Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Բանջարեղենով լցոնած ձուկ

Բաղադրությունը

Ձուկ – 3 հատ (նախընտրելի է սիգ՝ 350-ական գրամ)

սոխ – 1 գլուխ

գազար – 2 հատ

սխտոր – 3 պճեղ

թարխուն – 6 հատիկ

խաշած բրինձ – 1 բաժակ

լավաշ – 3 հատ

կարմիր եւ կանաչ պղպեղ – 1-ական

աղ, սեւ պղպեղ

կարագ

Պատրաստման եղանակը

Ձկների փորոտիքը հեռացնել լվանալ,  ամբողջական կտորները համեմել աղով եւ սեւ պղպեղով եւ թողնել մի կողմ՝ մինչեւ միջուկը պատաստ լինի:

Միջուկի համար – պատրաստել սոխառած, ավելացնել գազարը եւ մարմանդ կրակով տապակել 10 րոպե, հետո հավելել սխտորը, թարխունը, գունավոր պղպեղները: Այս ամենին խառնել խաշած բրինձը եւ լցնել ձկների փորերի մեջ: Նաեւ մի քիչ կարագ դնել:

Վերցնել լավաշները, եզրերը հեռացնել եւ 1 ձուկը փաթաթել 1 լավաշով: Լավաշի վրա էլ քսել մի քիչ կարագ եւ դնել վառարանը թույլ կրակ՝ 1000-1200-ի տակ ու եփել 1.5 ժամ:

Բարի՛ ախորժակ:

*  *  *  

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –

Ոստիկանները գեյերին ու աղանդավորներին չե՜ն սիրում

Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է թեթեւատլետիկայի վազքարշավի մասնակիցներին: Իրավապահները մարզական միջոցառումը շփոթել են գեյ-պարադի հետ:

Ինչպես պարզվել է, ոստիկանությունն անանուն հաղորդագրություն է ստացել, որ քաղաքում գեյ-պարադ է անցկացվում: Բացի այդ, վազքարշավն անցկացվել է սեւ-դեղնա-սպիտակավուն դրոշով, ոստիկաններն այն ընդունել են որպես աղանդավորական դրոշ:

Բռնցքամարտի չեմպիոնները պատրաստվում են

Երեւանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում կայացավ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը:

Տղամարդկանց մրցումներում տարբեր քաշային կարգերում հանրապետության չեմպիոն դարձան Կորյուն Սողոմոնյանը (49 կգ քաշային կարգ), Ռադիկ Թամոյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Հրայր Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ), Ալեքսանդր Կարագազյանը (91 կգ) եւ Սերգո Պողոսյանը (+91 կգ):

Կանանց առաջնությունում մեդալներ խաղարկվեցին 4 քաշային կարգերում: 2012թ. հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին Քրիստինե Սարգսյանը (51 կգ), Լիաննա Ղուկասյանը (57 կգ), Արմինե Սինաբյանը (60 կգ) եւ Աշխեն Սիմոնյանը (75 կգ):

* * *

Բռնցքամարտում Հայաստանի  մարզիկներն առայժմ ունեն ընդամենը 1 օլիմպիական ուղեգիր, որը Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց Անդրանիկ Հակոբյանը 75կգ քաշային կարգում: Նոր ուղեգրեր նվաճելու համար մեր մարզիկներն ունեն միայն մեկ հնարավորություն: Վարկանիշային վերջին մրցաշարն անցկացվելու է Թուրքիայում: Եվ առաջնային է դառնում հավաքականի անդամների ընտրության հարցը, իսկ այդ տեսանկյունից կարեւոր էր Հայաստանի առաջնությունը:

Ըստ մարզիչների, մեր հավաքականի թեկնածուներն ու անդամներն այս պահի դրությամբ պահանջվող տվյալներին համապատասխանում էին, սակայն դեռ ջանքեր պիտի ներդրվեն, որպեսզի վարկանիշային մրցաշարին ամենալավ մարզավիճակում լինեն:

Մինչեւ Թուրքիա գնալը հավաքականը միջազգային 2 մրցաշարերի է մասնակցելու: Բուլղարիայում հայ բռնցքամարտիկներց 6-ը ռինգ դուրս կգան փետրվարի 20-26-ը, ապա եւս 6 բռնցքամարտիկներ կմասնակցեն մարտի 2-6-ը Ֆինլանդիայում կայանալիք միջազգային մրցաշարին:

Այա այս մրցումների արդյունքներով էլ ի վերջո կկազմվի հավաքականը, որը կմասնակցի ապրիլի 13-22-ը Տրապիզոնում անցկացվելիք վարկանիշային մրցաշարին:  

