Մենք ֆա­շիստ­ներ ենք… քոչ­վոր­նե­րի՛ աչ­քին

 

ՀՀ ­խորհր­դա­րա­նա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը Բաք­վում մաս­նակ­ցել է Եվ­րա­նես­թի Խոր­հր­­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի 2-րդ նս­տաշր­ջա­նին: Մեր պատ­վի­րա­կութ­յան կա­զ­­մում ե­ղել են Վա­հան Հով­հան­նիս­յա­նը, Ար­տակ Զա­քար­յա­նը, Ա­րա Նռան­յա­նը, Լի­լիթ Գալստ­յա­նը, Հով­հան­նես Սա­հակ­յա­նը, Ա­րամ Սա­ֆար­յա­նը, Նաի­րա Զոհ­րաբ­յա­նը, Ստե­փան Սա­ֆար­յա­նը, Խա­չիկ Հա­րութ­յուն­յա­­­նը, Ման­վել Բա­դե­յա­նը: Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից ձեռ­նար­կվել են անվ­տան­գութ­յան բո­լոր մի­ջոց­նե­րը՝ աշ­խա­տանք­նե­րը նոր­մալ կազ­մա­կեր­պե­լու հա­մար, իսկ դի­մա­վո­րե­լու ըն­թաց­քում ընդգծ­ված թշնա­մա­կան վե­րա­բեր­մուն­քի, ին­չը ա­դրբե­ջան­ցի­նե­րին յու­րա­հա­տուկ է, մեր պա­տ­­վի­րա­կութ­յու­նը չի հան­դի­պել:

«Եվ­րո­պա­կան հա­րե­ւա­նութ­յու­նը գոր­ծիք է, ո­րը թույլ է տա­լիս ԵՄ-ին ամ­րաց­նել ա­ջակ­ցութ­յու­նը՝ իր գոր­ծըն­կեր­նե­րի հա­վակ­նութ­յուն­­նե­րին, կա­րիք­նե­րին ու ձգ­­տում­­նե­րին հա­մա­պա­տաս­խան»,- Եվ­րա­նես­թի ԽՎ ­նիս­տում ա­սել է Ընդ­լայն­ման եւ եվ­րո­պա­կան հա­րե­ւա­նութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան հար­ցե­րով հանձ­նա­կա­տար Ստե­ֆան Ֆյու­լեն: Նա Եվ­րա­նես­թը ո­րա­կել է հար­թակ ԵՄ ան­դամ եւ գոր­ծըն­կեր պե­տութ­յուն­նե­րի մի­ջեւ՝ փոր­ձի փո­խա­նակ­ման հա­մար:

Ստե­ֆան Ֆյու­լեն ե­լույթ է ու­նե­ցել Ադր­բե­­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւից ա­ռաջ, ով «քա­ղա­քա­կիրթ» ըն­դու­նե­լութ­յուն կազ­մա­կեր­պե­լուց հե­տո, ե­լույ­թում հա­յե­րին ան­վա­նեց ֆա­շիստ ու զավ­թիչ՝ խախ­տե­լով ոչ մի­այն հյու­րըն­կա­լութ­յան սկզբունք­նե­րը, այ­լեւ ար­ծար­ծե­լով Եվ­րա­նես­թի շրջա­նակ­նե­րից դուրս հար­ցեր:

Եվ­րա­նես­թի ԽՎ ­հայ­կա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կութ­յուն­նե­րը Բաք­վում պայ­մա­նա­վոր­վել էին հրա­ժար­վել հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, ո­րոնք կա­րող են խո­չըն­դո­տել Վե­հա­ժո­ղո­վի 2-րդ նս­տաշր­ջա­նի արդ­յու­նա­վետ աշ­խա­տանք­նե­րին: Հատ­կա­պես պետք է չար­ծարծ­վեր Ար­ցա­խի հար­ցը: Բայց Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հար­թակ է ման գա­լիս, որ հո­խոր­տա այն ա­մե­նի մա­սին, ինչն, իր կարծ­քով, ա­մե­նա­կա­րե­ւորն է: Սա շատ նման է ո­ջի­լի մա­սին ա­նեկ­դո­տին…

