Ար­ցա­խը՝ եվ­րա­գո­տի

ԵԱՀԿ ՄԽ ­հա­մա­նա­խա­գահ­նե­րը հեր­թա­կան այցն են կա­տա­րել տա­րա­ծաշր­ջան եւ Ե­րե­ւա­նի ու Բա­­ք­­վի հետ քննար­կե­լ ԼՂ-ի հա­­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման հետ կապ­ված խնդիր­նե­րը: ՀՀ ­նա­խա­գա­հ ­Սերժ Սարգս­յանն ըն­դու­նել է հա­մա­նա­խա­գահ­ներ Ժակ Ֆո­րին (Ֆրան­սիա), Ռո­բերտ Բրադ­կեին (ԱՄՆ), Ի­գոր Պո­պո­վին (ՌԴ) եւ ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­­ցու­ցիչ Ան­­­ջեյ Կաս­­պր­­շի­կին:

Հան­դիպ­ման մաս­նա­կից­նե­րը քննար­կել են ԼՂ­-ի հա­կա­մար­տու­թ­­յան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ներ­կա փու­լին վե­րա­բե­րող հար­ցեր, ինչ­պես նա­եւ այդ գոր­ծըն­թա­ցի հե­տա­գա քայ­­լե­րը:

Ի տար­բե­րութ­յուն ԵԽ միջ­նորդ­նե­րի եւ պաշ­տոն­յա­նե­րի, ԵՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը Ար­ցախ այ­ցե­լե­լու հա­մար խո­չըն­դոտ­նե­րի են համ­դի­պում: «Հա­յաս­տա­նի եվ­րո­պա­ցի բա­րե­կամ­նե­րը» կազ­մա­կեր­պութ­յու­նը տա­րա­ծել է հա­ղոր­դագ­րութ­յու­ն, ո­րում մաս­նա­վո­րա­պես նկա­րագր­վում է ոչ միայն Եվ­րա­միութ­յուն-Հա­յաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մի նոր ո­րակ, նե­րառ­յալ ար­տո­նագ­րե­րի ռե­ժի­մի պար­զե­ցու­մը եւ խո­րը ու հա­մա­պար­փակ ա­զ­­ատ ա­ռեւտ­րի գո­տին, այ­լեւ հե­տա­գա ա­ջակ­ցութ­յան ու ին­տեգր­ման պայ­ման­նե­րը: Ա­վե­լին, ԵՄ-ն­ ակն­կա­լում է, որ «Ե­վ­­րա­միութ­յան պա­շ­­տոն­յա­նե­րը պետք է ա­ռանց խո­չըն­դոտ­նե­րի այ­ցե­լեն Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ եւ հե­տա­գա այ­ցե­րում ներգ­րա­վեն ԼՂ-ն՝ ան­­տե­սե­լով ան­թույ­լատ­րե­լի ճն­շ­ու­մ­­նե­րը Ադր­բե­ջա­նի կող­մից»: ԵՄ Խորհր­դի այս նոր հստակ ո­րոշ­ու­մը գու­ցե նպա­ս­­տի, որ ԵՄ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆի­լիպ Լե­ֆոր­տը, դես­պան Տրա­­յան Հրիս­տեան եւ այլ ԵՄ պաշ­տոն­յա­ներ ոչ միայն այ­ցե­լեն ԼՂ­ եւ կա­րո­ղա­նան ու­նե­նալ տե­ղե­կութ­յուն­ներ ի­րա­կան վի­ճա­կի վե­րա­բեր­յալ, այ­լեւ կն­պ­աս­տեն վս­­տա­­հութ­յու­նը ամ­րապն­դող մի­ջո­ցա­ռում­նե­րի ստ­­ե­ղ­ծ­մա­նը: ԵՄ-ն­ ու­նի դրա հա­մար հար­կա­վոր կա­րո­ղութ­յու­նը եւ չե­զո­քութ­յու­նը»,- հայ­­տա­րա­րել է կազ­­մա­կեր­պութ­յան գլխա­վոր քար­տու­ղար Մայքլ Քամ­բե­քը: Նախ­կի­նում ԵՄ-ն­ են­թա­կա էր զգա­լի ճնշ­­ման եւ շան­տա­ժի Ադր­բե­ջա­նի կող­մից՝ ԼՂ­Հ իր պա­շ­­տոն­յա­նե­րի այ­ցե­րի հետ կապ­ված: Ար­ցախ այ­ցե­լած օ­տար­երկ­րա­ցի­նե­րի «սեւ ցու­ցակ» ու­ներ Բա­քուն, ո­րոնց այ­ցը Ադր­բե­ջան այ­լեւս հար­ցա­կա­նի տակ էր:

Այս­պես՝ ԵԽ-ն­ եւ ԵՄ-ն ­միաս­նա­­­բար հաս­կաց­նում են պաշ­տո­նա­կան Բաք­վին, որ ԼՂՀ­ այ­­­ցե­լե­լու հա­մար այ­լեւս Ադր­բե­ջա­նի «թույլտ­վութ­յու­նը» պար­տա­դիր չի՛ լի­նե­լու, եւ սա կա­րող է ան­­մի­ջա­կան կապ ստեղ­ծել նաեւ Ար­ցա­խի իշ­խա­նութ­յուն­նե­րի եւ եվ­րա­կա­ռույց­նե­րի մի­ջեւ:

Այս տա­րա­ծաշր­ջա­նա­յին խնդի­րը նաեւ ար­ծարծ­վել է, երբ վե­ր­­ջերս նա­խա­գահ Սարգս­յա­նը աշ­խա­­տա­ն­­քա­յին այ­ցով մեկ­նել է Բր­­յու­­սել, մաս­նակ­ցել «Հյու­սի­սատ­լանտ­յան խոր­հուրդ+Հա­յաս­տան» նիս­­տին: Նա հան­­դի­պում­ներ է ու­նե­­ցել ՆԱ­ՏՕ-ի Գլ­­խա­վոր քար­տու­ղար Ան­դերս Ֆոգ Ռաս­մու­սե­նի եւ եվ­րա­կա­ռույց­նե­րի բար­ձ­­րաս­տի­ճան ղե­կա­վար­նե­րի հետ: Իսկ Ար­ցա­խի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, նաեւ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կ­­յա­նը շա­րու­նա­կում են հան­դի­պու­մ­­ներ ու­նե­նալ ին­չպես եվ­րո­պա­կան ու ա­մե­րիկ­յան, այն­պես էլ ռու­­սաս­տան­յան ուղ­ղութ­յուն­նե­րով:

Աբ­խա­զիա­յի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին էլ Ար­ցա­խի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը որ­պես դի­տոր­դ­­ներ են մաս­նակ­ցել՝ Ռու­սաս­տա­նի, Լատ­վիա­յի, Վե­նե­սո­ւե­լա­յի, Նի­­­կա­րա­գո­ւա­յի, Ի­տա­լիա­յի, Ֆրան­սի­ա­յի, Մերձդ­նեստ­րի եւ այլ երկր­նե­րի դի­տորդ­նե­րի հետ միաս­ին:

Հի­շեց­նենք, որ ժա­մա­նա­կին քն­­նարկ­վում էին չճա­նաչ­ված, բայց ան­կախ երկր­նե­րի՝ միմ­յանց ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լու հնա­րա­վոր ծա­վա­լում­նե­րը: Հար­ցը վե­րա­բե­րում էր Ար­ցա­խին, Աբ­խա­զիա­յին, Հա­րա­վա­յին Օ­սիա­յին եւ Մերձդ­նեստ­րին: Ան­գամ քննարկ­վել է այդ պե­տութ­յուն­նե­րի՝ ԱՊՀ-ին ան­դա­մագր­վե­լու հար­ցը: Բայց այն դեռ գոր­ծի չի դր­­վել:

Իսկ ադր­բե­ջան­ցի քա­ղա­քա­գետ Զա­ֆար Գյու­լիե­ւը իր մտա­վա­խութ­յան մա­սին է գրել: ՌԴ ­նա­խա­գա­հա­­կան ընտ­րութ­յուն­նե­րում Վլա­դի­միր Պու­տի­նի հաղ­թա­նա­կից հե­տո ՌԴ­ ԱԳ փոխ­նա­խա­րար Սեր­գեյ Ռյաբ­կո­վը հայ­տա­րա­րել է, որ Ռու­սաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի՝ Գա­բա­լա­յի ռա­դիո­լո­կա­ցիոն կա­յա­նի վար­ձա­կալ­ման շուրջ բա­նակ­ցութ­յուն­նե­րը մո­տե­նում են ա­վար­տին… Եվ ոչ մի բա­­ցատ­րու­թ­­յուն այ­լեւս չե­ղավ ո՛չ ­Ռու­­սաս­տա­նում, ո՛չ­ էլ Ադր­բե­ջա­ն­­ում: Նշվել է, որ ռուս­նե­րը հաշ­վի են առ­նում նաեւ Հա­յաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քը: Ըստ քա­ղա­քա­գե­տի՝ Կրեմ­­լը ԼՂ ­հար­ցում Ադր­բե­ջա­նի հույ­սե­րը չի ար­դա­րաց­նում, եւ Բա­քուն դժգոհ է, որ Մոսկ­վան նպա­տա­կուղղ­ված ու հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն փոր­ձում է ար­գե­լա­փա­կել «հա­րա­վա­յին մի­ջանց­քի­ն» վե­րա­բեր­վող բո­լոր այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գե­տիկ եւ են­թա­կա­ռուց­ված­քա­յին ծրա­գ­­րե­րի ի­րա­կա­նաց­ու­մը: Զու­գա­հեռ նաեւ Թեհ­րանն է դեմ այս ծրագ­րին եւ չի բա­ցառ­վում, որ Ի­րա­նն­ այ­լեւս «դեմ լի­նի Բաք­վի յու­րա­քան­չ­­յուր քայ­լի­», չնա­յած Ադր­բե­ջա­նի ՊՆ ­Սա­ֆար Ա­բիե­ւը հայ­տա­րա­­րել է, թե Ադր­բե­ջա­նը ոչ մի պա­րա­­գա­յում թույլ չի տա, որ իր տա­րած­քը ո­րե­ւէ եր­կիր օգ­տա­­գոր­ծի Ի­րա­նի դեմ:

 
Հայկ Թոր­գոմ­յան

 

* * *

 

Թես­թա­յին կրթա­կար­գի ձայ­նը հե­տո է լսվե­լու

 

Տար­բեր ա­ռիթ­նե­րով անդ­րա­դառ­նա­լով մեր երկ­րի ներ­կա­յիս թես­թա­յին կրթա­կար­գին՝ «Լու­սանցք»-ը շեշ­տել է, որ սե­րունդ կր­­թե­լու այդ ձե­ւը սերն­դին զրկում է մտա­ծե­լու ու­նա­կութ­յու­նից: Կրթութ­յան եւ գի­տութ­յան նա­խա­րար Ար­մեն Ա­շոտ­յա­նը նե­ղա­ցել էր մեզ­նից, թե ձեր թեր­թը ոչ մի նոր բան չի սի­րում: Փոր­ձե­լով «չնե­ղաց­նել» պե­տա­կան պաշ­տոն­յա­յին՝ բա­ցատ­րել էինք, որ դեմ ենք ոչ թե նո­րին, այլ՝ ար­տերկ­րից նոր կապ­կում­նե­րին:

Հի­մա մեր փո­խա­րեն կխո­սեն եվ­րա­հա­յե­րի ե­րա­զանք Քեմբ­րի­ջի դա­սա­խոս­նե­րը: Բանն այն է, որ թես­թե­րի մի­ջո­ցով կրթութ­յուն ստա­ցած ու­սա­նող­նե­րը ո­րե­ւէ նոր գա­ղա­փար չեն կա­րո­ղա­նում ա­ռա­ջադ­րել: Այս­պի­սի եզ­րա­հանգ­ման են ե­կել հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս­նե­րը՝ ել­նե­լով բա­զ­­մամ­յա սե­փա­կան փոր­ձից: Օ­րի­նակ, կր­թ­ա­կան նույն հաս­տա­տութ­յան պատ­մութ­յան պրո­ֆե­սոր­ներ Ռե­բերտ Թոմբ­սը եւ Դե­վիդ Ա­բու­լա­ֆիան վստահ են, որ տա­րի­նե­րի ըն­թաց­քում ու­սա­նող­նե­րը դա­դա­րել են մտ­­ա­­ծել ոչ ստան­դարտ ձե­ւով եւ այ­լեւս չեն ար­տա­հայ­տում սե­փա­կան գա­ղա­փար­նե­րը: Ա­վե­լին, այն սխալ­նե­րը, ո­րոնք հի­մա ա­նում են գե­րա­զան­ցիկ­նե­րը, նախ­կի­նում միայն թույլ ու­սա­նող­ներն էին ա­նում: Թես­թե­րի պատ­ճա­ռով ու­սա­նող­նե­րը վա­ղուց ար­դեն մտա­ծե­լու կա­րիք չու­նեն:

Իսկ մտա­ծել չկա­րո­ղա­նա­լու պատ­ճա­ռը, Լոն­դո­նի հռե­տո­րա­կան դպրո­ցի նախ­կին տնօ­րեն եւ կա­ռա­վա­րութ­յան խորհր­դա­կան Ջոն Մա­կին­տո­շի կար­ծի­քով, կրթութ­յան թե­ս­­թա­յին հա­մա­կարգն է: Այն ու­սու­ցիչ­նե­րին եւ ու­սա­նող­նե­րին բա­ռա­ցիո­րեն «ռո­բոտ­նե­րի» է վե­րա­ծել: Նույն Քեմբ­րի­ջում ու­­սա­նող­նե­րը չգի­տեն, թե ինչ­պես պետք է շա­րադ­րութ­յուն գրել, բայց, այ, թես­թե­րը անս­խալ են գրում:

Մի խոս­քով, այս ա­մե­նը հան­գեց­րել է այն բա­նին, որ Ջե­րի Ջար­վի­սը, ով 4 տա­րի գլխա­վո­րել է Մեծ Բրի­տա­նիա­յում խո­շո­րա­գույն քննա­կան կենտ­րոն Edexcel-ը, կոչ է ա­րել ար­մա­տա­կան բա­րե­փո­խում կա­­տա­րել ո­րա­կա­վոր­ման հա­մա­կար­գում:

Փաս­տո­րեն, ՀՀ-ն որ­դեգ­րում է մի կրթա­կարգ, ո­րի ձեռ­քը զար­գա­ցած աշ­խար­հը կրակն է ըն­կել:

 

Ա­նի Մա­րութ­յան

 
Կքան­դեն, թե «Հին Ե­րե­ւա­նը» սկսվի, իսկ այդ Ե­րե­ւա­նը… չկա

 

Գոր­ծա­դի­րը ե­րեկ­վա նիս­տում ո­րո­շեց լիա­զո­րել Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տին ՀՀ­ ա­նու­նից «Ի Էմ Սի» եւ «Գլեն­դել հիլզ» ՓԲԸ-նե­րի, «Սեր­գե-Ա­գո­պիգ-Դեր-Սա­հա­գու­յան» ՍՊԸ հետ կնքել Ե­րե­ւա­նի Ա­րա­մի, Փ.­Բու­զան­դի, Եզ. Կող­բա­ցու փո­ղոց­նե­րով պար­փակ­ված տա­րած­քում սե­փա­կա­նութ­յան օ­տար­ման գոր­ծըն­թա­ցի ըն­թաց­քում պե­տու­թ­­յան եւ ձեռք­բե­րո­ղի ի­րա­վուն­ք­­նե­րը, պար­տա­կա­նութ­յուն­ներն ու պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը սահ­մա­­նող պայ­մա­նագ­րեր:

Նաեւ՝ ի գի­տութ­յուն ըն­դուն­վեց, որ նշված տա­րածք­նե­րի նկա­­տ­­մամբ բա­ցա­ռիկ՝ գե­րա­կա հան­րա­յին շահ ճա­նա­չե­լու մաuին կա­ռա­վա­րութ­յան ո­րո­շումն ու­ժի մեջ մտնե­լու պա­հից ոչ ուշ, քան 3 տար­վա ըն­թաց­քում, Ե­րե­ւա­նի Մաշ­տո­ցի զբո­սայ­գում Ե­րե­ւա­նի են­­թա­կա­յութ­յան «Կենտ­րոն-Կա­նա­չա­պա­տում» ըն­կե­րութ­յան կող­մից տե­ղադր­ված տա­ղա­վար­նե­րը են­թա­կա են ա­պա­մոն­տաժ­ման՝  «Հին Ե­րե­ւան»  քա­ղա­քա­շի­նա­կան ծրագ­րի ի­րա­գոր­ծումն ա­պա­հո­վե­լու հա­մար:

Ե­թե ոչ պաշ­տո­նա­կան լեզ­վով ա­սենք, ա­պա Մաշ­տո­ցի պու­րա­կի տա­ղա­վար­նե­րը կքանդ­վեն, երբ մեկ­նար­կի «Հին Ե­րե­ւան» քա­ղա­քա­շի­նա­կան ծրա­գի­րը: Այլ կերպ ա­սած՝ տա­ղա­վար­նե­րը կա­րող են չքանդ­վել, քա­նի որ «Հին Ե­րեւ­ան»-ը այդ­պես էլ կա­րող է չսկս­­վել:

Կամ՝ հին Ե­րե­ւա­նի այդ ի՜նչը պի­տի պահ­պա­նեն, երբ նշյալ փո­ղոց­նե­րում ար­դեն հին շեն­քե­րը հիմ­նա­կա­նում քանդ­վել են:

Եվ ճիշտ այն պա­հին, երբ կա­ռա­վա­րութ­յու­նը նիս­տում հիշ­յալ ո­րո­շումն էր կա­յաց­նում, բնա­պահ­պան­նե­րը կա­ռա­վա­րութ­յան շեն­քի մուտ­քի մոտ ցույց էին ա­նում՝ պա­հան­ջե­լով ա­պա­մոն­տա­ժել Մաշ­տո­ցի պու­րա­կի տա­ղա­վար­նե­րը:

Իսկ ա­պա­մոն­տա­ժող­նե­րը ա­ռայ­ժմ ­չե՜ն ­կա­րող դա ա­նել, ո­րով­հե­տեւ, վար­չա­պե­տի ձե­ւա­կերպ­մամբ, «հարկ է հաշ­վի առ­նել բո­լո­րի շա­հե­րը, այդ թվում՝ սե­փա­կա­նա­տե­րե­րի»: Իսկ ոչ պաշ­տո­նա­կան ձե­ւա­կերպ­մամբ սա նշա­նա­կում է, որ կա­ռա­վա­րութ­յունն այ­սօր կրակն է ըն­կել իր նախ­կին-նախ­կին ո­րո­շում­նե­րի ձեռ­քը: Տա­րի­ներ ա­ռաջ այդ սե­փա­կա­նա­տե­րե­րին թու՞յլ­ են տվել Ա­բով­­յան փո­ղո­ցում կրպակ­ներ դնել, թույլ են տվել եւ հաս­կա­նա­լի է՝ ինչ­պես, ո­րով­հե­տեւ, օ­րի­նակ, ինձ ոչ ոք այդ­պի­սի թույլտ­վութ­յուն չի տա: Եվ ե­թե այ­սօր մեկ այլ վայ­րում՝ Մաշ­տո­ցի պու­րա­կում այդ տա­ղա­վար­նե­րին տեղ չտան, սե­փա­կա­նա­տե­րե­րի բե­րա­նը փա­կել կկա­րո­ղա­նա՞ն: Հա­զիվ թե:

Այն­պես որ, ստիպ­ված էին մի­ջան­կյալ լու­ծում գտնել, ո­րը, սա­կայն, կար­ծես այդ­պես էլ մի­ջան­կյալ չի դառ­նա, քա­նի դեռ դժգոհ են Մաշ­տո­ցի պու­րա­կի ակ­տի­վիս­տ­­նե­րը:

 

Ա. Քա­րամ­յան

 

«Լու­սանցք» թիվ 9 (230), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.