Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Փոքրիկ պորեկներ

Բաղադրությունը

Մածուն – 1 բաժակ

յուղ – 100 գրամ

ձիթայուղ – 100 գրամ

ձու – 1 հատ

սոդա – 1 թեյի գդալ

լիմոնի աղ – կես թեյի գդալ

ալյուր – 500 գրամ

Միջուկի համար՝

պանիր – 400 գրամ

ձու – 1 հատ

ալյուր – 1 ճաշի գդալ

կտրատած սամիթ – 150 գրամ

Պատրաստման եղանակը

Նախ պատրաստել ձեռքերին չկպչող խմոր եւ խմորից էլ պատրաստել փոքրիկ՝ լորի ձվի չափ գնդիկներ:

Միջուկի համար նախատեսված բաղադրամասերն էլ խառնել իրար, գնդիկներ անել եւ դրանք դնել խմորե ձվիկների մեջ:

Այնուհետեւ այդ ձվիկների վրա ձու քսել, դնել ջեռոցը եւ եփել մինչեւ կարմրելը՝ 2000-ի տակ:

Բարով վայելե՛ք այս փխրուն անուշահամ պորեկները:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Այնքան մոտ էր հաղթանակը

Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային վճռական խաղից հետո դեռ կրքերը չեն հանդարտվել: Անգամ իռլանդացիները չեն ժխտել, որ հայերն ավելի լավ խաղացին եւ արժանի էին հաղթանակի, բայց իսպանացի մրցավարը խառնեց ամեն բան, եւ հայերը պարտվեցին 1:2 հաշվով: Իռլանդական զլմ-ները նշել են, որ այդ հանդիպումը ոչ թե իռլանդական գերազանցության, այլ հայկական ողբերգության պատմություն էր, հայերի բախտը չբերեց, ու ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մրցավարն անարդարացիորեն դաշտից հեռացրեց դարպասապահ Բերեզովսկիին:

«Հայաստանն այդ խաղում հաստատեց ճարպիկ եւ տեխնիկական ֆուտբոլ խաղացողի իր համբավը, եւ իռլանդացիների մարզիչ Տրապատոնին ստիպված էր ընդունել, որ նրանք «լավ, շատ լավ» ֆուտբոլ խաղացին, նույնիսկ գերազանցում էին իռլանդացիներին»,- գրում է բրիտանական «Guardian»-ը՝ ավելացնելով, որ իռլանդացիները, բացի 2-րդ խաղակեսի սկզբնամասից, գեղեցիկ ֆուտբոլ չցուցադրեցին: «Տառապեք, փոքր ազգեր: Փոքրիկ, դյուրահավատ Հայաստանը մեր քաղաք էր եկել երկրորդական խաղացողի բարդույթից ազատվելու համար, իսկ մենք անամոթաբար մանրացնում ենք մեր երբեմնի կարգավիճակը՝ որպես ձեռքով խաղի դավադրության միջազգային զոհեր»,- գրել է իռլանդական «Irish Independent»-ի մեկնաբան Դեւիդ Քելլին՝ վերլուծելով այդ հանդիպումը: Ըստ հոդվածագրի, Իռլանդիան հույսը դրել է բախտի վրա եւ հրաժարվում է ընդունել, որ իր մարզչական սխալները շարունակվում են քավության փլեյ-օֆին ընդառաջ: «Երբ խիզախ հայերը արցունքախառն աչքերով հրաժեշտ տվեցին, բոլորիս մեջ ֆուտբոլի երկրպագուից ինչ-որ բան մահացավ»,- նշել է հեղինակը:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի եւ Սլովակիայի հայ համայնքի նախագահ Ա. Գրիգորյանը Եվրոպայի հայկական սփյուռքի անունից դիմել է ՈւԵՖԱ-ի ղեկավարությանը, նախագահ Մ. Պլատինիին՝ նշելով. «Ստեղծված իրավիճակի ազնիվ եւ ճիշտ լուծման միակ տարբերակը հանդիսանում է միայն խաղի վերախաղարկումը, եւ այս լուծմանը հետամուտ են ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրոպայի ու հայկական համաշխարհային սփյուռքի բոլոր ներկայացուցիչները»: Դիմել են նաեւ հայ ֆուտբոլասերներին «միանալու պարոն Պլատինիին ուղղված նամակին եւ կազմակերպված ստորագրահավաքին»: Նամակ պետք է ուղղել ՈւԵՖԱ-ի նախագահին հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ president@uefa.org:

Դուբլինում կայացած Իռլանդիա-Հայաստան «Եվրոպա 2012թ-ի» ընտրական խաղի ընթացքում Իտուրալդե Գոնսալեսի կողմից իրապես թույլ են տրվել աղաղակող սխալներ, որոնք խաղի արդյունքի վրա ունեցան որոշակի ազդեցություն: Սա մի համահայկական բողոքի է վերածվել եւ, կարծում ենք, ՀՖՖ-ն պետք է մինչեւ վերջ հետամուտ լինի խնդրին: Անգամ եթե խաղը չվերախաղարկվի, որը ցավոք նույնպես հնարավոր է, ապա մրցավարը պետք է արժանի պատիժ ստանա:

Պատանիների կամային հաղթանակը

Սերբիայում ընթացող Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության խմբային փուլի 1-ին խաղում  ՀՀ-ի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Ուելսի թիմի նկատմամբ՝ 3:2 հաշվով: Իսկ սերբերը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Լիտվայի պատանեկան թիմի դարպասը եւ գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: 2-րդ խաղում Սերբիային պարտվեցինք 1:2 հաշվով: Մեր թիմը 2-րդ տեղում է: Էլիտ ռաունդ դուրս կգան 1-ին եւ 2-րդ տեղերն զբաղեցրած թիմերը:

Սամբոյի հավաքականը՝ 7 մեդալով

Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված աշխարհի սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների 2011թ. առաջնությունից վերադարձան 1 ոսկե, 1 արծաթե եւ 5 բրոնզե մեդալով: Երիտասարդներից բրոնզե մեդալներ վաստակեցին Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ եւ Մհեր Կարապետյանը՝ 82 կգ: Աղջիկների առաջնությունում պատվո պատվանդանի 3-րդ հարթակին բարձրացավ նաեւ մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ Ռոզա Խաչատրյանը: Բրոնզե մեդալի արժանացավ նաեւ պատանիների առաջնությունում հանդես եկած 65 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը: Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ նվաճեց 52 կգ Տիգրան Կիրակոսյանը: Պատանի Գրիգոր Մխիթարյանը, ով 2010թ. աշխարհի չեմպիոնն է, այս անգամ նույնպես գերազանց հանդես եկավ եւ նվաճեց ոսկե մեդալ:  

Հրաձիգները նույնպես ուրախացրեցին

Լվովում հաջորդաբար 2 մրցաշարի մասնակցեցին Հայաստանի 9 հրաձիգներ: Նախ մասնակցեցին մարզային առաջնությունում, եւ «Վազող վարազ» մրցաձեւում 1-ին եւ 2-րդ տեղերը գրավեցին Արթուր Պետրոսյանը եւ Ռազմիկ Մինասյանը: Կանանց պայքարում առաջին երկյակը կազմեցին Լիլիթ Մկրտչյանը եւ Մարգարիտա Մոսյանը: Հրացանով վարժությունում 576 միավորով վարպետի նորման լրացրեց 15-ամյա Հրաչ Բաբայանը: Նա, ի դեպ, Լվովում իր թիմակիցների հետ մասնակցեց նաեւ Ուկրաինայի բաց առաջնությանը: Պատանին նոր հաջողության հասավ՝ 10 մետրից 60 կրակոցով Հրաչն այս անգամ հավաքեց 585 միավոր, լրացրեց միջազգային վարպետի նորման եւ եզրափակեց լավագույն տասնյակը: Միջազգային վարպետի արդյունք ցույց տվեց նաեւ Իրինա Աղաջանյանը՝ 390 միավոր (10 մ, 40 կրակոց) եւ գրավեց 8-րդ տեղը: Կանանց ատրճանակավորների պայքարում (10 մ, 40 կրակոց) 364 միավորով անձնական ռեկորդ սահմանեց Աստղիկ Ղուկասյանը: Հիշեցնենք, որ ՀՀ-ից առաջինը Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել մեր լավագույն նշանառու Նորայր Բախտամյանը, ով Լվով չէր մեկնել:

Սպորտի եւ երիտասարդության համատեղ քայլերը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Երիտասարդական ակումբների դաշնությունը Երիտասարդական էքսպրես ցանցի հետ համագործակցությամբ եւ Եվրախորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Երեւանում իրականացրել են «Երիտասարդական նախաձեռնությունները՝ հակաճգնաժամային միջոց» միջազգային երիտասարդական սեմինարը: Մասնակցեցին ավելի քան 30 երիտասարդներ՝ ԵԽ անդամ-երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Սերբիայից, Մեծ Բրիտանիայից, Խորվաթիայից, Թուրքիայից, Լեհաստանից, Լիտվայից եւ այլ երկրներից:

Ֆոտտբոլի ազգային առաջնության աղյուսակը՝ 25-րդ փուլից հետո

                          Խ   Հ   Ո Պ     Գ       Մ     

1. Ուլիս             25  14  7  4   35-17  49       

2. Գանձասար   25  11  9  5   30-15  42    

3. Փյունիկ         25  11  8  6   32-28  41        

4. Բանանց        25  10  7  8   37-28  37    

5. Միկա             25  10  7  8   32-25  37

6. Իմպուլս         25  10  6  9   34-31  36  

7. Շիրակ           25   5   6 14  22-39  21  

8. Արարատ       25   2   4 19  12-51  10

100-ամյա Սինգխի ռեկորդը

Հնդիկ Ֆաուջա Սինգխն իրականացրեց իր վաղեմի երազանքը, եւ այսուհետ նրա անունը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:

Մասնակցելով կանադական Տորոնտոյի մարաթոնյան վազքին, 100-ամյա հնդիկը կարողացավ անցնել ավելի քան 42 կմ տարածությունը եւ հատել վերջնագիծը՝ շուրջ 8 ժամում:

Իսկ հաղթողը՝ ճանաչված քենիազի մարզիկ Քենեթ Մունգարեն, մարաթոնն ավարտեց մոտ 2 ժամում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 36 (212), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.