Ընկույզով ձուկ
Բաղադրությունը
Սիգա կամ իշխան – 2 հատ, փոքրիկ
մեղր – 1 ճաշի գդալ
Այս ամենի քանակը՝ ըստ ճաշակի
նռան հյութ
մաքրած ընկույզ
թարխուն կամ համեմ
ծեծած սխտոր
փոքրիկ լիմոն
սպիտակ պղպեղ
Պատրաստման եղանակը
Վերցնել սիգան կամ իշխանը, մաքրել, լվանալ եւ դնել նռան հյութի մեջ:
Մաքրած ընկույզի միջուկի վրա լցնել եռացրած ջուր, հեռացնել թաղանթից, աղալ մսաղացով: Սրան ավելացնել 1 ճաշի գդալ մեղր եւ սպիտակ պղպեղ: Դնել կրակին, եփել՝ մինչեւ խյուս դառնալը: Կրակի վրայից վերցնել եւ այդ զանգվածին ավելացնել ծեծած սխտոր, վրան քամել փոքրիկ լիմոն, համեմել թարխունով կամ համեմով:
Ձուկը խաշել, ջրի միջից հանել, եւ խյուսը լցնել ձկան վրա:
Ուտեստը մատուցել սկուտեղի վրա՝ համեմելով ընկույզի խյուսով եւ զարդարելով նռան հատիկներով:
Ընկույզով ուտեստները հատկապես ցուրտ եղանակին, անհրաժեշտ են. դրանք մեր օրգանիզմում կլրացնեն յոդի պակասը՝ դրանով նաեւ ամրապնդելով մեր առողջությունը:
Բարով վայելե՛ք:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Ֆուտբոլի 2012թ. գավաթի խաղարկությունը մեկնարկեց
Այս տարեվերջին մեկնարկեց ֆուտբոլի 2012թ. Հայաստանի գավաթի խաղարկությունը: Հանրապետության չեմպիոն Երեւանի «Ուլիս»-ը 1/4 եզրափակիչ փուլի 1-ին խաղում «Հրազդան» մարզադաշտում 3:1 հաշվով հաղթեց այս տարվա ընդգծված ետնապահ Երեւանի «Արարատ»-ին: Իսկ Կապանի «Գանձասար»-ը 0:1 հաշվով անսպասելի պարտվեց Դիլիջանի «Իմպուլս»-ին:
Պատասխան խաղում «Արարատ»-ը սեփական հարկի տակ դաս տվեց չեմպիոնին՝ հաղթեց 3:2 հաշվով: Չնայած հաղթանակին, 2 խաղերի արդյունքում «Ուլիս»-ը կշարունակի հետագա պայքարը: Կիսաեզրափակիչում ՀՀ չեմպիոնը կհանդիպի «Իմպուլս»-ի հետ, որը պատասխան խաղում կրկին 1:0 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին: Այդ փուլի խաղերը տեղի կունենան 2012թ.-ին:
ՀՄԼՖ-ի նախագահը նույնն է
ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Յուրի Ալեքսանյանը: Ֆեդերացիայի հերթական հաշվետու-ընտրական համաժողովին ներկա 23 լրագրողներն այդ պաշտոնում միաձայն ընտրեցին հայտնի լրագրողին: Բաց քվեարկությամբ ընտրվեցին նաեւ նախագահի 2 տեղակալները, գլխավոր քարտուղարը եւ 7 հոգուց բաղկացած գործադիր կոմիտեի կազմը:
Համաժողովին ներկա էր ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, բասկետբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Կարեւորելով մարզական լրագրության դերը հանրապետության սպորտային կյանքում՝ նա նշել է, որ օլիմպիական կոմիտեն մտադիր է ավելի սերտ համագործակցել ՀՄԼՖ-ի հետ՝ սպորտի քարոզչությունն է՛լ ավելի մեծացնելու համար:
Համաժողովի մասնակիցները քննարկել են մարզական լրագրությանը նվիրված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ ի՞նչ չափանիշներով ընտրել ՀՀ 10 լավագույն մարզիկների թեկնածուներին, ո՞ր մարզաձեւերի ներկայացուցիչներին ներգրավել այդ ցուցակում եւ որոնց ընդհանրապես տեղ չհատկացնել:
Արոնյանը՝ առաջատարների շարքում
Մոսկվայում կազմակերպված շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ փուլում Լեւոն Արոնյանը առաջատարների խմբում է՝ 5 շախմատիստներ 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Առաջատարներն են Լեւոն Արոնյանը, Վասիլի Իվանչուկը, Սերգեյ Կարյակինը, Մագնուս Կառլսենը եւ Յան Նեպոմնյաշչին: Անանդն ու Սվիդլերը վաստակել են 3,5-ական, Կրամնիկը՝ 3, Նակամուրան եւ Գելֆանդը՝ 2,5-ական միավոր:
Հ.Գ. – Կառլսենն օգտվեց Արոնյանի ոչ-ոքիից
