
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ մայրության եւ գեղեցկության մեկամսյակի՝ մարտի 8 – ապրիլի 7-ի կապակցությամբ:
Հայ արիներն ու ազգայնականները դիմելով Հայ Աստվածուհիներին, հայ կին տեսակի բոլոր ներկայացուցիչների համար խնդրում են՝
– Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի,
– Նանե Աստվածուհու օրհնությամբ՝ տիեզերահաս ողջախոհության
– Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ՝ մեծ սեր եւ ջերմություն վայելելու պատվին…
Թող հայ կին տեսակը ինչպես նախկինում՝ դառնա ու լինի հայ տղամարդ տեսակի զորության սնուցողը, սիրո եւ նվիրումի մարմնացումը, հանուն եւ վասն
– Հայկական օջախների շենացման,
– Հայի առաքելության հաղթանակի ու
– Հայաստանի ամբողջականացման եւ զորեղացման…
Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում
08.03.2012թ. – Երեւան



