթական անգամ չհամակերպվելով դաշնակցական քաղաքականությանը, Նժդեհը հեռացավ ՀԵԴ-ի ղեկավարումից, սակայն շարունակեց մնալ իր ցեղակրոն ուսմունքի հետեւորդը, անգամ ԽՍՀՄ-ում բանտարկված տարիներին:
Եվ ներկայացնել՝ իբր «հետագայում Նժդեհը հրաժարվեց այս ուսմունքից», նշանակում է կատարել եւս մեկ դավադիր քայլ: Իսկ ՀՀԿ-ին խորհուրդ տալը, որ հրաժարվեն ցեղակրոն ուսմունքից, նորություն չէ: Երբ ՀՀՇ-ն ՀՀԿ-ին ժամանակին խորհրդարան թողեց, պայմանն այն էր, որ Աշոտ Նավասարդյանը կուսակցության ծրագրից հանի Նժդեհի ուսմունքը, ինչն էլ եղավ… Հետո Անդրանիկ Մարգարյանը նորից վերականգնեց: Մի բան հստակ է, ո՛չ ՀՀԿ-ն (չպահպանելով Նժդեհի ուսմունքը) կարող է նսեմացնել այն, ո՛չ էլ մի նախկին ապազգային նախագահի կհաջողվի ստորաքարշությամբ վարկաբեկել ցեղակրոն ուսմունքը: Իսկ «մոլորությունը»՝ ցեղը կրելը – ցեղակրոն լինելը չէ, այլ ցեղի գենից կտրվելը եւ այլոց ցեղերին ծառայելն է: Եթե, իհարկե, որեւէ հայկական բան կա այդ «կտրվածի» մեջ… «Երկու բառով՝ հայրենասիրություն եւ հայրենապաշտություն» ասելով, հնարավոր չէր լինի Զանգեզուրի գյուղացիներից անպարտների բանակ կերտելը եւ թուրքերին, ադրբեջանցիներին ու հուդա-բոլշեւիկներին միանգամից հակահարված տալը, եթե ցեղակրոն գաղափարներն ու ազգապաշտ հայկականությունը չուղեկցեին Նժդեհին ու նրա մարտիկներին:
Լ. Տեր-Պետրոսյանի՝ Նժդեհի մասով մեկնաբանությունները զարմանալի չեն, նա կատարում է իր սուրբ պարտքը, որը հաստատ հայության հանդեպ չի պոռթկում… Նա էր, որ ժամանակին հայտարարեց, թե «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», հետո իբր սրբագրեց, թե «…կեղծ քաղաքական կատեգորիա է ասել», ինչը ոչինչ չփոխեց իրականում: Ազգային գաղափարախոսությունը պետական կյանքում մերժողը պարբերաբար ազգի առաջնորդի հիվանդագին դրսեւորումներ է ունենում (իրականում՝ մղում են դրան), «չհասկանալով», որ ազգային գաղափարախոսությունը մերժողը կարող է միայն օտարահպատակ ստրուկ լինել, իսկ ստրուկների առաջնորդ վստահաբար ազգին պետք չէ, ում պետք է՝ գնում են նրա հետեւից…
Այս հակահայ նախկին նախագահի ազգամերժ կեցվածքն էլ հիմք դարձավ սույն հոդվածը գրելուն, ուստի հոդվածի մեծ մասը «նվիրվեց» հենց նրան՝ ՀՀ 1-ին նախագահին:
Ցավալի էր, որ ՀՀ 2-րդ նախագահի կողմից ստեղծված Քաղաքական խորհրդի վերլուծություն-դիրքորոշումը՝ պատժել ՀՀՇ-ական իշխանության ժամանակ գործած ղեկավարներին իրենց անօրինական գործերի, ալան-թալանի համար, մնաց թղթին, ինչը թույլ տվեց ազգը հարստահարողներին հետագայում եւ այսօր էլ ոչ միայն վայելել այդ թալանը, այլեւ երազել իշխանության վերադառնալու մասին (անգամ խնդրանքի սպասել)… Իսկ հետագայում Լ. Տեր-Պետրոսյանը Հաագայի դատարանով արդեն Ռ. Քոչարյանին էր վախեցնում, եւ միայն ՀՀ-ի հանդեպ դրական վերաբերմունքը զերծ պահեց ՀՀ 2-րդ նախագահին Պինոչետ կամ Քադդաֆի դառնալու ճակատագրից…
ՀՀ 2-րդ նախագահի ամենավտանգավոր բարդույթը
Իմ կարծիքով՝ դա երկրի միակ տղամարդը երեւակվելու մոլուցքն է:
Սա կարող է լինել պատանի տարիներից եկած թերարժեքության բարդույթ, որը հաճախ «փաթաթվում» է շատ տղաների (ոմանց մոտ հետո անցնում է), կամ գուցե Արցախում խորհրդային-ադրբեջանական կառավարման տարիներին որպես հայ՝ երկրորդական լինելու զգացողության հետեւանք է, կամ գուցե մեկ այլ բան, բայց վտանգավոր ու նախանձախնդիր բարդույթ է:
