
Շնորհավորում ենք`
– Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա, եւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
Հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ միացյալ Հայաստանի եւ միասնական Ազգի կերտման ճանապարհին…
Ամեն հայ ցեղակրոն է – դա պարզապես գիտակցել է պետք
Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի՝ հունվարի 1-ի ծննդյան 126-ամյակի կապակցությամբ, ինչպեսեւ՝ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:
Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական ու վերկրոնական է:
Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:
Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը:
Ցեղակրոն հայը ապագա եւ միացյալ Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:
Փա՜ռք Ցեղակրոն հային, փա՜ռք Գարեգին Նժդեհին:
Հայ Արիական Միաբանություն
* * *
Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների Նոր (2012թ.) տարին` Ամանորը` մաղթելով մեր այլադավան քույր-եղբայրներին երջանկություն եւ հաջողություններ, սեր եւ միասնություն` անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի ու հայրենիքի զորացման:
Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը` իր բոլոր կառույցներով:
Փա՜ռք Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:



