Ար­յու­նռուշտ Ադր­բե­ջա­նին՝ ոչ Հայ եր­գիչ­նե­րը կոչ են ա­նում բոյ­կո­տել Բաք­վի «Եվ­րա­տե­սիլ»-ը

 

Ո­րո­շում կա, որ «Եվ­րա­տե­սիլ-2012»-ի Հա­յաս­տա­նի մաս­նա­կիցն ու եր­գը ներ­քին ընտ­րութ­յամբ կլի­նի: Ընտ­րութ­յու­նը պետք է կա­տա­րի Հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րութ­յան խորհր­դի ձ­­եւ­ա­­վո­ր­­ած հա­տուկ հան­ձ­­նա­խում­բը, որ­տեղ կլի­նեն ե­րա­ժիշտ­ներ, հե­ռուս­­տա­տե­սութ­յան մաս­նա­գետ­ներ եւ ե­րաժշ­տա­կան պրոդ­յու­սեր­ներ:

Բայց մա­յի­սի 22-26-ը Բաք­վում կա­յա­նա­լիք «Եվ­րա­տե­սիլ-2012»-ին հայ եր­գիչ­նե­րը հրա­ժար­­վում են մաս­նակ­ցել: Փետր­վա­րի 23-ին նրանք հան­դես են ե­կել Եվ­րո­պա­կան հե­ռար­ձա­կող­նե­րի միութ­յա­նը եւ ՀՀ ­Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թ­­յանն ուղղ­ված հրա­ժար­վող հայ­տա­րա­րութ­յամբ: Մաս­նա­վո­րա­պես նշում են. «Փե­տր­­վա­րի 23-ին, Տա­վու­շի մար­զի Չի­նա­րի գյու­ղի ուղ­ղութ­յամբ տե­ղա­կայ­ված մար­տա­կան հե­նա­կե­տում, ադր­բե­ջան­ցի դի­պու­կա­հա­րի ար­ձա­կած կրա­­կո­ցից զոհ­վել է ՀՀ ­Զին­ված ու­ժե­րի ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող Ալ­բերտ Ա­դի­բեկ­յա­նը: Եվ սա այն պա­րա­գա­յում, երբ ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի միջ­նորդ երկր­նե­րը բազ­միցս կոչ են ա­րել հա­կա­մար­տող կող­մե­րին հետ քա­շել դի­պու­կա­հար­նե­րին շփման գծից:

Հայ­կա­կան կող­մը մշտա­պես հայ­տա­րա­րել է, որ պատ­րաստ է այդ քայ­լին: Ադր­բե­ջա­նը, ինչ­պես տես­նում ենք, ոչ միայն չի ըն­դու­նում այդ ա­ռա­ջար­կը, այ­լեւ ցան­կա­ցած ա­ռիթ օգ­տա­գոր­ծում է հա­յի ար­յուն հե­ղե­լու հա­մար: Այս պա­­­­րա­գա­յում մենք, ներ­քոս­տո­րա­գր­­յալ­ներս, հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րում ենք, որ լրջա­գույն վե­րա­պա­հում ու­նենք՝ կապ­ված Բա­ք­­ում կա­յա­նա­լիք «Եվ­րա­տե­սի­լ»-ին Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցութ­յան հետ: Հա­յաս­տա­նի եր­գիչ­նե­րը տա­­րի­ներ շա­րու­նակ մաս­նակ­ցել են «Եվ­րա­տե­սի­լ» եր­գի բո­լոր, այդ թվ­­ում՝ նաեւ ման­կա­կան մրցույթ­նե­րին: Սա­կայն այս տար­վա «Եվ­րա­տե­սիլ-2012»-ը Ադր­բե­ջա­նի մայ­րա­քա­­ղաք Բաք­վում անց­կաց­նե­լու հե­­ռան­կա­րը հա­րու­ցեց շատ երկր­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, ինչ­պես նաեւ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի սուր քն­­նա­դա­տութ­յունն ու դժգո­հութ­յու­նը:

Մենք հայ­տա­րա­րում ենք, որ հրա­ժար­վում ենք մաս­նակ­ցել Բաք­վում անց­կաց­վող մրցույ­թին:
Մենք հրա­ժար­վում ենք ե­լույթ ու­նե­նալ մի երկ­րում, ո­րը հայտ­նի է հա­յե­րի զանգ­վա­ծա­յին ջար­դե­րով ու կո­տո­րած­նե­րով, մի երկ­րում, որ­տեղ հա­յատ­յա­ցութ­յու­նը հասց­ված է պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան մա­կար­դա­կի, մի երկ­րում, ուր մուտքն ար­գել­ված է ազ­գութ­յամբ հայ ո­րե­ւէ մե­կի հա­մար, ե­թե նույ­նիսկ նա այլ երկ­րի քա­ղա­քա­ցի է, ին­չին ա­կա­նա­տես ենք լի­նում գրե­թե յու­րա­քանչ­յուր ա­միս:
Որ­քան էլ ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նութ­յուն­ներն ա­սեն, թե իբր ե­րաշ­խա­վո­րում են մաս­նա­կից­նե­րի ան­վ­­տան­գութ­յու­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ակն­հայտ է, որ 2004թ. ՆԱ­ՏՕ-ի կազ­մա­կեր­պած մի­ջո­ցա­ռում­նե­րից մե­կի ժա­մա­նակ Բու­դա­պեշ­տի հյու­րա­նո­ցում գի­շե­րը ադր­բե­ջան­ցի մար­դա­սա­պան սպա­յի ձեռ­քով ան­կող­նում քնած պա­հին կաց­նա­հար­ված Գուր­գեն Մար­գար­յա­նի ճա­կա­տագ­րին կա­րող է ար­ժա­նա­նալ ազ­գութ­յամբ հայ յու­րա­քանչ­յուր եր­գիչ կամ պատ­վի­րա­կութ­յան ո­րե­ւէ ան­դամ:

Մենք հրա­ժար­վում ենք ե­լույթ ու­նե­նալ մի երկ­րում, ո­րը Սում­գա­յի­թում, Կի­րո­վա­բա­դում, Բաք­վում, Մին­գե­չաու­րում եւ Մա­րա­ղա­յում կազ­մա­կեր­պեց զանգ­վա­ծա­յին ջար­դեր եւ կո­տո­րած­ներ, ո­րոնց զոհ գնա­ցին հար­յու­րա­վոր հա­յեր: Մի երկ­րում, ո­րը հար­ձակ­վեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խա­ղաղ բնակ­չութ­յան վրա, փոր­ձեց բռնի ու­ժով հա­յա­թա­փել Ղա­րա­բա­ղը եւ մեր քույ­րե­րին ու եղ­բայր­նե­րին դուրս մղել ի­րենց պատ­մա­կան հայ­րե­նի­քից: Ար­ցա­խի մեր քույ­րե­րի եւ եղ­բայր­նե­րի հե­րո­սա­կան ինք­նա­պաշտ­պա­նութ­յան շնոր­հիվ նրանց զին­ված ու­ժե­րը դուրս մղվե­ցին Ար­ցա­խից, սա­կայն այ­սօր էլ շա­րու­­նա­կում են հա­յե­րին կո­տո­րե­լու սպառ­նա­լիք­նե­րը: Եվ այդ ա­մե­նը կա­տար­վում է նա­խա­գա­հի եւ իշ­խա­նութ­յան տար­բեր մար­մին­նե­րի մա­կար­դա­կով, ո­րոնք տա­րի­ներ շա­րու­նակ ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին դաս­տիա­րա­կում են ռ­­ե­ւան­շիզ­մի եւ հա­յատ­յա­ցութ­յան ո­գով: Մենք կոչ ենք ա­նում ՀՀ­ Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րութ­յա­նը հրա­ժար­վել այդ եր­կիր մաս­նա­կից ու­ղար­կե­լուց եւ միա­ժա­մա­նակ հայ­տա­րա­րում, որ մենք այժմ էլ պա­տ­­րաստ ենք մաս­նակ­ցե­լու «Եվ­րա­տե­սիլ-2012»­-ին, ե­թե Եվ­րո­պա­կան հե­ռար­ձա­կող­նե­րի միութ­յու­նը ո­րո­շի մրցույ­թը տե­ղա­փո­խել ցան­կա­ցած այլ եր­կիր, որ­տեղ կտի­րի հա­մե­րաշ­խութ­յան եւ հա­վա­սար մրցակ­ցութ­յան այն մթնո­լոր­տը, ի
նչն առ­կա էր ան­ցած տա­րի Հա­յաս­տա­նում անց­կաց­ված ման­կա­կան «Եվ­րա­տե­սի­լ»-ի օ­րե­րին, ո­րին, ի դեպ, չմաս­նակ­ցեց Ա­դր­­բե­ջա­նը: Հայտ­նում ենք նաեւ, որ պատ­րաստ ենք մաս­նակ­ցե­լու «Եվ­րա­տե­սի­լ»-ի բո­լոր հե­տա­գա մրցույթ­նե­րի­ն»:

Ար­դեն հայտ­նի է նաեւ «Ման­կա­կան Եվ­րա­տե­սիլ 2012»-ի անց­­կաց­ման օ­րը, Եվ­րո­պա­կան հե­ռար­ձա­կող­նե­րի միութ­յու­նը հայ­տա­րա­րել է, որ այդ եր­գի մի­ջազ­գա­յին մրցույ­թը տե­ղի է ու­նե­նա­լու դեկ­տեմ­բե­րի 1-ին Ամս­տեր­դա­մի (Հո­լան­դիա) HMH հա­մեր­գաս­րա­հում: Հի­շեց­նենք, որ մրցույ­թին մա­­ս­­նակ­ցում են Եվ­րո­պա­կան հե­ռար­ձա­կող­նե­րի միութ­յան ան­դամ-երկր­նե­րից մե­կա­կան ներ­կա­­յա­ցու­ցիչ: Մրցույ­թին կա­րող են մաս­նակ­ցել 10-15 տա­րե­կան ե­րե­խա­ներ: «Ման­կա­կան Եվ­րա­տե­սիլ-2010» մրցույ­թում հաղ­թել է Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Վլա­դի­միր Ար­զու­ման­յա­նը իր «Մա­մա» եր­գով: 2011-ին մրցույթն անց­կաց­վեց Հա­յաս­տա­նում եւ մեր ներ­կա­յա­ցու­ցիչ Դա­լի­թան իր «Welcome to Armenia» եր­գով զբա­ղեց­րեց 5-րդ ­հո­րի­զո­նա­կա­նը:

 

Գո­հար Վա­նես­յան

 

Բաք­վի ան­մարդ­կա­յին կեր­պա­րը

 

«Խո­ջա­լո­ւո­վ» Բա­քուն փոր­ձում է կոծ­կել ադր­բե­ջա­նաբ­նակ փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի, բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի ցե­ղաս­պա­նութ­յու­նը.- նշում են վեր­լու­ծա­բան­նե­րը: Խոս­քը հա­յե­րի, թա­լիշ­նե­րի, լեզ­գի­նե­րի, եզ­դի­նե­րի, քրդե­րի եւ այ­լոց մա­սին է: Բնիկ­նե­րին կո­տո­րե­լով կամ ձու­լե­լով՝ Բա­քուն չբա­վա­րար­վեց եւ Խո­ջա­լո­ւի դեպ­քե­րի մա­սին կեղծ քա­րոզ­չութ­յամբ քա­ղա­քա­կան խնդիր­ներ է ա­ռաջ քա­շում: Հայտ­նի է, որ 1988-1991թթ. Խո­ջա­լու են բեր­վել-բնա­կեց­վել Մի­ջին Ա­սիա­յից Անդր­կով­կաս վե­րա­դար­ձած թուրք-մես­խեթ­նե­րը, ո­րոք Ստա­լի­նի ժա­մա­նակ տե­ղա­հան­վել էին Վրաս­տա­նից:

Բազ­մա­թիվ փաս­տեր կան, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժե­րի շփման գծում զոհ­վող ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րը քա­ղա­քա­ցիութ­յամբ են ադր­բե­ջան­ցի, իսկ ազ­գութ­յամբ՝ թա­լիշ, եզ­դի, քուրդ եւ այլ ազ­գա­յին փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են: Բե­րվել են ա­ռա­ջին գիծ՝ հենց զո­հա­բե­րե­լու մտադ­րութ­յամբ: Նույ­նը ե­ղել է նա­եւ 1992թ.՝ Խո­ջա­լո­ւի բն­­ա­­կ­­չութ­յան նկատ­մամբ՝ թուրք-մես­խեթ­ցի փա­խս­­տա­կան­նե­րին բնա­կեց­րել էին Ար­­ցախ­յան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի կենտ­րո­նում՝ այն­տեղ, որ­տեղ գրոհ էր սպ­­աս­վու­մ.- նշ­­ում են քա­ղա­քա­գե­տ­­նե­րը:

Խո­ջա­լո­ւի բնա­կիչ­նե­րի նկատ­մամբ ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թ­­յուն­նե­րի կող­մից կա­տար­ված դա­վա­ճա­նութ­յու­նը պաշ­տո­նա­կան Բա­քուն փոր­ձում է ներ­կա­յաց­նել որ­պես հա­յե­րի վր­­եժ­խնդ­­րութ­յուն՝ Սում­գա­յի­թում կազ­­մա­կերպ­ված ար­յու­նա­լի կո­տո­րած­նե­րի հա­մար: Ա­կա­նա­տես­նե­րը նշում են, որ ան­գամ փախ­չող խո­ջա­լո­ւե­ցի­նե­րի վրա կրա­կել են ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րը, որ­պես­զի հա­յե­րի վրա բար­դե­լու նա­խա­պես գոր­ծադր­ված ծրա­գի­րը ի­րա­կա­նա­նա… «Խո­­ջա­լո­ւ»-ի խա­ղա­քար­տը մշտա­պես խա­ղար­կե­­լով՝ պաշ­տո­նա­կան Բա­քուն (այ­սօր նաեւ՝ Ան­կա­րան) փոր­ձում է մի­ջազ­գա­յին հան­րութ­յան ու­շադ­րու­թ­­յու­նը շե­ղել Սում­գա­յի­թում, Բա­ք­­վում, Կի­րո­վա­բա­դում, Խան­լա­րում եւ Ադր­բե­ջա­նի այլ բնա­կա­վայ­րե­րում, ինչ­պես նաեւ ԼՂՀ ­սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րում, մաս­նա­վո­րա­պես, Մա­րա­ղա գյու­ղում կազ­մա­կերպ­ված հայ­կա­կան կո­տո­րած­նե­րից:

Իսկ հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թ­­յան կող­մից ցայ­սօր ոչ մի կտ­­րուկ գնա­հա­տա­կա­նի չեն ար­ժա­նա­ցել Ադր­բե­ջա­նի կող­մից կա­տար­ված այդ հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը:

