Թերեւս սպասելի էր, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական կճանաչի օրենսդիրների՝ Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը: Սպասելի էր, քանզի եվրաարդարությունը դեռեւս խեղկատակության աստիճանի երկսդանդարտ է՝ եվրաստանդարտ:
Եվ թուրքերի վայնասունը չէ պատճառը, որ հակասահմանադրական ճանաչվեց օրինագիծը: Պատճառը կաշառատու եւ կաշառակեր արեւմտյան ժողովրդավարական հորջորջվող համակարգն է: Այս համակարգը բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, դրամաշնորհների, բարեգործությունների եւ այլ զիզիբիզի բաների անվան տակ եւ միջոցով օրինականացրել է պետական եւ հանրային կաշառքի բոլոր ձեւերը եւ այդպիսով՝ «օրինական» ձեւերով գնում ու վաճառում է երկրներ եւ իշխանություններ… Բայց միաժամանակ գնվում եւ վաճառվում է: Ահա սա՛ է հակասահմանադրական որոշման դրդապատճառը:
Թերեւս ֆրանսիական ծախու արդարադատությանը դեռ չենք կարող ասել՝ նաեւ Փարիզի բովանդակություն, քանզի երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին շարունակում է իր պայքարը:
Ֆրանսիայի նախագահը հանձնարարել է երկրի կառավարությանը նոր օրինագիծ մշակել, որը պատիժ կնախատեսի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը հեղինակել է Ֆրանսիայի խորհրդարանի «Միություն հանուն ժողովրդական շարժման» պատգամավոր Վալերի Բուայեն, ընդունվել էր սկզբում Ֆրանսիայի Խորհրդարանի, այնուհետեւ՝ Սենատի կողմից: Նախագահ Սարկոզին հրահանգել է վերաշարադրել օրինագիծը՝ վերացնելով ՍԽ այն «հիմնավորումը», թե «օրինագիծը դեմ է խոսքի ազատությանը»:
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան մամլո քարտուղարը հայտնել է, թե «խորհրդի որոշումը թույլ է տալիս հուսալ, որ երկու երկրների հարաբերություններն ապագա ունեն»: Այն, որ թուրքական արյունախում կերպարը սահմաններ չունի, հայտնի է վաղուց, բայց որ թուրքերն իրենց նաեւ շատ լավ էշի տեղ կարող են դնել, «հիացնում» է ներկայումս… Այդ ի՞նչ «երկու երկրների հարաբերության» մասին է խոսքը, երբ հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունները Անկարան միանգամից դարձրեց եռակողմ՝ հայ-թուրք-ադրբեջանական… Եվ սա տրամաբանական էր՝ գայլերը ոհմակով են գործում, մենք ենք պարզապես մեր առյուծի, ավելին՝ առյուծաձեւ Մհերի կերպարից հուդա-քրիստոնեաբար շեղվել…
Օրինագծի ընդունումից հետո Թուրքիան դադարեցրել էր բոլոր տեսակի քաղաքական ու ռազմական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, նույնիսկ հետ էր կանչել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին, բայց հիմա՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե նախարարների խորհուրդը կհանդիպի ու կքննարկի՝ արդյոք վերականգնե՞լ Ֆրանսիայի քաղաքական ու ռազմական համագործակցությունը, որը սառեցվել էր հունվարի 23-ից:
Եվ դրանից հետո, թուրքական նեոէշության (չշփոթել՝ նեոօսմանիզմի հետ) ամենավառ օրինակը (վերջին օրերին) հենց այդ երկրի ԱԳ նախարարն է «թողարկել», թե հայերը եւ թուրքերը միասին շատ զրկանքներ ու տառապանքներ են տեսել եւ Ֆրանսիայի ՍԽ որոշումը կնպաստի երկխոսությանը:
Այստեղ եթե որեւէ կասկած լինի «թուրքական նեոէշություն» հասկացության առումով, ապա ուրեմն, թուրքական ուղեղի թութքի ականատեսն ենք: Ի՞նչ է նշանակում «հայերը եւ թուրքերը միասին շատ զրկանքներ ու տառապանքներ են տեսել»… Այդ դուք՝ քոչվոր թուրքերդ, մտնելով Հայաստան, զրկանքներ ու տառապանքներ ենք սփռել հայոց երկրում, իսկ եթե հայերը ինքնապաշտպանվելով կամ վրիժառուական քայլերով սատկացրել են թուրքերին, ապա դա «համատեղ» զրկանք ու տառապանք չէ բնավ… Դա այն է, ինչ ասացինք:
Ֆրանսիայի հայությունը արդեն քայլեր է նախաձեռնել եւ բողոքելու է վճռի դեմ, քանի որ, ըստ մեր ազգակիցների, «սա թուրքական լոբբիի ճնշման հետեւանք է», ինչքան էլ թուրքերի «հայասիրությունը» «վերականգնված» լինի եւ՝ Անկարան էլ ողջունած Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը… «Մենք բավարարված ենք այս վճռով, եւ հույս ունենք, որ Անկարայի ու Փարիզի միջեւ դիվանագիտական ճգնաժամը սրանով կհաղթահարվի»,- ֆրանսիական «Le Figaro»-ին հայտնել են թուրքական դեսպանատնից:
Պարզվեց նաեւ, որ թուրքերը անգա՜մ մարդու իրավունքներից են բան հասկանում. «Ֆրանսիայի ՍԽ ընդունած որոշումը համապատասխանում է Ֆրանսիայի սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների հասկացությանը եւ եվրոպական արժեքներին, որոնք մենք բոլորս պաշտպանում ենք»,- հայտար
արել է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն՝ շնորակալություն հայտնելով բոլոր նրանց, «ովքեր նպաստեցին օրինագծի ներկայացմանը սահմանադրական դատարան»:
Մարդակեր թուրքը իր նախարարի բերանով ողջունում է մարդու իրավունքները եւ եվրոպական արժեքները, «որոնք մենք բոլորս պաշտպանում ենք»… իսկը «Գինեսի ռեկորդների» գրքի նյութ:
Սա ապտակ է ոչ թե Հայաստանին եւ հայությանը, այլ՝ Ֆրանսիային եւ ամբողջ արեւմտյան կոչված քաղաքակրթությանը:
Անգամ նշյալ օրինագծի ընդունման ժամանակ շեշտվեց, թե չպետք է հրեական Հոլոքոստը գերադասել Հայոց ցեղասպանությունից: Բայց ֆրանսիական ծախու արդարադատությունը այլ բանի ընդունակ չեղավ… Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաեւ հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում: Հայոց ցեղասպանությունն ու Հրեական Հոլոքոստը համարժեք ոճրագործություններ են, բայց Ֆրանսիայի ՍԽ-ն դա չի «գիտակցում»:
Մենք էլ, որպես հայեր, մի հարց ուղղենք, թեեւ այս հարցը վաղուց են ուղղել ֆրանսիական ծախու արդարադատներին, ու ոչ միայն հայերը. «Հոլոքոստի մերժումը խոսքի ազատության սահմանափակում չէ՞»…
Մի երկու հարց էլ Իսրայելի Կնեսետին ենք ուղղում, որպես լրատվամիջոց. «Հրեաները ինչ-որ այլ մսից եւ արյունից ե՞ն, որ միայն իրենք կարող են ցեղասպանվել»: «Օտար երկրներում ազգային տեսակի զանգվածային ջարդն է ցեղասպանությու՞ն, թե՞ սեփական հայրենիքում զանգվածաբար կոտորված, հայրենիքից էլ զրկվածների ջարդը»…
Մենք՝ հայերս ենք մեր դատի տերը, եւ պետք է այդ մտածումով էլ առաջնորդվենք: Փառք ու պատիվ այն ազգերին ու երկրներին, մարդկանց, որ կաջակցեն արդարության հաղթանակին, բայց Հայ դատը հայը միայն կհասցնի իր ավարտին… Մեր ազգային արխիվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ են պատրաստում, պետք է լրջորեն գործի նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանը, եղած փաստերն էլ իմի են բերվում, եւ հայի ժամանակը նորից ու հաստատ է գալու…
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 8 (229), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