Եվս մեկ օլիմպիական ուղեգիր

26-ամյա թաեքվոնդոիստ Արման Երեմյանը դարձավ Հայաստանի 12-րդ մարզիկը, ով նվաճեց 2012թ. օլիմպիական խաղերին մասնակցելու ի
րավունք: Կազանում կայացած թաեքվոնդոի օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեր մարզիկը 80 կգ քաշայինների եզրափակիչում ժամանակից շուտ հաղթել է հոլանդացի Թոմ Մոլեթին եւ գրավել 1-ին տեղը՝ արժանանալով Լոնդոնի խաղերի ուղեգրի: Ա. Երեմյանը առաջին թաեքվոնդոյիստն է Հայաստանում, որը նվաճեց այդ իրավունքը:

Հիշեցնենք, որ 2012 թ. օլիմպիական խաղերը կմեկնարկեն այս տարվա հուլիսի 27-ին, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում:

Գինեսի ռեկորդը թարմացվեց

Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Ռուբիկ Միքայելյանը գերազանցեց իրեն պատկանող Գինեսի ռեկորդը արտակորում վարժությունում: 2011թ. սեպտեմբերի 21-ին 6.500 արտակորում կատարած 19-ամյա սամբիստն այսօր իր ցուցանիշը բարելավեց 1000-ով: Դրա համար զինծառայողից պահանջվեց 3 ժամ 21 րոպե ժամանակ: Մարզիկը իր ռեկորդը նվիրեց ՀՀ զինված ուժերի հիմնադրման 20-րդ տարեդարձին:

Ռեկորդակիր զինծառայողի հայրը՝ Գարիկ Միքայելյանը, որը միաժամանակ նրա մարզիչն է, հայտնել է, որ իր որդին մտադիր է մինչեւ զինծառայության ավարտը սահմանել եւս 1 ռեկորդ՝ կատարելով ուղիղ 10 հազար արտակորում:
Լեւոնի փայլուն հաղթանակը

Լեւոն Արոնյանը նվաճեց Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը՝ առաջ անցնելով նորվեգացի Մագնուս Կառլսենից եւ ադրբեջանցի Թիմուր Ռաջաբովից:

Նա 13 հնարավորից վաստակեց 9 միավոր:

– Լեւոն Արոնյանն այս հաղթանակից հետո, շախմատային աշխարհին հայտարարել է, որ երբեք ու որեւէ պայմանով չի խաղա Բաքվում, եթե աշխարհի աջաջնությունն այնտեղ անցկացվի, քանզի նման պատասխանատու պահին շախմատիստին նաեւ անդորր ու հոգեկան խաղաղություն է պետք: Իսկ ադրբեջանցիները իրենց ստոր ու խաբեբա կերպին հարազատ աղմկել էին, թե Արոնյանին Հայաստանի շախմատի ֆեդերացիան է արգելում, այլապես նա կխաղա Բաքվում®
Հրանտ Մելքումյանը՝ Շախմատ-960-ի չեմպիոն

Հրանտ Մելքումյանը նվաճեց Հայաստանի Շախմատ 960-ի (Ֆիշերի շախմատ) 2012թ. չեմպիոնի տիտղոսը: Երեւանում անցկացված 2-րդ առաջնությունում նա 7 հնարավորից վաստակեց 6 միավոր: 2-րդ եւ 3-րդ մրցանակներին արժանացան համապատասխանաբար Զավեն Անդրիասյանը եւ Լեւոն Բաբուջյանը՝ 5 եւ 4 միավորներով:  

Որ  խաղան միայն հաղթանակի համար

Շախմատասերներին հիշեցնենք, որ 2012թ.-ից Եվրոպայի շախմատի պաշտոնական մրցումներում մասնակիցները չեն կարող «ոչ-ոքի»-ի առաջարկություն անել մինչեւ 40-րդ քայլը: Նման անսովոր որոշում է կայացրել Եվրոպայի շախմատի միության գերագույն անսամբլեան: Կանոնի հեղինակը ԵՇՄ-ի նախագահ Սիլվիո Դանաիլովն է, ով դեռ անցյալ տարվա մարտին կայացած անսամբլեայի նիստի ժամանակ առաջարկել էր պաշտոնական մրցումների ժամանակ առաջնորդվել Սոֆիայի մրցաշարի կանոնակարգով, որը մինչեւ պարտադիր 40 քայլը թույլ չի տալիս համաձայնության գալ «ոչ-ոքի» հաշվով: Բուլղարացու առաջարկությամբ պաշտոնական մրցումների մասնակիցների համար սահմանվել է նաեւ «դրես-կոդ», այսինքն՝ ներկայանալ կոնկրետ հագուստով:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը համաձայնել էր սահմանված կանոների: Այսպես Եվրոպայի շախմատի միությունը հավանաբար ցանկանում է ավելի ուժեղացնել պայքարը միավորների համար, բացառել գրոսմայստերական «ոչ-ոքի»-ները: Ինչ վերաբերում է «դրես-կոդին», ապա մասնագետները կարծում են, որ դա էլ ճիշտ որոշում է, քանի որ շախմատիստներ կան, որ մրցումներին ներկայանում են հողաթափերով, անպարկեշտ հագուստով եւ այլն:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 4 (225), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.