Արտակ Հայոցյան
Մշակույթը՝ ինքնության անձնագիր
Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈւՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված էր առաջիկա 2 տարիներին կազմակերպության կողմից իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:
Ներկայացվել է նաեւ հաջորդ տարի ՀՀ մայրաքաղաքում նշվող Հայկական գրահրատարակչության 500-ամյա տարեդարձի եւ Երեւանը, որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, հռչակվելու հարցերը:
Ելույթում նախարարն անդրադարձել է նաեւ Հայաստան-ՅՈւՆԵՍԿՕ փոխգործակցությանը, մշակութային ժառանգության պահպանման գործում ՅՈւՆԵՍԿՕ-ի դերակատարությանը եւ դատապարտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի սկզբունքներին հակառակ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը եւ կոչ արել միջազգային հանրությանը՝ համատեղ քայլեր ձեռնարկել նման գործողությունները կանխարգելելու համար:
Այս քայլը ողջունելի է, սակայն պետք է ադրբեջանական վայրագությունները ներկայացնելու հետ միաժամանակ գնահատական տրվեր թուրքական վայրագություններին՝ հայկական հնությունների եւ մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված: Հատկապես, որ այդ հուշարձանների երեսից մաքրում են հայերեն արձանագրությունները, այն դեպքում, երբ դրանք հայապատկան տարածքներում են՝ հայերի բնական, պատմական հայրենիքում…
Կարեն Բալյան
Եվրաինտեգրումը՝ տնտեսական խնդիր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵԽ պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ:Վվարչապետը վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հարեւան երկրների հետ ՀՀ հարաբերությունները, ինչպես նաեւ մեր ներկա քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներում ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին է ներկայացվել 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգ:
Դրական է գնահավտել Արեւելյան գործընկերության շրջանակում ԵՄ երկրների եւ ԵՄ արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի գործունեությունը:
ԵՄ-ն առայժմ չի անհանգստանում
ԵՄ անունից Հայաստանի հետ գլխավոր բանակցող Գունար Վիգանդին նշ
ել է, որ չեն անհանգստացնում վերջին օրերին Ռուսաստանի հետ մեր երկրի բարձրագույն ղեկավարության հանդիպումները, որոնց ընթացքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ԱՊՀ շրջանակներում մասնակցել պաշտոնական Մոսկվայի նախաձեռնած մի շարք տնտեսական ծրագրերի: «Անհամատեղելիություն չկա Եվրամիության հետ կնքվելիք ասոցացման համաձայնագրի եւ Հայաստանի երկկողմանի այլ առեւտրային պայմանագրերի միջեւ: Եվրամիությունը կհարգի Հայաստանի մյուս բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում` նաեւ Ռուսաստանի հետ, որը շուտով կդառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ եւ, հուսանք, նույն կերպ կվերաբերի խնդրին»,- ասել է նա:
Երեւանում կայացել է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը: Քննարկումն ընթացել է ապագա համաձայնագրի հիմնական նպատակների, քաղաքական երկխոսության եւ արդարադատության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Գոհար Վանեսյան
Մենք՝ ՀՀ հայերով
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հերթական տվյալների, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3 մլն. 270 հազար մարդ:
Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ այդ թվից 2 մլն. 93,3 հազար քաղաքացին բնակվում է հանրապետության քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Երեւանում բնակչությունը 1 մլն. 125,6 հազար է, իսկ գյուղական համայնքներին բաժին է հասնում Հայաստանի բնակչության 1 մլն. 176,7 հազարը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 39 (215), 2011թ.



