ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած բողոքում նաեւ նշվում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա հոդվածի դրույթներով սահմանված է, որ գաղտնի տեղեկությունների վերաբերյալ ցանկերը՝ որպես տեղեկություն, եւս գաղտնի են: Այլ կերպ՝ գերատեսչության գաղտնի՝ հրապարակման ոչ ենթակա իրավական ակտով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք գաղտնի են:
Վստահաբար շա՜տ «գաղտնիքներ» դեռ կփորձեն ներկայացնել քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Իսկ միմյանց դեմ հարձակումներն արդեն սկսվել են: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի քննադատություններին, նշելով, թե՝ «պարոն Օսկանյանին կհիշեցնեն, որ այն կուսակցությունը, որին անդամակցել է նա, կոալիցիոն կառավարության անդամ է եւ նաեւ այդ ուժն է պատասխանատու վերջին 5 տարիների քաղաքական ու տնտեսական պրոցեսների համար», իսկ եթե նրան հիշեցնող չի եղել, ապա «ես նրան հիշեցնեմ, որ նա այլեւս այն իշխանական կուսակցության անդամն է, որը վերջին տարիներին քաղաքական պատասխանատվություն է կրել քաղաքական ու տնտեսական կուրսի համար»: ԱԺ փոխնախագահը նաեւ հայտնել է, որ «եթե պարոն Օսկանյանը նման ընդդիմադիր հայացքներ ուներ, ապա հնարավորություն ուներ անդամակցել որեւէ ընդդիմադիր կուսակցության»: Իսկ արդեն ԲՀԿ-ական Վ. Օսկանյանը հայտնել էր, թե «Հայաստանը պետք է ունենա բաց ու արդար, մրցունակ տնտեսություն, որովհետեւ մեզ սպառնում է պատերազմի վտանգը»…
Հետաքրքիր է, որ բոլոր նախկին իշխանավորները միայն ընդդիմություն դառնալուց հետո են «հասկանում», որ ազգին թալանելը հակազգային երեւոււյթ է, կաշառակերությունը հակամարդկային արժեք է, հայրենադավությունը քրեորեն պատժելի է եւ այլն… Իսկ մինչ, այդ իշխանական բուրգում տեսողության, լսողության անգամ հոտառության հետ կապված խնդիրներ են ունենում…
Անգամ այն ուժերը, որոնք ժամանակին սիրով ու անթաքույց ծառայել են իշխանական վերնախավին, այժմ ունենում են նմանատիպ բարդույթներ: Տիգրան Ուրիխանյանը հայտնի էր ՀՀԿ-ի հետ իր համակարգված գործողություններով, բայց, «արժանի տեղ» չգտնելով, դարձավ ԲՀԿ-ական եւ բարձրաձայնեց, թե «ՀՀԿ-ի հետ որեւէ պայմանավորվածություն ուղղակի լինել չի կարող ԲՀԿ-ի ցուցակների հետ կապված»: Դե արդեն կարող է ասել, քանի որ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ է այլեւս:
Ինչ մնում է «Ազգային միաբանություն», «Սահմանադրական իրավունք» եւ «Քրիստոնյա դեմոկրատական միություն» կուսակցություններին, ապա այստեղ խնդիր չկա, ծառայությունները բարեխղճորեն վարձատրված են ու եւ՛ Արտաշես Գեղամյանը, եւ՛ Հայկ Բաբուխանյանը եւ՛ Խոսրով Հարությունյանը ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղերում են: Անցողիկ տեղերում են նաեւ բոլորին քաջ հայտնի Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլար
յանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ՄԻԱԿ-ի ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը, իսկ ահա ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանը, չնայած կաջակցի ՀՀԿ-ին, բայց անցողիկ չէ… Այսպիսի կուսակցություններ դեռ էլի կլինեն, որ կաջակցեն ու կմիանան: Իսկ ՀՀԿ-ի առաջին 15 տեղերը այսպես են բաշխվել՝ Սարգսյան Սերժ, Աբրահամյան Հովիկ, Սարգսյան Տիգրան, Մարգարյան Տարոն, Նիկոյան Սամվել, Հակոբյան Հրանուշ, Սահակյան Գալուստ, Զոհրաբյան Ռազմիկ, Մինասյան Գագիկ, Բեգլարյան Գագիկ, Նաղդալյան Հերմինե, Աշոտյան Արմեն, Հարությունյան Դավիթ, Շարմազանով Էդուարդ եւ Գրիգորյան Մանվել: Վերջերս ՀՀԿ-ականներ են դարձել նաեւ Վիկտոր Դալլաքյանը, Արա Բաբլոյանը, նախարարներ Հրայր Թովմասյանն ու Վաչե Գաբրիելյանը, Ռուսաստանահայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, «Շարմ Հոլդինգի» տնօրեն Կարեն Ղազարյանը եւ այլ գործարարներ:
