Ընտրությունների մեկնարկում ուրվագծվեց նաեւ ընթացքը

ՀՅԴ-ն ընդ­դի­մա­դիր կեց­վածքն ընդգ­ծե­լու հա­մար վեր­ջերս ան­գամ հայ­տա­տա­րեց, թե «ան­հա­վա­նա­կան է հա­մա­րում ՀՀԿ­-ի հետ կոա­լի­ցիա կազ­մե­լը»: «Թեեւ 100 տո­կո­սով քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ինչ-որ բան բա­ցա­ռել չես կա­րող, ա­մեն բան կախ­ված է քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի­ց»,- հա­վե­լել է ՀՅԴ խմ­բակ­ցութ­յան ղե­կա­վար Վա­հան Հով­հան­նիս­յա­նը՝ ա­մեն դեպ­քում «տեղ թող­նե­լով»… Իսկ իր հա­մա­գու­մա­րում ՕԵԿ-ը կրկին հա­վաս­տեց կոա­լի­ցիոն դա­­շին­քին հա­վա­տա­րիմ մնա­լու մա­սին եւ ան­գամ ա­ռա­ջի­կա նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում գոր­ծող նա­խա­գա­հին սա­տա­րե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը (չնա­յած ՕԵԿ նա­խա­գահ Ար­­թուր Բաղ­դա­սար­յա­նը նշել է, որ այդ ա­ռի­թով կու­սակ­ցութ­յան դեմ պատ­վիր­ված հար­ձա­կում­նե­րը շա­րու­նակ­վում են):

ՕԵԿ-ա­կան­նե­րը լրջո­րեն զբա­ղ­ված են ընտ­րա­զանգ­վա­ծի հաշ­վարկ­նե­րով եւ ան­գամ բա­ցա­կա­յում են ԱԺ նիս­տե­րից, Հե­ղի­նե Բի­շար­յա­նն էլ նշել է, թե՝ «Մի եր­կու քա­ռօր­յա էլ թող նր­անք բա­ցա­կա­յե­ն»:

Մեկ այլ ընդ­դի­մա­դիր ուժ՝ «Ժա­ռան­գութ­յուն»-ը հա­մա­գու­մա­րում ըն­դուն­ել է «Նոր Հա­յաս­տա­նի բա­նա­ձեւ»-ը, ո­րում ար­ձա­նագ­րվե­լ­ են առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րը: Բայց հան­րութ­յանն ա­վե­լի շատ հե­­տաքրք­րում է «Ժա­ռան­գութ­յուն»-«Ա­զատ դե­մոկ­րատ­նե­ր» դա­շին­քի հնա­րա­վո­րութ­յու­նը: «Ժա­ռան­գութ­յան» եւ «Ա­զատ դե­մոկ­րատ­նե­րի» նա­խա­գահ­ներ Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յանն ու Խա­չա­տուր Քո­քո­բել­յա­նը վստա­հեց­րել են, որ ա­ռա­ջի­կա խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցե­լու են դա­շինք կազ­մած եւ ոչ թե միաս­նա­կան ցու­ցա­կով: Իսկ ՀՀՇ­-ից հե­ռա­ցած Ա­րա­րատ Զու­րաբ­յա­նը կար­ծում է, որ սա հա­մա­գոր­ծակ­ցութ­յան լա­վա­գույն տար­­բե­րակն է. «Մեր օ­րեն­քը մի քա­ղա­քա­կան ու­ժին մյու­սի մեջ տա­րա­լուծ­վե­լու սո­ղանք է թող­նում, մենք չցան­կա­ցանք օգտ­վել այդ սո­ղան­քից: Ե­թե մենք ամ­բող­ջութ­յամբ միաս­նա­կան մո­տե­ցում ու­նե­նա­յինք, տար­բեր քա­ղա­քա­կան ու­ժեր չէինք լի­նի եւ կմիա­վոր­վեինք մեկ հիմ­նա­կան քա­ղա­քա­կան ու­ժի մեջ: Այն, ինչ ընտ­րել ենք, լա­վա­գույնն է, իսկ դա­շինք հաս­տատ լի­նե­լու է… Մենք վստահ ենք, որ հաղ­թա­հա­րե­լու ենք 7 տո­­կո­սա­նոց ար­գել­քը: Ես մեր նկ­ա­տ­մամբ թեր­հա­վա­տութ­յուն եմ նկ­ա­տում, երբ Լ­­ե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նը վե­րա­դար­ձավ քա­ղա­քա­կա­նութ­յուն եւ ձ­­ե­ւա­վոր­վեց դա­շին­քը, նույն թեր­հա­վա­տութ­յունն էր, ինչ-որ բան ար­վեց, հի­մա այդ ու­ժի հիմ­նա­րար եւ հիմ­նա­դիր կազ­մը «Ա­զատ դե­մոկ­րատ­նե­ր»-ում է, եւ վստահ եմ, որ հաղ­թե­լու ենք, մենք պայ­քա­րում ենք հաղ­թե­լու հա­մա­ր»:

Ի­մի­ջիայ­լոց, ՀԱԿ-ից հե­ռա­ցած­նե­րից բա­ցի, կոնգ­րե­սին ան­դա­մա­կ­ցող 4 քա­ղա­քա­կան միա­վոր­ներ եւս հրա­ժար­վել են ընդգրկ­վել ՀԱԿ-ի նա­խընտ­րա­կան դա­շին­­քում:

Հե­տաքր­քիր ծա­վա­լում­ներ կան իշ­խող կու­սակ­ցութ­յան՝ ԲՀԿ­-ի մո­տե­ցում­նե­րում: Միա­վոր­ված աշ­խա­տան­քա­յին կու­սակ­ցու­թ­յան հա­մա­գու­մա­րում նա­խա­գահ Գուր­գեն Ար­սեն­յա­նը հայ­տա­րա­րեց, որ վերջ­նա­կան քննար­կում­նե­րի արդ­յուն­քում ե­կել են այն եզ­րա­կա­ցութ­յան, որ ա­ռա­ջի­կա ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րին ՄԱԿ-ն ու ԲՀԿ­-ն ­միաս­նա­կան ցու­ցա­կով են մաս­նակ­ցե­լու:

Այս փաս­տը ող­ջու­նել են այն կու­սակ­ցա­պե­տե­րը, ով­քեր ՀՀԿ­-ի ընտ­րա­ցու­ցա­կում մերժ­վե­լուց հե­տո այլ ել­քեր են փնտրում: ՍԴՀԿ­-ի եւ ՌԱԿ-ՀՌԱԿ-ի ներ­կազ­մա­կեր­պա­կան խնդիր­նե­րը թույլ չեն տա­լիս այս կամ այն կող­մի վրա լիար­ժեք ծա­վալ­վել: Հայ Ա­րիա­կան միա­բա­նութ­յան կենտ­րո­նա­կան գրա­սեն­յա­կից էլ հայտ­նում են, թե օ­րերս Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման հետ կո­րո­շա­կիաց­վի հա­մա­մաս­նա­կան ընտ­րա­կար­գով մաս­նակ­ցե­լու հար­­ցը: ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը մաս­նա­վո­րա­պես նշել է, որ ե­թե հա­մոզ­վա­ծութ­յուն չլի­նի ընտ­րութ­յուն­նե­րում հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու կամ հա­ջո­ղութ­յու­նը ընտ­րա­տե­ղա­մա­սե­րում « օ­րի­նա­կան պա­հե­լու ա­ռու­մով», ա­պա հայ ա­րիա­կան­ներն ու ազ­գայ­նա­կան­նե­րը դժվա­րութ­յամբ հան­գա­նա­կած ընտ­րագ­րա­վը չեն կորց­նի «միայն սպոր­տա­յին պայ­քա­րի ե­լած», դա թանկ հա­ճույք կլի­նի, եւ կծախ­սեն ո­րե­ւէ ազ­գայ­նա­կան նպա­տա­կի կամ գոր­ծի հա­մար… «Նոր ժա­մա­նակ­ներ»-ը եւս հնա­րա­վոր է չմաս­նակ­ցի խոր­հր­­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին: Հա­յաս­տա­նի կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը դեռ փոր­ձում է հա­մախմ­բել գա­ղա­­փա­րա­կից այլ ու­ժե­րի, քան­զի ա­ռան­ձին մաս­նակ­ցու­թ­յամբ հա­ջո­ղութ­յուն չի ակն­կա­լում: ՀԿԿ Կենտ­կո­մի քար­տու­ղար Ռու­բեն Թով­մաս­յա­նը ի­րենց եւս ընդ­դի­մա­դիր ուժ է հա­մա­րում եւ կար­ծում է, որ ի­րեն ընդ­դի­մա­դիր հռչա­կած «Տեր-Պետ­րոս­յան ու ՀՀՇ-ն փոր­­ձում են ան­մեղ­սու­նակ ե­րե­ւալ»…

