Գրիգորին բանտ նետելուց հետո Տրդատը որոշում է զբաղվել իր թագավորության հավատքային գործերով:
Տրդատի՝ Գրիգորիսին բանտարկելու եւ այս՝ ազգային-հավատքային քաղաքականության շահերից բխող քայլերին Հռոմը պատասխանում է համապատասխան՝ հակադարձ կայսերական քայլերով:
Նախ՝ երկրում քրիստոնեական շարժումը զարկ տալու, երկրի կենսաձեւ բարոյականությունը խաթարելու, հայ տոհմ-ընտանիքը քայքայելու նպատակով Հռոմից Հայաստան են ուղարկվում «Գայանեական կույսեր» կոչվածները՝ երկրի զանազան այլ խառնածին քրիստոնյաների «քույրերը»:
Ագաթանգեղոսի պատմածներից հետեւում է, որ Տրդատը իր մոտ բերել տալով «կույսերին», հրամայում է նրանց դադարեցնել իրենց միասեռական քրիստոնեական՝ «կանանց տղամարդկանցից եւ տղամարդկանց կանանցից ողջ-ողջ հեռացնելու» քարոզները եւ վերադառնալ այնտեղ, որտեղից եկել են (հռոմեական օրենքներով արգելվում էր կայսերահպատակներին կայսերահպատակ երկրների օրենքներով դատելը): Բայց «կույսերը» Հայաստանի քրիստոնյաների իրենց ղեկավարի՝ Գրիգորիսի պես հրաժարվում են թագավորի հրամանը կատարել: Արքային մնում էր նրանց սպանելու հրաման տալ (նա, փաստորեն, Հռոմի պատրաստած խայծը կուլ է տալիս): Ագաթանգեղոսի պատմածներից հետեւում է, որ, ի հետեւանք արքայի հրամանի, մայրաքաղաքում ծպտված քրիստոնյաները՝ կույսերի եղբայրները բացահայտում են իրենց ով լինելը եւ փորձում պաշտպանել իրենց քույրերին. «Իրար վրա դիզված բազմությունից շատերը իրար տրորելով սպանեցին, եւ մեծ կոտորած եղավ»: Գայանեականներից շատերն էլ են սպանվում:
Կոտորածից Վաղարշապատի քրիստոնեական որջը կատաղում է: Բայց նա սպասում է հարմար պահի՝ թագավորից իր վրեժը հանելու համար:
Թագավորը կարծելով, որ երկրի հավատքային կյանքին սպառնացող վտանգը կանխել է, որոշում է հանգստանալու նպատակով որսի դուրս գալ, որին մասնակից դարձնելու համար իր մոտ է կանչում շատ հայ նախարարների ու իշխանների. ահա եւ, հայոց թագավորության անունից իր ողբն է անում Նարեկացին. «Մինչ ես (հայոց թագավորությունս,- հեղ.) չվում էի անհոգ անտարակույս վստահությամբ,/ Հազիվ թե մտքիցն իմ անցկացնելով դույզն-ինչ կասկածանք ինչ-որ արկածի/ Փոքր այն միջոցին հանգստի միջեւ եւ աշխատության,/ Իբրեւ թե արդեն նավահանգիստը հասած լինեի2,/ Եվ ահա՛, ամառվան մեջ ձմեռն հանկարծահաս՝ հողմով իր բքաբեր/ Երեքալյան ուժգին բախումով խաղաղությունը խռովվեց հանկարծ»: Թագավորի՝ թագավորության գրեթե ողջ իշխանական վերնախավի հետ որսի դուրս գալը քրիստոնյաների համար հարմար պահ է դառնում իրենց՝ թագավորի նկատմամբ վրեժն առնելու համար: Դավադրություն է կազմակերպվում նրա դեմ: «Մինչդեռ կառքի վրա նստած թագավորը քաղաքից դուրս էր եկել, իսկույն նրա վրա