Բոլորն են հիշում Ռոբերտ Քոչարյանի՝ «ով է այն տղամարդը», որ իր դեմ դուրս կգա հարցադրումը, ինչը հատկապես ալեկոծեց ՀՀ քաղաքական ոլորտը: Իհարկե եղան պատասխանողներ, որ պատրաստ են իրենց տղամարդկությունը դրսեւորել, այդ թվում ինքս պաշտոնական հայտարարություն արեցի անգամ… Բայց դա չէ էականը: Վտանգը անձնական հարթության մեջ չէ, այլ՝ հանրային: Միակ կամ հավասարը չունեցող տղամարդը լինելու մոլուցքը հանգեցրեց այն բանին, որ երկիրը սկսեց վխտալ ոչ տղամարդ «տղամարդկանցով»: Այս պարագայում ավելի հեշտ էր թերեւս տղամարդ երեւալը, անգամ միակը լինելը… Եվ սեռական փոքրամասնությունները դարձան երկրի միակ տղամարդու հանձնակատարներն ու կամակատարները՝ օգտվելով բոլոր մութ եւ անդրկուլիսային իրավունքներից:
Այս ամենը եւս կարդալուց կամ լսելուց հետո չեմ նշում, այլ սեփական մաշկիս վրա զգալով: Անգամ իմ՝ 2005թ. ձերբակալությունը, «հակահրեական կամ հակաքրդական ու հակաեզդիական» թեմաներով, բոլորի համար հստակ էր, որ ինձ կալանավորել են երկրի բարձրաստիճան «գոմիկները»՝ միջազգային իրենց «մամաների» (սրանց «պապաներ» ասելն անգամ մեղք է) պատվերով (այս կամ այն միջազգային զեկուցագրերում ներառելով)…
Այս վտանգը դառնում էր համատարած, զանգվածային, ու մեր բարձրաձայնումը հենց դա կանխելու նպատակն ուներ: Անձնապես ով ինչ ուզում էր, թող աներ, անգամ առաջարկեցի Համասեռաշեն հիմնել ու դրանց լցնել այնտեղ: Բայց չէ՜, նպատակը ազգը ապաբարոյականացնելը, անմարդկային դարձնելն էր: Եվ փառաբանելով «երկրի միակ տղամարդուն»՝ ստանում էին նրա «դաբրոները»: Այն ժամանակ էլ, այսօր էլ շատ զլմ-ներ դեռ անուններ են ուզում (կարծես ասածների հարցերն արդեն լուծել են)՝ այդպես էլ չհասկանալով, որ համակարգի եւ հանրության համասեռականացման (կամ անսեռականացման) դեմ էր մեր պայքարը առավելապես, իսկ անձերը լոկ գործիքներ են, որ կարող են փոփոխվել…
Երկրի միակ տղամարդը երեւակվելու ձգտումը հավելյալ՝ օրենքից դուրս իրավունքներ տվեց ոչ միայն սեռական, այլեւ ազգային, կրոնական ու այլեւայլ փոքրամասնություններին, ու Հայաստանը հայտնվեց մի մեծ սարդոստայնում, որից դուրս գալու համար դեռ ժամանակ ու ջանքեր են պետք:
Իմ բոլոր փորձերը, մինչ դատավարությունս եւ հետայդու, հանդիպել ՀՀ 2-րդ նախագահի հետ, որպեսզի հիմնավորեմ կատարածս քայլերը, բախվում էին «երկրի միակ տղամարդուն» փառաբանող կլանին եւ ի չիք էին դառնում: Անգամ այնպիսի դեմքեր, որ այսօր էլ երկրում 5-6-րդը կամ 10-նյակի մեջ լինելու համարում ունեն, հրաժարվում էին միջնորդել՝ ասելով ինձ, որ դա «քո իմացածների» որոշմամբ է լինում:
Եվ վերոհիշյալ՝ հավելյալ իրավունքները երկրին «պարգեւեցին» բազում համասեռականներ, մանկապիղծներ, այլազան պոռնկակերպեր, աղանդավորականներ եւ այլ մոլագարական փոքրամասնություններ, ամենատարբեր սին բարեգործական եւ օթյակային կազմակերպություններ, որը վտանգ է ներկայացնում ինչպես անհատների, այնպես էլ ազգի համար: Իսկ դրսի համար «միակ տղամարդ» լինելը ներկայացվում էր որպես «վոին-ռազմիկ»-ի կերպար…