Իսկ ՀՀԿ-ն շա­րու­նա­կում է հա­մախմ­բել քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի եւ ան­հատ­նե­րի: Հե­տաքր­քիր է, որ ա­ռա­վել պեր­ճա­խոս են ոչ թե այն կա­ռույց­նե­րը, որոնք զբաղ­վում են հան­րա­յին խնդիր­նե­րով, այլ նրանք, ո­րոնց մա­սին հան­րութ­յու­նը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ է տե­ղե­կա­նում, ինչ­պես ՄԻԱԿ-ը կամ ­«Հա­յոց Ար­ծիվ­նե­ր»-ը:

ՀՀԿ 13-րդ ­հա­մա­գու­մա­րը տվ­եց շատ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ, ո­րոնք հիմ­նա­կա­նում հնչե­ցին ՀՀ­ եւ ՀՀԿ ­նա­խա­գահ Սերժ Սար­­գս­յա­նի բե­րա­նից, ով եր­կա­րա­­շունչ ե­լույթ ու­նե­ցավ այդ օ­րը: Ո­րոշ մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քով, ՀՀ ­նա­խա­գա­հի 2012թ.­ մար­տի 10-ի «Հա­շվե­տու զե­կու­ցու­մ»-ը ՀՀԿ­ եր­բե­ւէ հրա­պա­րա­կած ա­մե­նա­­­լուրջ փաս­տա­թուղթն էր, որն ըն­դ­­դի­մա­դիր ու­ժե­րին հար­կա­դ­րում է ԱԺ ընտ­րու­թյա­նը ներ­կա­յա­նալ այդ փաս­տաթղ­թին գե­րա­զան­ցող ծրագ­րով: Զե­կուց­ման մեջ ա­ռա­ջադր­վում են գա­ղա­փար­ներ, ո­րոնք մին­չեւ 2010թ. այդ կու­սակ­ցու­թյան գոր­ծու­նեու­թյան մաս չեն կազ­մել: ՀՀԿ-ն ներ­կազ­մա­կեր­պա­կան խնդիր­ներ կար­գա­վո­րեց, եւ այժմ ՀՀԿ նա­­խա­գա­հը 3 փոխ­նա­խա­գա­հի փո­խա­րեն ու­նի 5-ը: ՀՀԿ ­նոր խորհր­դի կազ­մը եւս թվա­յին ա­ռու­մով փո­փո­խութ­յան է են­թար­կ­վել, եւ այժմ խորհր­դում ընդ­գրկ­վել են ա­ռա­վել շատ՝ 132 կու­սակ­ցա­կան­ներ (կար­ծես մի ա­ռան­ձին խորհր­դա­րան լի­նի): Ըստ ՀՀ նա­խա­գա­հի, այդ­քան ան­դամ­ներն ամ­բող­ջո­վին կա­րող են ա­պա­­հո­վել կու­սակ­ցա­կան ճիշտ աշ­խա­տան­քը:

ՀՀԿ այս հա­մա­գու­մա­րը բա­նա­ձեւ է ըն­դու­նել խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին՝ վերս­տին հրա­վի­րե­լով բո­լոր հայ­րե­նան­վեր հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կա­ռույց­նե­րին եւ ան­հա­տ­նե­րին՝ ՀՀԿ ­հետ հա­մադ­րե­լու ի­րենց ու­ժե­րը՝ Հա­յաս­տա­նի ընդ­­հա­նուր վե­րա­փոխ­ման ճա­նա­պար­հին:

ՀՀ ­նա­խա­գահ, ՀՀԿ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը ե­լույ­թում նշել է. «Մենք հա­վա­տում ենք, որ յու­րա­քանչ­յուր մարդ ծն­վում է ա­զատ եւ պետք է հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա ա­զատ ապ­րե­լու եւ զար­գա­նա­լու՝ հե­տապն­դե­լով իր անձ­նա­կան, ըն­տա­նե­կան, հան­րա­յին եւ ազ­գա­յին նպա­տակ­նե­րը: Նշ­վ­ած բո­լոր մա­կար­դակ­նե­րը կա­ր­եւ­որ են ու փոխ­կա­պակց­ված: Մար­դը չի կա­րող լի­նել ազ­նիվ ու բա­րո­յա­կան մեկ մա­կար­­դա­կում՝ մյուս մա­կար­դա­կի հաշ­վին: Մար­դը չի կա­րող լի­նել ազ­նիվ ու բա­րո­յա­կան իր ըն­տա­նի­քում՝ հան­րութ­յան եւ ազ­գի հաշ­վին: Չի կա­րող ստեղ­ծել իր անձ­նա­կան ու ըն­տա­նե­կան եր­ջան­կութ­յու­նը՝ կո­ղոպ­տե­լով եւ հարս­տա­հա­րե­լով հան­րութ­յա­նը եւ

ազ­գին: Ե­թե մե­կը գո­ղա­նում է հան­րութ­յու­նից ու ազ­գից, ա­պա նաեւ գո­ղա­նում է ան­ձամբ ի­րե­նից եւ իր ըն­տա­նի­քից: Մենք հա­վա­տում ենք, որ մեր հա­սա­րա­կութ­յու­նը պետք է զար­գա­նա ա­զատ մրցակ­ցութ­յան պայ­ման­նե­րում: Բայց ա­զատ մրցակ­ցութ­յուն եր­բեք ու եր­բեք չի նշ­ա­նա­կում մեծ փո­ղի ա­ռա­վե­լութ­յուն եւ այդ մեծ փո­ղով փոքր մրցա­կից­նե­րին խեղ­դե­լու եւ կլա­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն»: ՀՀ նա­խա­գա­հը հա­մոզ­մունք է հայտ­նել, թե ազ­գա­յին գո­յութ­յու­նը ե­րաշ­խա­վո­րող հիմ­նա­կան եւ ա­մե­նաա­մուր միջ­նա­բեր­դը ըն­տա­նիքն է, ա­վան­դա­կան եւ պահ­պա­նո­ղա­կան ըն­տա­նի­քը, որ­տեղ ե­րի­տա­սարդ­նե­րը հար­գում եւ լսում են ա­վա­գին, ո­րի հե­նաս­յունն է կի­նը, եւ մայ­րը: Սա­կայն «լսե­լ», ըստ նա­խա­գահ Սարգս­յա­նի, չի նշա­նա­կում լի­նել մե­ծե­րի պար­տադ­րան­քի պա­­տանդ, իսկ «ըն­տա­նի­­քի հե­նաս­յու­ն» չի նշա­նա­կում խո­հա­նո­ցի բան­­տարկ­յալ…

Անդ­րա­դառ­նա­լով գա­ղա­փա­րա­խո­սութ­յան հիմ­նաս­յու­նե­րին՝ նա նշել է, որ պա­տա­հա­կան չէր, որ «Հան­րա­պե­տա­կա­նին պա­խա­րա­կե­լը ո­մանք դարձ­րել են ի­րենց իբր թե բարձ­րաշ­խար­հիկ զրույց­նե­րի, քննար­կում­նե­րի եւ գրվածք­նե­րի հիմ­նա­կան թե­ման: Դժվար է հաս­կա­նալ այդ մո­լուց­քը եւ բա­ցատ­րութ­յուն գտնել դրան, քա­նի որ նրան­ցից ոչ մե­կը եր­բեք ո­րեւէ գա­ղա­փա­րա­խո­սա­կան խնդիր չի բարձ­րաց­րել: Եվ դա բնա­կան է. դրված խնդի­րը ոչ թե գա­ղա­փա­րա­կան հա­կադ­րումն ու բա­նա­վեճն է, այլ մեր կու­սակ­ցութ­յան եւ մեր գա­ղա­փար­նե­րի դեմ հա­սա­րա­կա­կան պար­զա­գույն հա­կակ­րան­քի ու նա­խատ­րա­մադր­վա­ծութ­յան ստեղ­ծու­մը: Բայց մենք չենք հա­կա­դար­ձում… Մենք մեր­ժել ենք հրա­պա­րա­կա­յին հայ­հո­յանքն իբ­րեւ քա­ղա­քա­կան ե­րե­ւույթ եւ դեմ գնա­ցել ա­զատ խոս­քի, այդ թվ­ում նաեւ լրագ­րող­նե­րի հան­դեպ բռնութ­յուն­նե­րի՝ մաս­նա­­վո­րա­պես ֆի­զի­կա­կան բռնու­թ­­յուն­նե­րի, գար­շե­լի ե­րե­ւույ­թին»: ՀՀ ­նա­խա­գա­հը անդ­րա­դար­ձել է նաեւ ներ­քին այլ խն­դիր­նե­րի, արտ­աքին մար­տա­հ­րա­վեր­նե­րին եւ հա­մոզ­մունք է հայտ­նել այդ ա­մե­նին լու­ծում­ներ տա­լու ա­ռու­մով: Հու­սանք, որ այդ­պես էլ կլի­նի: Հու­սանք, քա­նի որ վս­տա­հութ­յան հա­մար բա­վա­կա­նին խան­գա­րող «ա­վան­դույթ­ներ» կան կապ­ված մեր բո­­լոր իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ…

