|
|
|
Ապրիլի 24-ին Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության) զոհերի (շուրջ 3,5 մլն.) հիշատակին:
Երթին մասնակցել են նաեւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները:
Հայ արիներն ու ազգայնականները վերստին երդվել են՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերատիրմանը-վերամիավորմանը Հայկական լեռնաշխարհում՝ ապահովելով հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայ Տեսակի Արարչատուր Բնօրրանում…
Արդար վրե՛ժն է պատասխանը անմեղ զոհերի արյան, եւ Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը պետք է ներառի մեր հողային պահանջատիրությունը եւ բոլոր տեսակի վնասների փոխհատուցումը:
Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում
24.04.2012թ.



