Իսկ 1990-95թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը նախագիծը համարել է միայն ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակ հետապնդող քայլ:
Անի Մարության
ՀՀՇ-ՀԱԿ-ական թուրքալիզությունն անսպառ է
«Haynews.amե-ը տեղեկացնում է, որ Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը Թուրքիայում սկանդալային հայտարարություններ է արել: Տեղի զլմ-ները, «Դողանե գործակալության փոխանցմամբ, նշել են, որ նա Ադանայում մասնակցել է «Հայ-թուրքական հարաբերություններըե կոնֆերանսին, որի ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:
Մասնավորապես, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին եւ հայ-թուրքական հարաբերություններին՝ ՀԱԿ անդամը Թուրքիայում հայտարարել է, որ «մեծ թվով տնտեսական եւ սոցիալական խնդիրների պատճառով հայաստանցիները չեն ցանկանում իրենց ուշադրությունը կենտրոնացնել այս հարցերի վրաե: «ՀՀ-ում ապրող հայերի համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները ոչ մի օգուտ չեն տալիսե,- նշել է Վ. Խաչատրյանը եւ հավելել, թե կողմ է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանը որքան հնարավոր է շուտ: «Հայ եւ թուրք ժողովուրդները ցանկանում են բաց սահման տեսնել: Դրա կարիքն ունեն հատկապես սահմանին մոտ ապրողները… Արցախի խնդիրը շատ կարեւոր է ամբողջ Հարավային Կովկասի համար: Վերջ չկա, երբ սկսվում են քննարկել, թե Արցախում ով է մեծամասնություն եղել, ով փոքրամասնություն: Ամեն դեպքում, սահմանը փակ է, զարգացում չկա… Ցեղասպանություն ասելիս իմ մտքին այլ բան է գալիս, ձեր մտքին՝ այլ: Ամեն ինչից կարեւորն այն է, որ Հայաստանն ու Թուրքիան հարեւան երկրներ են (ահա ամենակարեւորը՝ «ազգայինե ընդդիմության համար – Ա.Հ.): Բոլորս մի տեղ ենք ապրելե (այսինքն՝ մեր Հայրենիքը նաեւ թուրքի՞ ապրելու տեղն է, իսկ Արցախի հարցն էլ ահա Կովկասի համար է կարեւոր, մեզ միայն սահմանները բացել եւ լափե՞լ է պետք… – Ա.Հ.),- նշել է ՀԱԿ անդամը եւ կոչ արել Թուրքիային ու Հայաստանին՝ ինքնուրույն լուծել խնդիրները:
Եվ դեռ սրանք երազում են վերադառնալ իշխանության…
Արտակ Հայոցյան
* * *
Բրայզայի թրքական ճակատագիրը
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունն անդրադարձել է ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզային՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Սենատի կողմից հաստատելու խնդրին: Սենատում այդ հարցի քննարկման ժամկետների մոտենալուն զուգընթաց՝ ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններն ավելի են ակտիվանում՝ Սենատի կողմից Բրայզայի հաստատումը կանխելու համար: «Թուրան»-ը նշում է, որ սենատոր Ռոբերտ Մենենդեսը այդպես էլ չի հանել իր վետոն, որի հետեւանքով էլ անցյալ տարի Բրայզայի թեկնածությունը Սենատում չէր հաստատվել:
Ադրբեջանական կողմը շա՜տ է ուզում Բրայզային, որովհետեւ վերջինիս կինը թրքուհի է եւ ազդեցություն ունի ամուսնու վրա: Բայց արի ու տես, որ հենց Բրայզայի թրքական ճակատագիրը ապագայում գուցե առավել վնասներ հասցնի նրան, քան օգուտներ բերի: Եթե մինչեւ տարեվերջ Բրայզայի թեկնածությունը հաստատելու հարցը Սենատ չմտնի, ապա դեսպանի պաշտոնում նրա գործունեության շարունակելը կդժվարանա:
Խոսքի վրացական արժեքը
Հայ-վրացական հարաբերությունները ոչ միայն բարեկամական են, այլեւ՝ պրագմատիկ: Նոյեմբերի 29-ին Թբիլիսիում հայտարարել է Վրաստ
անի նախագահ Մ. Սահակաշվիլին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում: «Մեր հարաբերություններում որեւէ խնդիր չկա: Մեզ համար կենսականորեն կարեւոր է, որ Հայաստանը լինի ինքնուրույն, վստահ, ուժեղ երկիր, որը նաեւ Վրաստանի հուսալի գործընկերն է»,- ընդգծել է նա:
Վրաստանի նախագահը պարզապես ասում է, բայց իրապես չի գիտակցում, որ ուժեղ Հայաստանը ձեռնտու է իրեն՝ թե՛ տնտեսապես եւ թե՛ քաղաքական առումներով: Իսկ չի գիտակցում, որովհետեւ այդ պետությունը մոռացել է, որ պատմության բազմաթիվ ծալքերում խուսափել է ասպատակություններից, քանզի թաքնվել է հենց Հայաստանի թիկունքում (թիկունքն ինչքան ուժեղ, այնքան թաքնվողի համար՝ լավ): Իսկ «մոռացել» է, որովհետեւ հիշում է, որ իր պետության մի մասը Հայոց բուն տարածք է:
Կսմիթներ վրացական հասցեով
ՎՀ նախագահի հետ հանդիպումից հետո Թբիլիսիում հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը: Նա նշել է, որ փոխայցերը հաճախակի են դարձել եւ բխում են ժողովրդավարության սկզբունքից:
Նա արձանագրել է, որ 2011թ.-ն համագործակցության առումով աննախադեպ է, եւ այդ փոխգործակցությունը վերջին 2 տարիներին վերելք են ապրել պաշտպանության, կրթության, տրանսպորտի բնագավառներում:
Իմ խորին համոզմամբ՝ պաշտպանության բնագավառում պետք էլ չէ համագործակցել, այլապես կարող ենք վրացական օրինակից վարակվել եւ… պատերազմը 2 ժամում ավարտել՝ եւ ո՛չ մեր օգտին: Տրանսպորտի ոլորտում ամեն ինչ ցույց կտա Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման հանդեպ վրացու վերաբերմունքը: Իսկ ա՛յ կրթության ոլորտում գործակցությունը այն էլ ի՜նչ արդյունք է տվել. փակվում են հայկական դպրոցները, հեռացվում են հայ ուսուցիչները:
Եթե այս ամենը վերածեմ պաշտոնական լեզվի, ապա մենք վրացիների հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ…
Անհեռատեսության ԱՄՆ-ական ձեւը
Բոլոր այն թուրք ներդնողներին, ովքեր կցանկանան գործ հիմնել ԱՄՆ-ի որոշ նահանգներում, նրանց կտրամադրվեն անվճար շինհրապարակներ եւ գործարաններ:
Այս մասին ասել է թուրք-ամերիկյան առեւտրային պալատի ղեկավար Իհսան Ըշըքը եւ այս մասին գրում է «Սաբահ» օրաթերթը: Ըշըքի խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները տնտեսական ճգնաժամի պատճառով սկսել են ավելի մեծ ուշադրություն հատկացնել օտարերկրյա ներդրումներին, այդ թվում եւ՝ թուրք ներդրողներին:
Որ օտարերկրյա ներդրողների համար այսպիսի արտոնություններ կսահմանի ԱՄՆ-ն, հասկանալի է. խոշոր տերությունը ճգնաժամից էլ խոշոր էլ վնաս է կրում: Ու եթե սրան հավելենք, որ այս հզոր պետությունը տնտեսապես մեծապես կախված է այլ երկրներից (արտադրանքի հումքի 40% ներկրում), ապա իրավիճակն ավելի պարզ կդառնա: Սակայն այնքան անհեռատես լինել ու թուրքերին անվճար գործարաններ տալ, ԱՄՆ-ին սազական չէ: Իր վաղվա օրը կարող է Եվրոպայից հարցնել…
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 42 (218), 2011թ.



