Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Սիսեռով նախուտեստ

Բաղադրությունը

Լավաշ – 2 հատ

սիսեռ – 1 բաժակ

սոխ – 2 գլուխ

արեւածաղկի ձեթ – 50 գրամ

սխտոր – 2 պճեղ

քիմիոն – 5 գրամ

մածուն – 1 բաժակ

թահին – 1 սուրճի բաժակ

Պատրաստման եղանակը

Նախապես թրջած սիսեռը եփել:

Լավաշը մանրացնել փոքրիկ ուղղանկյունաձեւ կտորների, համեմել աղով ու կարմիր պղպեղով, չորացնել վառարանում:

Սոխը տապակել, ավելացնել սխտորը:

Լավաշը փռել հրակայուն թափանցիկ ափսեի տակ (թափանցիկ, որպեսզի նաեւ մատուցելիս գեղեցիկ լինի), վրան լցնել սիսեռը, սիսեռի վրա ավելացնել սոխառածը, սրա վրա էլ՝ մնացած լավաշիկները:

Այնուհետեւ ավելացնել մածունը թահինով ու դնել վառարանը 5 րոպեի չափ:

Այս նախուտեստը համեղ լինելուց զատ նաեւ հագեցնող է ու բազմազբաղներին կարող է պինդ պահել ամբողջ օրվա ընթացքում նույնիսկ:

Անու՛շ լինի:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

Գեղեցիկը չի՛ փրկում, գեղեցկացնու՛մ է աշխարհը

ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքում տեղի է ունեցել «Միսս Եվրասիա» միջազգային մրցույթը, որի ժամանակ հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Ստելլա Կիրակոսյանը:

Մրցույթին մասնակցել են Բլագովեշչենսկում ապրող հետխորհրդային 6 երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի եւ Մոլդովայի ներկայացուցիչներ: Այսպիսի միջոցառում Հեռավոր Արեւելքում 1-ին անգամ է եղել:

«Միսս Եվրասիա» տիտղոսին արժանանալու համար աղջիկները մի քանի մրցութային փորձություն են անցել. ավանդական քայլքից եւ տեսագրված ներկայացումից բացի, նրանք մասնակցել են «տաղանդների մրցույթին», պատասխանել են ժյուրիի հարցերին, ներկայացրել ազգային հագուստը: Արդյունքում՝ 1-ին հորիզոնականը եւ գլխավոր մրցանակը՝ ադամանդե վզնոցը, բաժին է ընկել Հայաստանը ներկայացնող Ստելլային, ով մասնագիտությամբ բժիշկ է: 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավել են Ուզբեկստանի ու Ադրբեջանի ներկայացուցրչները:

Նախատեսվում է արդեն հաջորդ «Միսս Եվրասիա» մրցույթն անկացնել չինական Հոնկոնգ քաղաքում, կամ Չինաստանի Հայնան կղզում՝ ավելի քան 30 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Իսկ «Միսս աշխարհ» 61-րդ մրցույթի հաղթող դարձավ վենեսուելացի 21-ամյա Իվիան Լունասոլ Սարկոս Կոլմենարեսը: 2-րդ տեղը գրավել է Ֆիլիպինների ներկայացուցիչը, 3-րդը՝ Պուերտո-Ռիկոյի:

Մրցույթին ռեկորդային թվով աղջիկներ են մասնակցել՝ 122: Եզրափակչից առաջ նրանք արդեն անցել էին բոլոր 5 ավանդական մրցությունները, որոնց լավագույն պահերը հեռարձակվել են միջոցառման ժամանակ՝ լողազգեստներով մրցույթ լողափում, լավագույն մոդել, տաղանդների մրցույթ, մարզական մրցույթ եւ «Գեղեցկությունը հանուն գործի», որի ժամանակ թեկնածուներին հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց բարեգործական ծրագրերը: Այնուհետեւ տեղի ունեցավ եւս մեկ ընտրական փուլ՝ ազգային պարի մրցույթ, ինչից հետո հայտարարվեց եզրափակիչ դուրս եկածների ցուցակը:

Նոր միսս Կոլմենարեսն աշխատում է վենեսուելական հեռուստա-ռադիոընկերություններից մեկում, 12 քույր ու եղբայր ունի:

Ամերիկյան բարձրաշխարհիկ երեկույթների մասնակից Քիմ Քարդաշյանի ամուսնությունը մեծ ծախսերով, շռնդալից շոուներով անցավ, բայց ամուսնական կյանքը կարճ տեւեց: Իսկ ահա ամուսնալուծությունը ցուցադրական որեւէ ծրագրով չի լինի, անգամ «E!» հեռուստաալիքով՝ ռեալիթի-շոուով:

Ըստ միջազգային զլմ-ների, Քիմը չի ցանկանում, որ տեսախցիկներն արձանագրեն իր ամուսնալուծության մասնավոր պահերը: Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պատմել են, որ Քիմը ոչ մի նյութ չի նկարահանի իր «ռեալիթի շոուի» (իրական ցուցադրանք) համար մինչեւ հաջորդ տարի եւ չի ցանկանում իր ամուսնալուծության պատճառի իրական պահերն օգտագործել հաղորդման
համար:  

