Հայ սրբության խորհուրդը – 4. – 301-ի Մեծ հայրենականը եւ սրբացած Արձան ու Միստակես քրմապետերը

 

Սկիզբը՝ թիվ 9-11-ում

Հա­յաս­տա­նի տար­բեր կող­մե­րում վխտա­ցող ա­ղան­դա­վո­րա­կան­նե­րի, սրանց մեջ հատ­կա­պես քրիս­տոն­յա­նե­րի, հոծ բազ­մութ­յուն­նե­րը լսե­լով Գրի­գո­րի­սի «հր­աշ­­քի»՝ զո­րեղ Հա­յոց ար­քա­յին ծնկի բե­րե­լու, նրան իր կամ­քը թե­լա­դ­րե­լու, նրա մայ­րա­քա­ղա­քը գրա­վե­լու, նրա մե­րձա­վոր­նե­րին գե­րե­վա­րե­լու մա­սին, չա­րութ­յամբ լցված շտա­պում են դե­պի Վա­ղար­­շա­պատ՝ «մեծ հունձ­քին»1 մաս­նակ­ցե­լու: 

Գրի­գո­րի­սի բա­նա­կին են միա­նում նաեւ Հա­յաս­տա­նի խառ­նազ­գի նա­խա­րա­րա­կան տնե­րի ու­ժե­րը: Դա­վադ­րութ­յու­նը ապս­տամ­բութ­յան վե­րա­ճած ու­ժե­րի գլուխ ան­ցած՝ Գրի­գո­րի­սի շուր­­ջը ձե­ւա­վոր­վում է ահ­ռե­լի բա­նակ: Որքա՞ն­ էր բա­նա­կի թի­վը: Զե­նոբ Ա­սո­րի պատ­մի­չի ա­սե­լով՝ «տար­բեր կող­մե­րից գա­լով-հա­վաք­վե­լով՝ բո­լո­րը հար­յուր հա­զար չորս հար­յուր հի­սուն հո­գի ե­ղան, չհաշ­ված թա­գա­վո­րի հետ ե­ղած զորքն ու սբ. Գրի­գո­րի ծա­ռա­նե­րին»: Շատ բան ա­սող է այն, որ իր եր­կի­րը ա­վեր-թա­լա­նի մա­տ­­նող ու «դար­ձի» բե­րող այդ բա­նա­կին ա­կա­մա զո­րա­վիգ կանգ­նած Տրդատ ար­քան է հե­տո, երբ բա­նա­կը դուրս էր ե­կել ար­դեն մայ­րա­քա­ղա­քից ու սկսել երկ­րի նվա­ճու­մը, գտնված տե­ղե­րից մե­կում «հրա­մա­յում համ­րել բո­լո­րին եւ խա­չի հենց տա­կը2 գրել ու թող­նել հի­շա­տակ անց­նող ու գա­լիք սե­րունդ­նե­րին» (տե՛ս Հով­հան Մա­մի­կոն­յան), դրա­նով ա­սել ու­զե­լով սե­րունդ­նե­րին, որ ին­քը ա­կա­մա էր հայտն­վել այդ­պի­սի հզոր բա­նա­կի մամ­լի­չի տակ…

Գրի­գո­րի­սը իր (ու Հռո­մի) քր­իս­­տո­նեա­կան հե­ղա­փո­խութ­յան կենտ­րո­նա­տե­ղին՝‘Վա­ղար­շա­պա­տը ամ­րաց­նե­լով, բա­նա­կի գլուխն ան­ցած ուղ­ղութ­յուն է վերց­նում դե­պի հայ հո­գե­ւոր կյան­քի կենտ­րո­­նա­տե­ղի­ներ՝ մեհ­յան­ներ, որ հա­­յի հո­գին առ­նի ու դրա­նից հե­տո նրա հետ ինչ­պես ու­զե­նա վար­­վի: Ինչ­պես ար­դեն նկա­տել ենք, Գրի­գո­րիսն իր այդ մեծ ե­ղեռ­նին մաս­նա­կից դարձ­րեց նաեւ հենց թա­գա­վո­րին՝ Տրդա­տին ու նրա մեր­ձա­վոր նա­խա­րար իշ­խան­­նե­րին:

