Այսինքն՝ հայի համար հայն է խոչընդոտ ստեղծում: Ստեղծում եւ հիանում իր կերտած խոչընդոտի մեծությամբ:
Մի ժամանակ հային հաղթելու համար օտարները փորձում էին հայերիս հասկանալ: Եվ այդ փորձերը չէին հաջողվում: Հիմա էլ նրանք մեզ չեն հասկանում: Բայց մեզ չհասկացողները շատացել են մեր հաշվին: Հիմա նրանք մեզ հասկանալու խնդիր չունեն, քանզի վերացել է մեզ հաղթելու անհրաժեշտությունը: Նրանք մեզ սկսեցին հաղթել կարողանալ այն պահից, երբ մենք սկսեցինք միայն իրենց հասկանալ:
Օտարը հնում մեզ չէր հասկանում, քանզի մեր Խոսքը կյանքից էր ձուլվում, կյանքին ծառայում: Օտարները հայերիս չէին հասկանում, քանզի առակներով էինք խոսում: Առակով էին մեր Նախնիք խոսում: Առակով էին հյուր հրավիրում եւ ճանապարհում: Առակով էին հոգու գտածը եւ կորցրածը զննում եւ ուղղում: Առակավոր խոսքն այնքան զորեղ էր, որ օտարների մոտ նրան տիրապետողը աստված էր հռչակվում: Իսկ մեր Խոսքերը, որ մի ժամանակ ամեն մի հայի գիտակցությունը վեր էին ձգում, այսօր ոչ թե մեր գլխավերեւում են, այլ ոտնտակ:
Արթնացի՛ր Հայ Մարդ:
Քո Արի նախնիք գիտեին Խոսքի ամբողջ ալքիմիան: Գիտեին խոսքին ճիշտ ջերմություն տալ, որ ոչ հում մնա եւ ոչ էլ այրվի: Քո Արի Նախնիք խոսքով չէին կռվում:
Եվ կռվից հետո Նրանց Խոսքը նույնն էր մնում:
Անդրանիկ Աթոյան
Համշենահայերը՝ հայ էթնոս
Հայկական բազմաթիվ էթնոտարածքային խմբեր ուսումնասիրված են մարդաբանական եւ ազգային ինքնության տեսանկյուններից, սակայն համշենահայերը, որ մեր ժողովրդի մահմեդականացված խմբերից են եւ բնակվում են հիմնականում ներկայիս Թուրքիայի տարածքում, զուրկ են մնացել այդ ուսումնասիրության շրջանակից:
Ծպտյալ հայերի մեջ կան ոչ մահմեդականներ, սակայն ստվար մասը մահմեդականացված է: Այս խմբերում կան ինչպես թրքացած, այնպես էլ քրդացած միլիոնավոր հայեր, եւ այս հարցը շատ կարեւոր է Հայ Դատի ծավալումները զարգացնելու ճանապարհին…
Սա նաեւ այլեւայլ քաղաքական շահարկումների խաղաքարտ է օտարների ձեռքին, ուստի արագ վերլուծության կարիք ունի: Անգամ թուրքերը, որ աղոտ պատկերացումներ ունեն մարդաբանական դասակարգումների մասին, փորձել են իրենցով անել միլիոնավոր ծպտյալ հայերին, եւ համշենահայերին դասել են «օղուզական» կամ «թուրքմենական» ռասսայական տիպին: Իսկ ռասսայական դասակարգումների մեջ նման տիպեր գոյություն չունեն եւ չեն էլ եղել գիտության նաեւ ավելի վաղ շրջաններում: Թուրքմեններն իրենք՝ որպես էթնոս, միատարր չեն: Նրանց մեջ հանդիպում են եւ՛ պամիրա-ֆերգանական, եւ՛ հնդմիջերկրածովյան, եւ՛ միջինասիական Միջագետքի տիպերը, թուրքմենական որոշ խմբեր, ինչպես, օրինակ՝ չաուդըրներն ու յոմուդներն օժտված են վառ արտահայտված մոնղոլոիդ հատկանիշներով (վերջերս «Երկիր մեդիա»-ով ցուցադրվող կորեական պատմա-փաստագրական կինոնկարները եւս հավաստում են, որ թյուրքական տարրը եղել եւ մնում է շեղաչ մարդատեսակի շառավիղ (կամ՝ սեմական-շեղաչյաների խառնուրդ) եւ բնակվել է մոնղոլա-չինական տարածքներում): Օղուզական տիպի մարդաբանությունն էլ երբեք չի ճանաչվել որեւէ մեծ ռասսայական բնի համակարգում:
Թուրք «գիտնականները», իրենց «մարդաբանական» բնույթին համապատասխան, խառնում են լեզվական ընտանիքների ու խմբերի դասակարգումները ռասսայական դասակարգումների հետ: Դե եթե պատմական իրականությունը կարող են արհամարհել՝ սին մեկնաբանությամբ ներկայացնել, այլոց հայրենիքների վրա պե
տություն կառուցել, ապա մարդաբանական խաբկանքների եւս կգնան…
Հայաստանում բնակվող մի խումբ համշենահայերի ժառանգական հատկանիշների ուսումնասիրությունը հավաստել է նրանց հայկական ծագումը, իսկ ռասսայական այս տիպին «արմենոիդ» են ասում:
Այս անվանումն առաջին անգամ՝ 1911թ., տվել է պրոֆ. ֆոն Լուշանը, ով կարծում էր, որ մարդաբանական բազում խնդիրների լուծման համար կարեւոր է արմենոիդների գանգաբանական նյութերի մանրազնին ուսումնասիրությունը:
Համշենահայերի եւ հայ մյուս էթնոտարածքային խմբերի համեմատություններ են իրականացվել՝ գլխի ու դեմքի չափագրումներ, ձեռնաթաթի մաշկի գծանախշանկարների ուսումնասիրություններ: Եվ ամեն բան հստակ է:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 10 (231), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



