Օտարները փորձում են իշխանության բերել իրենց դրածոներին, ստեղծվում են խամաճիկային ուժեր, իշխանություններին փոխարինող ընդդիմություն, որը բազմիցս փորձված ամբոխավարության ալիքի (ժողովրդավարական հեղափոխություն են կոչում) վրա կգա հեռացնելու «ժողովրդավարությունից շեղված» իշխանություններին:
Ժողովրդավարությունն իսկը արժանի բառ է «ժողովրդին վարելու»՝ ամբոխի վերածելու առումով, ուստի մենք զատում ենք ժողովրդավարությունը ժողովրդաիշխանությունից: Չնայած հայ ազգայնականի ձեւակերպումը՝ ազգիշխանությունն է:
Ժողովրդաիշխանության դեպքում անհատի իրավունքները գերակա են ժողովրդի իրավունքներից, քանզի ժողովուրդը – ժողովված զանգվածը չունի բնական ծագում, ինքնություն եւ էություն, ուրեմնեւ՝ ավանդույթներ ու սովորություններ: Դրանք կամ արհեստականորեն են ձեւակերպված կամ պարզապես հավաքական բնույթ ունեն եւ բազմատարր են: Ուստի՝ անհատական, անձնային մոտեցումը հաղթանակում է:
Ազգիշխանության դեպքում խոսքը Բնակարգի-Տիեզերակարգի մասին է, որում արհեստականը կամ օտարածինը տեղ չունեն, եւ անհատական, անձնային իրավունքները գերակա չեն կարող լինել ազգային որակների, տեսակի ինքնատիպության պահպանման նկատմամբ: Այստեղ ծագումը, ինքնությունը, էությունը, ուրեմնեւ՝ ավանդույթները, սովորությունները բնածին են, միատարր:
Կա լուրջ տարբերակում հավատ եւ հայրենիք հասկացությունների առումով եւս: Ժողովուրդը կրոնի հետեւորդ է, քանզի կրոնը եւս անհատական պաշտամունքի վրա է կառուցված եւ նույն կրոնական ուղղության հետեւորդ կարող են լինել տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ժողովուրդը նաեւ հայրենիք չունի, քանզի խառնամբոխ է բազմատարր եւ առավելապես համարվում է պետությունում ապրող զանգված: Ում համար պետությունն էլ հենց հայրենիք է եւ կարեւոր չէ՝ այդ պետությունը որտեղ է կազմավորվել: Սա էլ խառնարյուն անհատների մտածողության հետեւանք է, որում պետությունը պարզապես գործիք է (հայրենիքը չի կարող գործիք լինել) եւ պիտի ծառայի այդ ժողովուրդ-խառնամբոխի բոլոր կարիքների բավարարման համար:
Իսկ ազգը հավատ ունի եւ դեմ է կրոնական դավանաբանությանը: Միայն բնական ազգերն ունեն հավատ եւ իրենց Աստվածները: Հավատը հավաքական է ու բացի տվյալ բնական ազգից, որեւէ այլ ազգի ներկայացուցիչ չի կարող գենետիկորեն լինել այդ հավատի հետեւորդ: Ազգը նաեւ հայրենիք ունի, որը հստակ տարածք է՝ իր բնական սահմաններում: Պետությունը միջոց է՝ ազգի առաքելությունն իր հայրենիքում իրականացնելու:
Այլաբանորեն՝ ազգը հոգի է, հայրենիքը՝ մարմին, իսկ պետությունը կյանքն է՝ այդ հոգի-մարմնի առաքե
լության մեջ…
Ինչքան առողջ ու կազմակերպված է ազգային պետությունը, այնքան հարատեւ է պետության կյանքը, ուրեմն՝ ազգի ու հայրենիքի համադրելի ու համակարգված գոյությունը:
Եվ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունը պետք է վերածել ճշմարիտ, կայուն ներազգային համաձայնության, որն էլ կլինի իրական երաշխիքը պետության հզորության եւ ազգի հետագա առաջընթացի:
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 10 (231), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



