Երբ քա­ղա­քա­կան ու­ժե­րը արդ­յու­նա­բե­րութ­յուն ա­սե­լով միան ՓՄՁ­ են հաս­կա­նում

 

Դա­տե­լով  խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­­­յուն­նե­րին մաս­նակ­ցող մեր կու­սակ­ցութ­­յուն­նե­րի եւ դա­շին­քի նա­խընտ­րա­կան ծրա­գ­­րե­րից, նրանք բո­լորն էլ արդ­յու­նա­բե­րութ­յուն ա­սե­լով փոքր ու մի­ջին ձեռ­նե­րե­ցութ­յուն (ՓՄՁ) են հաս­կա­նում: Ճիշտ է, քա­ղա­քա­կան այս բո­լոր ու­ժերն էլ ի­րենց ծրա­գ­­րե­րում արդ­յու­նա­բե­րութ­յան մա­սին խոսք կամ տող ու­նեն նշված, բայց՝ թե­թեւ արդ­յու­նա­բե­րութ­յան, սննդի արդ­յու­նա­բե­րութ­յան, մի խոս­քով՝ այս­պես ա­սած՝ ՓՄՁ­-ա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան: Իսկ ե­թե ծան­րի՝ օ­րի­նակ, հան­քարդ­յու­նա­բե­րութ­յան կամ քի­մի­ա­­կան արդ­յու­նա­բե­րութ­յան մա­սին խոսք կա, ա­պա դա պար­զա­պես խոսք է՝ հնչեց­ված լի­նե­լու հա­մար: Քան­զի զգաց­վում է, որ տո­­ղա­տա­կում այդ ո­լորտ­ներն իս­կա­պես գոր­ծի գցե­լու մտադ­րութ­յուն չկա: Ստան­դարտ աս­ված բա­ռեր են, ու­րիշ ո­չինչ:

«Բար­գա­վաճ Հա­յաս­տան»-ն, օ­րի­նակ,  արդ­յու­նա­բե­րութ­յան ճյու­ղին մաս­նա­կի չի անդ­րա­դառ­նում, խո­սում է ընդ­հա­նուր տն­­տե­­սութ­յան զար­գա­ցու­մից ու, որ­պես տնտե­սա­կան ա­ճի կա­րե­ւոր պայ­ման, հա­մա­րում է է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի եւ ո­ռոգ­ման ջրի սա­կագ­նե­րի հնա­րա­վո­­րինս նվա­զե­ցու­մը եւ դրանց բաշխ­ման արդ­յու­նա­վե­տութ­յան մա­կար­դա­կի բարձ­րա­ցու­մը:

«Ժա­ռան­գութ­յուն»-ն­ ու «Ա­զատ դե­մոկ­րատ­ներ»-ը վստահ են, որ տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը պետք է ուղղ­ված լի­նի ա­ռա­վել գի­տա­տար, ի­նո­վա­ցիոն ճյու­ղե­րի զար­գաց­ման խրա­խուս­մա­նը, ինչ­պես նաեւ նկա­տի ու­նե­նա երկ­րի է­ներ­գե­տիկ, ռազ­մա­կան, տնտե­սա­կան, տրանս­պոր­տա­յին, պա­րե­նա­յին եւ բնա­պահ­պա­նա­կան անվ­տան­գութ­յու­նը: «Ժա­ռան­գութ­յուն»-ը  խոս­տա­նում է տնտե­սութ­յան մեջ մե­նաշ­նորհ­նե­րի վե­րաց­ման ու մրցակ­ցութ­յան հաս­տատ­ման շնոր­հիվ, ինչ­պես նաեւ տն­­տե­­սութ­յան ա­պաք­րեա­կա­նաց­ման ու ՀՀ ­մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կութ­յան բարձ­րաց­ման մի­ջո­ցով Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յան մեջ տե­ղա­կան եւ օ­տա­րերկր­յա ուղ­ղա­կի ներդ­րում­նե­րի (այդ թվում՝ սփյուռ­քա­հայ ներդ­րող­­նե­րի­նը) ծա­վալն ար­դեն 2013թ.-ին հաս­ց­­նել տա­րե­կան առն­վազն 1,5 մլրդ ­դո­լա­­րի՝ հնա­րա­վո­րութ­յուն տա­լով ա­մեն տա­րի ստ­­եղ­ծե­լու ա­վե­լի քան 150 հա­զ­ աշ­խա­տա­տեղ՝ ամ­սա­կան 200 հազ դրամ մի­ջին վար­ձատ­րութ­յամբ: Թե օ­տա­րերկր­յա ներդ­րում­նե­րի թիվն ինչ­պես կա­րող են ե­րաշ­խա­վո­րել, միայն «Ժա­ռան­գութ­յանն» է հայտ­նի:

Հայ ազ­գա­յին կոնգ­րե­սը (հաս­կա­նալ՝ ՀՀՇ) խո­սում է արդ­յու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ար­տադ­րութ­յան ծա­վալ­նե­րի ա­վե­լա­ցու­մից՝ 2012-2022 թթ.՝ 2,6 ան­գամ, եւ ՀՆԱ կա­ռուց­ված­քում արդ­յու­նա­բե­րութ­յան տե­սա­կա­րար կշռի բարձ­րա­ցու­մից՝ 2010թ. 31,8%–ից մին­չեւ 35%-ի՝ 2022թ£ Որ հի­շում ես, թե ՀՀՇ-ն ինչ­պես փո­շիաց­րեց մեր տնտե­սութ­յու­նը (ի տար­բե­րութ­յուն հետ­խորհր­դա­յին այլ երկր­նե­րի, որ­տեղ շատ կո­րուստ­նե­րին զու­գա­հեռ՝ տնտե­սութ­յու­նը կանգ չա­ռավ), մեծ ջան­քեր պի­տի գոր­ծադ­րես նա­խընտ­րա­կան ծրա­գիրն ըն­թեր­ցե­լը շա­րու­նա­կե­լու հա­մար:

Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցութ­յու­նը ա­ռանձ­նա­կի արդ­յու­նա­բե­րութ­յան հատ­վա­ծի վրա կանգ չի առ­նում, իսկ ա­վե­լի ո­րո­շա­կի՝ խո­սում է ՓՄՁ­-ից, հա­մա­պատ­կե­րում՝ թե­թեւ  արդ­յու­նա­բե­րութ­յու­նից: Այ­սինքն՝ այն ճյու­ղե­րից, ո­րոնք, ծան­րի հա­մե­մատ, ա­րագ փո­ղեր են ա­պա­հո­վում: Բա­ցի այդ, ե­թե ՀՀ-ն կա­մաց-կա­մաց դառ­նում է սպա­սար­կող եր­կիր, ի՜նչ ­կա­րիք կա մտա­ծել ծանր արդ­յու­նա­բե­րութ­յան մա­սին: ՓՄՁ-ն էլ մեզ շատ է:

Հա­յաս­տա­նի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը հասց­րել է հաշ­վել ըն­դեր­քի հա­րս­­տութ­յու­նը՝ 120 մլրդ ­դո­լա­րի: Բա­ցի այդ, ա­ռա­ջար­կում է ստվե­րի կրճա­տման հաշ­վին 1,5-2,0 մ­լրդ դրա­մով ա­վե­լաց­նել բյու­ջեն: Ստաց­վում է՝ դեմ­կու­սը գի­տի՝ որ­տեղ է ստվե­րը, ա­վե­լին՝ գի­տի ստվե­րի ծա­վալ­նե­րը:

Հա­յաս­տա­նի կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցութ­յա­նը ե­թե հա­ջող­վի մտնել ԱԺ, ա­պա նա նույն­պես կմտա­ծի հան­քարդ­յու­նա­բե­րութ­յան մա­սին: Կոմ­կու­սը մեր երկ­րի հարս­տութ­յու­նը՝ ռազ­մա­վա­րա­կան ճյու­ղե­րը, ազ­գայ­նաց­նե­լու ա­ռա­ջարկ է ա­նում: Հա­նուն ան­կեղ­ծութ­յան ա­սեմ, որ կո­մու­նիստ­նե­րին ծնված օ­րից չսի­րե­լով հան­դերձ՝ նրանց ծր­­ա­գ­­րի այս կե­տին հա­վա­նութ­յուն չտալ չեմ կա­րող. մի­ջազ­գա­յին փոր­ձի հա­մա­ձայն, ե­թե սե­փա­կա­նա­տե­րը լավ չի կա­ռա­վա­րում ո­լոր­տը, պե­տութ­յու­նը այն կա­րող է ազ­գայ­նաց­նել, ե­թե ի­հար­կե այն­պի­սի հի­մա­րութ­յուն ա­րել է, որ ռազ­մա­վա­րա­կան ո­լոր­տը մա­ս­­նա­վո­րեց­րել է մինչ այդ: Բայց մյուս կող­­մից կաս­կա­ծում եմ, որ կոմ­կու­սը այդ ազ­գայ­նաց­ման փոր­ձը կհա­ջո­ղի, ո­րով­հե­տեւ այս ուժն, օ­րի­նակ, ա­ռա­ջ
ար­կում է նաեւ օ­րե­նքով ար­գե­լել հո­ղի ա­ռու­վա­ճառ­քը: Իսկ խորհր­դա­յին տա­րի­նե­րի վե­րա­դարձ մեզ բնավ պետք չէ:

Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն է կա­տա­րում արդ­յու­նա­բե­րա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան մո­տե­ցում­նե­րում: Վստա­հեց­նում է, թե մաս­նա­վոր բիզ­նե­սի հետ երկ­խո­սութ­յամբ հա­մա­ձայ­նութ­յուն է ձեռք­բեր­վել 11 ա­ռաջ­նա­հերթ ճյու­ղե­րի զար­գաց­ման շուրջ: Այս նոր մո­տե­ցու­մը, ըստ ՀՀԿ­-ի, ե­րաշ­խա­վո­րե­լու է մաս­նա­վոր ներդ­րում­նե­րի շեշ­տա­կի աճ, հա­զա­րա­վոր աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծում, մրցու­նակ ճյու­ղե­րի ա­ռա­ջան­ցիկ տեմ­պե­րի եւ ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րի ա­վե­լա­ցում: Կար­ծում եմ՝ ՀՀԿ-ն լավ կա­նի, ե­թե մի փոքր վե­րահս­կի մաս­նա­վոր ո­լոր­տը: ՀՀԿ-ն միշտ ա­սում է, թե պե­տութ­յու­նը վատ սե­փա­կա­նա­տեր է: Հա­մա­ձայն չլի­նե­լով այդ խոս­քե­րին, հու­շենք. – գո­նե վատ կա­ռա­վա­րիչ թող չլի­նի:

«Միա­վոր­ված հա­յեր» կու­սակ­ցութ­յու­նը, որ­տեղ միա­վոր­վել են նաեւ ազ­գութ­յամբ ոչ հա­յեր,  ըն­դու­նում է ա­զա­տա­կա­նաց­ված  տն­­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը՝ նե­րա­ռե­լով սո­ցիա­լիս­տա­կան տնտե­սութ­յան կա­ռա­վար­ման ո­րոշ դրույթ­ներ: Հաս­կա­նա­լի է՝ հաշ­վի առ­նե­լով ծրա­գի­րը մշա­կող­նե­րին:

«Օ­րի­նաց եր­կիր»-ը հա­մա­րում է, որ մր­­ցու­նակ արդ­յու­նա­բե­րութ­յունն է տնտե­սութ­յան հիմ­քը: Այդ իսկ պատ­ճա­ռով պետք է տե­ղա­կան­ հում­քով աշ­խա­տող եւ ար­տա­հան­ման հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­նե­ցող ձեռ­­նար­կութ­յուն­նե­րի գոր­ծու­նեութ­յան հա­մար նպաս­տա­վոր պայ­ման­նե­ր­ ա­պա­հո­վել, հար­կա­յին նպաս­տա­վոր դաշտ եւ այլն: Լավ է աս­ված, միայն թե հի­շեց­նենք, որ հի­մա էլ ԱԺ-ում օ­րենք­ներ ըն­դու­նե­լիս քվեար­կող է ՕԵԿ-ը: Բայց որ այս ու­ժը տե­ղա­կան հում­քով աշ­խա­տող­նե­րին խրա­խու­սում է՝ տե­ղա­կան պա­հա­ծո­ներ բա­ժա­նե­լով, ան­վի­ճե­լի է: Բայց ոնց որ այդ ի­րաց­վող մու­րա­բա­ներն ու հյու­թե­րը ծագ­ման կո­դով հենց ՕԵԿ-ա­կան են:

Այն­պես որ, ապ­րեն բո­լոր ու­ժերն էլ. գե­ղե­ցի՜կ ծ­րագ­րեր են մշա­կել: Իսկ ի­րա­տե­սութ­յան մա­սին կմտա­ծի ժո­ղո­վուր­դը՝ սե­փա­կան բե­ռի տակ կքե­լով: Է­լի ո­չինչ, հա­ցի փո­խա­րեն միշտ էլ գա­թա­յի այ­լընտ­րան­քը կա:

 

Աստ­ղի­նե Քա­րամ­յան
 
ՀԱԷԿ-ի թիվ 2  է­ներ­գաբ­լո­կի շա­հա­գործ­ու­մը կեր­կա­րաց­վի

 

Միան­գա­մից ա­սենք՝ մին­չեւ  նոր է­ներ­գաբ­լո­կի կա­ռու­ցու­մը սա  ճիշտ ո­րո­շում էր:

Բայց շա­հար­կում­ներ ար­դեն ե­ղել են: Հաս­կա­նա­լի է՝ ով­քեր են դա ա­նում եւ ին­չու: Մեր երկ­րում, ցա­վոք, կա մի ուժ, ում հա­մար ինչ­քան վատ, այն­քան՝ այդ ու­ժի հա­մար լավ: Ու հի­մա ա­պա­կող­մ­­նո­րո­շում են մարդ­կանց, թե դա՝ ԱԷԿ-ի շա­հա­գոր­ծու­մը եր­կա­րաց­նե­լը վտան­գա­վոր է, եւ աշ­խար­հում նման փորձ չկա:

Ա­սենք՝ այդ ու­ժը խա­բում է մարդ­կանց, այդ­պի­սի փոր­ձեր կան: Իսկ օ­րի­նակ­նե­րը՝ վեր­ջում:

Մինչ այդ ա­սենք, որ ԱԷԿ-ի շա­հա­գործ­ման ժամ­կե­տի եր­կա­րա­ցու­մը, քա­նի դեռ նոր ԱԷԿ չու­նենք, մեր երկ­րի է­ներ­գե­տիկ ան­կա­խութ­­յան հարցն է լու­ծում:

Հա­մա­ձայն ՀՀ ­գոր­ծող օ­րենս­դ­­րութ­յան, մեր ԱԷԿ-ի թիվ 2 է­ներ­գաբ­լո­կը 2011թ. շա­հա­գործ­ման լի­ցեն­զիա է ստա­ցել 10 տա­րով, սա­կայն, ըստ շա­հա­գործ­ման լի­ցեն­զիա­յի պայ­ման­նե­րի, այդ է­ներ­գաբ­լո­կի շա­հա­գործ­ման լի­ցեն­զիա­յի ժամ­կե­տը ա­վարտ­վում է 2016թ. սեպ­տեմ­բե­րի 1-ին (շա­հա­գործ­ման նա­խագ­ծա­յին ժամ­կե­տի ա­վար­տին՝ 30 տա­րի):  Հաշ­վի առ­նե­լով նոր մի­ջու­կա­յին է­ներ­գաբ­լո­կի թո­ղարկ­ման հնա­րա­վոր ժամ­կետ­նե­րը եւ որ­պես­զի մինչ­ նո­րի թո­ղար­կու­մը

ա­պա­հով­վի երկ­րի է­ներ­գե­տիկ անվ­տան­գութ­յու­նը, գոր­ծո­ղի շա­հա­գործ­ման ժամ­կե­տը պետք է եր­կա­րաց­նել:

1993թ. ՀՀ ­Գե­րա­գույն Խոր­հուր­դը ա­տո­մա­կա­յա­նը վե­րա­գոր­ծար­կե­լու ո­րո­շում կա­յաց­րեց, հայ­կա­կան ա­տո­մա­կա­յա­նի է­ներ­գաբ­լո­կը վե­րա­թո­ղարկ­վեց անվ­տան­գութ­յան ա­վե­լի բարձր մա­կար­դա­կով, քան նա­խա­տես­ված էր նա­խագ­ծով: Վե­րա­թո­ղար­կու­մից հե­տո ցայ­սօր ար­դիա­կա­նաց­ման եւ անվ­տան­գութ­յան ա­վե­լաց­ման տեխ­նի­կա­կան մի­ջո­ցա­ռում­ներ են ի­րա­կա­նաց­վում:  ՄԱ­ԳԱ­ՏԷ-ի փոր­ձա­գետ­ներն էլ վստա­հեց­նում են, թե անվ­տան­գութ­յան տե­սա­կե­տից բար­­վոք է տեխ­նի­կա­կան վի­ճա­կը: Ա­սել է թե՝ կա­յա­նի շա­հա­գոր­ծու­մը եր­կա­րաց­նել կա­րող ենք:

Բա­ցի այդ՝ եր­կա­րա­ցու­մը լիո­վին ի­րա­գոր­ծե­լի է, քան­զի նախ՝ նախ­կի­նում ըն­դուն­ված շա­հա­գործ­ման 30 տար­վա ժամ­կե­տը նախ­նա­կան էր, եւ հե­տո՝ մի­ջու­կա­յին է­ներ­գաբ­լոկ­նե­րի շա­հա­գործ­ման փոր­ձը վկա­յում է, որ ռեակ­տո­րի ի­րա­նի մե­տա­ղը նեյտ­րո­նա­յին հոս­քի տակ, ինչ­պես են­թադր­վում էր, զգա­լի փո­փո­խութ­յան չի են­թարկ­վում:

Եվ վեր­ջում տե­ղե­կաց­նենք, որ
ա­տո­մա­յին է­ներ­գաբ­լոկ­նե­րի շա­հա­գործ­ման ժամ­կետ­նե­րը եր­կա­րաց­նե­լու օ­րի­նակ­ներ աշ­խար­հում կան. 15 տա­րով ա­վե­լաց­վել է Լո­վի­զա­յի, Նո­վո­վո­րո­նե­ժի եւ Պակ­շի ԱԷԿ-նե­րի է­ներ­գաբ­լոկ­նե­րի շա­հա­գոր­ծու­մը:

Մեկ հա­վե­լում եւս՝ ե­թե մենք հան­կարծ հի­մա կանգ­նեց­նենք գոր­ծող է­ներ­գաբ­լո­կի շա­հա­գոր­ծու­մը (չեր­կա­րաց­նենք ժամ­կե­տը), ա­պա մեզ հա­մար ե­ռա­կի, քա­ռա­կի ան­գամ դժվար է լի­նե­լու նո­րի կա­ռուց­ման հա­մար գու­մար­ներ հայ­թայ­թե­լը:

Մենք սե­փա­կան է­ներ­գա­կիր­ներ չու­նենք, վե­րա­կանգն­վող է­ներ­գե­տի­կան, ճիշտ է, զար­գաց­նում ենք, բայց դա ա­տո­մա­յի­նին այ­լընտ­րանք չէ: Նաեւ՝ հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան զար­գա­ցում­նե­րի հա­մա­պատ­կե­րում ա­տո­մա­կա­յան չու­նե­նա­լու մա­սին մտա­ծելն ան­գամ ան­լուրջ է: Չհաշ­ված այն, որ ԱԷԿ-նե­րը փա­կե­լու կո­չեր հնչեց­նեող երկր­նե­րը ի­րա­կա­նում ի­րենց ԱԷԿ-նե­րը չեն փա­կում: Գու­մա­րած՝ մեզ թշնա­մի Թուր­քիան է ԱԷԿ կա­ռու­ցում:

 

Աստ­ղի­նե Քա­րամ­յան

«Լու­սանցք» թիվ 14 (235), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.