Հայ պատ­վի­րակ­նե­րը ընդգ­ծել են, որ Եվ­րա­նես­թը չպետք է դառ­նա ա­րե­ւել­յան գոր­ծըն­կեր­նե­րի շա­­հե­րի բախ­ման հար­թա­կ, ին­չը պահ­պա­նեց հայ­կա­կան կող­մը կարճ ժա­մա­նակ ա­ռաջ Ե­րե­ւա­նում կա­յա­ցած Եվ­րա­նես­թի նս­­տա­­շրջա­նում:

Մի­լի Մեջ­լի­սում նիս­տի ըն­թաց­քը հայ­կա­կան պատ­վի­րա­կութ­յան ան­դամ­նե­րն­ օգ­տա­գոր­ծե­ցին ա­լի­եւ­յան խայ­տա­ռակ ե­լույ­թին ար­ձա­գան­քե­լու եւ հատ­կա­պես եվ­րո­պա­­ցի խորհր­դա­րա­նա­կան­նե­րի ու­շադ­րութ­յու­նը դրան ս­­ե­ւե­ռե­լու հա­մար: Այդ ե­լույ­թից ա­մի­ջա­պես հե­տո մեր պատ­վի­րա­կութ­յու­նը բաց նա­մակ է ու­ղար­կել Եվ­րա­նես­թի բո­լոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, նաեւ բա­նա­վոր հայ­տա­րա­րութ­յամբ է հան­դես ե­կել՝ ար­տա­հայ­տե­լով հայ­կա­կան կող­մի բո­ղոքն այդ երկ­րի նա­խա­գա­հի հն­­չեց­­րած «ուղ­ղա­կի ոչ կո­ռեկտ ե­լույ­թի վե­րա­բեր­յալ»:

Հայ­կա­կան պատ­վի­րա­կութ­յան ղե­կա­վար Վա­հան Հով­հան­նիս­յա­նը հայ­տա­րա­րել է, որ ա­նըն­դու­նե­լի է այն ա­մե­նը, ինչ հնչեց, նաեւ այն, որ հայ­կա­կան կող­մին ան­վա­նում են ֆա­շիստ­ներ: Նման գնա­հա­տա­կա­նը, այն էլ նման ամ­բիո­նից հնչեց­նելն ա­մե­նե­ւին էլ չի նպաս­տում այն խնդիր­նե­րի լուծ­մա­նը, ո­րոնք բո­լո­րին հա­մախ­մբել են Եվ­րա­նես­թի շրջա­նա­կում: «Ա­րե­ւել­յան գոր­ծըն­կե­րութ­յան կա­րե­ւոր բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը ան­դամ երկր­նե­րի մի­ջեւ վստա­հութ­յան մթնո­լոր­տի ձ­­ե­ւա­վո­րումն է, սա­­կայն այն, ինչ իր ե­լույ­թում հնչեց­րեց Ա­լիե­ւը, ոչ միայն չի նպաս­տում Ա­րե­ւել­յան գոր­ծըն­կե­րութ­յան ան­դամ երկր­նե­րի վստա­հութ­յան մթնո­լոր­տի ու հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ձ­­ե­ւա­վոր­մա­նը, այ­լեւ ստեղ­ծում է նոր բա­ժա­նա­րար գծե­ր»,- ա­սել է մեր պատ­վի­րա­կութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ Նա­­ի­րա ­Զոհ­րաբ­յա­նը: Նա ­հոր­դո­րել է Եվ­րա­­­նես­թի ղե­կա­վա­րութ­յա­նը հստակ գնա­հա­տա­կան տալ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ե­լույ­թին, այ­լա­­պես, ընդգ­ծել է, որ Եվ­րա­նես­թի ա­պա­գան լրջա­գույն վտան­գի տակ կդր­­վի, քան­զի հյու­րըն­կա­լող երկ­րի նա­խա­գա­հը «կո­ռեկ­տութ­յան բո­լոր սահ­ման­նե­րը խա­խ­­տող ե­լույթ է ու­նե­ցել»:­

«Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ Ադր­բե­ջա­նը դար­ձել է ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դի ոչ մշտա­կան ան­դամ, իսկ երկ­րի գան­ձա­րա­նը լցված է նավ­թա­գա­զա­յին շա­հույթ­նե­րով, 20 տար­վա ըն­թաց­քում աշ­խար­հում այդ երկ­րի դիր­քը չի բա­րե­լա­վել: Ա­րեւ­մտ­­յան երկր­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կա­րե­լի է բնու­թագ­րել որ­պես գործ­նա­կան եւ կախ­յալ է­ներ­գա­ռե­սուրս­նե­րից, իսկ երկ­րի կար­գա­վի­ճա­կը՝ տա­րան­ցիկ եր­թու­ղի դե­պի Աֆ­ղանս­տան: Վա­շինգ­տո­նի հետ իր բարդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մար Ադր­բե­ջա­նը մե­ղադ­րում է հայ­կա­կան լոբ­բիին, մին­չ­­դեռ ԱՄՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հայ­տա­րա­րում են, թե հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ադր­բե­ջա­նի հետ վատ չեն դա­սա­վոր­վում, սա­կայն չեն բա­րե­լավ­վե­լու, քա­նի դեռ Ադր­բե­ջանն այդ­քան հե­ռու է ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նի­ց: Ադր­բե­ջանն ի զո­րու չէ ի­րա­գոր­ծե­լու իր ար­տա­քին քա­ղա­քա­կան մեծ նկրտում­նե­րը», – ա­սել է Քար­նե­գի հիմ­նադ­րա­մի փոր­ձա­գետ Թո­մաս Դե Վա­ա­լը: Ադր­բե­ջա­նը բարդ հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նի իր բո­լոր հա­րե­ւան­նե­րի հետ. Հա­յաս­տա­­նի հետ հա­կա­մար­տութ­յու­նը, Ի­րա­նի ու Թուրք­մենս­տա­նի հետ լար­ված հա­­րա­բե­րութ­յուն­նե­րը, ան­դա­դար կաս­կած­ներ պար­տա­կող բա­րե­կա­մութ­յու­նը Ռու­սաս­տա­նի հետ եւ մշտա­կան թեր­հաս­կա­ցումն իր, իբ­րեւ թե, սերտ թյուրք եղ­բայ­րա­կան Թուր­քիա­յի հետ: Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը իր մեր­ձա­վոր հա­րե­ւան Վրաս­տա­նի հետ էլ նույ­նիսկ այդ­քան ա­ն­­ամպ չեն: Ադր­բե­ջա­նը ստիպ­ված է նաեւ վճա­րել Իս­րա­յե­լի հետ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մար: Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը դար­ձել էին Թուր­քիա­յի հետ տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րի պատ­ճառ եւս:

Ըստ ա­մե­րի­կա­ցի փոր­ձա­գե­տի, այս ա­մե­նը Բաք­վին եր­կընտ­րանք­նե­րի առ­ջեւ է կանգ­նեց­նում, ինչն էլ երկ­րի նա­խա­գա­հին ստի­պում է օգ­տա­­գոր­ծել այս կամ այն մի­ջազ­գա­յին ամ­բիո­նը՝ տե­ղի կամ ան­տե­ղի: Բա­քուն գնա­լով դառ­նում է քիչ թա­փան­ցիկ: Այ­լազ­գի հյու­րերն ու դի­վա­նա­գետ­նե­րը բո­ղո­­քում են ո­րո­շում ըն­դու­նե­լու ի­րա­վա­սութ­յուն ու­նե­ցող կա­ռա­վա­րա­կան չի­նով­նիկ­նե­րի հետ կապ հաս­տա­տե­լու բար­դութ­յուն­նե­րից եւ ա­մեն կերպ փոր­ձում են հաս­կա­նալ կա­ռա­վա­րութ­յան ռազ­մա­վա­րութ­յու­նը: Եվ մեծ խնդիր­նե­րի ա­ռա­ջաց­ման դեպ­քում Ադր­բե­ջա­նը կհայ­տն­­վի իր հա­մար ան­սո­վոր դժվար ի­րա­վի­ճա­կում ու ստիպ­ված կլի­նի անհ­րա­ժեշտ օգ­նութ­յուն ստա­նա­լու ու­ղի­ներ ո­րո­նել:

