Որ բարձրաձայնելը քարոզ չդառնա

Շատերը կհիշեն «Մենք ենք, մեր սարերը» հրաշալի եւ միշտ այժմեական կինոնկարի սկիզբը, երբ մի քանի րոպե ցուցադրվում է աշխարհի անցուդարձը՝  մարդկանց ու ավտոմեքենաների աղմուկ-աղաղակով, միջազգային իրադարձությունների արագընթաց զարգացումներով, ու հանկարծ դադարում է աղմուկը, եւ Հայաստանի գյուղերից մեկի հանդերում հանգի՜ստ ու անաղմու՜կ մի անկյուն է, որտեղ մարդիկ ապրում են իրենց կենցաղով: Բայց ընթացքը ցույց է տալիս, որ նրանք աշխարհից կտրված չեն (իմա՝ հետամնաց չեն) եւ անգամ տիրապետում են ատոմային ու ջրածնային ռումբերի պատմությանը եւ աշխարհի դրվածքին, բայց այդ «զարգացող» աշխարհում շարունակում են ապրել մարդկային ու ազգային հարաբերությունների ու օրինաչափությունների շրջանակներում:

Այս ամենն ասվեց, որպեսզի մեր աղմուկ-աղաղակներից մտամոլոր միտքն ուղղենք կարեւոր չթվացող մի հարցի, որը պետք է հնարավորինս դիտարկենք «Մենք ենք, մեր սարերի» հերոսների հանդարտությամբ:

Աշխարհի թոհուբոհում դժվար չէ գտնել ստորեւ մեջբերվող դեպքեր, սակայն ընտրովի անդրադառնանք մի քանիսին:

«Միսս Տիեզերք» եւ այդ կարգի այլ մրցույթները կարծես մեր դժվարին կենցաղային պայմաններում արդեն «մարսել» էինք, բայց դեռ զարմանալու բան կար… եւ  «Միսս Բումբում»-ը եկավ հավաստելու, որ մեր կյանքում կարեւորը ոչ թե նաեւ լավ ուտելն ու հագնվելն է, անգամ ոչ գեղեցիկ հանվելն ու մարմինը ցուցադրելը, այլ՝ հետաքրքիր հետույք ունենալը: Այս անգամ Բրազիլիայում ընտրեցին ամենամեծ եւ ամենագեղեցիկ հետույքով կանանց: Մրցույթին մասնակցում են հատուկ «գծագրությամբ» հետույքներ ունեցող գեղեցկուհիները, իսկ լա՜վ հետույքը նաեւ լա՜վ կենցաղ է նախանշում, քանզի հաղթող աղջիկն իր բարեմասնության շնորհիվ 5000 դոլար մրցանակ ստացավ եւ հրավերներ այստեղից-այնտեղից:

Ասում են՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը: Բայց պետք է իմանալ, որ գեղեցկությունը նաեւ ընտրագործիք է: Այլ բան չարժե մտածել, պարզապես իմանանք, որ ուկրաինական FEMEN ֆեմինիստական շարժման կանայք մեծ աղմուկով՝ ի պաշտպանություն Ռուսաստանի ընդդիմության, բողոքի մերկ ցույց են անցկացրել Մոսկվայի «Քրիստոս փրկիչ» եկեղեցու մոտ: Նրանք շարունակ վանկարկել են՝ «Տեր Աստված, վանիր չար մարդկանց», բայց եկեղեցու անվտանգության աշխատակիցները՝ ուժ կիրառելով, հեռացրել են մերկ կանանց՝ մտքում վանկարկելով՝ «Տեր Աստված, փրկիր մեզ չարից, շառից ու…»:

Հիշեցնենք, որ այս կանայք տարիներ առաջ այսպիսի ցույցեր էին կազմակերպել նաեւ ուկրաինական ընտրություններից հետո, իսկ երբ Վլադիմիր Պուտինը այցելել էր Կիեւ՝ ցույց էին արել, թե՝ «Քեզ չենք տրվի…»:

Այսպես՝ գեղեցկությունը կխելռցնե նաեւ,- կասեր գյումրեցին: Չնայած այստեղ չհասկացվածություն կա սիրո եւ սեքսի միջեւ: Դրա համար, «շառից հեռու», ոմանք փորձում են եւ՛ կույս մնալ, եւ՛ հաճույք ստանալ…

