Հայկական խոհանոց –


(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Սիսեռով եւ մսով կոտլետ

Բաղադրությունը

Տավարի յուղոտ միս – 0.5 կգ

սիսեռ – 250 գ

սոխ – 300 գ

ձու – 1 հատ

արեւածաղկի բուսայուղ – 150 գ

լոլիկի հյութ – 200 գ

պաքսիմատ – 100 գ

ալյուր – 1 ճ գդալ

աղ, սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Սիսեռը մեկ օր առաջ գոլ ջրով թրջել, առավոտյան լվանալ, փռել մաքուր շորին, հենց այդ շորով ծածկել ու գրտնակել այնքան, մինչեւ կեղեւները դուրս գան: Դա լցնել թասի մեջ՝ հոսող ջրի տակ կեղեւները հեռացնելու համար:

Հեռացնելուց հետո լցնել կաթսայի մեջ եւ դնել մարմանդ կրակին ու եփել մինչեւ փափկելը: Հետո ջրքամել եւ անցկացնել մսաղացով: Միսը աղալ սոխի հետ, խառնել աղացած սիսեռին, համեմել աղով, սպիտակ պղպեղով, ավելացնել ձուն եւ թողնել 20 րոպե հանգստանա: Որից հետո կոտլետները թաթախել պաքսմիատի մեջ, հետո ձեթով տապակել:

Առանձին թավայում սոխառած պատրաստել, խառնել մինչեւ ոսկեգույն դառնալը, դրան հավելել ալյուրը եւ կամաց լցնելով ավելացնել լոլիկի հյութը:

Կոտլետները դնել մեջը եւ եփել 5 րոպե:

 

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

* *  *

Շաբաթվա մարզական կյանքից –
Հայաստանի ռեկորդային ցուցանիշը

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի հավաքականների փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը առաջադիմել է 4 տեղով եւ այժմ 41-րդն է: Մեր հավաքականն ունի 639 միավոր: 1-ին տեղում Իսպանիան է, իսկ 2-րդ տեղում է հայտնվել Գերմանիայի հավաքականը՝ 3-րդ տեղ մղելով Հոլանդիային: 10 լավագույնների մեջ են Ուրուգվայը, Անգլիան, Պորտուգալիան, Բրազիլիան, Իտալիան, Խորվաթիան, Դանիան:

Մեր հավաքականի համար 41-րդ տեղը առայժմ ռեկորդային ցուցանիշ է: Հայաստանի հավաքականը մրցաշրջան 2012թ.-ն կսկսի փետրվարի 28-ին եւ 29-ին Կիպրոսում կայանալիք ընկերական խաղերով: Մեր թիմի մրցակիցը կլինեն Սերբիայի եւ Կանադայի հավաքականները:

* * *

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացրել է, որ ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնել է Պորտուգալիա, որտեղ Եվրոպայի կանանց առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի շրջանակներում Կարտասո քաղաքի «Մունիցիպալ» ստադիոնում կհանդիպի Պորտուգալիայի ընտրանու հետ:

Արոնյանի եւ Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը

Երեւանում հիմնադրվեց Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի «Գրոսմայստերական դպրոցը»: Շախմատային նոր օջախի նպատակն է նպաստել Հայաստանում 10-18 տարեկան խոստումնալից երեխաների եւ պատանիների շախմատային առաջընթացին: Հայտնի գրոսմայստերները նախատեսում են անհատական մոտեցման եւ աշխատանքի սկզբունքով պարապմունքներ անցկացնել երկրի ամենաշնորհալի պատանի շախմատիստների հետ: Խոսքը վերաբերում է աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին, Հայաստանի պատանեկան առաջնություններում 1-2-րդ տեղերը գրաված շախմատիստներին եւ աղջիկների մրցաշարի չեմպիոնուհիներին: Տարեկան անցկացվելու են 2-3 դասաշրջաններ՝ յուրաքանչյուրը 2 շաբաթ տեւողությամբ: Պարապմունքները, Արոնյանի եւ Սարգսյանի հետ միասին, կվարեն այլ փորձառու մասնագետներ:

* * *

Մոսկվայում շարունակվող «Աերոֆլոտ-օփեն» շախմատային փառատոնի «A» մրցաշարի 7-րդ փուլում մեր շախմատիստները միայն հաղթանակներ տոնեցին: Հրանտ Մելքումյանը, Կարեն Հ. Գրիգորյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, համապատասխանաբար, ունեն 5, 4,5 եւ 4 միավոր եւ այժմ զբաղեցնում են 5-րդ, 21-րդ եւ 34-րդ տեղերը:

* * *

Իրանի Մաշադ քաղաքում տեղի ունեցող «Ֆիրդուսի օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 4 առաջատարներից 2-ը մեր գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանն ու Արման Փաշիկյանն են: Նրանք 4 հնարավորից վաստակել են 4-ական միավոր:

* * *

Երեւակայության գավաթ Հայաստան-2012 մրցույթը

Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ) եւ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը հայտարարել են Երեւակայության գավաթ 2012 մրցույթի «Ծրագրավորում» կատեգորիայի հայաստանյան ընտրական փուլի՝ Երեւակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթի մեկնարկը:

Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվելիք Երեւակայության գավաթ 2012թ. համաշխարհ
ային եզրափակչին: Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակելու նոր ծրագրային / ՏՏ լուծումներ, որոնք ուղղված կլինեն գլոբալ խնդիրների լուծմանը: Մրցույթի այս տարվա թեման է «Պատկերացրու աշխարհ, որտեղ տեխնոլոգիաներն օգնում են լուծել աշխարհի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները»՝ նվիրված ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման 8 նպատակներին:

* * *

«Բրեյն-ռինգ»-ում հաղթեց ԱԳՆ-ն

«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիմը՝ մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով ՀՀ առողջապահության թիմի նկատմամբ:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շնորհավորելով մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մրցաշարը տոնի է վերածվել այս խաղի երկրպագուների համար: «Ուրախալի է, որ մրցաշարի մասնակից թիմերի թիվն այս տարի ավելացել է: Սա կնպաստի Հայաստանում առողջ՝ ինտելեկտուալ պայքարին միտված խմբերի ձեւավորմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ պետական գերատեսչությունների 24 թիմերի մասնակցությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղի մրցաշարի երրորդ մրցանակակիր է դարձել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության թիմը՝ 3-րդ տեղի մրցավեճում առավելության հասնելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիմի նկատմամբ:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 6 (227), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.