Հավատամքի այբբենարանը –

Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ

Սկիզբը՝ թիվ 34, 35-ում

3. Վահագն Աստվածը

Ինչպես արդեն նկատվել է, Արարիչը՝ Արա՜ն, մեկը լինելով՝ մի շարք որակներ ունի, որոնք նորոգելով մարմնավորում է Ծնող Զորությունը՝ Անահիտը: Աստվածները Արարչի այդ որակների մարմնավորումներն են (Աստված՝ լեզվաբանորեն հենց նշանակում է Արարչական Գերագույն Խորհուրդը, Զորությունը կրող, մարմնավորող): Բազմաստված է հայ դիցաբանական համակարգությունը (ինչպես եւ ընդհանրապես ամեն մի ազգային դիցաբանական համակարգություն), որում է եւ կայանում դրա հարստությունը:

Վահագնը մարմնավորում է Արարչական՝ Գերագույն Հուր Զորությունը, որը եւ բառ-խորհուրդը՝ Վահագն, ասում է. լեզվաբանորեն այն կազմված է Վ հունչարմատից (ինչ-որ բանի գերագույնությունը, բացարձակությունն է շեշտում. օրինակ՝ վ-եհ, վ-առ) եւ Ահ (զորություն) եւ Ագն (հուր) բառարմատներից՝ Վ-Ահ-Ագն՝ Գերագույն Հրե Զորություն կամ Հուր-Աստված (տե՛ս Ուխտագիրք):

Հայ արիական հավատքը բնականի եւ, հետեւաբար, նաեւ բնական հավատք է, այն «կարված» է իսկը բնության չափով,  լիովին համապատասխանում է Տիեզերական մեծ կյանքի ու նրա առանձին մասերի՝ փոքր կյանքերի օրինաչափություներին: Այն մարդու կողմից հորինված չէ՛: Բնությունը, Տիեզերքը, Բնության ու Տիեզերքի ամեն մի մաս ունի իր կենսաէներգետիկան՝ կենսահուրը, դրական էներգիան, որն է եւ այդ ամենի կյանքերի, որպես այդպիսին դրանց ապրելու, գլխավոր երաշխավորը: Այլ կերպ ասած՝ ամեն մի օրգանական համակարգության առանցքը նրա կենսահուրը՝ դրական էներգիան է (ատոմում՝ դրական լիցք պրոտոնը, Արեգակնային համակարգությունում՝ Արեգակը, մարդու մեջ՝ դրական կենսաէներգիան…), որն էլ եւ իր շուրջը «հավաքում» է տվյալ համակարգությունը, որի եւ սպառվելու կամ այլ էներգիայի փոխակերպվելու դեպքում տեղի է ունենում տվյալ օրգանիզմի մահը: Հայոց հավատքի Վահագն խորհուրդը հենց մարմնավորում է Տիեզերական եւ Տիեզերքի ամեն մի մասում այս կամ այն չափով առկա հուրը:

Ասվածից հետեւում է, որ չի կարելի Հուրը նույնացնել կրակի հետ, թեեւ վերջինիս մեջ Հուրը շատ է արտահայտված (պատահական չէ, որ հայը զրադաշտական կրակապաշտությունը չընդունեց): Հուրը դրական էներգիան է, որ անթիվ-անհամար արտահայտություններ ունի, այդ թվում եւ՝ կրակի ձեւով: Եվ Վահագն-ը Տիեզերական ողջ դրական էներգիայի՝ Բնության այդ ամենակենսատու ու ամենազգայուն տարրի խորհուրդն է մարմնավորում՝ ի հակառակ Վիշապի ու նրա երկրային արբանյակ Յահվայի, ովքեր էլ, համապատասխանաբար, Տիեզերական ու Երկրային հողի՝ Բնության այդ ամենապասիվ ու պակաս զգացական տարրի բացասական էներգիայի խորհուրդն են մարմնավորում, որոնք էլ, պարզ է, նույնպես բնական զորություններ են եւ բնության մեջ իրենց համապատասխան տեղն ու դերն ունեն (օրինակ՝ երկրի վրա եթե հողի բացասական էներգիան չլինի, ապա հուրը՝ դրական էներգիան նրանում ոչ մի կենսատու բան չի՛ կարող ստեղծել):

Վահագնական Հուրը մարդկային տարբեր ցեղերի մեջ տարբեր չափաբաժիններով է բաշխված. արիների մեջ՝ առավելագույն չափով (այդ պատճառով նրանք անվանվում են նաեւ հրածիններ), իսկ ադամականների մեջ՝ նվազագույն (այդ պատճառով նրանք անվանվում են հողածիններ):

Ահա թե ինչու ադամականները, ովքեր հողի բացասական էներգիայի կրողներ են, կարող են ունենալ լավագույն դեպքում միայն Վիշապի ու Յահվայի զգացողությունը: Իսկ Վահագնի զգացողությունը կարող են ունենալ միայն դրական էներգիայի կրող արիները: Հետեւաբար՝ Վահագնը միայն Արիների՛ Աստվածն է: Նա՛ է նրանց ուժի, զորության, հաղթության պարգեւատուն ու հովանավորը (ահա թե ինչու հողածինները, թե՛ հնում եւ թե՛ մեր օրերում արիներին իրենց ենթարկեցնելու համար աշխատել են Վահագնին նրանց միջից հանել եւ նրա տեղը Վիշապ-Յահվային դնել):

Ըստ հայկական ավանդության (տե՛ս Արարատյան դիցաբանություն)՝ ամեն Տիեզերական Գարնանը*, երկնքի ու երկրի երկունքից Վահագն է ծնվում: Ծնվում է Տիեզերական Բացասական Զորությանը՝ Վիշապին քաղելու (սանձելու), նրա ու նրա երկրային արբանյակների գարշանքից երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով եւ Արարատում պահպանելու Արարչազարմ Աստվածամարդկանց՝ Արիների ցեղը (ըստ այդմ՝ Հայոց հավատամքում Վահագնը անվանվում է նաեւ Վիշապաքաղ): Գարուն է բերում Վահագնը աշխարհին, երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Հայոց տոնացույցում երկնի ու երկրի երկունքը, որից Վահագնը պետք է ծնվի, խորհրդանշում է Տրնդեզը: Իսկ Հրեղեն Աստծո վերածնունդը խորհրդանշում է Ամանորը՝ Նոր տարին, որը տոնվում է գարնան առաջին՝ Արեգ ամսվա Արեգ օրը: Եվ ավանդաբար այդ օրը Արի Հայերը հավաքվում են ձոներ հղելու իրենց հարազատ Աստծուն, կանչում նրան, սպասում Տիեզերական Ամանորին նրա գալուստին, այդ սպասումով զորանում-ուժավորվում:

Արիական հավատքի Վահագն խորհուրդը Արի ազգերը (խորհրդի հա
յրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից) տարել են ուր գնացել են՝ իհարկե այն նոր պայմաններին համապատասխանեցնելով. օրինակ՝ հնդարիների մոտ՝ Ագնի, պարսիկների մոտ՝ Վերետրագնա, ռուսների մոտ՝ Ագոն…

Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

* Չշփոթել երկրային գարնան հետ. դա փոքր մասշտաբով Տիեզերական Գարնան արտահայտությունն է:  

«Լուսանցք» թիվ 36 (212), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.