Աստ­վա­ծա­հայր Ա­րա­յի Հրա­շա­գոր­ծութ­յան տոնն է

Հայ ա­րի­նե­րը փա­ռա­բա­նում են Հայ Տե­սա­կի գե­րա­գույն Աստ­ծուն

 

Ա­ռա­ջին ան­գամ է, որ մե­րօր­յա հայ ա­րիա­դա­վան-հե­թա­նոս հա­մայն­քում մար­տի 1-ին նշվեց Աստ­վա­ծա­հայր Ա­րա­յի Հրա­շա­գոր­ծութ­յան Տո­նը: Հայր Ա­րան Հայ Տե­սա­կի Հայր Աստ­վա­ծը՝ Հայ Աստ­վա­ծա­յին Հա­մա­կար­գի Գե­րա­գույն Աստ­վածն է:

Երկ­րում, նաեւ Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում մար­տի 1-ը նա­խան­շում է գար­նան այ­ցը, ին­չը ձմռան քնից արթ­նաց­նում է երկ­րա­յին նիր­հած բնութ­յու­նը: Եվ Հայր Ա­րան, Ով Իր Աստ­վա­ծա­յին Գոր­ծա­ռույ­թով Երկ­նի ու Երկ­րի Հայ­կա­կան Աշ­խարհ­նե­րի Գլխա­վոր Աստ­վածն է, հե­տե­ւում է բնա­կան կար­գին եւ Հայ Ա­րի­նե­րին պար­գե­ւում է Բնութ­յան Վե­րա­զար­թոն­քը:

Աստ­վա­ծա­հայր Ա­րա­յի Հրա­շա­գոր­ծութ­յան Տո­նը կա­տար­վում է փետր­վա­րի 13-ի՝ Հա­յոց Տրնդե­զի՝ Տիե­զեր­քի Տի­րոջն ըն­դա­ռաջ գնա­լու (Ա­րԷ­գԱԿ-ի խոր­հուր­դը երկր­պա­գե­լու) եւ Հա­յա­րիա­կան Նոր Տար­վա՝ Մար­տի 21-ի (ո­րը նաեւ Հա­յոց Ռազ­մի ու Զո­րութ­յան Աստ­ված Վա­հագ­նի Վե­րածնն­դի օրն է) տո­նա­կա­տա­րութ­յուն­նե­րի մի­ջեւ ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում:

Ձմե­ռը Բնութ­յան մեջ նա­խան­շում է հա­րա­բե­րա­կան մահ՝ ծլու­մի-ծաղ­կուն­քի դա­դար, եւ Հայր Ա­րան Իր Ա­րար­չա­կերտ Զո­րութ­յամբ ա­պա­հո­վում է Գար­նան Գա­լուս­տը, ինչն էլ Բնութ­յան մեջ հա­րա­բե­րա­կան կյանքն է նա­խան­շում…

­Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան Գե­րա­գույն Խորհր­դի եւ Հո­գե­ւոր հանձ­նախմ­բի Քրմա­կան դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նի գլխա­վո­րութ­յամբ կա­տա­րե­ցին ծի­սա­կան ա­րա­րո­ղու­թ­­յուն՝ փա­ռա­բա­նե­լով Հայր Ա­րա­յին, որ­պես Ա­րար­չի կող­մից ա­րար­ված հզո­րա­գույն Աստ­ված, Ով Տիե­զեր­քի ա­րա­րու­մից ի վեր Ա­րար­չաս­տեղծ Հայ Տե­սա­կի Աստ­վա­ծա­հայրն է եւ Հայ Գե­նի Մարմ­նա­ցու­մը…

Ծի­սա­կար­գը կա­տար­վեց մար­տի 1-ին, ժա­մը 13:00-ին, Ա­րա­րատ­յան դաշ­տի սահ­մա­նա­մերձ մի հատ­վա­ծում՝ Ա­րաքս գե­տի ա­փին, Մեծ եւ Փոքր Մա­սիս­նե­րի հա­յացք­նե­րի ներ­քո:

Հայ ա­րի­նե­րը փա­ռա­բա­նե­ցին Տիե­զեր­քի Ա­րար­չին՝ Հայ Գե­նի Ա­րար­ման հա­մար, նաեւ Հայ Աստ­ված­նե­րին եւ Հո­գի­նե­րին՝ Հա­յութ­յան նպա­տակ­նե­րը Հայ Մար­դ­­կանց հետ ի­րա­կա­նաց­նե­լու եւ հաղ­թա­կան ա­վար­տին հասց­նե­լու հա­մար…

­Հայ Աստ­ված­ներն այ­լեւս Հա­յաս­տա­նում են, եւ Հա­յոց Հո­ղա­հա­վաքն ու Ազ­գա­հա­վա­քը ըն­թաց­քի մեջ է…

 
Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան
լրատ­վա­կան կենտ­րոն
 
* * *

 
Մեզ ա­հա­բե­կում են, եւ մենք պետք է պատ­րաստ լի­նենք

 

Ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան ԶՈւ շփման գծում տի­րող ի­րա­վի­ճա­կը քննար­կվել է Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հակ­յա­նի մոտ: Խորհր­դակ­ցութ­յուն ե­ղել է ՊԲ ­բարձ­րա­գույն հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մի հետ՝ ՊՆ ­Մով­սես Հա­կոբ­յա­նի գլխա­վո­րութ­յամբ: Քննարկ­վել են բա­նա­կա­շի­նութ­յա­նը, ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի շփման գծում տի­րող ի­րա­վի­ճա­կին, զին­­ծա­ռա­յող­նե­րի սո­ցիա­լա­կան պայ­ման­նե­րի բա­րե­լավ­մա­նը վե­րա­բե­րող մի շարք հար­ցեր:

Ադր­բե­ջա­նում ու Թուր­քիա­յում գրե­թե միա­ժա­մա­նակ­յա զո­րա­վար­ժութ­յուն­ներ մեկ­նար­կե­ցին, ին­չը փոր­ձա­գետ­նե­րի տա­րաբ­նույթ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րին ար­ժա­նա­ցավ: Ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին զո­րա­վար­ժութ­յուն­նե­րի անց­կա­ցու­մը խրա­խուս­վում է Թուր­քիա­յի կող­մից: Ադր­բե­ջա­նում աց­կաց­ված զո­րա­վար­ժութ­յուն­նե­րը հա­մընկ­նում են տա­րա­ծաշր­ջա­նա­յին ռազ­մա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի հետ, ուս­տի դա պա­տա­հա­կան չէր: Զո­րա­վար­ժութ­յուն­նե­րից ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ Ադր­բե­ջա­նում էր գտ­նվ­ում Թուր­քիա­յի ԶՈւ ԳՇ ­պետ, բա­նա­կի գե­նե­րալ Նեջ­դեթ Օ­զե­լը: Ի­րա­կա­նում, ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի «ան­նա­խա­դե­պ» զո­րա­վար­ժութ­յուն­նե­րը պլա­նա­յին են, նպա­տակ ու­նեն մի կող­մից ստու­գել, մյուս կող­մից բարձ­րաց­նել զոր­քե­րի մար­տու­նա­կութ­յու­նը: Բայց նման զո­րա­վար­ժութ­յուն­նե­րը ի­րա­կա­նաց­վում են նաեւ հա­յու­թան վրա հո­գե­բա­նա­կան ազ­­դե­ցութ­յուն թող­նե­լու հա­մար: Եվ նրանք դա չեն էլ թաքց­նում…

 

«Լու­սանցք» թիվ 8 (229), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.