Աթաթուրքի, եւ վերջերս էլ ի հայտ եկած Աթաթաթարի նորօրյա արծարծումները հանգիստ չեն տալիս ալիեւների ոչ ադրբեջանական (անգամ խոսվում է նրանց քրդական արմատների մասին) ծագման ժառանգներին, հատկապես անհաջողակ կրտսեր Ալիեւին՝ Ադրբեջանի ներկայիս նախագահին:
1. Իրենց ադրբեջանական սին ծագումը հերթական անգամ վերաիմաստավորել (թաթար կամ թյուրք կոչվելը դեռ չի արմատավորվում), որ ազգ կոչվելու սին հասկացողությունն իրենց քոչվոր տեսակին մի կերպ ընկալելի լինի:
2. Իրենց ոչ ադրբեջանական տոհմական ծագումը մոռացության տրվի եւ «ազգի հայր»-ն էլ իրենց տնից լինի:
3. Իրենց տոհմական-ժառանգական իրավունքները ամրագրել՝ «ազգի» վրա իշխելու իրավական հիմք ստանալու համար, ինչն էլ թույլ կտա տոհմական «հավերժական» նախագահ ունենալ «ազգի» «բարօրրության» նպատակով:
Եվ ամենակարեւորը՝ հայր Ալիեւի «ազգի հայր» դառնալը, ինքնապաշտպանական թաղանթ կդառնա որդի Ալիեւի համար, ինչպես ներկայումս, այնպես էլ՝ հետագայում՝ իշխանության համար պայքարում:
Ադրբեջանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ (ո՜նց էլ մտածել են՝ առանց հուշելու) առաջարկել են «Համազգային առաջնորդի մասին» օրենք ընդունել: Նրանց համոզմամբ՝ «Ադրբեջան պետության զարգանալու գործում Հեյդար Ալիեւի դերն անփոխարինելի է, եւ, մյուս նախագահների համեմատ, նրան առանձնահատուկ կարգավիճակ շնորհելու անհրաժեշտություն կա»:
Ահա, հենց այսպես, եւ այդ պատգամավորների կարծիքով՝ դա պետք է լինի Ալիեւի ժառանգությունը պահպանելու մասին օրենք նաեւ: Իսկ թե դա հոգեւո՞ր, ազգայի՞ն, գենետի՞կ կամ ի՞նչ ժառանգության մասին է, դեռ կճշտվի երեւի: Գուցե հենց բոլորի մասին է:
Նրանք հուզված առաջարկում են «անմահ եւ միշտ կենդանի» Ալիեւին «ազգի հայր» կոչման արժանացնելու մասին օրենք ընդունել, ինչպես դա արված է Թուրքիայի սահմանադրությամբ՝ Աթաթուրքի մասին, որպեսզի պահպանվի նրա պատիվն ու արժանապատվությունը եւ պատժամիջոցներ սահմանվի նրա անվանը, պատմության մեջ ունեցած դերին, կյանքում ունեցած նրա կերպարին եւ այլ «բարեմասնություններին» դեմ դուրս եկողներին:
Այսպես, իրական պատմություն չունեցող (մեկ կովկասյան թաթար են, մեկ էլ թյուրքական ցեղախումբ, մերթ ավղաններ կամ ազերի-ադրբեջանցիներ…), այլոց հողերի վրա պետություն հիմնած (երբեք հայրենիք չունեցած քոչվորներ լինելով), կովկասյան թաթարների ու այլերի խառնուրդից թուրք հռչակված (սա էլ Հեյդար Ալիեւի ջանքերով է արվել) եւ այժմ իրենց ադրբեջանցի որակող քոչվորների համար սա մի նոր փորձ է «ազգ» երեւալու, անգամ «ազգի հայր» ունենալու մղումով հարբած: Ինչը միայն ծիծաղ եւ խղճահարություն կարող է առաջ բերել:
Վահագն ՆանյանՀ.Գ. – Այս «ազգակերտ» պրպտումների մասին հայությունը դեռ չի արտահայտվել, գուցե չարտահայտվի էլ, իսկ ահա, «ֆեյսբուքահայությունը» Իլհամ Ալիեւին զգուշացրել է, որ «ազգի հայր» ունենալն էլ նրան չի փրկի. «Տնից դուրս գալիս զգույշ եղի՛ր, Իլհամ»:
Վերջին օրերին արցախյան հակամարտության շփման գծում ադրբեջանցի դիպուկահարների կողմից նորից սադրանքներ են լինում: Ժամկետային երկու հայ զինծառայողների սպանությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել հայության շրջանում:
«Facebook»-ի մեծաթիվ հայ օգտատերեր, ինչպես ՀՀ ԶՈւ պատասխանատուները, եւս նախազգուշացում են ուղղել Ադրբեջանի նախագահին, որում նա զգուշացվել է. «Զոհված հայ զինվորների ու մահացող ադրբեջանցի զինվորների մայրերի դիպուկահարների թիրախը դու՛ ես, Իլհամ»:
Ի վերջո մեր բոլոր հարցերի բանալին «ազգ» չեղած ու չդարձածներին մեր հայրենիքից «բարով խերով» ճանապարհելն է…
Չե՜ն ուզում ու չե՛ն ուզում
Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն երկրի՝ եվրոպական կառույցներում ինտեգրվելու հարցում: Այսպիսի տեսակետ է հնչել «Մուսավաթ» կուսակցության գլխամասային գրասենյակում՝ հասարակական քննարկումների ժամանակ:
Զեկուցողներից մեկը՝ ազգային եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեյլա Ալիեւան նշել է, որ Ադրբեջանը ունի մեծ ներուժ Եվրամիությանն ինտեգրվելու հարցում:
Չնայած ժողովրդավարական ծրագրերի համար հատկացված խոշոր դրամաշնորհներին՝ Ադրբեջանում էական ոչ մի փոփոխություն այս ոլորտում չկա սակայն:
Քննարկման մասնակիցները մեղադրել են Ադրբեջանի իշխանություններին Եվրաինտեգրման գործընթացի միտումնավոր արգելակման մեջ՝ միեւնույն ժամանակ մեղադրելով նաեւ միջազգային կառույցներին այն բանի համար, որ վերջիններս հետեւողական վերաբերմունք չեն ցուցաբերում Ադրբեջանի կառավարության նկատմամբ:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 41 (217), 2011թ.



