Որ ամեն բան պարզ լինի:
Առաջին անգամը չէ, որ Հայաստանում փորձ է արվում ադրբեջանական վնասագործություն իրականացնել՝ երրորդ երկրների միջոցով եւ Նժդեհի բնորոշմամբ՝ ցեղի տականքի մասնակցությամբ: Նախորդ անգամ ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ (փող էին շաղ տվել), իսկ այժմ Մեծ Բրիտանիայի դեսպանատան օժանդակությամբ (պակաս փող սրանք չէին շաղ տվել) ոմն Գեորգի Վանյան (նժդեհյան բնորոշման մեջ նշած ցեղի տականքը) փորձում է կազմակերպել «ադրբեջանական ֆիլմերի փառատոն»: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կոչված կինոփառատոնում էլ՝ նախորդ անգամ ոմանք ջանացին եւ 1-ին մրցանակը թուրքական կինոնկարին հանձնեցին (դիվերսիա չէ ( ՞ ), բայց քծնանքի եւ տխմարության ինչ-որ ձեւ է)…
1. Հայոց մեծ ցեղասպանության 97-րդ տարելիցից ընդամենը օրեր առաջ, երբ Ֆրանսիայում, Սլովակիայում, ԱՄՆ-ում եւ այլուր հայերը փորձում են ճանաչել ու դատապարտել տալ 1915-1923թթ. թյուրք-ադրբեջանական ոճիրը, Հայաստանում փորձ է արվում ադրբեջանական քարոզ իրականացնել՝ պղծելով 1,5-3 մլն. նահատակների հիշատակը՝ հարված հասցնելով Հայ Դատին:
2. Այս քայլով փորձ է արվում նաեւ միջազգային հանրություն կոչվածի առաջ «նվաստացնել» ՀՀ իշխանություններին եւ թուլացնել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում.
ա/ «Ադրբեջանական ֆիլմերի փառատոն»-ի կազմակերպումը ներքաղաքական խնդիրներ էր առաջացնելու եւ ԱԺ ընտրությունների շեմին թուլացնելու էր իշխանությունների դիրքերը:
բ/ «Ադրբեջանական ֆիլմերի փառատոն»-ի տապալումը արտաքին քաղաքական խնդիրներ էր առաջացնելու եւ ԱԺ ընտրություններից առաջ վնասելու է իշխանությունների հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Այս պահին ինձ համար իշխանությունների հեղինակությունն այնքանով է կարեւոր, որ խոսքը միանշանա՛կ մեր պետության դիրքերը միջազգային ասպարեզում թուլացնելուն է վերաբերում:
3. ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան հայ հանրությանը փորձում են ստիպել՝ հաշտվել այն մտքի հետ, որ պարտադրվա՛ծ է ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելը եւ պետք է զիջումների պատրաստ լինել…
Էլի կետեր կարելի է ավելացնել, բայց այսքանն էլ բավական է, որ վնասագործություն-դիվերսիայի փաստն արձանագրենք: Ոմն Վանյանը նախ Գյումրիում փորձեց իրականացնել իր պապերի (պետք է գենետիկ տվյալները ստուգել) երկրի ֆիլմերի փառատոնը… եւ փառք ու պատիվ գյումրեցիներին, որ, բողոքի ալիք բարձրացնելով, խոչընդոտեցին այդ վնասագործությանը: Երեւանից եւս կամավորներ մասնակցեցին բողոքի ցույցին, եւ դա եւս լավ է:
Գտնվել էր մի «Ասպարեզ» ակումբ, որ փառատոնի անցկացման համար տարածք էր տրամադրել: Բայց փառատոնի բացմանը մասնակցելու համար լրագրողներին ու հյուրերին Երեւանից Գյումրի տեղափոխող տրանսպորտային միջոցը այդպես էլ Գյումրի չհասավ: Այնտեղ հասավ, բայց արագ փախավ ոմն Վանյանը ու Արթիկ-Մարալիկ հատվածում կես ժամ շարունակ սպասող մարդկանց բացատրեց, որ ազգադավները տեղ չունեն Գյումրիում (իհարկե, ինքն այլ տերմիններով բացատրեց)… Անգամ ներողություն խնդրեց լրագրողներից ու հյուրերից.- շա՜տ քաղաքակրթվածն է… «Անկառավարելի ամբոխը ղեկավարվում էր քաղաքային ու մարզային իշխանությունների կողմից», – արդարացել է նա՝ մոռանալով շեշտել, որ այդ «ամբոխը» (իրականում՝ ազգային հատվածը) դեմ էր դուրս եկել ցեղի տականքին եւ, ափսոս, որ չհասցրեց մի լավ ծեծել, ոմն Վանյանը փախավ՝ դավաճա՛ն, դավաճա՛ն… վանկարկումների ներքո: Ապրե՛ն գյումրեցիները նաեւ այն բանի համար, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատներին «շնորհակալություն» հայտնեցին՝ Գյումրիում պատռելով Ադրբեջանի դրոշը: Հիշեցնենք, Գյումրու քաղաքապետն ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ չի թույլատրելու որեւէ տեղ «Վանյանն իրեն դրսեւորի, քանի որ նա դավաճանի մեկն է»:
