Ռուզաննա Նահապետյանը (հեռ՝ 531-027, 531-028)
Բայց քանի որ «Լուսանցք»-ը շնորհավորում է իր քրիստոնյա ազգակիցներին իրենց՝ քրիստոնեական Նոր տարվա կապակցությամբ, ցանկանում է նաեւ օգնել տան տիկիններին՝ հնարավորինս դյուրին, հետաքրքիր եւ համեղ պատրաստելու գործում: Այդ հարցում մեզ մեծ սիրով աջակցեց Ռուզաննա Նահապետյանը:
Հնդկահավ սերկեւիլով
Հնդկահավ – 1 հատ՝ 4-5 կգ-անոց
սերկեւիլ – 2 հատ
շաքար – 1 բաժակ
սոյա – 30 գ
դարչին, մեխակ՝ ըստ ճաշակի –
Հնդկահավը սոյայի սոուսով լվանալ:
Սերկեւիլը մաքրել եւ կտրել միջին քառակուսիների: Թավան դնել կրակին, լցնել 1 բաժակ շաքարավազ եւ խառնելով սպասել այնքան, մինչեւ սրճագույն զանգված ստացվի: Վրան լցնել սերկեւիլի կտորիկները եւ խառնել՝ դրանք շաքարապատելով:
Սերկեւիլային այս միջուկը լցնել հնդկահավի փորի մեջ: Ի դեպ, միջուկին ավելացնել չոր դարչին եւ մեխակ:
Հնդկահավը մտցնել հատուկ հնդկահավի համար նախատեսված տոպրակը եւ դնել վառարանը:
Հնդկահավը լավ եփելու համար ամեն կգ-ի համար կպահանջվի 45 րոպե (180-2000-ի տակ):
Կարմրացրած խոզի ֆիլե
Ֆիլե – 2 կգ
աղ, սպիտակ պղպեղ
կարմիր պղպեղ
հազրեվարդ (ռոզմարին) կամ ուրց
քունջութ
Ֆիլեն համեմել աղով, սպիտակ պղպեղով, հազրեվարդով:
Ուշադրություն դարձնենք՝ ֆիլեի յուղոտ կողմի վրա աղային շերտը կրկնակի պետք է անել:
Միսը փաթաթել ալյումինե թիթեղի մեջ:
Թավայի տակ լցնել 2 բաժակ ջուր:
Դնել ջեռոցը՝ 2000-ի տակ եւ եփել 40 րոպե:
Հետո թիթեղը հանել:
Այնուհետեւ ֆիլեին խոշոր տրորած կարմիր պղպեղ լցնել:
Վերջում ավելացնել քունջութը եւ կրկին դնել վառարանը՝ այս անգամ 1000-ի տակ եւ եփել 40 րոպե:
Ոսպով թանապուր
Ոսպ – 300 գ
մածուն – 1 լ
սոխ – 200 գ
թթվասեր – 0.5 կգ
ձու – 2 հատ
ալյուր – 2 ճաշի գդալ
կարագ – 100 գ
աղ
կարմիր պղպեղ
չոր թարխուն
կամ ծիտրոն
Ոսպը նախապես թրջել:
Ձուն, ալյուրը, մածունը, թթվասերը խառնել, լցնել 3 լ ջուր:
Խառնել, ավելացնել ոսպը՝ եռման աստիճանի հասցնելով:
Այնուհետեւ առանձին պատրաստել սոխառած, ավելացնել աղ, կարմիր պղպեղ, համեմել կանաչիով:
Մատուցելիս այն ավելացնել պատրաստի թանապուրի վրա:
Թթու տոլմա
Կաղամբի տերեւ – 2կգ
մաքրած նուռ – 300 գ
կարմիր եւ կանաչ պղպեղ – 1 կգ
նեխուր – 1 կապ
սխտոր – 100 գ
խնձորի քացախ – 200 գ
խոշոր աղ – 3 ճաշի գդալ
դափնու տերեւ
սեւ հատիկավոր պղպեղ
ձիթապտղի յուղ – 200 գ
Կաթսայի մեջ լցնել 3 լ ջուր, ավելացնել 2 ճաշի գդալ աղ, քացախ, դափնու տերեւ, սեւ հատիկավոր պղպեղ, եռացնել, տերեւներն արագ գցել մեջը եւ հանել: Քացախաջուրը պետք չէ թափել:
Պղպեղը, նեխուրը, սխտորը շատ մանր կտրատել, խառնել, ավելացնել նուռը, 1 ճաշի գդալ աղ, բուսայուղ: Այս միջուկը դնել տերեւների մեջ, տոլմայի պես փաթաթել, շարել ապակե տարրայում, վրան ավելացնել քացախաջուրը եւ թողնել 3 օր:
Պաստեղով բազուկ
Բազուկ – 0.5կգ
թթու պաստեղ (շլորի) – 200 գ
կարմիր պղպեղ – 1 թեյի գդալ
ծիծակ – 1 հատ
մաղադանոս – 1 կապ
սխտոր – 2 պճեղ
գլուխ սոխ – 50 գ (կամ կանաչ սոխ‘ 100 գ)
լիմոն – 1 հատ
զեյթունի ձեթ – 50 գ
սունելի – 1 թեյի գդալ
տոմատի պաստեղ (կետչուպ) – 2 ճաշի գդալ
Բազուկը խաշել, մանր կտրատել կամ քերիչով անցկացնել, ավելացնել թթու պաստեղը, կարմիր պղպեղը, մանր կտրատած ծիծակը, մաղադանոսը, սխտորը, սոխը,
լիմոնը, բուսայուղը, սունելին, տոմատի պաստեղը: Խառնել եւ վայելել:
Թարմացնող ըմպելիք
Թթվասեր եւ քամած մածուն – 1 բաժակ
բազուկ
սխտոր
գլուխ սոխ
համեմ
սպիտակ պղպեղ
լիմոն
զեյթուն –
այս ամենից՝
ըստ ճաշակի
Թթվասերն ու քամած մածունը 3 բաժակ ջրով բացել (թանձրությունը՝ ըստ ճաշակի):
Խաշած բազուկը, սխտորը, գլուխ սոխը, լիմոնը քերիչով անցկացնել, ավելացնել մանր կտրատած համեմը, սպիտակ պղպեղը:
Այս ամենն էլ ավելացնել թանին, մատուցել սառույցով:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
«Լուսանցք» թիվ 45 (221), 2011թ.