ԲՀԿ-ն եւս համագումար է կազմակերպել, պաշտոնապես հրավիրված էր շուրջ 9 հազար պատվիրակ: Համագումարին ՌԴ Պետդումայի պատվիրակությունը ներկայացնում էր «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղար Սերգեյ Նեվերովը, Ուկրաինայի Ռադան ներկայացնում էր ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի նախագահի խորհրդական Նիկոլայ Դեմյանկոն: Պատվիրակության մեջ էին Ուկրաինայի խորհրդարանի ժողովրդական՝ «Ռեգիոնի» կուսակցության պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոն եւ Ուկրաինայի նախագահի խորհրդական Վիտալի Ժուրավսկին: Համագումարին մասնակցելու համար Երեւան էր ժամանել նաեւ Խորվաթիայի նախկին նախագահ Ստեպան Մեսիչը: ԲՀԿ համագումարը ուղերձով ողջունել է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:
Այսպես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձեց հակադարձել ՀՀԿ համագումարին եւ ներկա հյուրերին: Համագումարին ներկա էին որպես ՀՀԿ ներկայացուցիչներ Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը «Ժառանգության» անդամներ Ստեփան Սաֆարյանը,
Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ից Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը:
ԲՀԿ նախագահը ելույթում փորձեց մեղմել նախընտրական իրավիճակը եւ ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները, նշեց, թե՝ «Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները մարտահրավեր են մեր երկրի համար: Մենք պարտավոր ենք անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ: Այս ընտրություններից է կախված, թե ինչ երկիր ենք ունենալու, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացին զգա, որ իր քվեն պաշտպանված է… Մենք երբեք ժողովրդին հուսախաբ չենք արել եւ չենք անելու: Եվ վստահ եմ, որ մենք ունենալու ենք բոլորի երազած բարգավաճ Հայաստանը… ընտրություններից դուրս կգանք ավելի համախմբված»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարը կայացավ սպասվածի պես՝, «Ժառանգություն» կուսակցության հետ միասնական հանդես գալու հստակ դիրքորոշմամբ: ԱԴԿ նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ Հայաստանում առկա է տագնապալի վիճակ, որի հիմնական պատճառներն են իրական մրցակցության ու անկախ դատական համակարգի բացակայությունը, երկրում հաստատվել է օլիգարխիկ տնտեսություն՝ տնտեսական մրցակցության բացակայության պատճառով: Ըստ նրա՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար ոչ թե բարեփոխումներ են պետք, այլ փոփոխություններ, որոնք կբերեն կյանքի որակի բարելավման, եւ իրենք գիտեն՝ ինչպես անել այդ փոփոխությունը, թող ոչ ոք չկասկածի, ու որ պետք է փոխել ոչ թե հայրենիքը, այլ իշխանությունը:
Հետաքրքիր է, որ Վարդան Օսկանյանը համագումարին մասնակցել է ոչ թե ԲՀԿ անդամի, այլ վերլուծաբանի կարգավիճակով, իսկ «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանի մաղթանք է է հղել ազատ դեմոկրատներին, բայց հետո հայտարարել է, թե սատարում է ՀԱԿ-ին: Իսկ «Ժառանգություն»-ը կուսակցության վարչության ընդլայնված նիստ է գումարել, որտեղ հաստատվել է կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուների ցանկը՝ հաշվի առնելով «Ազատ դեմոկրատներ»-ի հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերված համաձայնությունը: Հետաքրքիր է, որ անցողիկ տեղում չկա պատգամավոր Լարիսա Ալավերդյա
նը, իսկ «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին: Ըստ նրա, իր համար «անհասկանալի սկզբունքներով է «Ժառանգություն»-ը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը կազմվել: Ամեն ինչ պետք է ունենա իր տրամաբանությունը եւ հիմնավորված լինի»…
Կարծիք կա, որ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող այս ուժերին՝ «Ժառանգության»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ին, միասնական համամասնական ցուցակը պարտադրված է եղել: Առավելապես պարտադրվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչեւէ, Կարինե Հակոբյանը շուրջ 2 տարի է «ժառանգական» է, իսկ նախորդ խորհրդարանական ընտրություններում մասնակցում էր Արամ Սարգսյանի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության կազմում:
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությոանը ղեկավար Պարույր Հայրիկյանը փորձեց ՀՀԿ-ի հետ միասնաբար մասնակցել ընտրություններին, սակայն, ըստ ամենայնի չստացվեց եւ նախապես հայտարարել է, որ եթե ԱԻՄ-ը չմասնակցի այս ընտրություններին՝ ապա ընտրություններից հետո կլուծարվի: Նաեւ իր դժգոհությունն է հայտնել, թե՝ «Ղարաբաղ գոռացողները կարողացե՞լ են իրենց ծրագիրը իրականացնել… Մենք ասացինք ինքնորոշում, եւ դա իրականացավ»:
Վերջերս, երբ «Երկրապահ» կամավորականների միությունը սատարեց ՀՀԿ-ին, արծարծվում էր նաեւ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցը, ու հիշատակվում, թե իբր այն ընդամենը նոր է դուրս գալիս Կոնգրեսից: «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը, ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի, պաշտոնապես հայտարարեց. «Այն օրվանից երբ ձեւավորվեց «Սարդարապատ»-ը (2009թ. աշուն) «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը ըստ էության դադարեցրել է իր գործունեությունը»:
Անգամ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասին եղան հրապարակումներ, իբր նա փախած չէ, շուտով կհայտնվի ընտրություններին իր «Դաշինք» կուսակցությունով, բայց… մամուլը սա պահմտոցի կոչեց. «Այս պահմտոցին թերեւս հայաստանյան պատմության երկրորդ լավագույն պահմտոցին կարելի է համարել՝ չգերազանցված Վանո Սիրադեղյանի պահմտոցուց հետո»:
Շատերի համար անսպասելի ավարտվեց նաեւ «պահմտոցիից» վաղուց վերադարձած նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գրանցման հարցը: Ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչությունը Կենտրոնական ընտրական եւ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին գրություն է ուղարկել, որով անվավեր է ճանաչվել նախկին տեղեկանքը: Այդ մասին տեղեկացրել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանը: Վարչության այս գրությամբ Սուքիասյանին մերժվել է վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը. «Եթե քաղաքացին չի բավարարում Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներից որեւէ մեկը, ապա նրա գրանցումը մերժվում է»,- հավելել է ԸԸՀ նախագահը: ՀԱԿ-ը իհարկե արագ հայտարարել է, որ «Սուքիասյանի նկատմամբ տեղի է ունենում հերթական քաղաքական հետապնդումը»: Բայց նախկին պատգամավորը թաքնվելուց հետո վերադառնալով՝ այլեւս գործ չի ունենում ՀԱԿ-ի հետ:
Հայ Արիական միաբանությունը (Հայ Ազգայնականների համախմբման հետ) եւ «Նոր ժամանակները» կուսակցությունը, ըստ ամենայնի, չեն մասնակցի այս խորհրդարանական ընտրություններին եւ գուցե սատարող կամ մեկ այլ հայտարարությամբ հանդես գան: Ինչը չի բացառվում նաեւ ավելի քան 60-70 կուսակցությունների պարագայում: Ամեն դեպքում ՆԺԿ-ն համագումարով արդեն հայտարարել է չմասնակցելու մասին, իսկ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ինչպես նշել էին «Լուսանցք»-ի նախորդ համարում, հայտնել էր, որ եթե համոզված չլինեն ընտրություններում հաջողության հասնելու գործում, ապա հավաքված գումարը անտեղի չեն վատնի եւ այն որեւէ ծրագրային-ազգային նպատակի համար կծառայեցնեն…
Իսկ ահա, ՀԱԿ-ում ընդգրկված ՍԴՀԿ խորհրդի անդամ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել է, թե «Հայաստանում ապարտեիդ է»…, քանի որ «Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը միջազգայ
ին նորմի խախտում է, մարդու իրավունքների ոտնահարման մասին գրավոր փաստաթուղթ»: Ըստ նրա, ընթերցելով «Հայաստանի իշխող՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում ամրագրված մի շարք դրույթներ երիտասարդ ընտանիքներին մեքենաներով ու բնակարաններով, քաղաքացիներին բարձր թոշակներով ու աշխատավարձերով ապահովելու եւ ընտանիքներում գիտելիքը որպես միակ կարեւորագույն արժեք հաստատելու մասին», հատկապես «Հայ ընտանիքներին» այդ ամենով ապահովելու մասին ձեւակերպումը, միջազգային նորմի կոպիտ խախտում է, ապարտեիդ»: Նույնիսկ Աֆրիկայում, որտեղ Մանդելան 25 տարի բանտերում անցկացրեց այս երեւույթի դեմ պայքարելով, նման բան չէր ձեւակերպվել.- շարունակել է ՍԴՀԿ ներկայացուցիչը.«Հայաստանում ապրում են մոտ 25 ազգեր ու ազգություններ: Ի՞նչ է նշանակում. «հայ ընտանիքին» բարեկեցություն ապահովելու խոստումը, որը ձեւակերպված է այլեւս որպես փաստաթուղթ: Իսկ ահա մյուս ազգերի ընտանի՞քները, նրանք հաշվից դո՞ւրս են՝ ըստ Սարգսյանի: Սա նացիոնալիզմ է»:
Հետաքրքիր է, որ այս հատվածը հատկապես ընդգծվել էր «Լուսանցք»-ի նախորդ համարում, որը նկատվել էր ազգային արժանապատվության վերականգնմանն ու Հայաստանում հայ ընտանքիների եւ սերունդների պաշտպանությանն ուղղված քայլ: Այն, որ այլազգիներն ու հակազգիները, այլասերներն ու սեռամոլագարները, աղանդավորներն ու նմանատիպ այլ փոքրամասնություն կոչվածները Հայաստանում եւ ամբողջ աշխարհում առավելություններ ունեն՝ միջազգայնորեն բոլորիս պարտադրված: «Ազգային» կուսակցության ներկայացուցիչը չի «նկատում». երեւի ժամանակին անվտանգության համակարգում աշխատելիս հիշողության կորուստներ է ունեցել… Ու նախկին ԿԳԲ-ականի համար, հասկանալի պատճառներով, ազգային գործը, հայ ընտանիքին աջակցելը հանկարծ աղմկելու առիթ է տվել: Մինչդեռ այսօր հայի իրավունքները պետք է Հայաստանում պաշտպանել, որովհետեւ ամենաիրավազուրկը հենց հայն է իր հայրենիքում:
Ժամանակին քաղաքագետ Իգոր Մուրադյանը մի հարցազրույցում նշել էր, որ «ՀԱԿ/ՀՀՇ-ն ձգտում է իշխանության՝ Արցախը հանձնելու նպատակով», քանի որ ՀԱԿ-ը, որը կար եւ մնում է նույն ՀՀՇ-ն, հայկական ներքաղաքական կյանքի ամենագլխավոր եւ վտանգավոր թյուրիմացությունն է: Այո, ՀՀՇ-ն իշխանության է գալիս Լեռնային Ղարաբաղը հանձնելու եւ հանձնման գաղափարը լեգիտիմացնելու մտադրությամբ: ՀԱԿ/ՀՀՇ-ն նույնիսկ չի էլ թաքցնում իր այդ մտադրությունը եւ այդ պարագայում նրանց հնարավոր կլինի կանգնեցնել միայն ու միայն ռազմական ուժի միջոցով»: Քաղաքագետը նաեւ նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բավականաչափ հավասարակշռված քաղաքականություն է վարում ՌԴ-ի, Արեւմուտքի ու ԱՄՆ-ի միջեւ, ինչի արդյունքում նույնիսկ ԱՄՆ-ին հարկավոր չէ հանցավոր գործունեության մեջ թաթախված ՀՀՇ-ն:
Դե, Արցախը հանձնելու համար նաեւ մի նոր ապազգային, հային ու հայ ընտանիքին վարկաբեկող ու նսեմացնող թեմաներ են պետք, որն էլ ոմանք կարտահայտեն այս ընտրությունների ընթացքում, իսկ ընտրություններից հետո գուցե մի նոր «Մարտի 1» էլ ծրագրեն… Բայց վստահ ենք՝ եւ՛ իշխանությունները, եւ՛ այլ ընդդիմադիրները եւ՛ մեր ժողովուրդը դասեր քաղել են այդ ողբերգական օրերից:
ՀՀ 3 նախագահների մրցապայքարը ընտրությունների վերջնամասում դարձավ 3-րդ եւ 1-ին նախագահների մրցապայքար, բայց չի բացառվում, որ 2-րդ նախագահը ինչ-որ կերպ մասնակցություն ունենա: Օրերս Մոսկվայի Սպիտակ տանը տեղի է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Քնարկվել են Հայաստանում նախընտրական իրավիճակին վերաբերող հարցեր, արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլը, Հարավային Կովկասում առկա մի շարք խնդիրներ: Իսկ մարտի 19-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր ՀՀ նախագահը՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին: Եվ վստահաբար առանձնազրույց է եղել նաեւ ՌԴ նախագահի հետ:
Արտակ Հայոցյան
Դիտորդները դիտելու՞ են գալիս
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությու
նների եւ մարդու իրավունքների գրասենյակի՝ ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին:
Նա ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարեւորությունն ընտրությունների ժամանակ եւ ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահն անդրադարձել է հանձնաժողովի կողմից կազմակերպվող ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին, հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին եւ ծրագրերին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկան իր հերթին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները: Նա նաեւ նկատել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր առաքելության շրջանակներում կհրապարակի 2 միջանկյալ զեկույց, քվեարկության հաջորդ օրը՝ առաքելության նախնական եզրակացությունը, այնուհետեւ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 10 (231), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