Հայաստանում եւս փոքրացել է առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու տարիքը, ինչը վկայում են անցկացրած հետազոտության տվյալները: 13-16 տարեկան անչափահասների շրջանում հարցումները պարզել են, որ սեքսի վերաբերյալ տեղեկատվություն ստանում են հիմնականում համացանցի եւ ընկերական շփումների միջոցով: Անվտանգ սեքսից այս դեռահասներն այնքան էլ տեղյակ չեն եւ դա հասկանում են միայն իբրեւ անցանկալի հղիությունից պաշտպանվելը: Եվ մտահոգվել այլեւս պետք է լրջորեն, քանզի սեռական կյանքով ապրելու համար ոչ միայն իմացություն է պետք, այլեւ ձեւավորված մարմին ունենալ, ինչի համար առնվազն 18 տարին պետք է լրացած լինի: Ի տարբերություն «աշխույժ» պատանեկության, ինչպես պարզվել է «Heal Women» կազմակերպության սոցհարցման արդյունքներից, ժամանակակից կանանց մեծ մասը հաճույք չի ստանում սեքսից եւ ուշադրություն չի դարձնում դրան: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր ավելի քան 1000 կին: Եվ հարց է ծագում՝ ինչու՞ են կանայք ձանձրացել սեքսից: Գուցե պատճառը անգամ 12 տարեկանից սեռական կյանք սկսելն ու դրանով ոչ ճիշտ ապրե՞լն է, նաեւ սեփական մարմինը շահագործե՞լը:

Ամեն օր սեքսի մասին մտածող պատանիներին ու երիտասարդներին հակառակ, կանանց 51%-ը նորմալ է համարում շաբաթվա ընթացքում մի քանի անգամ «սեքսով զբաղվելը», սակայն նրանցից ընդամենը 30%-ն է այդքան հաճախ զբաղվում սեքսով, իսկ 63%-ը՝ շաբաթը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ: Կանանց միայն 42%-ն է կարծում, որ սեռական առողջ կյանքը նպաստում է ամբողջ օրգանիզմի առողջությանը: Իսկ հետազոտությունը ցույց է տվել, որ սեքսով հաճախակի զբաղվող կանայք մոտ 10 տարով ավելի երիտասարդ են երեւում: Ինչ վերաբերում է հաճույքին, ապա հարցված կանանց 63%-ը սեքսով զբաղվում է ոչ այնքան հաճույքի, որքան զուգընկերոջ հետ հարաբերությունների կարգավորման նպատակով, կանանց  42%-ն է, որ գոհունակություն է հայտնել: Ինչեւէ, պարզվել է, որ կանայք սեքսով զբաղվում են առավելապես որպես պարտականություն, մինչդեռ տղա
մարդկանց մեծամասնությունը, ի տարբերություն կանանց, ավելի կարեւոր է համարում գրկախառնությունն ու համբույրը, քան սեքսը:

Այսքանից հետո չէինք կարող չխոսել աշխարհի ամենաանհեթեթ որոշ «սեքսուալ» օրենքերի մասին: «Smi2.ru» կայքը ներկայացրել է այդպիսի օրենքեր: Օրինակ՝ Վաշինգտոնում արգելվում է սեքսով զբաղվել կույսերի հետ, իսկ Լիբանանում՝ արու կենդանիների: Ալյասկա նահանգում արգելվում է որմզդեղին սեքսով զբաղվել քաղաքային փողոցներում: Կալիֆորնիայում շները կատուների հետ սեքսով զբաղվելու համար պետք է հատուկ թույլտվություն ունենան: Դրա առկայության դեպքում էլ թույլատրելի միակ դիրքը «միսիոներականն» է: Այովա նահանգում տղամարդկանց սեքսով զբաղվելու ընթացքում չի թույլատրվում 3 կում գարեջրից ավելի խմիչք օգտագործել: Կենտուքի նահանգում արգելվում է լողազգեստով հայտնվել փողոցի երթեւեկելի հատվածում, բացառությամբ դեպքերի, երբ ոստիկանների ուղեկցությամբ է դա արվում: Միչիգանում արգելվում է կանանց կտրել մազերն առանց ամուսնու թույլտվության, իսկ Օրեգոնում արգելվում է հայհոյել կնոջը սեռական հարաբերության ժամանակ: Փենսիլվանիայում օրենքից դուրս է սեքսով զբաղվել բեռնատար մեքենայի վարորդի հետ՝ նրա մեքենայի մեջ: Հարավային Դակոտայում արգելվում է սեքսով զբաղվել հյուրանոցային սենյակի հատակին: Տեխասում էլ օրենքով արգելվում է խոզերին սեքսով զբաղվել օդակայանի տարածքում: Յութայում արգելվում է սեքսով զբաղվել վերակենդանացման բաժանմունք տեղափոխվող տղամարդու հետ, Վայմոնգում՝ խանութ մտնելիս, Մոնթանայում՝ տան մուտքի մոտ արեւամուտից հետո, Մինեսոտայում՝ եթե տղամարդուց սխտորի կամ սոխի հոտ է գալիս, Նեւադայում՝ առանց պահպանակի, Նյու Մեսիկոյում՝ ընդմիջման ժամանակ ավտոմեքենայի մեջ, եթե չկան վարագույրներ: Օկլահոմայում արգելվում է մեքենայում սեքսով զբաղվող անձանց հետեւելիս երրորդ անձի ձեռնաշարժությունը, Իլինոիսում սեռական գործողության ժամանակ եթե «որեւէ մեկը ասում է «ոչ», ապա գործողությունը անհապաղ դադարեցվելու է, հակառակ դեպքում այն որակվելու է որպես բռնաբարություն: Կոլումբիայի Գալի նահանգում ամուսնական զույգի մերձեցման առաջին գիշերը տղամարդու մայրը օրենքով ներկա է գտնվելու, որպես վկա: Սանտա Կրուզում տղամարդկանց թույլատրվում է սեքսով զբաղվել միաժամանակ որեւէ կնոջ եւ նրա աղջկա հետ: Մերձավոր Արեւելքում՝ իսլամի օրենքների համաձայն, գառան հետ սեքսից հետո դրա միսը կերակրի մեջ օգտագործելը մահացու մեղք է համարվում: Լիբանանում կարելի է սեքսով զբաղվել միայն էգ կենդանիների հետ, հակառակ դեպքում մահապատիժ է սպասվում: Բահրեյնում գինեկոլոգ տղամարդը կարող է հետազոտել կնոջը միայն հայելու միջոցով, իսկ Ինդոնեզիայում ձեռնաշարժության համար գլխատվում են: Գուամում կա տղամարդկային մասնագիտություն, համաձայն որի, վերջինս այցելում է երկրի գյուղերն ու կուսազրկում աղջիկներին, քանի որ երկրի օրենքների համաձայն, կույսերն իրավունքն չունեն ամուսնանալու… Իսկ աֆրիկյան որոշ երկրներում արդեն կուսությունը պահպանողներին մեծ գումար են խոստանում պետականորեն…

