Կաթնաշոռով կարկանդակ
Բաղադրությունը
Կաթնաշոռ – 200 գ
ձու – 2 հատ
շաքարավազ – 50 գ
խմորիչ – 1 թեյի գդալ
ալյուր – 2 բաժակ
կաթ – 1 բաժակ
կարագ – 100 գ
վանիլ
աղ
Պատրաստման եղանակը
Գոլ կաթի մեջ լցնել 1 թեյի գդալ խմորիչ, 1 ճաշի գալ շաքարվազ, 1 ճաշի գդալ ալյուր եւ թողնել մի կողմ:
Առանձին ամանի մեջ 1 հատ ձուն հարել 50 գրամ շաքարավազի հետ, ավելացնել 1 պտղունց աղ, կաթը: Խառնել, ավելացնել մնացած ալյուրը:
Վերջում 50 գրամ կարագը հալեցնել, լցնել պատրաստի խմորի վրա:
Խմորի բերանը ծածկել սրբիչով եւ թողնել 30 րոպե հանգսանա:
Հետո պատրաստել փոքրիկ գնդիկներ:
Դրանց վրա լցնել միջուկը՝ կաթնաշոռը շաքարով եւ վանիլով խառնած, եւ խմորիկների ծայրերը փակել՝ նավակի ձեւ տալով:
15-20 րոպե թողնել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի խմորիկները հասունանան:
Հետո 1 ձուն հարել, վրձինով ջնարակել եւ դնել վառարանը:
Կարկանդակներն անուշ վայելեք եւ նախաճաշին եւ ընթրիքին եւ երբ սիրտներդ ուզի:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Սամվել Տեր-Սահակյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն
Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում կայացած աշխարհի շախմատի մինչեւ 18 տարեկանների առաջնության վերջին՝ 9-րդ փուլում Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Դեբոշիսի հետ եւ, վաստակելով 8 միավոր, հռչակվեց աշխարհի չեմպիոն:
2-րդ եւ 3-րդ տեղերում հայտնված Ֆեդոսեեւն ու Դեբոշիսը հայ չեմպիոնից հետ մնացին 1 միավորով:
Ռոբերտ Աղասարյանը նույնպես միավորը կիսեց վերջին փուլում եւ 6 միավորով հանգրվանեց 14-րդ հորիզոնականում:
Մինչեւ 16 տարեկանների առաջնության վերջին փուլում Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեց Կադրիկին, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը զիջեց Պաուլային: Գաբուզյանը 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Գրիգորյանը 6 միավորով գրավեց 14-րդ տեղը:
Սիրանուշ Անդրիասյանը գրավեց 3-րդ տեղը
Խարկովում ավարտված «Ֆեմիդա» շախմատային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը 6,5 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: Ալինա Բալայանը (Ռուսաստան) 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ գրավեց 2-րդ տեղը: 1-ին մրցանակը 7,5 միավոր արդյունքով նվաճեց Իրինա Անդրենկոն (Ուկրաինա):
Աղասի Ինանցը նվաճեց հաղթողի կոչումը
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ավարտված շախմատային օփենում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր Աղասի Ինանցը նվաճեց 1-ին մրցանակը:
Հայ շախմատիստներն առաջատարից հետ են մնում 1 միավորով
Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը Հնդկաստանի Վիսակհապատնամ քաղաքում անցկացվող օփենում վերջին փուլից առաջ 10 հնարավորից ունեն 7,5-ական միավոր: Նրանք 1 միավորով են հետ մնում առաջատարից՝ գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան): Եզրափակիչ փուլում Պետրոսյանը կխաղա Գուպտայի, իսկ Անդրիասյանը՝ միջազգային վարպետ Սահաջ Գրովերի (Հնդկաստան) հետ:
Հայաստանից միայն կանայք են գործուղվել Սոչի
Հոկտեմբերին ՀԱՕԿ-ի հյուրն էր իր տեսակով աշխարհում միակ՝ ՌԴ միջազգային օլիմպիական համալսարանի ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Լեւ Բելոուսովի գլխավորությամբ: Ներկայացվեցին նորաստեղծ բուհի նպատակներն ու խնդիրները՝ կարեւորելով մարզական բնագավառի համար ժամանակակից այնպիսի մասնագետների պատրաստումը, ովքեր կկարողանան կառավարել մարզական կառույցները: Հյուրերի երեւանյան այցը պատահական չէր, քանզի դեռեւս փետրվարին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը համագործակցության պայմանագիր էր կնքել ռուսաստանյ
ան բուհի ղեկավարության հետ:
Եվ ահա ՀԱՕԿ-ն իր առաջին ունկնդիրներին է գործուղել Սոչի: Նրանք մասնակցել են նոյեմբերի 13-25-ը համալսարանի կազմակերպած երկշաբաթյա դասընթացին: Ուսանողներ էին ներկայացրել նաեւ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ուկրաինան, Բոսնիա-Հերցեգովինան եւ Հորդանանը: Միջազգային դասընթացի գլխավոր թեման էր՝ «Ապրանքանիշի (բրենդ) եւ հաղորդակցությունների ստեղծումը սպորտում»: Ուկնդիրները նաեւ հանդիպումներ ունեցան մարզաշխարհում հանրահայտ մարդկանց հետ: ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեն նշել է, որ համալսարանն իր վրա է բեւեռել մոլորակի մարզաշխարհի մարդկանց ուշադրությունը: Նա համոզված է, որ ռուսական բուհն անպայման կնպաստի սպորտի զարգացմանը: Ունկնդիրները հանդիպել են նաեւ Ուկրաինայի ԱՕԿ-ի նախագահ, աշխարհահռչակ ձողացատկորդ Սերգեյ Բուբկայի, տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆեզենի, «Սոչի-2014» ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոյի եւ ուրիշների հետ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: Դասընթացը վարել են մարզական հայտնի մարկետոլոգ, պրոֆեսոր Ջոն Թիբսը, ՄՕԿ-ի լրատվության հանձնաժողովի անդամ Ալան Աբրահամսոնը եւ BBC-ի մեկնաբան Դեւիդ Իդսը: Մասնակիցները ծանոթացել են սպորտային կազմակերպությունների ստեղծման նորագույն տեխնոլոգիաների, դրանց կիրառման եղանակների հետ եւ ստացած գիտելիքները կներդնեն իրենց աշխատանքային կազմակերպություններում: Դասընթացին Հայաստանից մասնակցել են ՀԱՕԿ-ի աշխատակիցներ Հասմիկ Վարդանյանը, Գայանե Ահարոնյանը եւ Անի Քաթաբյանը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
Կորել է
ՀՀ պետռեգիստրում գրանցված «Մարաթուք» ՍՊԸ-ի կլոր կնիքը, վկայագիրը եւ պետական գրանցման փաստաթղթերը:
Համարել անվավեր:
Կորել է
ՀՀ պետռեգիստրում գրանցված «Արիական Արահետ» ՍՊԸ-ի կլոր կնիքը, վկայագիրը եւ պետական գրանցման փաստաթղթերը:
Համարել անվավեր:
«Լուսանցք» թիվ 42 (218), 2011թ.