Ե­րե­ւա­նում կկա­յա­նա «Սո­վի եւ կրա­կի մի­ջեւ. իշ­խա­նութ­յուն՝ կյան­քե­րի գնո­վ» խո­րա­գի­րը կրող վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մի շնոր­հան­դե­սը, այ­նու­հետ ֆիլ­մը կներ­կա­յաց­վի նաեւ Եվ­րո­պա­յի, ԱՊՀ-ի ու Ա­մե­րի­կա­յի մի շարք խո­շոր քա­ղաք­նե­րում: Կի­նոն­կա­րը տրա­մա­դ­ր­վե­լու է բո­լոր նրանց, ում հե­տա­­­­քրք­­րում է ճշմար­տութ­յու­նը Ար­­ցա­խի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ մղ­­ված պա­տե­րազ­մի ըն­թաց­քում զոհ­ված Խո­ջա­լո­ւի բնա­կիչ­նե­րի ող­բեր­գա­կան մահ­վան հան­գա­մանք­նե­րի վե­րա­բեր­յալ: Տե­սա­ժա­պա­վե­նը դե­ռ­­եւս ռու­սե­րեն եւ անգ­լե­րեն տար­բե­րակ­նե­րով է, շու­տով կթար­գ­­ման­վի եւս 7 լե­զու­նե­րով: Ստեղ­ծա­գոր­ծա­կան խում­բը հա­վա­քել է փաս­տա­վա­վե­րագ­րա­կան մե­ծա­քա­նակ նյու­թե­ր, ո­րը մեծ հե­տաքր­ք­­րութ­յուն է ներ­կա­յաց­նում ոչ մի­այն լայն հա­սա­րա­կութ­յան, այլ նաեւ հե­տա­զո­տա­կան շրջա­նակ­նե­րի հա­մար: Իսկ այն նյու­թե­րը, ո­րոնք հա­վաք­վել են Ադր­բե­ջա­նի կող­մից վե­րահսկ­վող Աղ­դա­մում զոհ­ված խա­ղաղ բնակ­չութ­յան եւ հա­յաբ­նակ Ստե­փա­նա­­կեր­տի բն­­ա­կ­­չութ­յան ող­բեր­գա­կան մահ­վան հան­գա­մանք­նե­րի ու­սում­նա­ս
ի­րու­թ­­յան արդ­յուն­քում՝ հիմք են մե­ծա­ծա­վալ կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­կան նա­խագ­ծի ստեղ­ծ­­ման հա­մար, ո­րը կկա­րո­ղա­նա լույս սփռել ադր­բե­ջան­ցի­նե­րի կո­ղ­­մից ա­վան­դա­բար կի­րառ­վող շա­հար­կում­նե­րի վրա, ո­րոնք կապ­ված են Ար­ցա­խի խա­ղաղ բնակ­չութ­յա­նը ի­րենց պատ­մա­կան հայ­րե­նի­քից տե­ղա­հա­նե­լու Բաք­վի կող­մից կի­րառ­վող փոր­­ձե­րի հետ:

Իսկ «Xocali.net»-ը մեր­կաց­րել է հեր­թա­կան ադր­բե­ջա­նա­կան կեղ­ծա­րա­րութ­յու­նը: Կայ­քի փո­խա­ն­ց­մամբ՝ դե­ռեւս 2009թ. ադր­բե­ջա­­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի ջան­­­­քե­րով շրջա­նառ­վում էր լու­սա­ն­­կար, որն իբ­րեւ թե ար­ված էր Աղ­դա­մում: Սա­կայն պարզ­վել էր, որ լու­սան­կարն ար­վել էր Կո­սո­վո­յում, իսկ նր­­ա­նում զե­տեղ­ված են սպան­ված ալ­բա­նա­ցի­ներ, ո­րոնց ադր­բե­­ջան­ցի­ներն ա­մեն կերպ ցան­կա­­ցել են ներ­կա­յաց­նել որ­պես Աղ­դա­մում սպան­ված Խո­ջա­լո­ւի բն­­ա­կիչ­ներ: Բա­ցա­հայ­տու­մից հե­տո ադր­բե­ջա­նա­կան կող­մը փոր­ձել է ար­դա­րա­նալ՝ ընդգ­ծե­լով, որ նկար­նե­րը շատ նման են ե­ղել, ին­­չի հե­տե­ւան­քով ի­րենք խառ­նել են: Սա­կայն, ինչ­պես ցույց տվեց ժա­մա­նա­կը՝ նման բա­ցա­հայ­տում­նե­րը չկա­սեց­րե­ցին ադր­բե­ջան­ցի­նե­րի նմա­նօ­րի­նակ ա­րարք­նե­րը:

Այս­պես, «1նյուզ.ա­զ» կայ­քը զե­տե­ղել է 2012թ. փետր­վա­րի 18-ին Ստամ­բու­լի ցու­ցա­հան­դե­սում ներ­կա­յաց­ված լու­սան­կար­նե­րը, ո­րում կրկին ներ­կա­յաց­վել են կեղծ լու­սան­կար­ներ, ո­րոնք վերս­տին տա­րած­վում են հա­մա­ցան­ցում:

Սա­կայն «ստի ոտ­քե­րը կարճ են» եւ հայ­կա­կան կող­մի պա­տաս­խան­նե­րը, բա­ցա­հայ­տում­նե­րը ա­վե­լի ու ա­վե­լի փաս­տա­ցի են դար­­ձ­­­նում թուրք-ադր­բե­ջա­նա­կան ստա­­­խո­սութ­յունն ու ա­պա­տե­ղե­կատ­վութ­յու­նը:

Վեր­ջերս Մոսկ­վա­յի իշ­խա­նութ­յուն­նե­րը ար­գե­լել են ադր­բե­ջան­ցի­նե­րին ՌԴ­-ում ՀՀ ­դես­պա­նութ­յան ա­ռաջ բո­ղո­քի ակ­ցիա անց­կա­ց­­նել՝ Աղ­դա­մի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի 20-ամ­յա­կի կա­պակ­ցութ­յամբ:

Ակ­ցիան չար­տո­նե­լու հիմ­նա­կան պատ­ճառ է նշված այն, որ հա­վա­քի անց­կաց­ման նպա­տա­կը չի հա­­մա­պա­տաս­խա­նում «Հա­վաք­նե­րի, ցույ­ցե­րի եւ զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սի­ն» ՌԴ ­հա­­մա­պա­տաս­խան օ­րեն­քին, սա­կայն ադր­բե­ջան­ցի­նե­րի «օ­րեն­քին հա­մա­պա­տաս­խա­նեց­ված» հայ­տը կրկին մերժ­վել է:

 

Ար­տակ Հա­յոց­յան

 

Հ.Գ. -­ Իսկ Ե­րե­ւա­նում, Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի բար­ձուն­քում հայ ե­րի­տա­սարդ­նե­րի բար­ձ­­րաց­րած ջա­հերն այս բա­ռերն էին պատ­կե­րում. «Այ­լեւս­ եր­բեք, որ­պես­զի չկր­կն­վի մարդ­կութ­յան դեմ ոճ­րա­գոր­ծութ­յու­նը, ինչ­պի­սին տե­ղի ու­նե­ցավ քսան­չորս տա­րի ա­ռաջ Սում­գա­յիթ քա­ղա­քու­մ»:

Հի­շեց­նենք, որ 1988թ. հա­­յա­շատ Սում­գա­յի­թում պե­տա­կան մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պած ու ի­րա­կա­նաց­րած ջար­դե­րին զոհ գնաց մի քա­նի հար­յուր մարդ: Ադր­բե­ջան­ցի­նե­րը սպա­նել են, տան­ջել, բռնա­բա­րել ու այ­րել բազ­մա­թիվ հա­յե­րի, ին­չը ԽՍՀՄ ­տա­­րի­­նե­րին վա­խե­ցան ո­րա­կել ցե­ղաս­պա­նութ­յուն…

Իսկ սում­գա­յիթ­յան բռ­­նութ­յուն­նե­րի ու կո­տո­րած­նե­րի ի­րա­կան դա­տա­վա­րութ­յու­նը այդ­պես էլ ա­նա­վարտ մնաց…

 

«Լու­սանցք» թիվ 8 (229), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.