Լեւոն Արոնյանը Մոսկվայում անցկացված Միխայիլ Տալի շախմատային հուշամրցաշարի վերջին տուրում կես միավոր վաստակեց Յան Նե
պոմնյաշչու հետ խաղում: Վաստակելով 5,5 միավոր` հայ գրոսմայստերը Մագնուս Կառլսենի հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այն բանի շնորհիվ, որ մրցաշարում ավելի մեծ քանակությամբ պարտիաներ է անցկացրել սեւ խաղաքարերով, մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացավ նորվեգացի Կառլսենը:
Տեր-Սահակյանը՝ միանձնյա առաջատար
Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում անցկացվող աշխարհի շախմատի պատանեկան առաջնության 7-րդ փուլում մինչեւ 18 տարեկանների խմբում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանն առաջին ոչ-ոքին արձանագրեց 6 անընդմեջ հաղթանակից հետո` միավորը կիսելով իրեն հետապնդողի` Ֆեդոսեեւի հետ: Սամվելն այժմ ունի 6,5 միավոր ունի եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը` մեկ միավորով գերազանցելով նույն Ֆեդոսեեւին ու Դեբոշիսին:
Ռոբերտ Աղասարյանը, իր հերթին, պարտության մատնեց Մոնրոյին: Նա վաստակել է 4,5 միավոր եւ հաստատվել 23-րդ տեղում:
Մինչեւ 16 տարեկանների առաջնությունում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Դրագունի հետ, իսկ Կարեն Հ. Գրիգորյանն առավելության հասավ Էբելինգի նկատմամբ: Առաջինը 5,5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ երկրորդը 5 միավոր արդյունքով 14-րդն է:
Ավարտվեց ձյուդոյի ՀՀ երիտասարդական առաջնությունը
Երեւանի «Միկա» մարզադահլիճում կայացավ 2011թ. ձյուդոյի ՀՀ երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էին ՀՀ մարզական կազմակերպություններից ավելի քան 200 մասնակիցներ:
Առաջնությունը բավականին ներկայացուցչական էր` քանի, որ մասնակցում էին նաեւ 2010թ. պատանիների օլիմպիական խաղերի եւ 2011թ. պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ վանաձորցի եղբայներ Դավիթ եւ Արսեն Ղազարյանները, 2011 թվականի երիտասարդների եվրոպայի չեմպիոն Գարիկ Հարությունյանը, 2011թ. երիտասարդների եվրոպայի գավաթի հաղթող Երջանիկ Կարապետյանը:
Կին բռնցքամարտիկները՝ կարճ շրջազգեստներով
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչ բռնցքամարտիկները Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին կմասնակցեն կարճ շրջազգեստներով: Այդ հնարավորությունը կքննարկվի Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) գործկոմի նիստում, որը հրավիրվելու է 2012թ. հունվարին:
Կանանց բռնցքամարտն իր նորամուտը կնշի լոնդոնյան Օլիմպիադայում, որի ընթացքում խաղարկվելու է պարգեւների 3 հավաքածու: Գործող կանոններում հագուստի հետ կապված սահմանափակումներ չկան, եւ կանայք իրավունք ունեն ռինգ դուրս գալ կարճ շրջազգեստներով: Այսպես՝ նման հանդերձանքով են մրցումներին մասնակցում Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականները: Բացառված չէ, որ կարճ շրջազգեստներն օգտագործվեն նաեւ Լոնդոնում այս շաբաթ մեկնարկելիք բռնցքամարտի թեստային նախաօլիմպիական մրցաշարում: Մարզական պաշտոնյաները, ի դեպ, նախապատվությունը տալիս են նման շրջազգեստներին, որպեսզի կանայք տարբերվեն տղամարդկանցից: Սակայն կին բռնցքամարտիկների շրջանում նույնպես կարծիքները տարբերվում են: Աշխարհի եռակի չեմպիոն իռլանդացի Քեթի Թեյլորը, օրինակ, հայտարարել է, որ երբեք կարճ շրջազգեստ չի հագնի. «Ես ակումբում էլ կարճ շրջազգեստ չեմ կրում, էլ ուր մնաց՝ ռինգում»:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
«Լուսանցք» թիվ 41 (217), 2011թ.