Հա­յոց մնաց­յալ ու­ժե­րը մեծ հայ­րե­նա­կան պա­տերազ­մի ե­լան: Այ­սօր­վա ընդարմա­ցած հա­յին, ով տե­ղից վեր թռնե­լով կրկնում է, որ 301թ. մենք իբր ըն­դու­նել ենք քր­իս­­­տո­նեութ­յուն ու դա որ­պես թե ան­­համ­բե­րութ­յամբ կա­մո­վին հռ­չա­­կել պե­տա­կան կրոն, ի գի­տութ­յուն ա­սենք, որ (դա մեր ե­րե­ւա­կա­յութ­յու­նը չէ, այլ՝ պատ­մութ­յու­նը՝ ներ­կա­յաց­ված ուղ­նու­ծու­ծը քրիս­տոն­յա պատ­միչ­նե­րի՝ Ա­գա­թան­գե­ղո­սի ու Զե­նոբ Ա­սո­րիի կող­մից), որ պատ­միչ­նե­րը վկա­յում են, որ Գրի­գո­րի­սը ոչ մի մե­հե­նա­կան տա­րածք ա­ռանց պա­տե­րազ­մի չի մտել: Հայ հա­վա­տա­վո­րը ոտ­քի է կանգ­նել պաշտ­պա­նե­լու հայ հա­վատքն ու հայ հա­վատ­քի կենտ­րո­նա­տե­ղի մեհ­յան­նե­րը, մե­հե­նա­կան դաս­տա­կեր­տերն ու մեհ­յան­նե­րում դա­րե­րի ըն­թաց­քում կու­տակ­ված հսկա­յա­կան հո­գե­ւոր ու նյու­թա­կան ար­ժեք­նե­րը: Հայ՝ քա­նա­կութ­յամբ թեեւ նվազ, բայց ո­գով ա­րի հա­վա­տա­վո­րի՝ կրո­նա­կան բռնա­կա­լի ա­հեղ բա­նա­կի նկատ­մա­մբ դի­մադ­րութ­յու­նը այն աս­տի­ճան զո­րեղ է լի­նում, որ, ըստ պատ­միչ­նե­րի, այդ բռնա­կա­լը ոչ մեկ ան­գամ է հու­սա­հա­տութ­յան գիր­կն ընկ­նում: Մեր նպա­տա­կը չէ այս­տեղ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Գրի­գո­րի­սի բա­նա­կի ա­րած սահմռ­կե­ցու­ցիչ ե­ղեռ­նա­գոր­ծութ­յուն­նե­րի (հար­յուր հա­զա­րա­վոր հա­վա­տա­վոր­նե­րի սպա­նութ­յան (Զե­նոբ Ա­սո­րի), մեհ­յան­նե­րի հիմ­նա­հա­տակ կոր­ծան­ման, դր­անց ար­ժեք­նե­րի թա­լա­նի, մե­հե­նա­­կան դաս­տա­կեր­տե­րի սե­փա­կա­նու­մի, տասն­յակ հա­զա­րա­վոր­նե­րի գե­րե­վա­րու­մի, բնիկ­նե­րի վտ­ա­­­րան­դի դարձ­նե­լու, աս­պա­տա­­կութ­յուն­նե­րի…) նկա­րագ­րութ­յու­նը, ո­րը հի­շա­տակ­ված պատ­միչ­­նե­րի մոտ ըն­թեր­ցո­ղը կա­րող է տես­նել: Մեր նպա­տա­կը այս­տեղ նույն պատ­միչ­նե­րի կող­մից նկա­րագր­ված հայ հա­վա­տա­վո­րի մղ­ած հե­րո­սա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հատ­կա­պես 2 հայ հա­վա­տա­վոր­նե­րի՝ Միս­տա­կես եւ Ար­­ձան քրմա­պե­տե­րի ցու­ցա­բե­րած հե­րո­սա­կան վար­քի նկա­րագ­րութ­յուն հատ­կա­պես երկու հայ հա­վա­տա­վոր­նե­րի՝ Միս­տա­կես եւ Ար­­ձան քրմա­պե­տե­րի ցու­ցա­բե­րած հե­րո­սա­կան վար­քի նկա­րագ­րու­թ­յու­նը, վարք, ո­րի հա­մար քր­մա­պե­տե­րը ժա­մա­նա­կա­կից­նե­րի կող­մից սրբաց­վե­ցին, ան­մահ­նե­րի շար­քը դաս­վե­ցին:

Զե­նոբ Ա­սո­րին պատ­մում է, որ երբ Գի­սա­նե ա­վա­նում գտնվող մեհ­յա­նի Ար­ձան քրմա­պե­տը ի­մա­նում է, որ մեհ­յա­նը ա­վե­րե­լու ե­կած Գրի­գո­րի բա­նա­կի հետ են նաեւ հայ իշ­խան­նե­րը՝ ա­նար­գե­լով նրանց ա­սում է. «Ա­ռաջ ե­կե՛ք, ով դա­վա­նա­կոր­ծան մար­դիկ, հայ­րե­նի Աստ­ված­նե­րին ու­րա­ցող­ներ եւ թշնա­մի­ներ բա­րե­փառ Գիա­սա­նեի: Մի՞ թե չգի­տեք, որ այ­սօր
ձեր դեմ մեծն Գի­սա­նեն է կռվի ե­լել եւ մատ­նե­լու է ձեզ մեր ձեռ­քը… Լսե­ցե՛ք մեզ, հա­յոց իշ­խան­ներ… ինչ ծա­ռա­յում ենք մեր մեծ աստ­ված­նե­րին, քաջ գի­տենք զո­րութ­յու­նը նրանց: Գի­տենք, որ ի­րենց սպա­սա­վոր­նե­րի, պաշ­տող­նե­րի թշնա­մի­նե­րի դեմ ի­րենք են մատն­չում: Այժմ մենք չենք կա­րող պա­տե­րազ­մով ձեզ ընդ­դի­մա­նալ, ո­րով­հե­տեւ սա տունն է հա­յոց թա­գա­վո­րի, եւ դուք էլ ար­քա­յի իշ­խան­ներն եք: Բայց ա­հա, այս թող հայտ­նի լի­նի, որ թեեւ ձեզ հաղ­թել չենք կա­րող, սա­կայն գե­րա­դա­սում ենք մեռնել մեծ աստ­ված­նե­րի զո­հա­րա­նի վրա, քան թե նր­անց ­ձեր ձեռ­քով կոր­ծան­ված ու ա­պա­կան­ված տես­նել: Դրա­նով էլ իսկ կյան­քը ա­տե­ցինք եւ մահն նա­խընտ­րե­ցինք: Բայց դու, որ իշ­խանն ես Ան­գեղ տան, ա­ռաջ ա­րի՛, մե­նա­մար­տենք ես եւ դու»: Քրմա­պե­տը եւ ի­շխա­նը մե­նա­մար­տում են: Հա­վա­սար­նե­րի այդ մե­նա­մար­տում հաղ­թում է մե­նա­մար­տե­րում մշտա­վարժ իշ­խա­նը (նա թրա­տում է քրմա­պե­տին՝ ի ա­մոթ ի­րեն եւ ի փառս քրմա­պե­տի):

Այն, որ Ար­ձան քմա­պետն իր այդ՝ հա­նուն հայ­րե­նի հա­վատ­քի ցու­ցա­բե­րած հե­րո­սա­կան ա­րար­քով ժա­մա­նա­կա­կից­նե­րի կող­մից սրբաց­վել է ու այդ մա­սին հի­շա­տա­կութ­յուն է թողն­վել սե­րունդ­նե­րին, վկա­յում է նրա թաղ­ված տե­ղում կանգ­նեց­ված հու­շար­ձա­նի հե­տեւ­յալ՝ տար­բեր լե­զու­նե­րով մա­­կագ­րութ­յու­նը. «Այս­տեղ է հան­գ­չում հույժ քա­ջա­մար­տիկ Ար­ձան քրմա­պե­տը, նրա հետ նաեւ հա­զար ե­րե­սու­նութ հո­գի, ո­րոնք կռվե­ցին հա­նուն Գի­սա­նե3 կուռ­քե­րի»:

