(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Հայկական ամանորի սեղանները շատ բազմազան են, անուշահամ, գունագեղ, մրգաշատ, գինառատ եւ որ ամենակարեւորն է՝ սիրով լի: Հասկանալի է, որ մենք ամբողջի մասին խոսել չենք կարող: Միայն մի քանիսը կներկայացնենք եւ, ինչպես նշված ռեստորանի տնօրենն է բարեմաղթում, «Փա՜ռք Հայոց ամանորին, ու թող այն մտնի բոլորի սրտերը»:
Արարման խորովի՝ ուլով
Բաղադրությունը
Մաքրած ուլ
բլղուր – 1 կգ
գառան դմակ – 0.5 կգ
գլուխ սոխ – 1 կգ
փշարմավի չիր (չիչխան)
սպիտակ պղպեղ
կարմիր պղպեղ
ուրց եւ
աղ
Պատրաստման եղանակը
Մաքրած ուլը լվանալ, աղով, կարմիր պղպեղով եւ վայրի ուրցով համեմել:
Բլղուրը նախապես խաշել:
Դմակը հալեցնել, սոխերը 4 մասի բաժանել եւ գցել դմակի մեջ, մի փոքր կարմրացնել, ավելացնել փշարմավի չիրը (նախապես թրջած), սպիակ պղպեղը, աղը:
Այս ամենը լցնել ուլի փորի մեջ, փորը փայտիկներով կարել, որպեսզի թոնիրը կախելիս չթափվի միջինը:
Ուլը թոնրից հանելուց հետո Ձեզ մնում է մասնակցել ավանդական հայկական ամանորի արարողությանը:
Վահագնի փառաբանության ուտեստ
Բաղադրությունը
Գառան միս -1կգ
սպիտակ գինի – 400 գ
գլուխ սոխ – 400 գ
լոլիկ – 400 գ
ծիտրոն
սպիտակ պղպեղ
աղ
Պատրաստման եղանակը
Գառան միսը եփել 45 րոպե կավե ամանում եւ գինով՝ մարմանդ կրակին:
Հետո ավելացնել կարմիր սոխը եւ լոլիկը:
Նորից դնել մարմանդ կրակին, համեմել աղով, սպիտակ պղպեղով եւ ծիտրոնով:
Կրակից վերցնել, թողնել 10 րոպե եւ մատուցել հենց կավե ամանով:
Վանատուրի ամանորյա հարիսա
Բաղադրությունը
Հավ – 1.5 կգ-անոց
ցորեն – 3 բաժակ
աղ
մի քանի հատ դափնետերեւ
Պատրաստման եղանակը
Հավը մաքրել, կտրատել, կաթսայի մեջ ջուր լցնել, աղ անել, մի քանի դափնու տերեւ գցել մեջը:
Հենց եռա, ջուրը թափել, հավի կտորները լվանալ, դնել մի կողմ:
Առանձին կաթսայում 2 լ ջրով եփել ցորենը:
Զուհագեռաբար մեկ այլ կաթսայում 4 լ ջրի մեջ գցել արդեն ոսկրահան արված հավը, աղ անել եւ դնել միջակ կրակի վրա:
Ցորենը եփելուց հետո ավելացնել այս հավին ու ջրին:
1.5 ժամ եփել՝ ընդ որում առանց խառնելու:
Հետո խառնելով եփել՝ մինչեւ թանձրանալը:
Մատուցելու ժամանակ լցնել կավե սպասքի մեջ, վրան էլ՝ անարատ յուղ:
Սա շատ կարեւոր է համային առումով:
Դյուցազնական տժվժիկ
Բաղադրությունը
Դդում – 1.5 կգ
դմակ – 200 գ
գլուխ սոխ – 400 գ
հորթի սիրտ, երիկամ,
լյարդ, փայծաղ
կաթ
պղպեղի մածուկ
լոլիկի մածուկ
կարմիր պղպեղ
սպիտակ պղպեղ
հոտավետ պղպեղ
աղ
մաղադանոս
սամիթի սերմ:
Պատրաստման եղանակը
Դդումը լվանալ, կլոր կտրել՝ 2 կես անել, շոգեխաշել ու թողնել մի կողմ եւ անցնել տժվժիկ պատրաստելուն:
Հորթի սիրտը, երիկամը, լյարդը, փայծաղը լավ լվանալ: Լյարդը դնել կաթի մեջ, թողնել 30 րոպե: Կաթից հանել, ջրով լվանալ: Հետո հորթի սիրտը, երիկամը, լյարդը, փայծաղը իրար հետ խաշել 3 րոպե: Այնուհետեւ ջրքամել:
Կաթսայի մեջ դնել 200 գ դմակ, թողնել յուղը դուրս գա (տժվժիկի պես մանր ու բարակ կտրատել): Սիրտը, երիկամը, լյարդը, փայծաղը դնել թավայի մեջ, վրան կտրատել սոխը եւ եփել 10 րոպե: Ավելացնել պղպեղի եւ լոլիկի մածուկները: Դրան հավելել կարմիր պղպեղը, սպիտակ պղպեղը, հոտավետ պղպեղը, աղը, մաղադանոսը եւ սամիթի սերմը:
Վերջում այս ամենը լցնել դդումի մեջ եւ խմորով փակել բերանը: Դնել փուռի մեջ եւ հանել այնտեղից, երբ խմորի երեսը կարմրած կլինի:
Վարդահամ հալվա
Բաղադրությունը
Սպիտակաձավար – 1 բաժակ
յուղ – 3 ճաշի գդալ
վարդի օշարակ – 300 գ
ընկույզ – 1 բաժակ
ծիրանաչիր – 1 բաժակ
մեղր – 1 գդալ
Պատրաստման եղանակը
Յուղն ու սպիտակաձավարը դնել կրակին եւ մարմանդ բովել՝ մինչեւ ոսկեգույն դառնալը, ավելացնել վարդի օշարակը, հետո՝ ընկույզն ու ծիրանաչիրը՝ մանր կտրատած:
Վերջում լցնել մեղրը:
Հալվան լցնել փոքրիկ, խորը սպասքի մեջ, սառչելուց հետո կտրատել եւ հրամցնել:
Աստղկան աղցան՝ փիփերթով
Բաղադրությունը
Փիփերթ – 300 գ
սոխ – 0.5 գլուխ
լոլիկ – 1 հատ
աղ
նռան հյութ
զեյթունի բուսայուղ
Պատրաստման եղանակը
Փիփերթի պոչերը հեռացնել, լցնել ամանի մեջ:
Սոխը կլոր-կլոր կտրատել, լցնել վրան:
Ավելացնել խորանարդիկներով կտրատած լոլիկը:
Համեմել աղով, հավելել նռան հյութը:
Այս ամենը խառնել զեյթունի բուսայուղով եւ հրամցնել:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
«Լուսանցք» թիվ 9 (230), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



