
Քուրմ Մանուկը, քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը փառաբանեցին Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին, նաեւ Հայ Աստվածներին՝ Հայաստանի ու հայության համար նոր վերազարթոնքի սպասումով…
Վառվեց Տրնդեզի ծիսական կրակը՝ Երկնային Արէգակի Երկրային Խորհրդանիշը, եղան գինեձոներ, բաժանվեցին ծիսական ուտեստներ եւ հայ արիներն ու ազգայնականները երդվեցին Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին՝ վերականգնել Հայոց արիադավան-հեթանոսական հավատն ու Արիական հզոր Հայաստանի հիմնաքարը…
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմի թեկնածուներն էլ փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Սյունիքի մարզի Քարահունջի (Հնչեղ քարեր – Զորաց քարեր) հնագույն աստղադիտարանի տարածքում կատարեցին մեկ այլ ծիսական արարողություն՝ Հայոց Տրնդեզի (ծիսական կրակների դեզի) կամ Տերնընդառաջի՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու տոնի առթիվ:
Ձոներ նվիրվեցին Արարչին եւ Հայ Աստվածներին: Եվ Արարչին ընդառաջ գնալով, հայ արի քրմի թեկնածուները հայությանն ու հայոց նպատակներին վերջնական ու հաղթական մաղթանքներ հղեցին:
Փա՛ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին:
Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն – Ազատավան-Քարահունջ
13.02.2012թ.



