Սկիզբը՝ թիվ 5-9-ում
Կոմայգու մյուս երկու «զրուցակիցներս» էլ առանձնապես չեն տարբերվում Բարբիից, Գայուլիկից ու Դայանայից (ընթերցողներիս հիշեցնեմ, որ նրանք արվամոլներ են). նույն անպատկերացնելի մտահորիզոնը, «խղճից թույլ» հոգիները, զոհի կերպարանքը, հացի փող աշխատելու անհրաժեշտությունից ելնող վիճակը: Հատկապես վերջինը, մեղմ ասած, տարօրինակ է: «Հացի փող աշխատելու համար ձեռ ու ոտ ունես, գնա՛, մի տեղ բանվորություն արա՛»,- «հուշում» եմ Բարբիին: «Չի դզում»,- ծպացնում է:
Դե, իհարկե, լավ է, որովհետեւ արվամոլներն իրենց վաճառքից հաճույք են ստանում, իսկ թե ծեծվում էլ են՝ մտածում են,-ծեծվում են, որովհետեւ տարբերվում են, ազատամիտ են, համարյա՝ գերազանցության կենտրոն են: Ու այս գիտակցումն էլ նրանց սադիստական մեկ այլ հաճույք է պատճառում: Եվ բացի այդ՝ ի՜նչ կարիք կա տանջվելու, եթե, օրինակ, հաճույքի հետ միասին, փողից զատ, կարելի է նվերներ էլ ստանալ: Նրանք բոլորն էլ՝ բարբիները, գայուլիկները, դայանաները… չաշխատելու մի պատճառաբանություն ունեին՝ իրենք աշխատել են, բայց աշխատանքից վռնդվել են սեռական կողմնորոշման պատճառով: Իսկ սեռական կողմնորոշումը հայտնի է դարձել, որովհետեւ իրենք չեն կարողացել իրենց զսպել եւ, ասենք, մի օր սիրահարվել են աշխատակցին (հասկանալ՝ «ձեռք գցելով»՝ հանկարծակիի բերել՝ հասկանալու համար վերջինիս հեռահար արձագանքը,-սա է «սիրահարվել» բայի նրանց՝ կիրառական բացատրությունը): Հետո էլ ասում են, թե դա իրենց անձնական գործն է: Բա եթե անձնական է, ինչի՜ եք աշխարհով մեկ տարածում:
Որովհետեւ անբնական այս տեսակը տարածվե՜լ է ուզում:
Ընդլայնվե՜լ է ուզում: Մահացու՝ օրինակ ՁԻԱՀ-ով հիվանդներն ինչպե՜ս են, մինչեւ մեռնելը անընդհատ վարակել են ուզում եւ ինչքան շատ՝ այնքան լավ: Դա այդ մեռնողին հոգեկան թեթեւություն է բերում: Ես չեմ ասում, այլ՝ տարբեր երկրների հոգեբանները:
Հա, մի բան էլ, նրանք բավականին ագրեսիվ են: Հերք չէ, որ այգին զավթել են, ու նորմալ երեւանցին չի կարողանում այստեղ զբոսնել, դեռ միամիտ զբոսնողի հանդեպ հարձակողական դիրքորոշում էլ են բռնում: Մի անգամ, երբ այգում Բարբիի հետ էի «զրույցի բռնվել» (տես նախորդ համարը) տեսա, որ մի կին հանկարծակիի էր եկել նրանց հագուկապից, իսկ երբ կողքից հուշել էին, որ այս լանջա ու ամեն ինչա բաց «աղջիկները» աղջիկներ չեն, այլ՝ տղաներ, կինը մեխվել էր ու տեղից շարժվել չէր կարողանում:
«Մորքուր, քայլի, արձանի դերը քեզ չի սազում»,-Բարբիի ձայնն էր: Պատկերացնու՞մ եք, ինձ ինչպես եմ զսպել, որ ձայն չհանեմ՝ «չբռնվելու» ու հարցախույզս շարունակել կարողանալու համար:
«Վա՜յ, գետինը մտնի ձեզ բերող մերը, հա»,- սաստեց կինը: «Գետինը դու մտնես,-ձայնեցին բախտակից արվամոլները,-դու մեզնից լավն ե՞ս, այ խոզ, ոչխար: Արի… (հայհոյանք), բռնի… (հայհոյանք)… կյանքում սենց բան տեսած չես լինի… (հայհոյանք)»: Կինն արագացրեց քայլերը ու իրեն այգուց դուրս շպրտեց:
«Գնամ, հանգստացնեմ, որ չբողոքի»,- խաբեցի Բարբիին ու վազեցի կնոջ հետեւից: Լաց էր լինում, ասացի. «Մայրիկ ջան, արի գնանք ոստիկանություն, բողոք գրի, ես էլ կվկայեմ, որ այդ ամեն ինչին ականատես եմ եղել»: «Այ բալա, ու՜մ բողոքեմ, ինչի՜ համար, խի միլիցեքը սրանց չեն տեսնու՞մ, տո սրանց էլ թաղեմ, սրանց տերերին էլ»,- լացելով էլ հեռացավ:
Իսկ ոստիկանները տեսնու՞մ են, իհարկե, տեսնում են ու, ինչպես մեր նախորդ համարներից մեկում էինք գրել, խնդիրը խորքային լուծել չեն ուզում, անհատական բողոք-դիմումի են սպասում:
Տեսնում են, լռում են ու անունը դնում են՝ «եվրախորհուրդը չի թողնում»: Թե այն կնոջ խոսքերով ասեմ՝ «տո Եվրոպային էլ թաղեմ, նրան լսողներին էլ հետը, Եվրոպան ձեզ ասում է՝ տուններդ մի մաքրե՞ք, կամ մաքրեք ու կեղտը կուլ տվե՞ք»:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի առիթով լրագրողներին ասաց. «Գրեք, թեման հնչեցրեք, ես Ձեր կողքին եմ»:
Ահա գրում ենք, եւ այն էլ ի՜նչ ձեւով ենք հնչեցնում: 6 հրապարակումից բաղկացած հոդվածաշարում ոստիկաններին եւ ընդհանրապես, իրավապահ ամբողջ համակարգին «հուշել» ենք, թե ինչպես կարելի է այգին մաքրել նրանցից եւ ինչպես խնդրին ամբողջական լուծում տալ:
Հոդվածաշարը նամակով ուղարկվել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ոստիկանապետ Վրադիմիր Գասպարյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրառությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեզանում արմատացող մի բացասական եւ ապազգային երեւույթի նկատմամբ, որը հոգե-բարոյական, իրավա-քաղաքական եւ առողջական ու դաստիարակչական լուրջ խնդիրների առջեւ կկանգնեցնի մեր հանրությանը, ազգին, եթե միջոցներ չձեռնարկվեն եւ մեր ազգային պետությունը ավելի հետեւողական չլինի իր քաղաքացիների մեծամասնության իրավունքները պաշտպանելու հարցերում»:
Կանդրադառնա՞ն այս խնդրին մեր պետական այրերը:
Միանգամից կասկածելը դաստիարակված մարդու համար էթիկայի կանոններից դուրս է:
Բայց միանգամից միանշանակ հավատալն էլ միամտություն է՝ մեր պետական այրերի նախատրամադրվածությունը հաշվի առնելով: Ուստի՝ ճիշտը սպասելն է: Խոստանում ենք մեր ընթերցողներին, որ պատասխանի մասին անպայման կտեղեկացնենք:
Իբրեւ վերջաբան
Նյութը պատրաստ էր տպագրության, երբ «Լուսանցք»-ը ոստիկանությունից գրություն ստացավ այն մասին (ի միջի այլոց, արձագանքը արագ եղավ, ուստիեւ՝ ճիշտ էինք, երբ ասում էինք, թե միանգամից կասկածելը դաստիարակված մարդու համար էթիկայի կանոններից դուրս է), թե մեր թողարկումները քննարկման համար ուղարկվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Գուցե գործընկերներս ինձ մեղադրեն լրագրողական միամտությանս համար, բայց, կարծես, վստահ եմ, որ հնչեցրածս խնդիրը լուծում կստանա, թեկուզ եւ ոստիկանության ներքին քննարկումների մասին ինձ, ինչ-ինչ հասկանալի նկատառումներից ելնելով, չտեղեկացվի եւ հետաքրքրասիրությունս չբավարարվի:
Խնդիր չեմ տեսնում, կարեւորը ճիշտ լուծումն է…
Ա. Մելքոնյան
Հ.Գ.-1 – Լուսանկարը դարձյալ Մամուլ.am-ից է վերցված:
Հ.Գ. – 2 – Մի հարց առկախ մնաց (ոչ մեզ համար, այլ՝ եվրախորհրդի խորհուրդներով ապրողների).- աշխարհում բժիշկների մի մասն ասում է, որ համասեռամոլությունը հորմոնալ խախտման հետեւանք է, մի մասն էլ թե՝ հոգեկան խախտման արդյունք է: Երկու դեպքում էլ՝ բուժում է անհրաժեշտ: Հիմա՝ ի՜նչ է արվում, երբ մարդը հերիք չէ, որ բուժվել չի ցանկանում, դեռ մի բան էլ ավելի՝ իրպեսներ է բուծել ուզում, ասել է թե՝ վարակում է ուրիշներին կամ հասարակական սպառնալիք է ուրիշների համար: Ի՞նչ են անում բուժվել չցանկացողին, կամ՝ հարկադիր բուժման են ուղարկում, կամ՝ մեկուսացնում են: Այսպես չէ՞…
Հ.Գ. -3 – Ազգային անվտանգության հիմա արդեն մի նախկին՝ այսպես ասած թեթեւ դասային աշխատակից (թեեւ դրանց նախկինը չի լինում՝ անկախ մի ժամանակ զբաղեցրած աստիճանակարգից կամ կշռից) ինձ հետ այս թեմայի շուրջ զրույցում անհեթեթ մտքեր դուրս տվեց: Հիմա ճշտումներ ենք անում՝ դա նրա անձնակա՞ն, թե համակարգի թեկուզ մի բաժնի տեսակետն է:
Եթե վերջին տարբերակն է, ապա սկանդալային բացահայտումներ կարող են արվել…
«Լուսանցք» թիվ 10 (231), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



