Թղթե հսկան սար­սա­փե­լի՝ թղթե զին­վոր­նե­րի հա­մար

Վեր­ջերս հա­ճախ են վեր­լու­ծութ­յուն­ներ լի­նում այս կամ այն երկ­րի զին­ված ու­ժե­րի մա­սին, քան­զի մեր­ծա­վո­րա­րե­ւել­յան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, կա­մա թե ա­կա­մա, մտա­ծել են տա­լիս պա­տե­րազ­մի մա­սին: Հա­յաս­տա­նի բա­նա­կի մա­սին ՆԱ­ՏՕ-ա­կան եւ ՀԱՊԿ-ա­կան վեր­լու­ծութ­յուն­նե­րը հա­վաս­տում են, որ մեր բա­նա­կը ա­ռա­վել հզոր է ադր­բե­ջա­նա­կան եւ վրա­ցա­կան բա­նակ­նե­րից: Դա վե­րա­բե­րում է ինչ­պես զին­պատ­րաս­տութ­յա­նը եւ զի­նա­կան հա­գե­ցութ­յա­նը, այն­պես էլ հո­գե­բա­նա­կան մթնո­լոր­տին: Վրաս­տա­նը պարտ­վո­ղի հո­գե­բա­նութ­յուն «վաս­տա­կեց» Ռու­սաս­տա­նից, Սդրբե­ջա­նը՝ Հա­յաս­տան-Ար­ցա­խից:

Այս ա­մե­նի մա­սին բազ­միցս է գրվել: Բայց հա­յե­րիս ա­վե­լի շատ հու­զել եւ հու­զում է թուր­քա­կան բա­նա­կի վի­ճա­կը, ո­րը քա­նա­կա­կան ի­մաս­տով ա­ռա­վե­լութ­յուն­ներ ու­նի: Բայց վեր­լու­ծա­բան­նե­րը պատ­րաս­տա­կա­նութ­յան ա­ռու­մով սկսել են կաս­կա­ծել Թուր­քիա­յի զի­նու­ժի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի վրա:

Այս երկ­րի բա­նա­կը շուրջ 90 տա­րի է ոչ մի լուրջ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի չի մաս­նակ­ցել, ուս­տի զին­վո­րա­կա­նութ­յու­նը ճա­կա­տա­մար­տե­րի եւ ճա­կա­տա­մար­տե­լու փորձ չու­նի: Քրդա­կան խմբա­վո­րում­նե­րի դեմ պայ­քա­րը չի կա­րող հա­մե­մատ­վել պատ­րաստ­ված կա­նո­նա­վոր ո­րե­ւէ բա­նա­կի դեմ զին­յալ գոր­ծո­ղութ­յան հետ: Ա­վե­լին, թուր­քա­կան բա­նա­կը 20-րդ­ եւ 21-րդ ­դա­րե­րում ոչ մի լուրջ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­նում ան­գամ նկա­տե­լի հաղ­թա­նակ չի տա­րել:

Թուր­քա­կան բա­նա­կի վեր­ջին «հաղ­թա­նակ­նե­րը» ե­ղել են խա­ղաղ եւ ան­պաշտ­պան հայ բնակ­չութ­յա­ն ն­կատ­մամբ՝ 1915-21թթ. (բայց որ­տեղ ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տեր են ե­ղել, թուր­քե­րը մեծ կո­րուստ­ներ են տվել), ինչ­պե­սեւ՝ միայն հրա­ցան­նե­րով զին­ված Դեր­սի­մի ապս­տամբ բնակ­չութ­յա­ն (1936-37թթ.) եւ Կիպ­րո­սի ն­­կատ­մամբ, ո­րը նույ­նիսկ կա­նո­նա­վոր բա­նակ չու­ներ:

