Շնոր­հա­վոր տոնդ՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր

Հայ արիական միաբանությունն ու հայ ազգայնականների համախմբումը մարտի 8-ի խորհուրդը, որպես այդպիսին, չեն ընդունում (հասկանալի պատճառով, եւ այդ մասին մեկ անգամ չէ, որ ասվել է): Բայց քանի որ այդ օրվանից մինչեւ վաղը՝ ապրիլի 7-ը պետականորեն կանանց մեկամսյակ է հայտարարված, ուստի՝ շնոր­հա­վո­րում են հայ մայ­րե­րին, կա­նանց, քույ­րե­րին եւ աղ­ջիկ­նե­րին:

«Հայ ա­րի­ներն ու ազ­գայ­նա­կան­նե­րը դի­մե­լով Հայ Աստ­վա­ծու­հի­նե­րին, հայ կին տե­սա­կի բո­լոր ներ­կա­­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար խնդրում են՝

– Աստ­վա­ծա­մայր Ա­նա­հի­տի օրհ­նութ­յամբ ար­ժա­նա­նալ մայ­րա­նա­լու եւ պտղա­բե­րու­մի,

– Նա­նե Աստ­վա­ծու­հու օրհ­նութ­յամբ՝ տիե­զե­րա­հաս ող­ջա­խո­հութ­յան,

– Աստ­ղիկ Աստ­վա­ծու­հու օրհ­նութ­յամբ՝ մեծ սեր եւ ջեր­մութ­յուն վա­յե­լե­լու պատ­վին®

Թող հայ կին տե­սա­կը ինչ­պես նախ­կի­նում՝ դառ­նա ու լի­նի հայ տղա­մարդ տե­սա­կի զո­րութ­յան սնու­ցո­ղը, սի­րո եւ նվի­րու­մի մարմ­նա­ցու­մը, հա­նուն եւ վասն՝

– Հայ­կա­կան օ­ջախ­նե­րի շե­նաց­ման,

– Հա­յի ա­ռա­քե­լութ­յան հաղ­թա­նա­կի ու

– Հա­յաս­տա­նի ամ­բող­ջա­կա­նաց­ման եւ զո­րե­ղաց­ման®»,- ասված է «Լուսանցք»-ին ուղարկված հաղորդագրությունում:

 

Հայ­կա­կան խո­հա­նոց – (Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028) – (ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

– Թթվաշով ապուր

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Հավ – 1 կգ

սոխ – 200 գ

թթ­վաշ – 2 կապ

լո­լիկ – 0.5 կգ­

ալ­յուր – 2 ճա­շի գդալ

բու­սա­յուղ – 80 գրամ

 

­Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Հա­վը լվա­նալ, մաս­նա­տել, ե­փել: Մսե­րը հա­նել, թող­նել մի կողմ: Քա­մել ար­գա­նա­կը, դնել կրա­կին: Ար­գա­նա­կին ա­վե­լաց­նել լո­լիկ, թող­նել 10 րո­պե ե­ռա, ա­վե­լաց­նել թթվա­շը:

Ա­ռան­ձին պատ­րաս­տել սո­խա­ռած, հա­վե­լել բո­ված ալ­յու­րը եւ խառ­նել՝ մին­չեւ խա­­­վի­ծա­նման խյուս ստա­նա­լը, եւ սա էլ լց­նել ա­պու­րի մեջ:

Ա­մե­­նա­վեր­ջում ա­պու­րի մեջ լցնել մսի կտոր­նե­րը:

Մա­տու­ցել թթվա­սե­րով կամ ա­ռանց դրա:

Ա­նուշ լի­նի:

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 200 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

 

Շա­բաթ­վա մար­զա­կան կյան­քից –

 

Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի 21-րդ­ ա­ռաջ­նութ­յու­նն սկսվեց

