
«Լուսանցք»-ը հայ ներկա իրականության միակ ընդգծվասծ ազգայնական ուղղվածության լրատվամիջոցն է, որը այս 5 տարիների ընթացքում համակարգված անդրադարձել է հայկական ազգային եւ ազգայնական գաղափարներին, ներքին եւ արտաքին քաղաքական ու հանրային խնդիրներին, ազգային եւ բարոյական արժեքային համակարգին, հայոց արիադավան-հեթանոսական հավատին, հայ մարդու տարաբնույթ մտածումներին:
5-ամյա երիտասարդ շաբաթաթերթը հայոց բազմահազարամյա ավանդույթներն է կրում եւ քարոզում:
Շաբաթաթերթին մաղթում ենք անդադար կյանք եւ գործունեություն, իսկ աշխատակազմին եւ հատկապես գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանին՝ առավել տոկունություն եւ կամք, մեր ազգային նպատակների հաջողությանը շարունակաբար նպաստելու համար:
Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների համախմբում