Եվ եթե Ռ. Քոչարյանի վերադարձը պիտի վերականգնի ու բավարարի «երկրի միակ տղամարդու» նշյալ բարդույթը, ապա մտածելու քիչ բան է մնում…
ՀՀ 3-րդ նախագահի ամենավտանգավոր բարդույթը
Իմ կարծիքով՝ դա մարդկանց մոտ չթողնելու, անվստահության բարդույթն է:
Սերժ Սարգսյանը թերեւս ժամանակին նույն խորհրդային-ադրբեջանական համակարգի իրապես տուժածներից է, որ աշխատանքում թերեւս զգուշացել է բոլորից, քանզի «գործ տվողների» համակարգ կար այդ տարիներին: Չի բացառվում՝ մեր օրերում էլ նա պետական գործերում որդեգրել է ոչ մեկին չվստահելու բարդույթը, որովհետեւ հին կադրերը արագ խցկվեցին քաղաքական ասպարեզ եւ նորանկախ երկրում կուսակցությունից կուսակցություն եւ իշխանությունից իշխանություն վազողների համակարգ ստեղծվեց (ցայսօր ՀՀ 3 նախագահների հետ աշխատած «հավատ»ափոխ կադրեր կան: Խոսքը արհեստավարժների մասին չէ), ինչը կարող էր ամրագրել անվստահության բարդույթը: Իսկ այդ անվստահության բարդույթը կարող է ոչ միայն կաշկանդել, այլեւ խաթարել-խոչընդոտել ՀՀ նախագահի գործունեությունը:
Գուցե հենց դա է պատճառը, որ երկրում փոխադարձ անվստահության եւ միմյանց կասկածելու-ստուգելու աշխատաձեւ է առաջացել, անգամ հարաբերություններ հաստատելն է այդօրինակ համակարգով ընթանում: Իհարկե վնասարար չէ պետական գործերում բազմակողմանի ուսումնասիրությունն ու հետազոտությունը՝ թեկուզ մարդկանց ճանաչելու առումով, բայց դա խոչընդոտ է դառնում, երբ ՀՀ նախագահին զեկուցողների զեկույցներն անգամ կարող են կասկածի տակ դրվել…
Այսպես թվում է՝ ապահով է, բայց միանշանակ հնարավոր չէ «երկար ձգել»: Սա միասնական թիմ ունենալու եւ այդ թիմը ներխուժումներից հեռու պահելու՝ հեռանկարում դատապարտված տարբերակ է: Հետո այդ անվստահությունը ներքին վախ է սերմանում, ինչն էլ թուլացնում է հանրությունը:
Մարդիկ կան, որ պատրաստակամ են աջակցել հայ ազգայնականությանը, դիցուկ՝ հայ արիականներիս: Սակայն մտմտում են, քանզի որեւէ մեկի միջոցով վստահելի տեղեկություն չեն ստանում, թե մեզ աջակցելու գործին ինչպես կվերաբերի Ս. Սարգսյանը: Ի՞նչ կզեկուցեն նրան եւ ամենակարեւորը՝ ինչպե՜ս կզեկուցեն: Այս մթնոլորտը առհասարակ վնասարար է, բայց վտանգավոր կդառնա, երբ արտաքին միջամտություն լինի (պատերազմի դեպքում ավելի բարդ է) ու անվստահության բարդույթը ներքին կյանքից փոխանցվի արտաքին առճակատումների ոլորտ:
Անգամ նախագահականի կազմակերպած պետական միջոցառումների ժամանակ եմ զգացել անվստահության բարդույթի հանրային անդրադարձը, նույնիսկ քաղաքական գործիչներ կան, որ այլ միջավայրում ինձ բարեւում ու զրուցում ենք, սակայն «վերնախավային» միջոցառումներում տեսնելիս հայացքներն առաստաղին են հառում… Ի՞նչ իմանան՝ բարեւն ի՜նչ կարժենա…
* * *
Նախագահական բարդույթները գուցե այսքան որոշիչ նշանակություն չունենային, եթե կայացած պետություն եւ ինքնաճանաչ ազգ լինեինք: Բայց իրականում դեռ կայացող պետություն (այն էլ՝ ոչ հայակերպ) եւ ինքնամոռաց հանրություն ենք, անգամ ժողովրդի մակարդակի չձգող…
Եվ միայն մեր գենետիկ կարողություններն են հնարավորություն տալիս հաղթանակներ ունենալ եւ գոյություն պահպանել:
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 35 (211), 2011թ.