ՀՀԿ ­հա­մա­գու­մա­րում հստակ էր նաեւ եվ­րո­պա­ցի­նե­րի՝ ԵԺԿ-ի դիր­քո­րո­շու­մը: Այն­քան հստակ էր, որ հայ­տա­րար­վեց թե ԵԺԿ-ն սա­­տա­­րում է ՀՀԿ­-ին: ԵԺԿ նա­խա­գահ Ո­ւիլֆ­րիդ Մար­թեն­սը դի­մե­լով Սերժ Սարգս­յա­նին՝ նշեց. «Մի քա­­նի շա­բա­թից Դուք կհաղ­թեք ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րում: Ես դրա­նում միան­գա­մայն հա­մոզ­ված եմ: Եվ Դուք դա կա­նեք ոչ ա­մենեւին Ձեզ հա­մար եւ ոչ էլ Ձեր կու­սակ­ցութ­յան: Դուք դա կա­նեք Ձեր երկ­րի հա­մար, քա­նի որ Հա­յաս­տա­նին անհ­րա­ժեշտ է, որ Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան բա­րե­փո­խում­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը շա­րու­նա­կա­կան լի­նի: Հա­յաս­տա­նը պետք է տես­նի, որ իր եվ­րո­պա­կան հո­րի­զոնն ա­վե­լի ու ա­վե­լի է ընդ­լայն­վում: Եվ ՀՀԿ-ն է այդ դի­նա­մի­կա­յի շար­ժիչ ու­ժը, որն այդ­քան հույ­սեր է ներշն­չում եւ նոր հե­ռան­կար­ներ ըն­ձեռ­նում Ձեր հրա­շա­լի երկ­րի ու նրա ե­րի­տա­սար­դութ­յան հա­մար»: Այս­պես Ա­րեւ­մուտ­­քը, ի դեմս եվ­րո­պա­ցի­նե­րի, միան­շա­նակ ող­ջու­նեց ՀՀԿ հաղ­­թա­նա­կը, ին­չը ընդ­դի­մա­դիր­նե­րին թե­րեւս մղի դե­ռեւս «չե­զոք» ա­մե­րիկ­յան ճա­կատ…

Ռու­սաս­տան­յան ուղ­ղութ­յու­նը եւս բա­րե­համբ­յուր էր ՀՀԿ ն­կատ­մամբ, դա նկա­տե­լի էր ՌԴ­ Դա­­շ­­­նա­­­յին Ժո­ղո­վի Դաշ­նութ­յան Խոր­հր­դի ան­դամ Ար­թուր Չի­լին­գա­րո­վի խո­ս­քում, ով եւս կարեւորեց ՀՀ նա­խա­­գահի դերը: Հաս­կա­նա­լի է, որ դա ՌԴ ­նո­րըն­տիր նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի խոսքն է նա­եւ:

Այս­պես, նա­խընտ­րա­կա­նի թե­րեւս հենց սկզբ­նա­մա­սում ընդգծ­վե­ցին եւ՛ ներ­քին եւ՛ ար­տա­քին զար­­գա­ցում­նե­րը, ին­չն ա­ռա­վել կան­խա­տե­սե­լի է դարձ­նում ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քը… Եվ ոչ մի­այն ըն­թաց­քը…

 

Ար­տակ Հա­յոց­յան

 

«Լու­սանցք» թիվ 9 (230), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.