Այսքան երկարացրինք, չնայած ծայրը չի երեւում, որպեսզի հայտնենք, որ ԱՄՆ բանակում օրինականացվել է կենդանիների հետ սեքսը: Մի՜ կերպ «հարմարվել» էինք, որ ամերիկյան բանակում համասեռականներին սկսել էին նորից տեղ տալ (պատկերացնու՞մ եք՝ թե ինչ կլինի այն երկրի հետ, որտեղ մտնի այս բանակը), եւ ահա ԱՄՆ Սենատը ռազմական բյուջեի մասին նոր օրինագիծ է ընդունել, որտեղ առկա է մի կետ, որը չեղյալ է հայտարարում Զինվորական արդարադատության օրենսգրքի՝ անասնապղծությանն ու կենդանիների հետ սեռական կապերին առնչվող 125–րդ հոդվածը, որտեղ իր հերթին ֆիքսված է նաեւ միասեռական կապերի արգելքի մասին դրույթը: Հետեւաբար, չեղյալ հայտարարելով 125-րդ հոդվածը, ամերիկյան բանակում պաշտոնապես չեն արգելվում թե՛ միասեռամոլությունը, թե՛ անասնապղծությունը (մի անգամ էլ պատկերացնենք վերոնշյալ երկրի անասունների վիճակը…): Օրինագիծն ընդունվել է. դրան կողմ է քվեարկել 93 «անասնասեր» սենատոր, դեմ՝ 7 մարդասեր սենատոր: Իբր օրինագծի նպատակն է չեղյալ հայտարարել նույն սեռի ներկայացուցիչների միջեւ սեռական հարաբերություններն արգելող դրույթը, սակայն, ինչպես նշել է Սենատում զինված ուժերի գործերի կոմիտեի ղեկավար Կառլ Լեւինը, միասեռ սեռական հարաբերությունների արգելքը չեղյալ հայտարարելն ավելի շատ ձեւական էր, քանի որ բանակում նույն սեռի ներկայացուցիչների միջեւ սեռական հարաբերությունները Գերագույն դատարանի կողմից թույլատրվել էին դեռեւս 2003թ.:

Մանկապղծությունը դեռ «մարդու ազատություն» չորակած այս երկիրը երեւի այս «զարգացմանն» էլ կհասնի շուտով: Ասում են, Հայաստանում դատապարտված մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը դիմելու է ԱՄՆ-ի դեսպանատուն՝ «իր սեռական փոքրամասնական իրավունքները» պաշտպանելու համար: Չնայած նա պետք է որ նախընտրի հայկական բանտում մնալը, քանզի իր փողերով կարող է հանգիստ «նս
տել»: Չէ՞ որ այդ փողերով որոշ ծնողների, որոնց երեխաներին պղծել էր, «առավ» ու լռեցրեց, անգամ դատարանում մանկապիղծին արդարացնող «ծնողներ» եղան… Ծնող բառն այստեղ միայն չակերտներում է: Իսկ առաջ նման ծնողական աղբ (առանց չակերտների) մեզանում չէր կարող լինել կամ էլ եղածին քարկոծելով բնակավայրից կվտարեին: Իսկ նախկին անպատժելիության հետեւանքները դեռ շարունակվում են. Գյումրիում նույնպես մանկապղծության դեպք եղավ՝ 10-ամյա աղջնակը բռնաբարության է ենթարկվել:

Եվ  միայն օրենքների խստությամբ կամ՝ որ ավելի ճիշտ է՝ չգրվա՛ծ օրենքների կիրառմամբ կարելի է այս ամենին վերջ տալ: Այլապես այժմ անգամ երիտասարդների կողմից ծեր կանանց բռնաբարելու փաստերին ենք ականատես լինում:

Այսպես, ամերիկացիները իբր շա՜տ «ազատ» լինելով, բայց մանկապղծությունը դեռ արատ համարելով, հայտարարել են, որ իրենց երկիրը համասեռականների, սեռական փոքրամասնությունների համար պատրաստ է պատժամիջոցներ կիրառել արդեն՝ այլ երկրներում իր անբարո եւ անասնական հակումները «ազատության» վերածելու համար… Մնում է ասել, որ հիվանդությունը այլեւս ուղեղին է հասել…

ԱՄՆ-ական սեռախեղությունից հետ չի մնում ԱՄՆ-ական հոգեորսությունը: Հայտնի են դրանց կենտրոնները: Ժամանակին հնարավոր եղավ ՀՀ-ում ԱՄՆ-ի համասեռական դեսպան Հոգլանդին հեռու պահել մեր երկրից, բայց պարզվում է՝ այժմ էլ մի աղանդավորական դեսպան ենք «ստացել»՝ Հեֆֆերնը: Նա Երեւանի մանկապարտեզներից մեկում օգնություն է բաժանել, զուգահեռ նաեւ բաժանվել է՝ «Հիսուսի վերջին օրերի սրբերը» կամ, այլ կերպ ասած, «Մորմոններ» աղանդավորական շարժման կրոնական տեսանայութերն ու գրականությունը:

Իհարկե ճիշտ են այն հոգեբանները եւ լրագրողները, ովքեր նշում են, թե չի կարելի այս կամ այն անբարո երեւույթը դարձնել «օրվա գլխավոր թեմա» եւ դրանով իսկ ուշադրության կենտրոնում պահել այդ հիվանդներին: Բայց քանի որ դա այդպես է, պետք է հակառակ տեսակետն էլ ճշմարտորեն բարձրաձայնվի: Մասնագետները հայտնում են, որ սեռական ոտնձգությունները միշտ եղել են, ուղղակի այսօր համակարգն ավելի թափանցիկ է, եւ արձագանքները աղմկալից են պարզապես: Ժամանակին այս մասին արգելվում էր բարձրաձայն խոսել, բայց միեւնույնն է՝ խնդիրը կար: Դե իսկ խնդիրն արծարծելով պետք է զգույշ լինել, այլապես «սպիտակ, թե սեւ PR»-ը նույն վնասը կարող է պատճառել: Օրինակ՝ ինչ ասես այն միջազգային հորջորջվող կազմակերպություններին, որոնք պնդում են, թե սերը վնաս է առողջությանը: Այսինքն՝ զբաղվեք սեքսով, ի՜նչ սեր, ի՜նչ «ավելորդ» հոգսե՜ր…

Անի Մարության
Կատվի բախտ

Իտալական «La Rebupplica» թերթը հայտնել է, որ Տամազինո անունով կատուն 10 միլիոն եվրո ժառանգություն է ստացել: Կատվին իր ժառանգությունն է թողել  իտալուհի Մարիա Ասսունտան՝ 1917թ. ծնված, ով ազգականներ չի ունեցել եւ ծերության վերջին տարիներն անցկացրել է փողոցից վերցրած կատվի հետ: Ժառանգության համաձայն, կատվի տնօրինությանն են անցել մեծահարուստ իտալուհու Հռոմի եւ Միլանի բնակարանները, Կալաբրիայում գտնվող հողերն ու բանկային հաշիվները: Մարիա Ասսունտան մահացել է 2011թ. նոյեմեբերին: Ժառանգության ընդհանուր գումարը կազմում է 10 միլիոն եվրո: Ունեցվածքով ու գումարների տնօրինմամբ զբաղվելու է բուժքույր Ստեփանիան, ով խնամել է իտալուհուն կյանքի վերջին օրերին:

Այսպես Տամազինոն է դառնում երբեւէ ամենամեծ ժառանգություն ստացած կատուն: Ավելի վաղ, ամենահարուստ կատուն համարվում էր Բլեկին, որին 1988թ. բրիտանացի տերը 9 միլիոն ֆունտ ստերլինգ էր կտակել:

«Լուսանցք» թիվ 44 (220), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.