Նաեւ այլ մի­ջազ­գա­յին վեր­լու­ծա­բան­ներ են կար­ծում, որ Եվ­րա­նես­թի ղե­կա­վա­րութ­յու­նը պետք է հստակ գնա­հա­տա­կան տա Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ե­լույ­թի­ն, ո­րը բա­վա­կա­նա­չափ կրքեր բոր­բո­քեց եւ դեռ կա­րող է բոր­բո­քել, հատ­կա­պես, որ եվ­րո­պա­կան այլ կա­ռույ­­ց­­նե­րում նման դեպ­քե­րը եւս չեն բա­ցառ­վում:

Ե­թե Ե­րե­ւա­նը, ըստ վար­չա­պետ Տիգ­րան Սարգս­յա­նի, լար­ված աշ­խա­տանք է ծա­վա­լել Հա­յաս­տա­նում ներդ­նե­լու ԵՄ չա­փա­նիշ­նե­րը, ա­պա Բաք­վում դեռ կար­ծում են, թե ի­րենց չա­փա­նիշ­նե­րը կա­րող են պար­տադ­րել եվ­րա­կա­ռույց­նե­րին:

Այս ադր­բե­ջա­նա­կան գի­ծը պետք է լուրջ հա­կա­հար­ված ստա­նա, եւ Ե­րե­ւա­նը դա կա­րող է ա­նել՝ նե­րա­ռե­լով հենց եվ­րա­կա­ռույց­­նե­րին: Գու­ցե նաեւ հարկ է բոյ­կո­տել Բաք­վում նա­խա­տես­ված եվ­րա­կա­ռույց­նե­րի հա­մա­ժո­ղով­ներն ու նստաշր­ջան­նե­րը, ին­չի հիմ­քը հենց Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը տվեց իր վե­րոնշ­յալ կեց­ված­քով:

 

Ա­րամ Ա­վետ­յան

 

Բա­քուն՝ հի­վան­դա­գին դրսե­ւո­րում­նե­րում

 

Բաք­վում Եվ­րա­նես­թի 2-րդ նս­տաշր­­ջա­նին մաս­նակ­ցած հայ­կա­կան պատ­վի­րա­կութ­յան ղե­կա­վար Վա­հան Հով­հան­նիս­յա­նը հայ­տա­րա­րել է, որ «Ադր­բե­ջա­նը միշտ էլ Հա­յաս­տա­նից հա­րուստ է ե­ղել եւ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում էլ այդ­պի­սին կլի­նի: Բայց Հա­յաս­տա­նը եր­բեք այն­քան աղ­քատ չի լի­նի, որ­պես­զի չկա­րո­ղա­նա ձեռք բե­րել պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­ր՝ ­Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տութ­յան գո­տում առ­կա ստա­տուս-քվո­յի՝ «ոչ խա­ղա­ղութ­յուն, ոչ պա­տե­րազմ» կար­գա­վի­ճա­կը չի կա­րող հա­վերժ տե­ւել»: Սյս­­պի­սի խա­ղա­ղութ­յու­նը ա­վե­լի լավ է պա­տե­րազ­մից.- ա­սել է հայ պատ­վի­րա­կը եւ հա­վե­լել. «Դուք գի­տեք, որ մենք բա­նակ­ցութ­յուն­նե­րի ա­մեն փու­լից հե­տո հայ­տա­րա­րութ­յուն­ներ ենք լսում այն մա­սին, որ Ադր­բե­ջա­նի բյու­ջեն Հա­յաս­տա­նի բյու­ջեից բա­վա­կան մեծ է, եւ որ դրա նշա­նա­կա­լի մա­սը ծախս­վում է սպա­ռա­զի­նութ­յուն­ներ ձեռք բե­րե­լու վրա: Ադր­բե­ջա­նի ո­րոշ պաշ­տոն­յա­ներ դրա­նից եզ­րա­կաց­նում են, թե հար­ցի լուծ­մա­նը կա­րե­լի է հաս­նել պա­տե­րազ­մի մի­ջո­ցով: Բայց ես կար­ծում եմ, (հա­մե­նայն­դեպս, Ադր­բե­ջա­նում զին­վո­րա­կան­նե­րը պետք է ի­մա­նան դա), որ այն, ինչ ծախ­ս­­վում է հար­ձա­կո­ղա­կան սպա­­ռա­զի­նութ­յան վրա, սո­վո­րա­բար մի քա­նի ան­գամ ա­վե­լի թանկ է, քան այն պաշ­տ­­պա­նա­կան հա­մա­կար­գե­րը, ո­րոնք ձեռք է բե­րում Հա­յաս­տա­նը՝ ծախ­սե­լով իր հա­մեստ բյու­ջեն»:

Ադր­բե­ջան­ցի­նե­րը փոր­ձում են հիմ­նա­վո­րել ի­րենց պա­հան­ջը նաեւ խոս­տում­նե­րով, իբր Ար­ցա­խին ա­ռա­ջարկ­վում է ինք­նա­վա­րութ­յան ինչ-որ մա­կար­դակ: Բայց այդ ինք­նա­վա­րութ­յու­նը նախ­կի­նում էլ գո­յութ­յուն ու­ներ, ին­չը խնդի­րը չկար­գա­վո­րեց տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ: Իսկ խնդրի խա­ղաղ լու­ծու­մը պար­տադ­րում է, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը պետք է գնա զի­ջում­նե­րի: Երբ Բա­քուն պատ­րաստ կլի­նի դա ա­նել, հարցն իր խա­ղաղ լու­ծու­մը կա­րող է ստա­նալ:

ՀՀ­ ԱԳ նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նի հրա­վե­րով Հա­յաս­տան էր ժա­մա­նել ՌԴ­ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը: Նա­խա­րար­նե­րը խո­սել են 20 տա­րի ա­ռաջ ապ­րի­լի 3-ին հաս­տատ­ված դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին, ին­չն­ ամ­րա­պնդ­­վում է ՀՀ­ եւ ՌԴ­ բա­րե­կա­մա­կան քա­ղա­­քա­կա­նութ­յամբ: Լավ­րո­վի խոս­քով՝ ՌԴ-ն բարձր է գնա­հա­տում ՀՀ ­հետ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հատ­կա­պես մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում: Նա նշել է, թե որ­քան ակ­տիվ է ե­ղել հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը ՌԴ­ եւ ՀՀ ­նա­խա­գահ­նե­րի մի­ջեւ նաեւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման հա­մա­պատ­կե­րում եւ, որ  ՌԴ ­նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վե­դե­ւը բա­զում հան­­դի­պում­ներ է կազ­մա­կեր­պել Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի հետ՝ ա­ջակ­ցե­լու այն աշ­խա­տան­քին, որ տար­վում է միջ­նորդ­նե­րի կող­մից ԵԱՀԿ ՄԽ շր­ջա­նա­կում.

Վա­շինգ­տո­նը, Մոսկ­վան եւ Ե­րե­ւա­նը կա­ր­­ե­ւո­րում են ԵԱՀԿ ՄԽ ­ձե­ւա­չա­փը եւ կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը, ին­չը չի կա­րե­լի ա­սել Բաք­վի մա­սին, որ ձե­ւա­չա­փը սպա­ռ­­ված է հա­մա­րում, ան­գամ փոր­ձում է Թուր­քիա­յին նե­րա­ռել այն­տեղ՝ Ֆրան­սիա­յի փո­խա­րեն:

ԵՄ ընդ­լայն­ման եւ եվ­րո­պա­կան հա­րեւ­ա­­նութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան հար­ցե­րով հանձ­նա­կա­տար Շտե­ֆան Ֆյու­լեն եւս մի­ակն է հա­մա­րում գոր­ծող ձե­ւա­չա­փը: «ԵՄ-ն­ իս­կա­պես մտա­հոգ­ված է ԼՂ ­հիմ­նախնդ­րով, իսկ առ­կա ստա­տուս-քվոն ան­թույ­լատ­րե­լի է: Մենք ԵԱՀԿ Մինս­կի խմբի ֆոր­մա­տը դի­տում ենք որ­պես հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման միակ ձ­­ե­ւա­չափ, ո­րը մեծ ջան­քեր է գոր­ծադ­րում խնդրի կար­գա­վոր­ման եւ էս­կա­լա­ցիա­յից խու­սա­փե­լու ուղ­ղութ­յամ­բ»,- Ֆյու­լեն հա­վե­լել է, որ անհ­րա­ժեշտ է լից­քա­թա­փել շփման գծում առ­կա լար­վա­ծութ­յու­նը, եւ կող­մե­րը պետք է զերծ մնան սադ­րիչ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի­ց:

Բայց Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է մե­ծաց­նել ռազ­մա­կան ծախ­սե­րը եւ ան­գամ ստի­պ­­ված է Թուր­քիա­յին բա­ցատ­րել, թե ին­չու է հզո­րաց­նում բա­նա­կը: Բաք­վում Թուր­­քիա­յի զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի պետ Նե­ջեթ Օ­զե­լի եւ Ադր­բե­ջա­նի պա­շտ­­պա­նութ­յան նա­խա­րար, գե­նե­րալ-գնդա­պետ Սա­բար Ա­բիե­ւի հան­դի­պմա­նը նաեւ այդ հարցն է քննարկ­վել: Ադր­բե­ջան­ցի նա­խա­րա­րը թուր­քա­կան պատ­վի­րա­կութ­յա­նը տե­ղե­կութ­յուն է տրա­մադ­րել տա­րա­ծաշր­ջա­նում առ­կա ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րութ­յան, ինչ­պես նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան, ար­ցախ­յան հա­կա­մար­տութ­յան հե­տե­ւան­քով ա­ռա­ջա­ցած խնդիր­նե­րի մա­սին: Նա նշել է, թե «քա­նի որ ԼՂ ­հա­կա­մար­­տու­թ­­յան կար­գա­վոր­ման ուղ­ղութ­յամբ ԵԱՀԿ ՄԽ ­ջան­քե­րը կոնկ­րետ արդ­յունք չեն տվել, Ա­դր­­բե­ջա­նի հա­մար անհ­րա­ժեշտ է դար­ձել օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րը ա­զա­տագ­րել այլ մի­ջոց­նե­րով, եւ այդ պատ­ճա­ռով էլ զին­ված ու­ժերն աս­տի­ճա­նա­բար ու­ժե­ղաց­վում ե­ն»: Քննարկ­վել են նաեւ պաշտ­պա­նութ­յան ո­լոր­տում թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յանն առնչ­վող հար­ցեր, ընդգծ­վել է այդ ո­լոր­տում երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը է՛լ­ ա­վե­լի խո­րաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թ­­յու­նը:

Այս ա­ռու­մով հայ վեր­լու­ծա­բան­նե­րից ո­մանք էլ կար­ծում են, թե Հա­յաս­տա­նը պի­տի օգ­տա­գոր­ծի Ադր­բե­ջան-Ի­րան լար­վա­ծութ­յու­նը եւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ու­նե­նա Ի­րա­նի հետ:

Ի­րա­նի դեմ հնա­րա­վոր հար­ձակ­ման դե­պ­­քում մշտա­պես ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես ե­կող Ադր­բե­ջա­նը կփոր­­ձի օգտ­վել տա­րա­ծաշր­ջա­նում ստեղծ­ված լար­ված ի­րա­վի­ճա­կից եւ գու­ցե վերսկ­ի ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ԼՂ ­հա­կա­մար­տութ­յան գո­տում: Իսկ Ի­րա­նի մտա­­վո­րա­կա­նութ­յան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, քն­­նա­դա­տե­լով Ադր­բե­ջա­նին հա­կաիս­լա­մա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ, շա­հար­կում են նաեւ ԼՂ ­հա­կա­մար­տութ­յու­նը, ին­չը պի­տի տե­ղա­փո­խել ա­ռա­վել դրա­կան դաշտ եւ հայ­կա­կան շա­հե­րի տե­սանկ­յու­նից եւս դի­տար­կել: Հատ­կա­պես, որ

Թեհ­րա­նը դեմ է ԼՂ ­հա­կա­մար­տութ­յա­նը կրո­նա­կան ե­րան­գա­վո­րում տա­լու­ն: Ըստ հայ ի­րա­նա­գե­տ­­նե­րի, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը մեզ ձեռն­տու է, մենք պետք է ա­ռի­թը օգ­տա­գոր­ծենք եւ խո­րաց­նենք մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ի­րա­նի հե­տ:

Այս ա­ռու­մով օգ­տա­գոր­ծել է պետք նաեւ թուրք-հու­նա­կան տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը, նաեւ թուրք-կիպ­րա­կան: Օ­րերս Ե­րե­ւա­նում կա­յա­ցավ Կիպ­րո­սի ԱԳ ­նա­խա­րար Է­րա­տո Կո­­զա­կու-Մար­կուլ­լի­սի եւ մեր ԱԳ նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նի հան­դի­պու­մը, որ­տեղ հայ նա­խա­րա­րը նշեց, որ Հա­յաս­տա­նը եր­բեք չի ճա­նա­չել ու չի ճա­նա­չե­լու Կիպ­րո­սի բա­ժա­նու­մը, ո­րի մի հատ­վա­ծը գրա­վել են թուր­քե­րը: Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գահ Բա­կո Սա­հակ­յա­նի՝ վեր­­ջերս Հու­նաս­տա­նի Հա­յոց ազ­գա­յին ա­ռաջ­նոր­դա­րան կա­տա­րած այ­ցը նույն­պես նպաս­տել է հայ-հու­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ամ­րապնդ­մա­նը, ին­չը պետք է շա­րու­նա­կա­կան բնույթ կրի: Հատ­կա­պես, որ Հու­նաս­տա­նը ՆԱ­ՏՕ-ի ան­դամ եր­կիր է, ինչ­պես Թուր­քիան: Հա­յաս­տա­նը նաեւ ՆԱ­ՏՕ-ի հետ է կար­գա­վո­րում հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ին­չը եւս կա­րե­ւոր է: ՀՀ ­ՊՆ ­Սեյ­րան Օ­հան­­յա­նը վեր­ջերս հան­դի­պել է Հա­րա­վա­յին Կով­կա­սի եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի հար­ցե­րով ՆԱ­ՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղա­րի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ջեյմս Ա­պա­տու­րա­յին, որ­տեղ կող­մե­րը գո­հու­նա­կութ­յամբ ար­ձա­նագ­րել են, որ պաշտ­պա­նութ­յան ո­լոր­տում Հա­յաս­տան-ՆԱ­ՏՕ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը արդ­յու­նա­վե­տո­րեն զար­գա­նում է խա­ղա­ղա­պա­հութ­յան, ռազ­մա­կան կրթութ­յան եւ պաշտ­պա­նա­կան բա­րե­փո­խում­նե­րի ուղ­ղութ­յուն­նե­րով: Քննարկ­վել է նաեւ ի­րադ­րութ­յու­նը հայ­կա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րի շփման գծում:

Ե­թե եվ­րո­պա­կան ու ռու­սաս­տան­յան կող­­­մե­րը հա­մե­մա­տա­բար ի­րա­տե­սո­րեն են մո­տե­նում ար­ցախ­յան խնդրի կար­գա­վոր­մա­նը, ա­պա ա­մե­րիկ­յան կող­մը մերթ ընդ մերթ տուրք է տա­լիս թուր­քա­կան խա­ղե­րին: Ոչ ան­հայտ Մեթ­յու Բրայ­զան, ով նաեւ թուր­քաց փե­սա է եւ չստաց­ված ԱՄՆ դես­պա­նը Ադր­բե­ջա­նում, պար­բե­րա­բար անդ­րա­դառ­նում է ար­ցախ­յան հիմ­նախնդ­րին եւ հայ­տա­րա­րում, որ «ղա­րա­բաղ­յան հար­ցը պի­տի լուծ­վի հայ-թուր­քա­կան կա­պե­րի բա­րե­լավ­մա­նը զու­գա­հե­ռ: Մեծ սխալ է պն­­դել, որ ոչ մի կապ չկա այդ եր­կու­սի մի­ջեւ»:

Չհա­ջող­ված դես­պանն ըստ ե­րե­ւույ­թին այս­պես է փոր­ձում սի­րա­շա­հել թրքու­հի կնո­ջը:

Մի­ջազ­գա­յին զար­գա­ցում­նե­րը եւ թուրք-ադր­բե­ջա­նա­կան սայ­թա­քում­նե­րը կար­ծես մո­տեց­նում են Ա­ցա­խի ան­կա­խութ­յան մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ման հար­ցը, ին­չը կա­­րող է բո­լո­րո­վին նոր ­վի­ճակ ստեղ­ծել տա­րա­­ծաշր­ջա­նում եւ հայ­կա­կան գերն­պա­տակ­­նե­րի հա­մա­պատ­կե­րում:

 

Ար­ման Դավթ­յան

 

«Լու­սանցք» թիվ 12 (233), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.