Նկա­տենք, որ ար­ձա­նագ­րութ­յան մա­սին վկա­յութ­յու­նը բե­րում է Ար­ձան քրմա­պե­տի ու հա­յոց հա­վա­տի թշնա­մի պատ­մի­չը՝ Զե­նոբ Ա­սո­րին, որն ա­սում է այն մա­սին, որ ան­գամ նրա հա­մար Ար­ձան քր­մա­­­պե­տը սուրբ է ե­ղել:

Նույն պատ­մի­չը պատ­մում է, որ Գի­սա­նե ա­վան Ար­ձան քրմա­պե­տի ու­ժե­րին որ­պես օգ­նա­կան ու­ժեր գա­լիս են Աշ­տի­շա­տից, որ­տեղ մե­հե­նա­խումբ կար:

Օգ­նա­կան այդ ու­ժերն ա­ռաջ­նոր­դում է Միս­տա­կես քրմա­պե­տը: Մեր այս քրմա­պետն էլ մե­նա­մար­տում է մեկ այլ հայ զո­րեղ իշ­խա­նի՝ Արծ­րուն­յաց իշ­խա­նի հետ4:

Նա ան­գամ խո­ցում է իշ­խա­նի ազդ­րը: Բայց վեր­ջինս ի վեր­ջո թրա­տում է հա­յոց քրմա­պե­տին:

Պատ­մի­չի այս պատ­մա­ծը չի վկա­յում, որ ժա­մա­նա­կա­կից­նե­րը սրբաց­րել են Միս­տա­կե­սին: Բայց քա­նի որ, դար­ձ­յալ ըստ նույն պատ­մի­չի, քր­մա­պե­տի եւ իշ­խա­նի մե­նա­մար­տի տե­ղը ժա­մա­նա­կա­կից­նե­րը սե­­րունդ­նե­րին միշտ հի­շե­լի դար­ձ­­նե­լու հա­մար ան­վա­նել են Մես­տա­կող, դրա­նից հե­տե­ւում է, որ այդ ժա­մա­նակ­նե­րի հա­յը Միս­տա­կես քրմա­պե­տին նույն­պես սր­բա­ց­­րել է:

Հա­զա՜ր-հա­զա՜ր փառք Հա­յոց հա­վատ­քը, հա­յոց սրբա­րան­նե­րը պա­հե­լու հա­մար ի­րենց մարմ­նա­կան մահ­կա­նա­ցուն կնքած հայ քրմա­պե­տե­րին ու նրանց հետ մյուս հա­վա­տա­վոր­նե­րին:

Նզո՛վք նրանց մարմ­նից զրկող «հայ» իշ­խան­նե­րին: Իշ­խան­ներ, ո­րոնց նկատ­մամբ այդ օ­րե­րին սպան­ված քրմե­րի՝ Գրի­գո­րի­սի կող­մից գե­րե­վար­ված ման­կա­հա­սակ ե­րե­խա­ներն ի­րենց դա­տավ­ճի­ռը կա­յաց­րին՝ ա­սե­լով. «Լավ ի­մա­ցե՛ք եւ լավ հի­շե­ցե՛ք, որ ե­թե կեն­­դա­նի մնանք՝ փո­խա­րե­նը կհա­­­­տու­ցենք ձեզ, իսկ ե­թե մեռ­նենք, ա­պա Աստ­ված­նե­րը մեր փո­խա­րեն կհա­տու­ցեն»:

 

Քուրմ Մա­նուկ

 

1 Ար­տա­հայ­տութ­յու­նը Նոր կտ­ա­­կա­րա­նից է՝ աս­ված Հի­սու­սի կող­­մից իր ա­շա­կերտ­նե­րին. «Ես ձեզ ու­ղար­կում են ա­նե­լու այն հունձ­քը, ո­րը սեր­մա­նե­լուն դուք չեք մաս­նակ­ցել»:

2 Նվա­ճող­նե­րը Հա­յաս­տա­նի որ մա­սը գր­ա­­վում էին, խաչ էին այդ­տեղ կանգ­նեց­նում:

3 Ըստ ե­րե­ւույ­թին՝ Ա­նա­հիտ Աստ­վա­ծա­մոր գի­սե­րով, հյուս­քե­րով ար­ձանն է ե­ղել:

4 Գրի­գո­րի­սի հրա­մա­նով քրմա­պե­տե­րի դեմ մե­նա­մար­տել են հա­յոց իշ­խան­նե­րը հենց:

* * *

 

Պատմության մութ ծալքերից

Սրախողխող էին անում մեկ­մեկու, արդեն ոչ միայն չարութ­յունից, այլ հուսա­հատությունից, հասկանալով, որ ինքնասպան ազգ են դարձել, որ ոչ թե վերջին կռիվն է, այլ սկիզբը անվերջ գզ­վռ­տոցի, սեփական ձեռքով նե­տա­հարել են ցեղի սիրտը եւ վա­ղը որբ են մնալու:

 

* * *

Բայց գիտեին, որ արքան եր­բեք Գրիգորին չի ներելու իրեն «դի­վահարությունից» ամոքելու, Գրիգորը՝ նրան, խեղ­կա­տա­կությանը մասնակից դար­ձնելու հա­մար: Նրանց հանդիպումը շամ­բուտի գաղտ­նիքն էր մնալու:

 

* * *

… Հին Հայաստանի ավե­րակ­նե­րի վրա բարձրացած խաչը երջանկություն չի բերի նրանց, որով­հետեւ ծնված է ժխտումից, երկատված է ի բնե, մահվան դա­տա­պարտված իր իսկ ծագումով:

 

* * *

Փառք ու պատվի առաջնութ­յունը Գրիգորին էր տալու, բայց աշ­խարհը նրան՝ Մեծն Տրդատին էր մեծարելու, առաջին միապե­տին, ով խաչով հաղթեց խաչը, դաշնակից դարձրեց իր սրին ու կամ­քին, երկրայինը ն
զովող հա­վատը լծեց իր երկրային իշխա­նութ­յան սայլին:

 

* * *

Հավատ, որ հաստատվեց որ­պես մոլություն, թշվառ կույսերի ար­յամբ ու Մեծամորի շամբու­տ­նե­րը մտած արքայի գազանային ոռնոց­ներով, կեղծ խելագա­րութ­յամբ ու նույնքան կեղծ բուժմամբ, սարքովի հրաշագործությամբ ու անցողիկ խանդավառությամբ, բռնությամբ ու սարսափով, վտան­գավոր հափշտակությամբ ու հա­պ­շտապությամբ:

Ոչ թե նոր վարդապետության, այլ արքայի հաղթությունն էր այդ, մեկը՝ բազմաթիվներից: Ինչպես վերջինը՝ յոթնպարսպյա Եկբա­տանի համար ճակատամարտը, որն անհավանականությամբ ու մարտա­վարական վարպե­տութ­յամբ ժամանակակիցներին պա­կաս հրաշագործ ու ցնցող չթվաց, քան մեկ տարում խաչի հավատի հաստատումը հեթանոս երկրում:

 

* * *

Չկայացած հրաշքը, որպես չմարսված քաղցր պատառ, մնաց ժամանակի կոկորդին, մնաց լոկ քարոզ ու հույս, դպ­րատներում դասավանդվող վար­դապետություն, ճար­տա­սանների ու մեկնիչների զբա­ղ­մունք, քահանաների ու վար­դապետների համա­ժողով­ների վեճի առարկա:

 

* * *

Նրանք (հայ Աստվածները,-ծնթ. խմբ.) … չեն երկրպագվում լոկ խոսքերով ու աղոթքով, ուր­վականի պես չեն թափա­ռում ջրերում, իրենց որդի­նե­րին չեն ուղարկվում ծանակ­վելու շուկաներում ու հրապա­րակ­ներում, փշե պսակ կրելու եւ խաչվելու: Նրանք կան կամ չկան:

 

Վարդան Գրիգորյան

Հատվածներ «Մանյա այրք»-ից

(Գրքից հատվածները խմբագրությանն է  ուղարկել մեր մշտական ընթերցողներից մեկը՝ Սյունիքի մարզից)

 

«Լու­սանցք» թիվ 12 (233), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.