տիրոջ պատուհասը հասավ, եւ պիղծ դեւը խփելով թագավորին՝ կառքից վայր տապալեց»: Դավադիրներն, ըստ երեւույթին, Գրիգորիսից՝ բանտարկված իրենց ղեկավարից հրաման են ստացած լինում թագավորին չսպանել, որ հետո նա ինքն անձամբ իր վրեժն առնի: Ուստի նրանք աշխատում են վիրավոր արքային միայն գերել ու արգելափակել քաղաքում: Բայց չեն կարողանում, եւ արքան, փախուստի դիմելով, ծպտվում է մայրաքաղաքի մերձակա ճահճուտն
երի եղեգնուտներում:
Դավադրության մեծ ընդգրկումի, դա մայրաքաղաքում տեղակայված հռոմեական զինուժերի կողմից ղեկավարվելու մասին է խոսում պատմիչի այն վկայությունը, որ «նաեւ քաղաքի բոլոր մարդիկ նույնօրինակ (Տրդատի պես,- հեղ.) դիվահար եղած մոլեգնում էին, ու սաստիկ կործանում հասավ երկրին: Թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները առհասարակ հարվածներ կրեցին ու ահավոր սուգի մեջ էին պատուհասի պատճառով»: Պարզ չէ՞, որ այդ ամենը անող ուժերը թագավորին մերձակա ու հավատարիմ ուժերից (որոնք քիչ չեն եղել) անհամեմատ շատ ու ըստ ամենայնի զինված են եղել: Նույն պատմիչի այլ ասածներից հետեւում է, որ դավադիրները մայրաքաղաքը գրավում, այն սպանդի ու թալանի են ենթարկում, կենդանի մնացածներին գերեվարում: Դրանից հետո դավադիրներն իրենց առաջնահերթ խնդիրն են համարում իրենց գլխավորին՝ Գրիգորիսին բանտից ազատել տալը: Դիմում են թագավորի քրոջը՝ Խոսրովիդուխտին3, որ սա համոզի հայ նախարարներին ու իշխաններին՝ իր պես գերյալներին, որպեսզի նրանք մարդ ուղարկեն Արտաշատ՝ այդտեղի բանտից Գրիգորիսին հանել-բերելու համար: Խոսրովիդուխտը իրեն ասածները փոխանցում է հայ նախարարներին, իշխաններին: Նրանք հանձն չեն առնում իրենց թագավորի հրամանը չեղյալ համարել: Նույն բանը Խոսրովիդուխտին «հինգ անգամ» էլ են ասում: Վերջին անգամ սպառնում են, որ եթե Գրիգորիսին չազատեն՝ թե ինքը՝ Խոսրովիդուխտը «մեծամեծ տանջանքներ կկրի», եւ թե՛ «մարդկանց ու թագավորի հարվածներն առավել եւս կսաստկանան մահվամբ ու պես-պես տանջանքներով»: Այլ կերպ ասած՝ մայրաքաղաքի տեր-տիրակալ դարձածները սպառնում են Գրիգորիսին չազատելու դեպքում քաղաքի բնակչության եղեռնը մինչեւ վերջ հասցնել: Սպառնալիքներին հայ նախարարներն ու իշխանները տեղի են տալիս եւ Օտա անունով ավագ նախարարին ուղարկում Արտաշատ՝ Գրիգորիսին բանտից հանել-բերելու:
Բանտից ազատվելով՝ Գրիգորիսն իր առաջնահերթ խնդիրն է համարում իր ոխերիմ թշնամուն՝ Տրդատին եղեգնուտներից գտնել-բերել տալը: Ինչը եւ նրա ենթականերն անում են: Ընդ որում, Գրիգորիսի մոտ տարվելիս արքան «մերկ խայտառակ վիճակում» է լինում: Նրան, պարզ է, մերկացրել էին ըստ Գրիգորիսի չարախինդ հրամանի: Գրիգորիսին, նրան ազատել տվող նախարար-իշխաններին տեսնելով՝ Տրդատը «մոլեգնում», «դիվահարում» ու «փրփրում» է, բայց ի՜նչ կարող էր անել՝ կապված վիճակում էր, դրության տերն արդեն Գրիգորիսն ու նրա կրոնակիցներն էին: Հետո Գրիգորիսը «կույսերի» մարմիններն է Վաղարշապատի մոտ գտնվող հնձաններում ամփոփել տալիս: Նույն այդ տեղում էլ հիմնում է իր «կայանը»՝ շտաբը:
Նույն պատմիչի ասածներից միանշանակ հետեւում է, որ նա նույն տեղում համակենտրոնացման ճամբար է ստեղծում, որտեղ կենտրոնացնում է հայ գերիներին: Պատմիչը ոչ մեկ անգամ է խոսում հնձաններում Գրիգորիսի՝ «մարդկանց»՝ գերիների նկատմամբ կրոնա-քարոզչական աշխատանք անցկացնելու, այդ մարդկանց՝ «դեւերի», այսինքն՝ գերողների կողմից հասցրած «դիվական տանջանքների անտանելի հարվածների սաստկության պատճառով» մոխիրների մեջ թավալ գալու, նրանց կատարած տեսակ-տեսակ ծանր ու ստորացուցիչ աշխատանքների ու այդ աշխատանքների «ծանրությունից ու տքնությունից խոնջացած քուն մտնելու», հնձաններում «դեւերի» ստեղծած ահուսարսափի մթնոլորտի ու դրանից մարդկանց՝ «ատամներով իրենց մարմիններն ուտելու», «ոմանք բորոտ, ոմանք անդամալույծ ու չորացած անդամներով, ջրգողված որովայններով (գերիներին քաղցած ու ծարավ են թողել,-հեղ.), դիվահար, խեղանդամված եւ ոտնախտավոր (թագավորի «ձեռքերն ու ոտքերն» էլ են ըստ ամենայնի, ծեծված լինում,-հեղ.) լինելու» եւ սահմռկեցուցիչ այլ բաների մասին (իսկը համակենտրոնացման ճամբարին բնորոշ երեւույթներ,-հեղ.):
Նույն պատմիչը ոչ մեկ անգամ խոսում է Գրիգորիսի՝ հավաքվածներին այս կամ այն հրամանը տալու մասին, ինչն էլ ասում է, որ ճամբարում տեր-տիրակալը Գրիգորիսն էր:
Գրիգորիսը գերիների առջեւ պահանջ է դնում՝ ընդունել քրիստոնեություն, հակառակ դեպքում «այստեղ վրեժի չարաչար հարվածները խփելով կկոտրեն ձեզ, օտար թշնամիների դատաստանին կհանձնեն ու միանգամայն վրեժ լուծելով՝ մահվան կմատնեն ձեզ»: Այս պահ
անջը միայն իր՝ Գրիգորիսի ցանկությունից չէր գալիս, այլեւ՝ Հռոմի. այստեղից Գրիգորիսը իր առաջնորդությամբ Հայաստանը քրիստոնեացնելու հրահանգ է ստանում (այսպես պետք է հասկանալ Գրիգորիսի տեսած ու գերիներին պատմած տեսիլքը): Այսպիսով, Հռոմը Տրդատին թագավոր դարձրած կայսրությունն էլ էր նրանից պահանջում քրիստոնեանալ (ասել է թե՝ հակաազգայնանալ), այն կայսրությունը, որ այդ ժամանակ ինչ ուզում անում էր: Տրդատը չէր կարող այդ դաժան կայսրությանն ընդդիմանալ, Պարսկաստանը՝ Հայաստանի բնական դաշնակիցն էլ չէր կարող նրան նեցուկ կանգնել: Ահա եւ արքան, նախարարներն ու իշխանները խորհրդի են նստում եւ «ընդհանուրի խաղաղության համար» որոշում են ենթարկվել կայսերական ու գրիգորիսյան պահանջին:
Հայոց պատմության ամբողջ ընթացքում թագավորներից երեւի ամենաողբերգական վիճակում հայտնված Տրդատ արքան ստիպված է լինում «ամենքի հավանությամբ» (նրանք էլ ճար չունեին) իր սիրելի աշխարհի ճակատագիրը իր ատելի Գրիգորիսի ձեռքը հանձնել, որ նա իր հայրենի, հնամենի եւ նախնիների կողմից սիրված Աստվածներին իր աշխարհից ջնջի-վերացնի (արքան գուցե հույս ուներ, որ հայը, ինչ էլ լինի, իր հավատքն ու իր Աստվածներին չի մոռանա):
Արքան ու նրա մերձավոր նախարար-իշխանները ամբողջը (Հայոց աշխարհը, արքունիքը, հայ նախարարական տները)՝ այդ ամբողջի առանցք մասից (Հայոց հավատքից, այդ հավատքը պահող քրմերից ու մեհյաններից) գերադասեցին… Եվ Գրիգորիսը իր ողջ չարությունն ու ոխը ուղղեց հայ հոգու պահապան մեհյանների ու մեհյանների քուրմ սպասավորների դեմ:
Հայոց պատմության մի նոր՝ նախադեպը չունեցող եղերական շրջան էր սկսվելու:
Քուրմ Մանուկ
1 Մեջբերումները Ագաթանգեղոսից են:
2 Հայոց թագավորության՝ «իբրեւ թե» հաստատումն է նկատի առնվում:
3 Հայ պատմագրության մեջ կա կարծիք, որ սրա հետ Գրիգորիսը իր գրագիր եղած ժամանակ սիրային կապ է ունեցել, եւ Տրդատը մտադիր է եղել նրան իրեն փեսայացնել:
* * *
Համացանցի զավեշտներից – Ո՞րն է քո փոքրիկի հավատքը
«impoqrik.am» հասցեով մտնում ես համացանց ու կարդում, թե ինչպես պետք է խնամել երեխային տարբեր տարիքներում, ինչպես սնել նրանց, դաստիարակել եւ այլն: Նյութերն, իհարկե, մեծամասամբ տարբեր կայքերից են (ասեմ, որ ռուսական նմանատիպ կայքէջերը մասնագիտացած են, եւ խորհուրդներ տալիս են բժիշկները):
Մայրերին խորհուրդ ենք տալիս «Իմ փոքրիկ»-ի «Փոքրիկիս հավատքը» բաժինը չնայել, այլապես կպարզեն, որ իրենց մանկիկի հավատքը… Սոդոմ եւ Գոմոր քաղաքների կործանումն է…
ԾՌվջՊՐՈՉ տՐպՊցտՐպՋՊՈպՑ ?
Մեր բուժհիմնարկներում (հիվանդանոց, պոլիկլինիկա … բառերը չեմ սիրում), 1-2 բացառությամբ իհարկե, գրագրությունը ռուսերեն է: Սերունդը փոխվել է, եկել են նոր կադրեր, բայց հին սերնդի լեզուն չի փոխվել: Նրանք շարունակում են խախտել լեզվի մասին օրենքը՝ մայրենին ու պետական լեզուն հայերենը հռչակած ՀՀ-ում գրագրությունը ռուսերեն շարունակելով: Խոսենք օրինակով:
«Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ից մեր աշխատակցին վերջերս տեղեկանք են տրամադրել, կրկնում եմ՝ պաշտոնական՝ կնիքով եւ ստորագրությամբ, որպեսզի նա ներկայացնի դա մեկ այլ բուժհաստատություն:
Միակ հայերենը, որ կար այդ տեղեկանքում, կնիքի վրայի կենտրոնական գրությունն էր:
Հ.Գ. – Լուսանկարից (նայել PDF տարբերակում – www.hayary.org-ում) բժշկի անուն-ազգանունը կտրված է, որպեսզի խորքային խնդիրը թողած՝ մեղքը անձի վրա չբարդվի:
«Լուսանցք» թիվ 11 (232), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