Մեկնարկել է 2012-13թթ.­ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: Այն մեկնարկեց «Բա­նան­ց»-«Փյու­նի­կ» ե­րե­ւան­յան հանդիպումով, որն ավարտվեց 1:1 հաշվով: Մեր ֆուտ­բո­լը 2013թ.-ից անց­նե­լու է ա­շուն-գա­րուն մրցա­կար­գի, ո­րը կտե­ւի մոտ 1,5 տա­րի: Դի­լի­ջա­նի «Իմ­պուլ­ս»-ը պարտվեց Ե­րե­ւա­նի «Մի­կա»-ին՝ 1:2, Գյում­րիի «Շի­րա­կ»-ը հյու­րըն­կալ­վե­լիս 2:1 հաշ­վով կա­մա­յին հաղ­թա­նակ տա­րավ Ե­րե­ւա­նի «Ա­րա­րա­տ»-ի նկատ­մամբ, իսկ հան­րա­պե­տութ­յան չեմ­պիոն Ե­րե­ւա­նի «Ու­լի­ս»-ը չկա­րո­ղա­ցավ կոտ­րել ան­ցած տար­վա բրոն­զե մե­դա­լա­կիր Կա­պա­նի «Գան­ձա­սա­ր»-ի դի­մադ­րութ­յու­նը՝ 0:0:

Աղ­յու­սա­կը 3-ա­կան միա­վո­րով գլխա­վո­րեցին «Մի­կիա­»-ն ու «Շի­րա­կ»-ը, ո­րոնք մրցա­կից­ներ են նաեւ Հա­յաս­տա­նի գա­­վա­թի խա­ղար­կութ­յան կի­սաեզ­րա­փա­կիչ փու­լում: Հա­ջոր­դում են «Փյու­նի­կ»-ը,«Գան­ձա­­սա­ր»-ը, «Բա­նան­ց»-ը եւ «Ու­լի­ս»-ը՝ 1-ա­կան միա­վորով: Աղ­յու­սա­կը եզ­րա­փա­կում են «Ա­րա­րատ­»-ն ու «Իմ­պուլ­ս»-ը:

 

Միայն պարտություններ՝ կանանց ֆուտբոլում

Ֆուտ­բո­լի Հա­յաս­տա­նի կա­նանց հա­վա­քա­կա­նը 7-րդ­ ա­նընդ­մեջ պար­տութ­յու­նը կրեց Եվ­րո­պա­յի 2013թ. ա­ռաջ­նութ­յան ընտ­րա­կան մրցա­շա­րում: Ե­րե­ւա­նում կա­յա­ցած խա­ղում մեր ֆուտ­բո­լիս­տու­հի­նե­րը 2:4 հաշ­վով զի­ջե­ցին Ավստ­րիա­յի թի­մին:

Մեր հա­վա­քա­կա­նն իր վեր­ջին քննութ­յու­նը կհանձ­նի սեպ­տեմ­բե­րի 19-ին՝ Չե­խիա­յի հետ խա­ղում:

Արթուր Արքան՝ Եվրոպայի չեմպիոն

Գեր­մա­նիա­յի Քիլ քա­ղա­քում մեր ազգակից պրո­ֆե­սիո­նալ բռնցքա­մար­տիկ Ար­թուր Աբ­րա­հա­մի ու լեհ Պյոտր Վիլ­շեւս­կու մե­նա­մար­տում միա­վոր­նե­րի ա­ռա­վե­լութ­յամբ (118:109) հաղթեց հայ բռնցքամարտիկը՝ վե­րան­վա­ճե­լով WBO վար­կա­ծով մի­ջին քա­շ
ա­յին կար­գում Եվ­րո­պա­յի չեմ­պիո­նի կո­չու­մը: «Հա­ջորդ քայլս հայտ­նի է՝ դառ­նալ աշ­խար­հի չեմ­պիոն»,- ա­սել է Ար­թուր Աբ­րա­հա­մը:

 

Հայ գրոսմայստերը՝ աշ­խար­հի գա­վա­թի խա­ղար­կութ­յու­նում

Վլա­դի­միր Հա­կոբ­յա­նը բուլ­ղա­րա­կան Պլով­դի­վում կա­յա­ցած Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նութ­յունում վաս­տա­կե­լով 8 միա­վոր՝ հանգր­վա­նեց մրցա­շա­րա­յին աղ­յու­սա­կի 12-րդ­ հո­­րի­զո­նա­կա­նում: Նա ի­րա­վունք ստա­ցավ հան­դես գա­լու աշ­խար­հի գա­վա­թի խա­ղար­կութ­յու­նում:

 

Ար­սեն Պետ­րոս­յան

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 150 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

«Լու­սանցք» թիվ 12 (233), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.