Չրե անուշեղեն
Բաղադրությունը
Չիր (նախընտրելի է՝ ծիրանաչիր, սալորաչիր) – 150 գրամ
նուշ, ընկույզ,
հնդկական ընկույզ – 50-ական գրամ
փխրեցուցիչ – 25 գրամ
շաքարավազ – 250 գրամ
ալյուր – 600 գրամ
կարագ – 200 գրամ
ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը խառնել, ավելացնել կարագը, հետո՝ խոշոր կտրատած չրերն ու ընկուզեղենը եւ վերջում հավելել փխրեցուցիչը ալյուրի հետ: Այս զանգվածը վերածել փոքրիկ՝ 25 գրամանոց գնդիկների:
Դրանք դնել նախապես տաքացված ջեռոցը (2000-ի տակ՝ 20 րոպե):
Չրե այս անուշեղենը շատ սննդարար է: Վայելեք սուրճի, թեյի հետ:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Ֆուտբոլայի խճանկար
Հայաստանի ազգային հավաքականի անհաջողությունը վատ իմաստով վարակեց մեր մյուս հավաքականներին եւ վերջին պահի սայթաքումները դարձան տխուր օրինաչափություն մեր ֆուտբոլում: Հուսանք՝ ժամանակավոր:
– Թբիլիսիում ավարտվեց ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարը: Իր վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացրեց Մալթայի ընտրանու հետ եւ հաղթեց 4:0 հաշվով: ՀՀ ընտրանին 5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը, չնայած հանդես եկավ առանց պարտության՝ 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, սակայն լավագույն 2-րդ տեղը գրաված թիմերի շարքը չմտավ: 7 միավորով 1-ին տեղը գրավեց Վրաստանի հավաքականը եւ դուրս եկավ հաջորդ փուլ:
– Հայաստանի ֆուտբոլի պատանիների հավաքականը պարտություն կրեց Լիտվայի թիմից եւ դուրս մնաց Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների հավաքականների առաջնության հետագա պայքարից: Հաշվի առնելով զուգահեռ խաղում տեղի ունեցող իրադարձությունները՝ մեր թիմին նույնիսկ 2 գնդակի տարբերությամբ պարտությունը դուրս կբերեր էլիտ ռաունդ, սակայն գրանցվեց խոշոր՝ 0:4 հաշիվ, այն էլ՝ խմբի հետնապահի հետ խաղում: Հայաստանի հավաքականը հայտնվեց վերջին տեղում, իսկ էլիտ ռաունդում հանդես գալու իրավունք ստացավ Լիտվան՝ գրավելով 2-րդ տեղը: 1-ին տեղում Սերբիան է:
– Կայացան Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների հավաքականների առաջնության երեւանյան փուլի հանդիպումները: Հայաստանի ընտրանին հյուրընկալեց Հունաստանի հավաքականին եւ պարտվեց՝ 1:2 հաշվով, բայց Անդորրայի հետ խաղում հաղթելով 1:0 հաշվով՝ դուրս եկավ հաջորդ փուլ՝ կարծես վերջ դնելով տարբեր տարիքի հայ ֆուտբոլիստների անհաջողություններին:
Այս անգամ հաղթեց «Ուլիս»-ը
Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության 26-րդ փուլում Երեւանի «Ուլիս»-ը 2:1 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատ»-ին եւ մրցաշարի ավարտից 2 փուլ առաջ նվաճեց ՀՀ ֆուտբոլի չեմպիոնի կոչումը: Սա թիմի առաջին չեմպիոնական կոչումն է եւ հաջորդ տարի «Ուլիս»-ն առաջին անգամ կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարում: Առայժմ 2-րդ տեղում Երեւանի «Փյունիկ»-ն է, 3-րդը՝ Կապանի «Գանձասար»-ն է, որոնք էլ կվիճարկեն արծաթե եւ բրոնզե մեդալները:
Մեկնեցին սամբոյի ակումբային մրցաշարի
Հոկտեմբերի 28-31-ը Մոսկվայում տեղի կունենա «Պատանի սամբիստ-2011» միջազգային ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին Հայաստանից կմասնակցի «Զեյթուն» մարզական ակումբի թիմը: Մրցաշարի հայաստանյան փուլը տեղի է ունեցել հուլիսին՝ Երեւանի «Դինամո» մարզապալատում, մասնակցությամբ 10 թիմերի՝ ՀՀ տարբեր մարզերից եւ ԼՂՀ-ից, որտեղ էլ «Զեյթուն»-ը գրավեց 1-ին տեղը: Կմասնակցեն մեր պատանի 12 մարզիկներ: Մոսկովյան եզրափակչին կմասնակցի եւս 30 թիմ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Աբխազիայից, Բուլղարիայից:
«Մարդասպան թագուհի»-ն անպարտելի է
Ֆրանկֆուրտի Բրանդենբուրգ մարզապալատում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մարտում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայուհի Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց թայլանդց
ի Թերափորն Փաննիմիթին եւ պաշտպանեց WIBF, WBA ու WBO չեմպիոնական գոտիները: Մենամարտը տեւեց 10 ռաունդ եւ 3 մրցավարներն էլ միեւնույն՝ 100:90 հաշվով հաղթանակը շնորհեցին հայուհուն:
Մրցակցությունից դուրս էր
ՌԴ Օբնինսկ քաղաքում ավարտվեց ՌԴ ծանրամարտի աղջիկների առաջնությունը: Կրասնոդարի մարզը ներկայացնող Անի Սարգսյանը մինչեւ 63 կգ քաշային կարգում նվաճեց հաղթողի կոչումը՝ երկամարտում արձանագրելով 170 կգ արդյունք: Նրա հաղթանակը տպավորիչ էր՝ հակառակորդները հետ մնացին 24 կգ-ով: Պատանիների մրցաշարում մինչեւ 77 կգ քաշային կարգում արծաթե մեդալի է արժանացել Կրասնոդարի մարզի Արմավիրի բնակիչ Ռազմիկ Հունանյանը (296 կգ), իսկ մինչեւ 56 կգ քաշային կարգում Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչ Վանիկ Մկրտումյանը երկամարտի 208 կգ արդյունքով բավարարվել է բրոնզե մեդալով:
Հաջող են մեկնարկել
ՀՀ 4 շախմատիստներ մասնակցում են Կորսիկա կղզում անցկացվող «Մաստերս» կարգի մրցաշարին: 2 փուլից հետո մեր շախմատիստներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Վահե Բարսեղյանը վաստակել են 2-ական միավոր եւ առաջատարների խմբում են: Աղասի Ինանցն ունի 1,5 միավոր՝ 25-րդ տեղում է: Ֆրանսհայ Գարի Գիրոյանը 50% արդյունքով 43-րդ հորիզոնականում է:
Դարձան միանձնյա առաջատար
Թուրքիայի Իզմիթ քաղաքում ընթացող մինչեւ 16 տարեկանների շախմատային համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ փուլում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով պարտության մատնեց Վրաստանի թիմին, որը մինչ այդ միայն հաղթանակներ էր տոնել, եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Միայն մեր հավաքականն է, որն անցկացրած բոլոր խաղերում էլ հաղթանակներ է տոնել եւ ունի 14,5 միավոր:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
«Լուսանցք» թիվ 37 (213), 2011թ.



