Սկիզբը՝ թիվ 5, 6, 7-ում
«Չար» լեզուներն ասում են, թե Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մի օր Կոմայգու մոտ «մարշրուտնիներ» է կանգնեցրել, արդեն գոմի վերածված այգու ներկայիս տերերին՝ արվամոլներին լցրել մեքենաներն ու տարել- մի լավ ջարդ է տվել: Հետո վերեւներից «ստոպ» են տվել, թե հանգիստ թող դրանց, կբողոքեն, եվրոպաներին ի՜նչ պատասխան պիտի տանք (ձեւացնենք, թե հավատացինք «ստոպի» իրական պատճառին):
«Չար» լեզուներն ասում են նաեւ, որ Կոմայգու հարցով չեն ուզում զբաղվել «գողական աշխարհի» ներկայացուցիչները, որովհետեւ երեւանյան «գողական աշխարհը» վաղուց հեռացել է այդ աշխարհին բնորոշ «ճշտի ու արդարի օրենքներից» եւ իրավապահ մարմինների հետ սերտաճած է ապրում:
«Չար» լեզուներն են ասում, բայց եզրակացությունը մեկն է. սեռական տարատեսակ փոքրամասնությունների ընդլայնման, այդ շրջանակ հանրության այլ ներկայացուցիչների ներքաշման ու խեղման համար Հայաստանում պարարտ հող է ստեղծված:
Միայն այսօր ուզում եմ ընթերցողներիս հետ միասին մի բան հասկանալ. հիմա մեր երկրում մարմնավաճառությունը օրինակա՞ն բիզնես է, թե՞ ոչ: Նկատի ունենանք՝ Կոմայգու արվամոլները, ի տարբերություն երեւանյան այլ՝ այսպես ասած՝ դասական մարմնավաճառների, ովքեր ինչպես ասել ենք, իրենց մարմինն են վաճառում գումարի դիմաց, սրանք՝ այս արվամոլները արդեն վաղուց իրենց պղծված մարմինը գործածում են ուրիշների մարմինն ու հոգին էլ պղծելու համար: Եթե դասական մարմնավաճառի հաճախորդը հոգեպես չի պղծվում (հին մասնագիտությունն էլ իր չգրված կանոններն ունի), ապա սրանք՝ այս անբնական արարածները, ամեն ինչ անում են իրենց՝ բնությունից մերժված տեսակը շատացնելու համար: Այն է՝ ինչքան շրջապատը փչացած, այնքան իրենց համար՝ դրախտային պայմաններ:
Եվ իզուր մեր «վերեւները» այս հարցը հենց վերեւից չեն լուծում. արվամոլները մի օր փչացնել կարող են հենց այդ վերեւների զավակներին: Ու թող վերեւները գլուխ չգովեն, թե մարդ են վարձել, որն ամբողջ օրը հետեւում է իրենց զավակներին: Հարգելի «վերեւներ», ձեր զավակները հիմնականում շփացած են, որովհետեւ առանց ջանքի ամեն ինչ ունեն, նրանց մնում է ճանաչել այն, ինչը թաքուն է, արգելված է, ինչի մասին խոսում են՝ թեկուզ եւ վատը: Եվ նրանց ճանաչողական աշխարհը, երբ ճիշտ մարդու կողմից չի ուղղորդվում, նրանց տանում է դեպի՝ երեւանցիների լեզվով ասած՝ գոմայգի: Ինքներդ մի օր թաքուն գնացեք, գուցե տեսնե՞ք ձեր զավակների կամ նրանց ընկերների մեքենաները Կոմայգու դիմաց: Եվ բումերանգի օրենքով այդ չարիքը նախ ձեր դուռն է թակելու, որովհետեւ այդ չարիքի սերմնացանները, գիտակցաբար եւ անգիտակցաբար, դուք եք եղել:
Գանք հոգեխեղությամբ ուղղորդվող մարմնավաճառության այս ձեւի՝ բիզնես լինել-չլինելուն (ազատական տնտեսահարաբերությունների լեզվով եմ խոսում, որպեսզի մեր եվրոդեմքերն էլ հասկանան): Բիզնեսի այս տեսակը մեր երկրում օրինական չէ, որովհետեւ գրանցում չունի, չի հարկվում, չի վերահսկվում, այստեղ ոլորտում ստուգումներ չեն անցկացվում: Ու քանի որ օրինական չէ, բայց օրը 24 ժամ գործում է ու չի հարկվում, ուրեմն ձեռնտու եւ շահութաբեր բիզնես է:
Դե եթե օրինական էլ չէ, ուրեմն օրինական չէ նաեւ նրանց բժշկական սպասարկումը, նրանց կանգնելու համար տարածք հատկացնելը եւ այսպես շղթայաբար շատ այլ բաներ: Արդյո՞ք սրանց բուժող բժիշկը ահազանգում է պատկան մարմիններին, որ այսինչ այսինչյանը արդեն ՁԻԱՀ-ով հիվանդ է, բայց չի ուզում հաշվառվել, իսկ դա նշանակում է, որ նա ամեն օր մի քանի հոգու կվարակի մահացու այդ հիվանդությամբ:
Պատասխանը թողնում եմ ընթեր
ցողին:
Արդյո՞ք սրանց տարածքի թույլտվություն տվողը ահազանգում է պատկան մարմիններին, թե տարածքի վարձը վերցրել եմ, բայց չգիտեմ հարկերս որտեղ մուծեմ, որովհետեւ… որովհետեւ աջ ձեռքը գողություն անելիս ձախին չի թողնում ու փախչում:
Եզրակացությունը դարձյալ թողնում եմ ընթերցողին:
Արդյո՞ք սրանցից ոչ տարածքի, այլ օրավարձ վերցնողը կամ վերցնողները կբողոքեն, թե երեւանցիները չեն կարողանում այգու կողքով անցնել, որովհետեւ չեն իմանում՝ ինչ պատասխան տալ իրենց հետ քայլող կնոջը, քրոջը, երեխաներին:
Պատասխանն ընթերցողը գիտի:
Արդյո՞ք եվրոպաներից վախեցող սրանց հայ հովանավորները, որ ամբողջ օրը եվրոպաներում գցած են, չեն տեսնում, թե իրականում պետությունները ինչ կրակն են ընկել դրանց ձեռքը, ու ստիպված գոնե դրանց քամելու համար դրանց վաճառքը որպես բիզնես ինչպես են օրինականացրել: Տեսնում են, բայց այստեղ օրինականացնել առայժմ չեն կարող, ու ոչ այն պատճառով, որ հայ հանրությունը, փառք բնականին, չի ընդունի դրանց, այլ որովհետեւ օրինականացնելը միշտ գոնե փոքր-ինչ բացախոսություն է ենթադրում, շահույթից գոնե փոքր-ինչ զրկվել է ենթադրում, ու հայ հանրության աչքին սեւերես լինել է ենթադրում, շահույթից զրկվողն ինչպե՜ս խոսի օրինական դաշտից կամ, որ ավելի ճիշտ է, ինչպե՜ս հանրության առջեւ բացահայտի իր՝ այդ կեղտոտ բիզնեսին կապված լինելը:
Այսքանը բավարար չէ՞ մտածելու համար, թե Կոմայգին ինչ բիզնես է՝ այն պահողի կամ պահողների ու սնուցողի կամ սնուցողների համար, մանավանդ որ, այգու «խեղճ» անդամները պարբերաբար մատուցվում են իբրեւ նվեր…
Իսկ թե ինչ են պատմում այդ «խեղճերը» իրենց «վախով հարուստ օրերի» մասին՝ հաջորդիվ:
Շարունակելի
Ա. Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 8 (229), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



