(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Ջրկոտեմով եւ սնկով ապուր
Բաղադրությունը
Ջրկոտեմ – 200 գ
կանաչ եւ կարմիր տաքդեղ – 1-ական
ծիծակ – 1 հատ
սունկ – 200 գ
կարտոֆիլ – 200 գ
գլուխ սոխ – 200 գ
թթվասեր – 200 գ
բուսայուղ – 30 գ
լիմոն – 1 հատ
սպիտակ պղպեղ
աղ
Պատրաստման եղանակը
Սոխը բաժանել 6 մասի, տապակել բուսայուղով, ավելացնել նախապես լվացած, մաքրած սունկը, հետո՝ ծիծակը, տաքդեղը, կարտոֆիլը: Վրան լցնել 2 լիտր եռացրած ջուր: Եփել 10-15 րոպե մարմանդ կրակին՝ մինչեւ կարտոֆիլի փափկելը:
Ամենավերջում լցնել ջրկոտեմը: Այս ամենը հարիչով հարել՝ մինչեւ խյուս դառնալը:
Հետո լցնել կաթսայի մեջ, ավելացնել թթվասերը, աղը եւ սպիտակ պղպեղը, լիմոնի հյութը:
Բարի ախորժակ:
– Տեղեկացնենք, որ ջրկոտեմը, որ այլ կերպ կոչվում է ջրջրուկ, ջրխոտ, առվի կոտմուկ կամ ջրկոտմուկ, առողջարար է շատ: Այն օգտագործվել է հայկական ազգային խոհանոցում:
Ջրկոտեմով մեր տատերը՝ գարնան բացվելուն պես, տարատեսակ աղցաններ ու ապուրներ են պատրաստել՝ օրգանիզմը կազդուրելու, պնդացնելու նկատառումով:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Հետաքրքրում է հայերին եւ արտասահմանցիներին
Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության (Արմռոբոտիքս) շրջանակում կազմակերպվող «Անօդաչու թռչող սարք» մրցույթին գրանցվել են 15 թիմեր՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Իսպանիայից եւ Իրանից: Նախատեսվում է, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերին, իսկ մինչ այդ կանցկացվեն 5 նախնական փուլեր, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն ռոբոտի ամբողջական նախագիծը:
Մրցույթին կարող են մասնակցել նաեւ այն թիմերը, որոնք նախօրոք չեն գրանցվել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ:
Կազմակերպիչների հաղորդմամբ, մրցույթի ընթացքում մասնակիցների առջեւ դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչեւ 100-300գ բեռ եւ կվերադառնան մեկնարկի կետ:
ՀՀ-ում ֆուտբոլի միջբուհական առաջնություն կկազմակերպվի
Նախատեսվում է կազմակերպել «Ուսանողական լիգա», որում ուսանողները կցուցադրեն իրենց ֆուտբոլային ունակությունները: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ուսանողների հետ հանդիպմանը նշել է միջբուհական առաջնության մասին, որի կանոնակարգն արդեն գրվում է:
* * *
Հայաստանի դպրոցականների ֆուտզալի հավաքականը Մոսկվայում մասնակցում է «Արդար խաղ» միջազգային մրցաշարին:
Մասնակցում են Ռուսաստանի 1-ին եւ 2-րդ թիմերը, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի հավաքականները:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
«Լուսանցք» թիվ 11 (232), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