Բայց ոմն Վանյանի պապերի երկրից արագ արձագանքեցին: Ադրբեջանական զլմ-ները գրեցին, թե «Զարդուշտ Ալիզադեն Գեորգի Վանյանից հայկական ֆիլմեր է խնդրել՝ Բաքվում ցուցադրելու համար»: Այս ադրբեջանցի քաղաքագետը հայտարարել է. «Ես չեմ վախենում հայրենասերներից: 2010թ. աշնանը Վանյանը, ում ես համարում եմ շատ խիզախ մարդ, փորձել էր Հայաստանում անցկացնել թուրքական եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Սակայն հայ հայրենասերները խանգարեցին Վանյանին: Վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել Վանյանի եւ նրա ընտանիքի համար»… Սա այնքա՜ն շատ հոգատար վերաբերմունք է, այնքա՜ն՝ անգամ լացելու աստիճան: Բայց ադրբեջանցին շարունակել եւ հավելել է, որ օրեր առաջ է «իմացել, որ Վանյանը կրկին փորձել է ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել, սակայն նրան դա չի հաջողվել… Եվ իմ գլխում մի միտք հղացավ՝ ինչու ինքս Ադրբեջանում չկազմակերպեմ հայկական ֆիլմերի փառատոն: Ես դիմեցի Գեորգիին՝ խնդրելով ինձ համար իր ճաշակով մի քանի հայկական ֆիլմեր ընտրել, որոնք ես կկարողանամ ներկայացնել Բաքվում… Եվ եթե անգամ չհաջողվի փառատոնը կազմակերպել Բաքվի կինոթատրոնում, պատրաստ է իր բնակարանը տրամադրել փառատոնի անցկացման համար: Որեւէ մեկը կարո՞ղ է ինձ արգելել այդ փառատոնն անցկացնել: Ես կկազմակերպեմ ֆիլմերի թարգմանությունը եւ կցուցադրեմ դրանք»:
Հուզմունքս մի կերպ խեղդելով դիմում եմ ոմն Ալիզադեին, որ հայկական ֆիլմերի հետ Բաքու տանի նաեւ ոմն Վանյանին (գուցե այնտեղ էլ պարզվի, որ եղբայրներ են)… Մեր զլմ-ներին եմ դիմում՝ խնդրանքս ադրբեջանցու համար բարձրաձայնելու նպատակով:
Ու Ալիզադեի բնորոշմամբ, «խիզախ մարդ» Վանյանը փորձեց Գյումրիի տապալումը Վանաձորում իրականացնել, եւ փառք ու պատիվ վանաձորցիներին, որ նրանք էլ բողոքի ալիք բարձրացրեցին ու դուրս քշեցին ոմն Վանյանին իր ադրբեջանական «արվեստով»: Այս անգամ էլ փառատոնի հովանավորը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն էր, որտեղ էլ հավաքվել էին բողոքավոր վանաձորցիները: Եվ տապալված ադրբեջանասերները մի հայտարարություն են տարածել, թե՝ «Դրսում հավաքված անձինք ձվեր եւ քարեր են նետել գրասենյակի ուղղությամբ, ինչի պատճառով կոտրվել են գրասենյակի պատուհանների ապակիները եւ մարմնական վնասվածք է ստացել կազմակերպության մեկ աշխատակից»: Ու էլի նման բաներ: Բողոքել պետք չէր, ուրախանալ էր պետք, որ գոնե այդքանով են լա՜վ պրծել… Իսկ բողոքը ստորագրել են եւս 16 եվրագրանտակեր եվրազարգացած կազմակերպություններ… Դե, եթե ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էլ հանկարծ հայտարարություն չաներ, ապա մեր «հետամնացությունը» ոմանց պաշտելի «քաղաքակիրթ աշխարհը» չէր հասկանա…
Իսկ թե ազգին պատճառած բարոյա-հեգեբանական վնասը (թշնամու քարոզը եւ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի անարգված հիշատակի հատուցումը ո՞վ է պահանջելու, դժվարանում եմ ասել, բայց սա հաստատ պետական խնդիր է: Եվ հայկական պետության հանդեպ միջազգային վնասագործությանը մասնակցելու համար ի՞նչ պատիժ է սահմանվելու, սա էլ պետք է պարզեն իրավապահները:
Որպեսզի ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համար էլ պարզ լինի այս ամենը, ՀՀ իշխանություններից խնդրում եմ՝ մեր պետբյուջեի սուղ միջոցներից գումար տրամադրել այդ երկրներում գտնվող ՀՀ դեսպանատան պատասխանատուներին՝ կինոփառատոններ կազմակերպելու համար.
1. Վաշինգտոնոււմ՝ «Թե ինչպես եվրոպացիները «քաղաքակրթորեն» Ամերիկայում ցեղասպանեցին հնդկացիներին»:
2. Լոնդոնում՝ «Թե ինչպես անգլիացիները «քաղաքակրթորեն» Հնդկաստանում ցեղասպանեցին հնդիկներին»:
Ախր, անգամ Եվրոպան է կրակն ընկել Անգլիայի ձեռքը, քանզի այս երկիրը բացահայտված ԱՄՆ-ի «հաստ աղին» է Եվրոպական համագործակցությունում, իսկ թե «հաստ աղին» ի՜նչ է անում… Դե հիմա պատկերացրեք, թե Հայաստանում «ջանդակը» (ԱՄՆ) եւ դրա «հաստ աղին» (Անգլիա) ի՜նչ «բուրավետություն» են տարածում ադրբեջանական ֆիլմերով… Եվ ում համար են բուրավետ դրանք:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 14 (235), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