Թուր­քա­կան «հզո­ր» հա­մար­վող բա­նա­կի հա­տուկ զո­րա­մա­սե­րին չի հա­ջող­վում ար­դեն 20 տա­րի ո­րե­ւէ լուրջ հաղ­թա­նակ տո­նել քուրդ ապս­տամբ­նե­րի նկատ­մամբ, ո­րոնք չու­նեն ժա­մա­նա­կա­կից այն զին­տեխ­նի­կան, որն ու­նեն թուր­քե­րը: Ան­կա­րան վա­ղուց է նշել, որ իր զի­ված ու­ժերն օգ­տա­գոր­ծում են գեր­ժա­մա­նա­կա­կից զի­նա­տե­սակ­ներ, ան­գամ մի­ջազ­գա­յին զգու­շա­ցում­ներ եւ մե­ղադ­րանք­ներ կան քի­միա­կան զեն­քի ­գոր­ծած­ման ա­ռու­մով: Թուր­քա­կան բա­նա­կը միայն հրաձ­գա­յին զեն­քով զին­ված քր­­դա­կան ու­ժե­րի դեմ գոր­ծի է դնում ռմ­­բա­­կո­ծիչ­ներ, ա­նօ­դա­չու թռչող սար­քեր, ուղ­ղա­թիռ­ներ, սա­կայն չի կա­րո­ղա­նում արդ­յունք­ի հաս­նել: Հա­ճախ է գր­­վում մի­ջազ­գա­յին զլմ-­նե­րում, թե 2 մլն­-ոց թուր­քա­կան բա­նա­կը «թղթե հսկա է»:

1952թ. դառ­նա­լով ՆԱ­ՏՕ-ի ան­դամ՝ Թուր­քիան փոր­ձել է օգտ­վել եվ­րո­պա­կան երկր­նե­րի ռազ­մա­կան փոր­ձից, սա­կայն պա­տե­րազ­մա­կան հմտութ­յուն­նե­րը եւ հաղ­թո­ղի հո­գե­բա­նութ­յու­նը հնա­րա­վոր չէ սո­վո­րել ու­րիշ­նե­րի օ­րի­նա­կով: ՆԱ­ՏՕ-ի ան­դամ երկր­նե­րից միայն Թուր­քիան չու­նի 2-րդ ­հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի փոր­ձը եւ չի կա­րո­ղա­ցել զար­գաց­նել սե­փա­կան ռազ­մա­կան գի­տութ­յու­նը: Մյուս մաս­նա­կից պե­տութ­յուն­ներն ու ազ­գե­րը պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի եւ զին­վո­րա­կան գի­տութ­յան լուրջ ա­ռա­ջըն­թաց գրան­ցե­ցին, չնա­յած մի­լիո­նա­վոր խա­ղաղ բնակ­չութ­յան կո­րուստ­ներ ե­ղան:

Հա­յութ­յու­նը եւս մեծ փորձ ձեռք բե­րեց 2-րդ ­հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից, մեծ սխրանք­ներ գոր­ծե­ցին նաեւ հայ զին­վոր­ներն ու սպա­նե­րը ԽՍՀՄ ­բա­նա­կի կազ­մում: Այդ փորձն էլ օգ­նեց ար­ցախ­յան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին եւ հայ­կա­կան զի­նու­ժը նո­րո­վի հմտա­ցավ եւ ամ­րա­ցավ ինչ­պես դաշ­տա­յին, հարթ տա­րածք­նե­րի, այն­պես էլ լեռ­նա­յին պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ա­ռու­մով:

Իսկ թուրք զին­վո­րը գրե­թե 6 սե­րունդ չի պա­տե­րազ­մել:

Ըստ ո­րոշ վեր­լու­ծա­կան­նե­րի, մինչ այ­սօր թուր­քա­կան բա­նա­կում թուրք ասկ­յա­րին ո­գե­ւո­րում են «Չա­նաք­կա­լեի հաղ­թա­նա­կո­վ», ո­րը տե­ղի է ու­նե­ցել 1915թ­. մար­տի 18-ին, երբ Ան­տան­տա­յի ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րը փոր­ձե­ցին դե­սանտ ի­ջեց­նել Է­գե­յան ծո­վում, սա­կայն գեր­մա­նա­կան սպա­յա­կույ­տի եւ տեխ­նի­կա­յի շնոր­հիվ ձա­խող­վեց այդ դե­սան­տա­յին ափ­հա­նու­մը: Թուր­քիա­յի բար­բա­րո­սա­կան պատ­մութ­յան մեջ 1915թ­.-ից հե­տո չկա ոչ մի այլ դրվագ, երբ թուր­քա­կան բա­նա­կը հա­ղ­­թա­նակ է տա­րել ու հաղ­թա­նա­կով ա­վար­տել պա­տե­րազ­մա­կան մի շրջան: Կամ հա­կա­ռա­կորդ պե­տու­թ­­յուն­նե­րի զոր­քերն են կա­մա­վոր լքել ռա­զ­­մա­ճա­կա­տը, ինչ­պես վար­­վե­ցին 1918-1921թթ. Ռու­սաս­տա­նը եւ Ֆրան­սիան, կա
մ էլ՝ աշ­խար­հի գեր­տե­րութ­յուն­նե­րի լուռ հա­մա­ձայ­նութ­յամբ եւ ա­ռանց լուրջ դի­մադ­րութ­յան, թուր­քա­կան բա­նա­կը կա­րո­ղա­ցել է ձե­ւա­վո­րել ներ­կա սահ­ման­նե­րը:

Իսկ այդ սահ­ման­նե­րից ներս ո­րե­ւէ թուր­քա­կան տա­րածք չկա ալ­թայ­նե­րից եւ ույ­ղուրս­տան­նե­րից ներ­թա­փան­ցած մար­դա­կեր­նե­րի ա­նու­նով… Օ­տա­րի երկ­րում պե­տութ­յուն սար­քած (ու­րե­մ­­նեւ՝ ոչ հաս­տա­տուն) թուրք ասկ­յա­րը չու­նի իր պա­պե­րի ո­րե­ւէ հե­րո­սա­կան վառ օ­րի­նակ առն­վազն 200 տա­րի (իսկ մեջ­բեր­վող օ­րի­նակ­նե­րը միայն մար­դա­կե­րի մա­կար­դա­կի հա­մար են) եւ ինչ­պես ա­սում են՝ թղ­­թե հսկան սար­սա­փե­լի է միայն թղթե զին­վոր­նե­րի հա­մար:

 

Վա­հագն Նան­յան

 

* * *

 

Վտան­գա­վոր եզ­րագ­ծեր մեր շուր­ջը

Թուր­քիա­յի ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը Սի­րիա­յում կա­րող է վտան­գի են­թար­կել հայ հա­մայն­քին

 

ԳԱԱ Ա­րե­ւե­լա­գի­տութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րեն Ռու­բեն Սաֆ­րաստ­յա­նը չի բա­ցա­ռում, որ հնա­րա­վոր է՝ Թուր­քիան եւս ռազ­մա­կան մաս­նակ­ցութ­յուն ու­նե­նա Սի­րիա­յում, ե­թե մի­ջազ­գա­յին ու­ժե­րը նման ո­րո­շում կա­յաց­նեն: Սա ի­րա­կան վտանգ է ներ­կա­յաց­նում նաեւ սի­րիա­հայ հա­մայն­քի հա­մար. «Անհ­րա­ժեշտ է այս հան­գա­ման­­քը լր­­ջա­գույնս հաշ­վի առ­նել ու չան­տե­սել թուր­քա­կան գոր­ծո­նի վտան­գա­վո­րութ­յունն ու սպառ­­նա­լի­քը»,- ա­սել է նա:

Ե­թե Ի­րա­նում էլ ռազ­մա­կան գոր­ծու­նե­ութ­յուն ծա­վալ­վի, ա­պա Թուր­քիան հնա­րա­վոր է ան­մասն չմնա նաեւ դրա­նից.- հա­մոզ­ված են հայ վեր­լու­ծա­բան­նե­րը: Սա կա­րող է լի­նել ԱՄՆ-ի հետ պայ­մա­նա­վոր­ված, ո­րպես­զի ԱՄՆ-ի նա­խա­գա­հի կող­մից ապ­րի­լի 24-ին Ցե­­ղաս­պա­նութ­յուն բա­ռը չար­տա­սա­նվի:

Թուր­քիան փոր­ձում է ա­վե­լի ինք­նու­րույն քա­ղա­քա­կա­նութ­յուն տա­նել տա­րա­ծաշր­ջա­նում, ին­չը մեծ մա­սամբ չի հա­մա­պա­տաս­խա­­նում այն դիր­քե­րին, որ նա ու­նի, եւ սա ա­­վե­լի է վտան­գում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը մեր տա­րա­ծաշր­ջա­նում:

Իսկ Ադր­բե­ջա­նի հետ նա­խա­ձեռ­նած նեո­պան­թուր­քա­կան եւ նեոօս­մա­նա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը վտանգ է ամ­բողջ աշ­խար­հին ուղղ­ված, ին­չը գու­ցե դեռ շո­շա­փե­լիո­րեն չեն գի­տակ­ցում նույն Ա­րեւ­մուտքն ու Իս­րա­յե­լը, ո­րոնք հա­ճախ են տե­ղի տա­լիս թյուր­­քա­կան խա­ղե­րին…

 

Վա­հագն Նան­յան

 

«Լու­սանցք» թիվ 11 (232), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.