(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Մուսա լեռան բանջարի ապուր
Ջուր – 3 լ
թրջած սիսեռ – 1 գավաթ
բանջար (սպանախ կամ սիբեխ) – 1 կգ
կարտոֆիլ – 400 գ
սխտոր – 4-5 պճեղ
բուսայուղ – 1 գավաթ
մանր բլղուր – 1 գավաթ
մանի – 1 սուրճի գավաթ
անանուխի փոշի – 1 թեյի գդալ
տոմատի մածուկ – 2 ճաշի գդալ
պղպեղի մածուկ – 2 ճաշի գդալ
լիմոնի ջուր – 0.5 գավաթ
Պատրաստման եղանակը
Բանջարը լավ լվանալ, մանր կտրատել, մի կողմ դնել: Ջուրը լցնել, դնել կրակին, ավելացնել սիսեռը:
Բուսայուղով տապակել տոմատի մածուկն ու ավելացնել պղպեղի մածուկը, սա էլ ավելացնել եռացող սիսեռին, հետո հավելել խորանարդիկներով կտրատած կարտոֆիլը:
Բլղուրը եւ մանին իրար հետ շաղախել ջրով՝ մինչեւ խմորատիպ զանգված դառնալը: Հետո ընկույզի չափով գնդիկներ պատրաստել, տապակի մեջ բուսայուղ քսել, դնել վառարանը, հանելուց հետո համեմել սխտորով եւ եւս 3 րոպե թողնել վառարանում: Քիչ անց հանել, ավելացնել եփվող ճաշին: Վերջում հավելել կտրատած կանաչին, անանուխի փոշին, լիմոնի հյութը: Մատուցել 2 ժամ անց:
Ինձ մնում է Ձեզ բարի վայելում մաղթել:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
«Լուսանցք» թիվ 8 (229), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



