Անգամ Երեւանի քաղաքապետարանի մոտակայքում հավաքված, ազատ ու անկաշկանդ գործունեություն ծավալած տրանսվիստիտների՝ զլմ-ներում հայտնված լուսանկարները այնքան սարսափազդու չէին, ինչպես Երեւանում հայտնված «մանիակի» մասին լուրը…
Ահա այսպես, օրը ցերեկով մանիակամոլագարական նոր փոքրամասնության ի հայտ գալու առջեւ ենք կանգնում… Զարմանալի չէ, որ վերոնշյալ այդքան խեղվածների կողքին մեկ այլ տեսակի խեղվածք է առաջ գալիս: «Եվրահանդուրժողությունը» դեռ ինչե՜ր է «պարգեւելու»: Բայց զարմանալի է հաստատ, որ ՀՀ պատկան կամ ուժային մարմինները, որոնք պիտի ամենուր զբաղվեն հանրության անվտանգության, պաշտպանության հարցերով, մի քանի շաբաթ չեն կարողանում որսալ «անորսալի» ծալապակասին:
Դեպքի առնչությամբ վերոնշյալ գործակալությունը զրուցել է թիվ 120 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Քերոբյանի հետ: Նախորդ ուրբաթ տեղի ունեցած միջադեպից 15 րոպե անց ոստիկանները շրջապատել են տարածքը, սակայն մինչ այժմ նրանց չի հաջողվել հայտնաբերել հանցագործին: Մանկապարտեզի տնօրենի խոսքով, «մանիակի» մասին խոսակցություններն ի հայտ են եկել հոկտեմբերի 1-ից: Իսկ վերջին դեպքի մասին ծնողներն են ահազանգել՝ պատմելով, որ «մանիակը» մի ծնողի շալվարից է քաշել, մյուսին՝ խփել:
Իսկ բռնության ենթարկված ծնողները չեն նկարագրել ծալապակասի արտաքին տվյալները, քանի որ «չեն հասցրել ֆիքսել»: Սա էլ իր հերթին է զարմանալի, թե ինչպես չեն հասցրել «ֆիքսել» մեկի կերպարը՝ գոնե ոչ մանրամասն, ումից պաշտպանվել են:
Մանկապարտեզը շարունակում է իր նախկին հունով աշխատել, թեեւ այդ տարածքում վախի մթնոլորտ է տիրում: «Բայց ամեն րոպե ինձ մոտ եւս սպասողական վիճակ է, որ «մանիակը» երեւա ու նրան բռնեն»,- ասել է Անահիտ Քերոբյանը՝ մտահոգություն հայտնելով, որ շատ հնարավոր է՝ այդ տարծքում այլեւս չհայտնվի եւ մեկ այլ թիրախ ընտրի, որն ավելի տրամաբանական է:
Նոր Նորքի ոստիկանության քրեականի պետ Գառնիկ Մարտիրոսայանը հիշյալ լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ ներկա պահին տեղեկատվություն չունի եւ հավելյալ տեղեկությունների դեպքում կիրազեկի:
Ահա այսպես, այն ինչ ժամանակին «ֆիրմա կինոներում» էինք դիտում եւ զարմանում, այսօր արդեն առանց զարմանալու մեր կյանքում ենք տեսնում ու հանդիպում: Հասկացանք, որ այդ եվրաարժեքներից օգտվող փոքրամասնություններին դժվար է պետականորեն սաստել ու պատժելը, չնայած ցանկության դեպքում ելքեր կան:
Բայց ի՞նչ եղավ մեր հանրությանը, որ ամեն բացասական երեւույթ այսպես արագ ու առանց դիմադրության մխրճվում է մեր կենսակերպ, հանկարծ դառնում սովորական մի բան ու վերածվում հանրային անառողջ մտածելակերպի, հանդուրժողականության:
Թերեւս ազգային արժեհամակարգի, մտածելակերպի ու նպատակների բացակայությունն է, որ ստեղծում է պարարտ հող ամեն ապազգային ու անբարո, հիվանդ ու խեղված երեւույթի ազատ գործունեության համար: Այլեւս պետք է վերջ տալ այս ամենաթողությանը:
Ազատությունը սանձարձակությունը չէ, այլ՝ մարդկային ու ազգային արժեքներով ապրելն ու արարելը: Անգամ Արեւմուտքն է արձանագրել, որ մեկի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի ազատությունը:
Իսկ մեզանում վտանգի գծից վաղու՜ց անցած «ազատություններ» ունենք, որոնց չնկատելը չի՛ ապացուցում դրանց չլինելը, բայց նպաստում է վտանգավոր գծերի՝ մեր կյանքում շատանալուն…
Նարե Մշեցյան
Սանկտ Պետերբուրգն էլ գլխի ընկավ
ՌԴ Սանկտ Պետերբուրգի Օրենսդրական Ժողովն օրինագիծ է ընդունել, համաձայն որի տուգանք է նախատեսվում անչափահասների շրջանում միասեռականության քարոզի համար: Ըստ օրինագծի, կտուգանվեն բոլոր նրանք, ովքեր անչափահասների շրջանում արվամոլություն, լեսբիականություն, բիսեքսուալիզմ, տրանսգենդերություն կքարոզեն:
Ըստ պատգամավոր Վիտալի Միլինովի խոսքերի, օրի
նագիծը նպատակ ունի հեռու պահել երեխաներին այդ կարգի «անբարո տեղեկատվությունից»:
Իսկ եթե օրենքը խախտեն, ապա՝
ա) ֆիզիկական անձինք կտուգանվեն 1 հազարից մինչեւ 3 հազար ռուբլի,
բ) պաշտոնատար անձինք՝ 3 հազարից մինչեւ 5 հազար ռուբլի,
գ) իրավաբանական անձինք՝ 10 հազարից մինչեւ 50 հազար ռուբլի:
Ինչպես շեշտել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդրական ժողովի նախագահ Վադիմ Տյուլպանովը, օրինագծի 2-րդ ընթերցման ժամանակ հնարավոր է, որ մանկապղծություն եւ միասեռականություն քարոզելու համար տուգանքի չափերն ավելանան՝ հասնելով մինչեւ 500 հազար ռուբլու:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 40 (216), 2011թ.



