Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի, ՌԴ-ի, Իսրայելի ու Իրանի եւ այլ երկրների փորձագետները եւս գնահատել են ոլորտում տիրող իրավիճակը եւ փորձում տարածաշրջանային նոր պատերազմներից խուսափելու ճանապարհներ առաջարկել:
Այս կամ այն տարածաշրջանում ծագած ճգնաժամերի ժամանակ ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, գլխավոր քարտուղարները պետք է նստեն մեկ սեղանի շուրջ, ինչը թույլ կտա ժամերի ընթացքում արձագանքել ճգնաժամերին.- նշել է փորձագետը:
Իսկ ամերիկացի փորձագետ Ուեյն Մերրին, որպես տարածաշրջանի անվտանգության հիմնական սպառնալիք, նշել է Իրանի միջուկային ծրագրերը, որին իրանցի փորձագետ Ջաֆար Խալիլը հակադարձել է. «Ձեզ պետք է հայտնի լինի, որ Իրանի հոգեւոր կոդեքսում ատոմային ռումբի օգտագործումը հարամ է, այսինքն՝ արգելված է: Միեւնույն ժամանակ, բոլորս հրաշալի գիտենք, թե որ երկրներն են ատոմային զենքի տիրապետում եւ ովքեր են օգտագործել այն խաղաղ բնակչության դեմ»:
Որպես Իրանի լայնախոհ արտաքին քաղաքականության օրինակ՝ նա նշել է Հայաստանի՝ քրիստոնեական երկրի հետ Իրանի իսլամական երկրի ունեցած ջերմ հարաբերությունները:
Այսպես ոչ միայն Բաքվի նավթը կդադարի հետաքրքիր լինել տարածաշրջանի քաղաքական համապատկերում, այլեւ Բաքուն սկսել է կաղալ նաեւ եվրաինտեգրման հարցում: Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն երկրի՝ եվրոպական կառույցներում ինտեգրվելու հարցում: Այս մասին խոսում են նաեւ «Մուսավաթ» կուսակցության պատասխանատուները եւ այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ:
Իսկ ազգային եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեյլա Ալիեւան նշել է, որ Ադրբեջանը ունի մեծ ներուժ Եվրամիությանն ինտեգրվելու հարցում, հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան Թուրքիայինը, բայց տրված դրամաշնորհներն անգամ Ադրբեջանում էական ոչ մի փոփոխություն այս ոլորտում չեն արձանագրում:
Կարեն Բալյան
Թուրքիան սպառնում է Իրանին
Թուրքիան սպառնում է դատի տալ Իրանին միջազգային դատարանում. նշված է իրանական «Փարսինե.քոմ» կայքում թողարկված մի հոդվածում: Այնտեղ ասվում է, որ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը սպառնացել է, որ եթե Իրանը ընթացիկ շաբաթվա ընթացքում չնվազեցնի Թուրքիա առաքվող գազի սակագինը, ապա Անկարան կդիմի միջազգային դատարան:
Թուրք նախարարն իր բողոքը հետեւյալ կերպ է հիմնավորել. «Կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ Իրանը չափազանց բարձր գնով է իր գազը վաճառում Թուրքիային: Գազի գնի վերանայման առթիվ երկու անգամ դիմել ենք Իրանին, սակայն վերջինս անտեսել է թուրքական կողմի պահանջը»:
Իրանական զլմ-ների հաղորդմամբ՝ օրական միջին հաշվով Իրանից Թուրքիա արտահանվող գազի ծավալները կազմում են 30 միլիոն խորանարդ մետր: Իրանի եւ Թուրքիայի միջեւ 1996թ. 25 տարով պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի՝ նախատեսվում է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել Թուրքիա:
Գոհար Վանեսյան
Իսկ իսլամը՝ հանուն ԽՍՀՄ-ի
Ռուսաստանում հնարավոր է առաջիկայում ստեղծվի մահմեդական կուսակցություն: Նման կուսակցության ձեւավորման գաղափար միշտ էլ եղել է այս բազմազգ երկրում:
Ինչպես հաղորդում է «Rosbalt»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը՝ անդրադառնալով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ քրիստոնեական կուսակցություն ստեղծելու հերթական գաղափարին:
«Ռուսաստանի մահմեդականները երկար ժամանակ է ինչ փորձում են կուսակություն ստեղծել»,- նշել է Ջեմալը եւ հիշեցրել, որ 1990թ. Աստրախանում կազմավորվել էր մահմեդական կուսակցություն, որը հանդես էր գալիս ԽՍՀՄ պահպանման օգտին: Խորհրդային Միության փլուզումից հետո այն վերակազմակերպվել է Իսլամական վերածննդի տաջիկական կուսակցության, որն այսօր խմբակցություն ունի Տաջիկստանի խորհրդարանում:
Դե իհարկե, ԽՍՀՄ-ը կմնա՜ երազելի, քանզի անհող ու անկիրթ շատ քոչվորներ այդ հուդա-բոլշեւիկյան երկրում դարձան «ազգ» եւ պետության տեր…
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 3 (224), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