Գոհար Վանեսյան

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –
Հայաստանի ընտրանին մոտեցավ առաջատարին

Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 7-րդ փուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը, վաստակելով 11 միավոր, 2-3-րդ տեղերն է բաժանում Ռումինիայի հետ: Առաջատարը Ադրբեջանն է՝ 12 միավորով: Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի եւ Հոլանդիայի թիմերն ունեն 10-ական միավոր:

Հայաստանի կանանց հավաքականը 8 միավորով 10-րդ տեղում է: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 13 միավոր, Լեհաստանն ունի 11 միավոր, Ուկրաինան, Վրաստանն ու Ֆրանսիան՝ 10-ական միավոր:  

Հ.Գ. – Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության վերջին` 9-րդ փուլում, 1,5:2,5 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն: Այդպիսով, աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեցին հենց գերմանացիները, որոնք վաստակեցին 15 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրեց Ադրբեջանը, որը հաղթեց Ռումինիային` 3:1, եւ վաստակեց 14 միավոր:

Մեր շախմատիստները 13 միավորով առաջնությունը ավարտեցին 3-րդ հորիզոնականում:

Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջինփուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց Լեհաստանի ընտրանու հետ հանդիպումը եւ զերծ մնաց մրցանակային պարգեւներից: Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան միավորը համապատասխանաբար կիսեցին Մոնիկա Սոչկոյի եւ Կարինա Շչեպկովսկայի հետ: Լիլիթ Գալոյանը հաղթեց Յոաննա Մայդային, իսկ Լիլիթ Մկրտչյանը, ցավոք, զիջեց Յոլանտա Զավադսկային:
Մեդալակիրները հայտնի դարձան

Հայաստանի առաջնության 28-րդ՝ վերջին փուլն ավարտվեց: «Միկան» հյուրընկալել էր «Փյունիկ»-ին՝ խաղն ավարտվեց 0:0 հաշվով: «Փյունիկ»-ը դարձավ արծաթե մեդալակիր: Ի դեպ, «Միկա»-ին միայն հաղթանակ էր անհրաժեշտ լավագույն եռյակում հայտնվելու համար, բայց դաշտի տերերին դա չհաջողվեց: «Բանանց»-«Գանձասար» հանդիպումը նույնպես ավարտվեց 0:0 հաշվով: Կապանի «Գանձասար»-ն իր պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ «Բանանց»-ը հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն այս տարի ժամանակից շուտ հռչակվեց «Ուլիս»-ը:

Հաջորդ տարվա գավաթի համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նստավայրում այսօր տեղի ունեցավ 2012թ. գավաթի խաղարկության վիճակահանությունը: 1/4 եզրափակիչում կհանդիպեն հետեւյալ թիմերը. «Ուլիս»-«Արարատ», «Գանձասար»-«Իմպուլս», «Փյունիկ»-«Միկա», «Շիրակ»-«Բանանց»: Առաջին երկու խաղերը կկայանան նոյեմբերի 19-ին, իսկ վերջին երկուսը՝ նոյեմբերի 20-ին: Խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան 2012թ. մարտ-ապրիլ ամիսներին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին: ՀՖՖ-ն փորձում է կամաց-կամաց անցնել աշուն-գարուն մրցաշրջանի: Սկզբնական քայլերը կատարվելու են գավաթի խաղարկության միջոցով:  

* * *

Երեւանում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 0:2 հաշվով զիջեցՉեխիայի թիմին Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության խաղում, ցավոք, բարդացբելով իր մրցաշարային վիճակը:

1 տարուց կրկին աշխարհի չեմպիոն կլինեմ»,- ասել է Արթուրը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ծրագրել է ռինգ վերադառնալ 2012թ. հունվարին: Այդ ամսում հայազգի Աբրահամը հանդես կգա մինչեւ 75 կգ քաշային կարգում: Քաշային կարգի հարցը կհամաձայնեցվի մրցակցի հետ, որի անունը դեռ հայտնի չէ: Սակայն մրցակիցը պետք է արժանի բռնցքամարտիկ լինի՝ համաշխարհային դասակարգման ցուցակի լավագույն տասնյակից:

Հիշեցնենք, որ Ամերիկյան Տակերվիլլում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկավ նաեւ ցածր միջինքաշային կարգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը: Նրա մրցակիցը Ռիչարդ Գուտյերեսն էր: 10 ռաունդից բաղկացած մենամարտից հետո մրցավարները միաձայն հաղթող ճանաչեցին Վանես Մարտիրոսյանին՝ 100:90, 100:90 եւ 99:91 հաշիվներով:

Նոր հաղթական մրցամարտի է պատրաստվում (մարզական գոտիներն ամբողջացնելու համար) նաեւ մեր մյուս հանրահայտ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը, ով արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
Հայ մարզուհու բրոնզե մեդալները

Մոսկվայում կայացած «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնության կանանց մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Բադալյանը «Թեթեւ ունիվերսալ մարտ» եւ «Ունիվերսալ մարտ» կարգերում նվաճել է 1-ական բրոնզե մեդալ:  

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-
75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 39 (215), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.