Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)


– Ձավարով եւ չամիչով տոլմա

Բաղադրությունը

Արեւածաղկի բուսայուղ – 150 գ

ձավար – 250 գ

սոխ – 500 գ

մաղադանոս – 2 կապ

կարմիր պղպեղի մածուկ – 3 ճաշի գդալ

կանաչ սոխ – 1 կապ

չամիչ – 150 գ

թթու դրած կաղամբ

կամ խաղողի ամբողջական տերեւներ

աղ, սպիտակ պղպեղ

անիսոն

Պատրաստման եղանակը

Խաղողի ամբողջական տերեւները սառը ջրով լվանալ, իսկ թթու կաղամբի վրա ջուր լցնել, թողնել 5-10 րոպե: Ջրից հանել եւ հեռացնել ավելորդ կոթերը, դնել մի կողմ:

Միջուկի համար նախատեսված ձավարը լվանալ եւ թրջել 1 ժամ առաջ ու ջրքամել: Առանձին թավայում պատրաստել սոխառած, ավելացնել կարմիր պղպեղի մածուկը, համեմել աղով, սպիտակ պղպեղով եւ անիսոնով: Հետո ավելացնել կտրատած կանաչիները, լավ խառնել, վերջում լցնել չամիչը: Այս պատրաստի զանգվածը փաթաթել տերեւի կամ կաղամբ մեջ՝ ծրարի ձեւ տալով: Դասավորել կաթսայում, ավելացնել 2 բաժակ ջուր, երեսին դնել ափսե, ամուր փակել կափարիչով եւ դնել մարմանդ կրակին: Մատուցել տաք կամ սառը:

Անու՛շ վայելեք ու լավ տրամադրությամբ:

 

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –

Եվրոպայի առաջնությունում՝ 9 մասնակից

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է այն շախմատիստների անունները, ովքեր մարտի 19-ից մինչեւ ապրիլի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը:

Նրանք են Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը:

* * *

Հայտնի շախմատիստ Գարի Կասպարովը մասնակցել է Եվրախորհրդարանում «Շախմատը դպրոցներում» ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինար պարապմունքներին: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնը դրանց ընթացքում միաժամանակյա հանդիպում է անցկացրել երեխաների եւ պատգամավորների հետ: Ծրագիրը կյանքի կոչելու համար Գարի Կասպարովն ու ԵՇՖ-ի նախագահ Սիլվիո Դանաիլովը մարտին պատգամավորների շրջանում կկազմակերպեն ստորագրահավաք: Նրանց լիովին աջակցում է Եվրախորհրդարանի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Եժի Բուզեկը:
Հայաստանի առաջնությունը 41-րդն է

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը, ըստ Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածի, Եվրոպայում 41-րդն է 21-րդ դարում:

Մեր հավաքականը ունի գրանցված 2319,5 միավոր: Ադրբեջանը Հայաստանից հետ է մնում 3 տեղով եւ զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը՝ 2038,5 միավորով: Իսկ լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի.

1. Անգլիա-12619,0 միավոր

2. Իսպանիա-12314,0

3. Իտալիա-11513,0

4. Գերմանիա-10115,0

5. Ֆրանսիա-9645,5

6. Հոլանդիա-8039,0

7. Պորտուգալիա-7703,5

8. Բելգիա-6776,5

9. Հունաստան-6775,0

10. Թուրքիա-6774,5

Ռուսաստանի ազգային առաջնությունը 6327,5 միավորով 12-րդ տեղում է, իսկ նրան հաջորդում է Ուկրաինայինը՝ 6322,0 արդյունքով:
Կաթարը առաջարկում է 2020թ. Օլիմպիադան անցկացնել հոկտեմբերին

Դոհայի հայտային կոմիտեի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել փոխել 2020թ. կայանալիք Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները: Այն կարող է տեղի ունենալ հոկտեմբերին՝ ամառային շոգերից խուսափելու համար: Պարաօլիմպիական խաղերն այս դեպքում կկայանան նոյեմբերին:

Ավելացնենք, որ Կաթարը, որն աշխարհի 2022թ. ֆուտբոլի առաջնությունն անցկացնելու իրավունք է ստացել, առաջարկում է այդ մրցաշարն անցկացնել դեկտեմբերին:
Հավակնորդների մրցաշարի ժամկետները չեն փոխվի

Շախմատի միջազգային ֆեդերացիան ամերիկյան գործարար Էնդրյու Պոլսոնի «Ագոն» ընկերությանն է փոխանցում աշխարհի առաջնության որոշ փուլերի կազմակերպման եւ անցկացման բոլոր իրավունքները:

Արդեն ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Ագոն»-ը կանցկացնի եւ՛ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, եւ՛ աշխարհի առաջնությունները, եւ՛ տղամարդկանց «Գրան Պրի» շարքը, որն աշխարհի առաջնության ընտրական փուլի բնույթ ունի:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը նաեւ հայտնել է, որ հավակնորդների մրցաշարը կկայանա Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում,
հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում:

Լոնդոնյան մրցաշարի հովանավորն Ադրբեջանն է: Ի դեպ, նրա ներկայացուցիչներն արդեն հայտարարում են այն մասին, որ պատրաստվում են մասնակցել աշխարհի 2013թ. առաջնության կազմակերպման իրավունքի համար մղվելիք պայքարին:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 7 (228), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.